Մալագայի Ն․ Շնորհալու անվան հայկական վարժարան

Մալագայի Ն․ Շնորհալու անվան հայկական վարժարան

Compartir

Información de contacto, mapa y direcciones, formulario de contacto, horario de apertura, servicios, puntuaciones, fotos, videos y anuncios de Մալագայի Ն․ Շնորհալու անվան հայկական վարժարան, Escuela, Calle Los Naranjos 6, 29630 Benalmádena, Málaga, Benalmádena.

Վարժարանի առաքելությունը՝
Սփյուռքում պահպանել և փոխանցել հայկական լեզուն, մշակույթը և ինքնությունը՝ կրթելով ազգային գիտակցությամբ և հայրենասիրությամբ դաստիարակված սերունդ։

Photos from Մալագայի Ն․ Շնորհալու անվան հայկական վարժարան's post 05/11/2025

🇦🇲 Մշակութային շաբաթ Մալագայում

Մալագա քաղաքում այս օրերին կայացավ մշակութային շաբաթ, որն իսկական տոն դարձավ հայ համայնքի համար։ Միջոցառման շրջանակում մասնակցություն ունեցավ Ներսես Շնորհալու անվան վարժարանը, ներկայացնելով հայկական հոգևոր և մշակութային ժառանգության գեղեցկությունը։

Մշակութային շաբաթն ամրապնդեց համայնքի միասնությունը, վկայելով, որ հայ մշակույթը շարունակում է ծաղկել ամենուր՝ որտեղ կա հայի հոգի և ստեղծագործ միտք:

Photos from Մալագայի Ն․ Շնորհալու անվան հայկական վարժարան's post 05/10/2025

Այսօր մեզ մոտ անցկացվեց նկարչության դաս՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի մագիստրոս Ա. Վարդանյանի մասնակցությամբ։ Դասի թեման Հայաստանն էր․ աշակերտները փորձեցին իրենց նկարներում արտահայտել, թե ինչպես ենք տեսնում ու զգում մեր հայրենիքը 🖍️🎨🇦🇲
🎊Շնորհակալ ենք Ա.Վարդանյանին հետաքրքիր և ներշնչող դասի համար

Photos from Մալագայի Ն․ Շնորհալու անվան հայկական վարժարան's post 21/09/2025

❤️💙🧡Հայաստանի անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, մեր վարժարանում նշվեց առանձնահատուկ ոգևորությամբ։ Այդ օրը համընկավ նաև նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ, և մենք համատեղ միջոցառում կազմակերպեցինք՝ նշելու երկու կարևոր իրադարձություն։

Միջոցառմանը Ներսես Շնորհալու անվան հայկական վարժարանի աշակերտները հանդես եկան գեղեցիկ կատարումներով։ Նրանք արտասանեցին հայրենասիրական բանաստեղծություններ՝ արտահայտելով իրենց սերը ու նվիրումը Հայաստանի նկատմամբ։ Մանկական ջերմությամբ հնչեցին նաև երգեր Հայաստանի մասին, որոնք գունավորեցին օրը ու ջերմություն պարգևեցին բոլոր ներկաներին։

Այս օրը դարձավ ոչ միայն տոն՝ նվիրված Հայաստանի անկախությանը, այլև հիանալի սկիզբ նոր ուսումնական տարվա՝ լի սիրով, միասնությամբ ու հայրենասիրությամբ:


14/09/2025

Սիրով սպասում ենք բոլորին 😊

13/08/2025

✨ Այսօր Ներսես Շնորհալու հիշատակի օրն է ✨

Նա ծնվել է Տլուքում՝ Միջագետքում։ Ուսումնառել է աստվածաբանություն և պատմագիտություն:

Բազմաշնորհալի տաղանդի համար ստացել է «Շնորհալի» կոչումը։ Նա եղել է կաթողիկոս՝ թվով 68-րդը։

🎶 Ուղերձը՝ որպես ժանր, հիմնադրել է Շնորհալին։ Գրել է նաև խրատներ։
🎼 Շնորհալին ցանկացել է եկեղեցական երաժշտությունը դարձնել բազմաժանր, հետաքրքրող և գրավիչ։

Նրա շարականները ներառում են սիրո միստիկայի ներուժ և պատկերայնություն, ինչի շնորհիվ մնում են անգերազանցելի գանձեր մեր գրականության մեջ։ Շնորհալու անսահման գաղափարական թռիչքը ստեղծել է հոգեթով մտքի նմուշներ, որոնք մինչ օրս և հավետ արժեքավոր են։

Մալագայի Ն․Շնորհալու անվան հայկական վարժարանի 2025/2026 ուսումնական տարվա ընդունելության հայտադիմում՝ սկսնակների համար 30/07/2025

Իսպանիա, ք. Մալագայի Ներսես Շնորհալու անվան հայկական վարժարանի
2025/2026 ուսումնական տարվա
ընդունելության հայտադիմում սկսնակների համար։
—————————-
Colegio Armenio “Nersés Shnorhali” de Málaga, España
Solicitud de admisión para principiantes
Año escolar 2025/2026

Հարգելի ծնող ։

Շնորհակալություն մեր վարժարանին վստահելու համար Ձեր երեխայի կրթությունը։ Խնդրում ենք լրացնել հետևյալ դիմումի ձևը ⬇️սկսնակ դասարանի (նախակրթարանի կամ առաջին դասարանի) 2025/2026 ուսումնական տարվա ընդունելության նպատակով։

Մալագայի Ն․Շնորհալու անվան հայկական վարժարանի 2025/2026 ուսումնական տարվա ընդունելության հայտադիմում՝ սկսնակների համար Հարգելի՛ ծնողներ, Ուրախ ենք տեղեկացնել, որ մեկնարկում է Մալագայի Ներսես Շնորհալու անվան հայկական վարժարանի 2025-2026 նոր ուսումնական տարվա ընդունելությունը սկսնակներ...

21/07/2025

Վարժարանի առաքելությունը՝
Սփյուռքում պահպանել և փոխանցել հայկական լեզուն, մշակույթը և ինքնությունը՝ կրթելով ազգային գիտակցությամբ և հայրենասիրությամբ դաստիարակված սերունդ։

¿Quieres que tu escuela/facultad sea el Escuela/facultad mas cotizado en Benalmádena?

Haga clic aquí para reclamar su Entrada Patrocinada.

Localización

Categoría

Página web

Dirección


Calle Los Naranjos 6, 29630 Benalmádena, Málaga
Benalmádena
29630 BENALMÁDENA, MÁLAGA, ИСПАНИЯ