17/10/2020
Ողջույն սիրելիներս 🤦
Իրականում ոչ հավես կա, ոչ էլ սիրտ աշխատելու, բայց մենք ուղղակի իրավունք չունենք կանգ առնել։ Մեր հերոս տղերքը երբեք կանգ չեն առնում, մենք էլ մեր գիտելիքները բազմապատկելու մեջ չպետք է կանգ առնենք։ We should live, create and survive ապացուցելու համար, որ հայը երբեք չի մեռնում ոչ մի ոլորտում 🌱🌻
⠀
Շատ մասնագետներ են խոսում BEEN TO-ի մասին, բայց գրեթե չեն խոսում BEEN IN-ի մասին, ու սխալ կարծիք կա, որ BEEN-ի հետ միշտ TO է օգտագործվում, այլ ոչ թե IN: Դե ես էլ որոշեցի լույս սփռել այս անորոշության վրա, ու այս գրառումով ցույց տալ, որ կոպեկը երկու երես ունի, երկուսն է ճիշտ են իրենց տեղում։
Դե ինչ, ready, steady, go 🏃♀️🏃
⠀
1️⃣ BEEN TO-օգտագործվում է Present Perfect ժամանակաձևում, երբ ցանկանում ենք նշել, որ ինչ-որ մեկը, կամ հենց մենք եղել ենք ինչ-որ վայրում, այցելել ենք, ու հետ ենք եկել։ Այժմ` խոսելու պահին, այդ վայրում չենք։
⠀
Օրինակ
1. I have BEEN TO a few European countries such as Scotland, Austria and Romania.-ԵՂԵԼ ԵՄ մի քանի եվրոպական երկրներում Շոտլանդիայում, Ավստրիայում և Ռումինիայում։
⠀
(Այս նախադասությունից հասկանալի է, որ խեսելու պահին ես այդ երկրներում չեմ, այցելել եմ, ու վերադարձել եմ)
⠀
2️⃣ BEEN IN-Կրկին օգտագործում ենք Present Perfect ժամանակաձևում, երբ ցանկանում ենք նշել, որ ինչ-որ մեկը, կամ հենց մենք գտնվում ենք ինչ որ վայրում արդեն որոշակի ժամանակ և դեռ չենք վերադարձել այնտեղից։ Այս դեպքում հիմնականում օգտագործում ենք FOR (շարունակ) և SINCE (սկսած, ի վեր) վաղակատարի ցուցիչները։
⠀
Օրինակ`
1. My close friend Artem has BEEN IN the battlefield fighting against the adversary SINCE September 28.-Իմ մտերիմ ընկեր Արտեմը սեպտեմբերի 28-ից մարտադաշտում է կռվելով թշնամու դեմ։
(Այս նախադասությունից հասկացանք, որ Արտեմը դեռ տուն չի վերադարձել, դեռ մարտադաշտում է)
⠀
Սա իրական նախադասություն է, ու դիմում է գրվել ՊՆ-ին, որ իրեն թույլ տան հերթափոխ։ Հուսով ենք, կհաստատեն դիմումը 🙏
Բարի, առողջ ու հաղթական վերադարձ մեր մարտիկներին 🙏❤️
⠀
Եթե փոստը օգտակար եղավ, սրտիկեք ❤️ և պահպանեք 🔐 այն։
⠀
❓What countries have you been to?
❓How long have your friends or relatives been in the battlefield fighting against the enemy?