23/09/2026
🚀 ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԱՊԱԳԱՅԻ ԻՆԺԵՆԵՐՆԵՐ» ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՄԲԱԿԻ 2026-2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՆՈՐ ՀՈՍՔԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Եթե հետաքրքրվում ես տեխնոլոգիաներով, նորարարությամբ և ապագայի մասնագիտություններով, սիրում ես ստեղծել նոր գաղափարներ, աշխատել թիմում և զարգացնել հմտություններդ, ապա «Ապագայի ինժեներներ» հմտությունների խմբակը քեզ համար է։
💡 Խմբակի ծրագիրը ներառում է 5 հիմնական ուղղություն՝
1. Տեխնոլոգիա և նորարարություն. Ինժեներական նորարարություն, արհեստական բանականություն, ավտոմատացում և տեխնոլոգիական էթիկա։
2. Փափուկ հմտություններ. Հաղորդակցություն, թիմային աշխատանք, հանրային խոսք և նախագծերի կառավարում։
3. Աշխատաշուկա և ապագայի մասնագիտություններ. Աշխատաշուկայի միտումներ, մասնագիտական կողմնորոշում, կարիերայի պլանավորում և թվային պորտֆոլիո։
4. Դիզայն մտածողություն և մեդիա. Վիզուալ հաղորդակցություն, բրենդինգ, դիզայն մտածողություն և մեդիա գործնական աշխատանքներ։
5. Մշակույթ և դրա ազդեցությունը. Մշակութային վերլուծություն, քննադատական մտածողություն, հիմնավորված կարծիք և գրավոր խոսք։
🎯 Ուսումնական տարվա ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն նոր գիտելիքներ և հմտություններ, ինչպես նաև հնարավորություն կունենան աշխատելու սեփական գաղափարների և նախագծերի վրա՝ դրանք փուլ առ փուլ զարգացնելով և ներկայացնելով։
🌐 Գործարկվել է «Ապագայի ինժեներներ» հմտությունների խմբակի պաշտոնական թվային հարթակը՝ https://eotf.am/
Հարթակը ստեղծվել է խմբակի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը մեկ միասնական միջավայրում ներկայացնելու, նոր հոսքերի գրանցումն իրականացնելու, ինչպես նաև խմբակի հետագա աշխատանքները համակարգելու նպատակով։
Այսուհետ խմբակի ընդունելության գրանցումն իրականացվում է eotf.am հարթակի միջոցով։
🔗 Գրանցվելու համար անհրաժեշտ է մուտք գործել հետևյալ հղումով՝ https://eotf.am/hy/registration
Միացի՛ր «Ապագայի ինժեներներ» նոր հոսքին, զարգացրո՛ւ հմտություններդ և գաղափարներդ վերածի՛ր իրական նախագծերի։
#ԱպագայիԻնժեներներ #Ընդունելություն2026
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Ավագ դպրոցի «Ապագայի ինժեներներ» հմտությունների խմբակի պաշտոնական կայք։