14/09/2026
Վաղը մեր նոր ուսումնական կենտրոնի բացումն է։ ❤️
Ասել, որ լարված եմ ու անչափ անհանգիստ, երևի քիչ է։) Բայց կարծում եմ՝ ինձ կհասկանան նրանք, ովքեր երբևէ որոշել են թողնել ծանոթ ու ապահով ճանապարհը և սկսել իրենցը։
Եթե տարիներ առաջ ինձ ասեին, որ «ընկեր Արևիկը» մի օր իր կենտրոնը կբացի, մի հարկի տակ կհավաքի լավ ու նվիրված մասնագետների ու կփորձի իր քաղաքում որակյալ կրթություն ստեղծել, ես, անկեղծ ասած, երևի կծիծաղեի։ Ես ու ռիսկե՞րը։ Դժվար պատկերացվող համադրություն էր։)
Բայց կյանքը երբեմն մեզ տանում է այնպիսի ճանապարհներով, որոնց մասին նախկինում անգամ չէինք մտածել։
Այսօր ես այստեղ եմ՝ ամբողջ էներգիայով, մեծ սիրով ու հավատով տրված իմ գործին։ Եվ ոչ մի պահ չեմ մտածում հետ կանգնելու մասին։
Մենք դեռ ճանապարհի հենց սկզբում ենք։ Առջևում շատ աշխատանք, նոր գաղափարներ, նպատակներ ու, վստահ եմ, նաև դժվարություններ կան։ Բայց ես հավատում եմ, որ հաջողելու ենք։
Ու սա մեր մեծ ծրագրի միայն սկիզբն է։ ✨
Իսկ բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում կողքիս են եղել, աջակցել են, օգնել են թեկուզ ամենաչնչին կերպով՝ ես տեսնում եմ, զգում եմ ու անչափ գնահատում եմ։ ❤️
Դրական ու հավատացող մարդկանցով շրջապատված լինելն արդեն իսկ մեծ հաղթանակ է։
Իսկ ես չեմ պատրաստվում պարտվել։
Դե՛, ուրեմն՝ ի գործ։
Վաղը սկսում ենք։ ☀️