Երևանի Տարածաշրջանային N 1 Պետական Քոլեջ

Երևանի Տարածաշրջանային N 1 Պետական Քոլեջ

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Երևանի Տարածաշրջանային N 1 Պետական Քոլեջ, Community College, Թբիլիսյան խճուղի 3/1, Yerevan.

🇦🇲 ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈւԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ N1 ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ
🔹 Միջին-մասնագիտական կրթական հաստատություն
👨🏻‍🎓 6 մասնագիտություն
☎️ 010 285 782 | 010 285 612
📍 Ք. Երևան, Թբիլիսյան խճ. 3/1 Երևանի Տարածաշրջանային N1 պետական քոլեջը հիմնադրվել է Էլեկտրատեխնիկական քոլեջի (հիմնադրված 1971թ.) և Արհեստագործական թիվ 2 ուսումնարանի (հիմնադրված 1967թ.) միաձուլման արդյունքում:

2007 թվականին` ՀՀ Վ

11/08/2026
Photos from Երևանի Տարածաշրջանային N 1 Պետական Քոլեջ's post 08/08/2026
07/08/2026

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի տարածաշրջանային N 1 պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ
1.,,Կինոռեժիսոր,, որակավորմամբ մասնագետ
Կինոյի պատմություն մոդուլ – 90 դասաժամ
Կինոռեժիսուրա մոդուլ – 108 դասաժամ
Դրամատուրգիա մոդուլ – 108 դասաժամ

,,Հոգեբան,, որակավորմամբ մասնագետ
Հոգեբանություն - 270 դասաժամ

3. ,,Պարուսույց,, ,, որակավորմամբ մասնագետ
Ժողբնորոշ պար և դասավանդման մեթոդիկա մոդուլ – 432 դասաժամ
Պարավեստի պատմություն մոդուլ – 180 դասաժամ

4. ,,Հայոց լեզվի և Գրականության,, մանկավարժ մասնագետ - ծանրաբեռնվածությունը՝ 736 դասաժամ։
Մրցույթին կարող է մասնակցել այն անձը, ով համապատասխանում է.
- Հանրակրթական առարկաների դասավանդման դեպքում՝ «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին
- Մասնագիտական առարկաների դեպքում՝ տվյալ մասնագիտության պետական կրթական չափորոշիչով սահմանված պահանջներին։
Մրցույթն անցկացվում է բանավոր` հարցազրույցի միջոցով, յուրաքանչյուր մասնակցի հետ առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է քոլեջի կադրերի բաժին ներկայացնել՝
1) դիմում (Ձև 1),
2) կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (բնօրինակը և պատճենը),
3) անձնագիր (բնօրինակը և պատճենը),
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում),
5) ինքնակենսագրություն (Ձև 4),
6) մեկ լուսանկար` 3x4 չափի,
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ` Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների,
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճենը),
9) Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական աստիճան, կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև Օգոստոսի 20-ը ներառյալ, երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10:00- 15:00-ը:
Մրցույթը տեղի կունենա Օգոստոսի 25-ին։

1. Ռեժիսոր որակավորմամբ մասնագետ - մասնագիտական մոդուլներ դասավանդող՝ ժամը 10-00։

2. Հոգեբան որակավորմամբ մասնագետ - մասնագիտական մոդուլներ դասավանդող՝ ժամը 11-30։
3. Պարուսույց որակավորմամբ մասնագետ - մասնագիտական մոդուլներ դասավանդող՝ ժամը 13-00։
4. Հայոց լեզվի և Գրականության մանկավարժ մասնագետ – ժամը 14-00։
Հասցե՝ ք. Երևան, Թբիլիսյան Խճուղի 3/1
Տեղեկությունների համար զարգահարել (093) 64-40-44 հեռախոսահամարով: Էլ.Հասցե՝ [email protected]

06/08/2026

Ուսանողական ազգային կիբեռվարժանք 2026

Տեղեկացնում ենք, որ ՀՏՀԳ-ն այս տարի ևս կազմակերպում է Ուսանողական ազգային
կիբեռվարժանք՝ նպաստելով ուսանողների և աշակերտների կիբեռանվտանգային
գիտելիքների ու գործնական հմտությունների զարգացմանը։ Միջոցառումը
բաղկացած է որակավորման և եզրափակիչ մրցույթային փուլերից, և բաց է ինչպես
փորձառու, այնպես էլ սկսնակ մասնակիցների համար։
Ստորև ներկայացված են մասնակցության պայմաններն ու ժամանակացույցը։
Մասնակցության պայմաններ
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության ավագ դպրոցների և
քոլեջների 10-12-րդ դասարանների աշակերտները, ինչպես նաև բակալավրիատի և
մագիստրատուրայի ուսանողները։ Կիբեռանվտանգության ոլորտում նախնական
փորձի առկայությունը մասնակցության համար պարտադիր պայման չէ։ Մրցույթին
մասնակցելու համար անգլերենի իմացությունը պարտադիր է:
Իրականացման ժամանակացույց
Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը սահմանված է օգոստոսի 20-ը։
Առցանց որակավորման փուլը կանցկացվի օգոստոսի երրորդ շաբաթվա ընթացքում,
դրան կհաջորդի ինտենսիվ վերապատրաստումների փուլը՝ սեպտեմբեր-հոկտեմբեր
ամիսների ընթացքում։ Միջոցառումն ամփոփվելու է «Capture the Flag» եզրափակիչ
մրցույթով, որը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին։ Ծրագրին ավելի մանրամասն
կարող եք ծանոթանալ՝ այստեղ:
Խնդրում ենք լրացնել հայտադիմումը մինչև օգոստոսի 20-ը՝ հետևյալ հղումով.

forms.office.com

05/08/2026

,,Ռեժիսուրա,,
Քննության արդյունքները

04/08/2026

Մեկնարկել է 2026 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի հայտերի ընդունման փուլը։ Մրցույթի կազմակերպիչն է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն Հայաստանի և Սփյուռքի 13-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր, իսկ ընտրված լավագույն 5 գաղափարները կստանան դրամական պարգև՝ 500,000-ական դրամի չափով։ Լրացված հայտերն անհրաժեշտ է մինչև 2026 թվականի սեպտեմբերի 20-ը ներառյալ ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նամակի «Թեմա» (Subject) բաժնում պարտադիր նշելով գաղափարի անվանակարգը: Մրցույթի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության միջոցով https://escs.am/am/news/36455, իսկ տեղեկատվական տեսանյութը հասանելի է https://www.facebook.com/share/v/1GdN2DKRF6/?mibextid=wwXIfr հասցեով։

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Թբիլիսյան խճուղի 3/1
Yerevan
0012

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00