Home
>
Armenia >
Yerevan >
The Armenian Institute of International and Security Affairs - AIISA
The Armenian Institute of International and Security Affairs - AIISA
Share
Тհe AIISA is about: Comprehensive Monitoring, Risk Assessment, In-Depth Analysis, Strategic Forecast, Policy Implications and Crisis Management
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀԱՎԱՏԱՄՔԸ՝
1) անվտանգությունը պետության (օրենսդիր, գործադիր և դատական իշխանության, կենտրոնական կառավարության ու տեղական ինքնակառավարման մարմինների), հասարակության, նրանց հանրակարգերի ու համակարգերի (պաշտպանական, քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային, տեղեկատվական և այլն), ինչպես նաև քաղաքացու համար ներքին ու արտաքին միջավայրերի՝ որև
է սպառնալիքից ազատության վիճակն է.
2) երկրի ինքնիշխանությունը, ինքնիշխան քաղաքականություններ վարելու ազատությունը, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ողջամիտ ու մարդակենտրոն հանրային քաղաքականություններ կյանքի կոչելու կարողությունը, գիտակից, ինքնորոշված, իրավատեր և ռիսկերից ապահովագրված քաղաքացին ու հասարակությունը ազգային անվտանգության թե’ առարկա, թե’ ցուցիչ, թե’ անկյունաքարեր են.
3) երկրի ներքին ու արտաքին քաղաքականությունները, պետության, հասարակության և քաղաքացու, ինչպես նաև՝ հասարակական համակարգերի անվտանգությունները սերտորեն փոխկապակցված ու փոխլրացնում են միմյանց.
4) գլոբալ և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները ազդում են երկրի ներքին կայունության ու ազգային անվտանգության վրա և հակառակը.
5) անվտանգության քաղաքականությունը ոչ միայն նշված օբյեկտների համար առկա և հնարավոր սպառնալիքների ու վտանգների կառավարումն է՝ դրանք կանխատեսելու, մեղմելու կամ չեզոքացնելու գործառույթների միջոցով, այլև ազգային զարգացման ու առաջընթացի (քաղաքական, տնտեսական, սոցիալական, հասարակական, մշակութային, մարդկային և այլ) ապահովումն է.
6) հասարակությունն ու անհատը ոչ միայն անվտանգության սպառող են, այլև կարող են հանդես գալ որպես դրա ապահովող, երբ գիտակցում, զարգացնում և իրացնում են իրենց ներուժը, գիտելիքը և իրավունքը՝ նպաստելով կայուն զարգացող, ժողովրդավարական Հայաստանի անվտանգության ամրապնդմանն ու առաջընթացին և կայուն տարածաշրջանի հեռանկարի իրագործմանը.
7) հանրության և քաղաքացիների առավելագույն տեղեկացվածությունն ու իրազեկվածությունը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության վրա ազդող ներքին ու արտաքին զարգացումներից, նրանց մասնակցությունը հասարակական-քաղաքական օրակարգի ձևավորմանն ու որոշումների կայացմանը անվտանգության ապահովման և ժողովրդավարական կառավարման կարևոր տարր է.
8) պետության, հասարակության, նրանց համակարգերի ու հանրակարգերի, ինչպես նաև՝ քաղաքացու անվտանգության վրա ազդող գործընթացների վրա պետք է ներազդել այնտեղ և երբ պետք է, այն մարդկանցով և հանրակարգերով, որոնք կարղ են, այն ձևով ու մեթոդներով, որոնք համաչափ են օբյեկտի և իրավիճակի զգայունություններին.
9) միջազգային ու ազգային հարցերում որոշումների ընդունումը պետք է հենվի վստահելի, հիմնավոր և ծանրակշիռ հետազոտությունից բխող իմացության և գիտելիք վրա.
10) իշխանության մասին մարդկանց իմացության սահմանների ընդլայնումը նրանց օժտում է գիտելիքի իշխանությամբ և գործընթացների վրա ազդելու կարողությամբ:
03/07/2026
ՄԱՀՀԻ հիմնադիր և տնօրեն Ստյոպա Սաֆարյանը Հանրային Ռադիոյում Լևոն Սարդարյանի "Առանց տողատակի" հաղորդման շրջանակներում վերլուծում է Ուրսուլա ֆոն դեր Լեյենի՝ Հայաստան կատարած այցի արձագանքները, քննարկում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների երեք հնարավոր դիպաշարեր։
ՄԱՀՀԻ ասոցացված ավագ փորձագետ Արա Վ․Պապյանը անդրադարձել է Ռուսաստանի կողմից Հայաստանի կախվածությունների զենքայնացման և այդ դիկտատը կոտրելու Երևանի քայլերի մասին։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Հունիսի 26-ին ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը, որին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի անունից մասնակցել է հիմնադիր և տնօրեն Ստյոպա Սաֆարյանը։
Նախարար Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ խորհրդի կազմում ընդգրկվելու հայտ ներկայացնելու համար, և նշել, որ ողջունելի ու կարևոր է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը։
Կարևորելով բանակ-հասարակություն կապի ամրապնդումը՝ Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ այդ ուղղությամբ ակնկալվում է հասարակական խորհրդի նշանակալի դերակատարումը։
Խորհրդի առաջին նիստի ընթացքում քննարկվել և նախանշվել են համագործակցության հիմնական ուղղությունները, նաև այն հարթակները, որոնց միջոցով մեկնարկելու է փոխգործակցությունը։
Պայմանավորվածության համաձայն՝ Խորհրդի անդամները, նրանց թվում Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը աշխատում է Պաշտպանության նախարարության հետ ինստիտուցիոնալ համագործակցության առաջարկությունների փաթեթի վրա, որոնք մոտ ժամանակներս կուղարկվեն Խորհրդի քարտուղարություն։
Միաջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի անդամ է ընտրվել 2 տարի ժամկետով՝ 2026-27թթ ընթացքում։
The inaugural meeting of the Public Council under the Minister of Defense took place, chaired by Defense Minister Suren Papikyan
On June 26, the inaugural meeting of the Public Council under the Minister of Defense took place at the MoD administrative complex, chaired by Defense Minister Suren Papikyan, with Founder and Director Styopa Safaryan participating on behalf of the Armenian Institute of International and Security Affairs (AIISA).
Minister Suren Papikyan thanked the attendees for submitting applications to join the council and noted that the involvement of various public figures in the public council is both welcome and important.
Emphasizing the strengthening of army-society ties, Suren Papikyan highlighted that a significant role is expected from the public council in this direction.
During the council's first meeting, the main directions of cooperation were discussed and outlined, along with the platforms through which the interaction will begin.
According to the agreement, the Council members, including the Armenian Institute of International and Security Affairs, are working on a package of institutional cooperation proposals with the Ministry of Defense, which will be sent to the Council Secretariat in the near future.
The Armenian Institute of International and Security Affairs has been elected as a member of the Public Council under the Minister of Defense for a 2-year term, spanning 2026–2027.
ARM
ՄԱՀՀԻ հիմնադիր և տնօրեն Ստյոպա Սաֆարյանը ընդգրկվել է Ատլանտյան խորհրդի Թվային հետաքննությունների հետազոտական լաբորատորիայի (The Digital Forensic Research Lab (DFRLab) «Թվային Շերլոկներ 2026» թողարկման (կոհորտ) շուրջ 500 մասնակիցների կազմում, որի համար հայտարարված մրցույթին աշխարհի 130 երկրներից դիմել էին 1700 դիմորդներ։
Երեք ամիս շարունակ հեռավար դասնթնացներ ծրագիրն առաջարկում է ավելի քան քսան մասնագիտացված մոդուլներ, որոնք ներառում են բաց աղբյուրների հետաքննությունների «ինչպես»-ն ու «ինչու»-ն: Դասընթացները հիմնականում վարում է DFRLab-ի (Թվային հետաքննությունների հետազոտական լաբորատորիա) փորձագետների համաշխարհային թիմը:
«Digital Sherlocks» (Թվային Շերլոկներ) ծրագիրն իր առցանց ութ հոսքերի (կոհորտների) ընթացքում աշխարհի տարբեր անկյուններից ավելի քան 4,000 մասնակցի է վերապատրաստել՝ տրամադրելով բաց աղբյուրների հետաքննական մեթոդաբանության գործնական դասընթացներ, թվային կառավարման ու տեխնոլոգիական քաղաքականության շուրջ փորձագիտական ինտերակտիվ քննարկումներ, կապերի հաստատման ու ինստիտուցիոնալ համագործակցության հնարավորություններ:
ENG
Styopa Safaryan, Founder and Director of AIISA, has been selected as one of approximately 500 participants for the 2026 cohort of the Digital Forensic Research Lab (DFRLab) "Digital Sherlocks" program of the Atlantic Council, which drew 1,700 applicants from 130 countries worldwide.
Spanning three months of remote classes, the program offers over twenty specialized modules covering the “how” and “why” of open-source investigations. Sessions are primarily led by the DFRLab’s global team of experts.
Across its eight online cohorts, the Digital Sherlocks program has upskilled over 4,000 participants from around the world with practical training on open-source investigative methodologies, interactive expert discussions on digital governance and tech policy, as well as networking and institutional collaboration opportunities.
29/06/2026
ARM
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հետազոտությունների համակարգող Անի Եղիազարյանին Գերմանիայի Ֆրիդրիխ Շիլեի անվան Յենայի համալսարանում պաշտոնապես հանձնվել է քաղաքական գիտության դոկտորի վկայականը։
Դոկոտր Եղիազարյանը իր "Հայաստանի եվրոպական ձգտումները. ԵՄ չափանիշների կամրջումը և տարածաշրջանային պարտավորությունների հավասարակշռումը" գիտական թեզը պաշտպանել էր 2025թ․, որը մենագրության տեսքով տպագրվել է Springer հրատարակչությունը (https://link.springer.com/book/10.1007/978-3-658-50986-6)։
Ավելի վաղ նույն "ճանապարհով" անցել էր ՄԱՀՀԻ ավագ փորձագետ դոկտոր Հայկ Գաբրիելյանը իր "Թուրքիայի ջրային քաղաքականությունը որպես քաղաքական ռազմավարության մաս. Թուրքիայի ջրային քաղաքականության էվոլյուցիան" թեմայով դոկտորական ատենախոսությամբ, որը նույնպես տպագրվել է նույն հեղինակավոր հրատարակչության կողմից (https://link.springer.com/book/10.1007/978-3-658-44070-1)։
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի աշխատակազմը և փորձագիտական հանրույթը սրտանց շնորհավորում են գործընկերներին գիտական հաջողությունների համար և մաղթում նորանոր բարձունքներ։
ENG
Ani Yeghiazaryan, Research Coordinator at the Armenian Institute of International and Security Affairs (AIISA), has been officially awarded her PhD in Political Science at the Friedrich Schiller University Jena in Germany.
Dr. Yeghiazaryan defended her doctoral thesis, titled "Armenia’s European Aspirations: Bridging EU Standards and Balancing Regional Commitments," in 2025, which has been published as a monograph by Springer Publishing (https://link.springer.com/book/10.1007/978-3-658-50986-6).
Earlier, Dr. Hayk Gabrielyan, a senior expert at AIISA, followed the same path with his doctoral dissertation on "Turkey's Water Policy as Part of the Political Strategy: The Evolution of Turkey's Water Policy," which was also published by the same prestigious publishing house (https://link.springer.com/book/10.1007/978-3-658-44070-1).
The staff and expert community of the Armenian Institute of International and Security Affairs wholeheartedly congratulate their colleagues on their academic achievements and wish them reaching new heights.
25/06/2026
ՄԱՀՀԻ միջազգային բիզնես իրավունքի և արբիտրաժի հարցերով փորձագետ Արա Վ․Պապյանը մեկնաբանել է ԵԱՏՄ շրջանակներում Ռուսաստանի կողմից Հայաստանից արտահանվող ապրանքների ազատ տեղաշարժի սահմանափակումների իրավական ասպեկտները և առաջարկել լուծումներ։