02/20/2022
ՊԱՇՏՊԱՆՎԵՔ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ
իմանալով թե ինչպես են վարվում արատավոր գործակալները
*
ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ 25 ՕՐԵՆՔՆԵՐԸ
Ճշմարտությունը ճնշելու քսանհինգ ձեւերը գրքից (հեղինակ՝ Միքաել Սուինի); թարգմանությունը՝ x-commons Ⓒ
1. Մի լսիր չարիք, մի տես չարիք, ու մի խոսիր չարիքից։ Անկախ նրանից թե ինչ գիտես, մի քննարկիր դա. հատկապես երբ հասարակական գործիչ ես, լրագրող եւ այլն։ Եթե դա չի հաղորդվում ուրեմն տեղի չի ունեցել, ու դու երբեք կարիք չունես առնչվելու այդ հարցին։
2. Դարձիր երերացող ու վրդովված։ Խուսափիր գլխավոր հարցերի քննարկումից ու փոխարենը կենտրոնացիր այն կողմնակի խնդիրների վրա որոնք կարող են օգտագործվել այլապես “սրբազան” խմբերին կամ թեմաներին իբրեւ քննադատելու միջոց։ Սա նաեւ հայտնի է որպես «Ինչպե՞ս եք համարձակվում» գամբիտ։
3. Ստեղծիր ասեկոսեներ։ Խուսափիր հարցի այն քննարկումից որտեղ պիտի նկարագրես բոլոր մեղադրանքները։ Անկախ քննարկման վայրից ու ապացույցներից, ներկայացրու ամենը որպես ասեկոսեներ ու վայրի մեղադրանքներ։ Ճշմարտությունը բացառող այլ նսեմացնող տերմիններ նույնպես կաշխատեն։ Այս մեթոդը հատկապես լավ է աշխատում լուռ մամուլի դեպքում […]։ Եթե կարող ես կապել նյութը ինտերների հետ, օգտագործիր այս փաստը ներկայացնելով այն իբրեւ ընդհամենը «բամբասանք» ։
4. Խեղաթյուրիր։ Գտիր կամ ստեղծիր հակառակորդիդ փաստարկի թվացյալ տարրեր, որոնց հեշտությամբ կարող ես տապալել, որպեսզի դու ներկայանաս լավ լույսի ներքո, իսկ քո հակառակորդը վատ։ Կամ հորինիր մի խնդիր, որը ըստ քո մեկնաբանության կա հակառակորդիդ փաստարկում/իրավիճակում, կամ ընտրիր ամենա թույլ մեղադրանքի ամենաթույլ կողմը։ Ուռճացնելով դրանց նշանակությունը տապալիլ դրանց ստեղծելով տպավորություն թե բոլոր մեղադրանքները հերքվեցին, խուսափելով իրական հարցի քննարկումից։
5. Շեղիր հակառակորդիդ ծաղրելով կամ ծաղրանվամբ։ […] նույնացրու հակառակորդներիդ հանրայինորեն անընդունելի պիտակներին «ֆանատիկներ» «ռասիստներ» «միլիցիա» «կրոնականներ» «արմատականներ» «դավադրության սիրահարներ» «ահաբեկիչներ» «սեռական շեղումներ» եւ այլն։ Սա ստիպում է մարդկանց հեռու մնալ նրանց աջակցելուց, նույն պիտակը ստանալու վախից, եւ դու խուսափում ես այդ հարցով զբաղվելուց։
6. Խփի՛ր ու փախի՛ր։ Ցանկացած հանրային ֆորումում կարճ հարձակում կատարիր քո հակառակորդի, կամ նրա դիրքերի վրա, այնուհետեւ սահիր դուրս նախքան պատասխանը հրապարակելը, կամ պարզապես անտեսիր որեւէ պատասխան։ Լավ է աշխատում ինտերնետում եւ նամակների խմբագրական միջավայրում, որտեղ կարելի է նոր ինքնությունների կայուն հոսք ապահովել՝ առանց քննադատության պատճառաբանությունը բացատրելու։ Երբեք մի քննարկիր բուն հարցը կամ խնդիրները, քանի որ դա արժանահավատ կդարձնի քո հակառակորդին։
7. Հարցի տակ դիր դրդապատճառները։ Շեղիր կամ սաստկացրու ցանկացած փաստ, որը կարող է կասկած առաջացնել, որ քո հակառակորդը ունի թաքնված անձնական օրակարգ կամ այլ կողմնակալություններ։ Խուսափելով հարցի քննարկումից, այսպիսով, քո կողմից մեղադրվողը ստիպված պիտի անցնի պաշտպանական դիրքերի։
8. Հղում արա հեղինակությանը։ Պնդիր քո հեղինակության մասին կամ նույնացրու քո հեղինակության հետ ներկայացնելով քո փաստերը բավականաչափ ժառգոնով եւ մանրուքներով՝ ցույց տալու համար, որ դու գիտակ ես, եւ պարզապես պատասխանիր, որ դա այդպես չէ՝ առանց հղումներ անելու։
9. Քեզ դիր միամիտի/հիմարի տեղ։ Անկախ նրանից թե ինչ փաստեր կամ տրամաբանական փաստարկներ են առաջարկվում, խուսափիր ժխտողականությամբ, թե առաջարկվածը ունի որեւէ արժանահավատություն, իմաստ կամ թե ապացույց ու տրամաբանություն, որեւէ եզրակացության համար։ Լավ խառնիր ամեն ինչ առավելագույն ազդեցության համար։
10. Նույնացրու հակառակորդիդ մեղադրանքները «հին լուրերի» հետ։ Խեղաթյուրելու մեկ այլ տարբերակ, երբ լայն հանրայնություն ստացած հարցերում ինչ որ մեկը վաղաժամ մեղադրանքներ է առաջադրում, որոնք հեշտությամբ լուծելի են լինում։ Այնտեղ որտեղ կարելի է կանխատեսել թող քո սեփական կողմը բարձրացնի կեղծ-թույլ մեղադրանքը որը լուծելով կխուսափեք անկանխատեսելիությունից։ Հետագա, ցանկացած մեղադրանք, անկախ արժանահավատ լինելուց, կարելի է նույնացնել այս նախնական մտացածին մեղադրանքներին եւ մերժվել որպես դրանց վերանայման փորձ։ Շատ ավելի լավ եթե հակառակորդը ներգրավված է մեղադրանքի սկզբնական աղբյուրի հետ։
11. Սահմանիր ու ապավինիր պատրաստի դիրեքրին։ Որեւէ աննշան առիթ օգտագործելով գնա թվացյալ «բարձր բարոյական» ճանապարհով՝ խոստեվանելով, որ ինչ-որ անմեղ սխալ է թույլ տրվել, բայց հակառակորդը օգտագործելով դա ուռճացնում է այդ ամենը անհամաչափորեն։ Հետագայում ուրիշները կարող են հաստատել սա քո անունից։ Եթե այս ամենը ճիշտ արվի, հնարավոր է նույնիսկ համակրանք / հարգանք առաջացնել, մաքրվելու ու սխալներն ընդունելու համար։
12. Հանելուկները լուծում չունեն։ Հենվելով հանցագործության հետ կապված ավելի լայն հանգամանքների կամ բազմաթիվ խաղացողների ու իրադարձությունների վրա՝ պատկերիր ամբողջ գործը չափազանց բարդ լուծման համար։ Սա հանգեցնում է նրան, որ մարդիկ ովքեր հետեւում են խնդրին, սկսում են ավելի արագ կորցնել հետաքրքրությունը՝ առանց բուն խնդրի լուծման։
13. Ալիսան հրաշքների աշխարհում տրամաբանություն։ Խուսափիր հարցերի քննարկումից հետադարձ պատճառաբանելու միջոցով՝ օգտագործելով ակնհայտ պատճառահետեւանքային տրամաբանությունն այնպես, որ որեւէ նյութական փաստ չարծարծվի։
14. Պահանջիր ամբողջական լուծումներ։ Խուսափիր խնդիրներից՝ պահանջելով, որ հակառակորդը լուծի տրված հանցագործությունը ամբողջությամբ (լավագույնս աշխատում է 10-րդ օրենքին համապատասխանող դրության դեպքում)։
15. Փաստերը համապատասխանեցրու այլընտրանքային եզրակացության։ Սա պահանջում է ստեղծագործական մտածողություն բացառությամբ երբ հանցագործությունը ծրագրված չի եղել չնախատեսված հանգամանքներում։
16. Անհետացող ապացույցներ եւ վկաներ։ Եթե այն գոյություն չունի, դա փաստ չէ, եւ դու ստիպված չես լինի անդրադառնալ այդ հարցին։
17. Փոխի՛ր թեման։ Նման այստեղ նշված այլ հնարքներին, օգտագործիր վիճելի կամ կտրուկ մեկնաբանություն այն հույսով, որ քննարկումը կգնա քեզ համար ավելի կառավարելի ուղղությամբ։ Սա հատկապես լավ է աշխատում ուղեկիցների հետ, ովքեր կարող են քեզ հետ «վիճել» նոր թեմայի շուրջ, բեւեռացնելով քննարկումը՝ ավելի կարեւոր հարցերի քննարկումից խուսափելու համար։
18. Հուզականացրու՜, Թշնամացրու՜ ու հրահրի՜ր հակառակորդներիդ։ Եթե այլ բան չես կարող անել, օգտագործիր նախատանք, հեգնանք, որպեսզի ներքաշես հակառակորդներիդ էմոցիոնալ արձագանքների։ Այսպիսով, նրանք կերեվան հիմար եւ չափից ավելի մոտիվացված, դարձնելով սեփական նյութը ավելի անհամահունչ։ Դու ոչ միայն կխուսափես առաջնային հարցերը քննարկելուց, այլ կշեղես ուշադրությունը էմոցյոնալ արձագանքների վրա, նշելով թե ինչ «զգայուն են նրանք քննադատության նկատմամբ»։
19. Անտեսիր ներկայացված ապացույցները, պահանջելով անհնարին ապացույցներ։ Սա թերեւս «հիմար ձեւացնելու» օրենքի մեկ այլ տարբերակ է։ Անկախ նրանից թե ինչ նյութ է ներկայացված հակառակորդի կողմից հանրային ֆորումներում, պնդիր, որ նյութը գործի հետ կապ չունի ու պահանջիր ապացույցներ որոնք հակառակորդը չի կարող ձեռք բերել։ Հարցերի քննարկումից լիովին խուսափելու համար պետք է կտրականապես հերքել սկզբնաղբյուրների վավեր լինելը՝ որ մեդիա աղբյուրները անվստահելի են, որ վկաները անընդունելի են, որ նույնիսկ կառավարության կողմից արվող հայտարարությունները որեւէ նշանակություն չունեն։
20. Կեղծ ապացույցներ։ Հնարավորության դեպքում, ներկայացրու նոր փաստեր, կամ հուշումներ որոնք ստեղծված են հակառակորդիդ ներկայացումների հետ հակադրվելու նպատակով, որպեսզի զգայուն հարցերը չեզոքացվեն եւ լուծումները բացառվեն։ Սա լավագույնս աշխատում է, երբ հանցագործությունը իսկզբանե նախագծվել է անկանխատեսելի իրադրության հաշվարկով, երբ փաստերը հեշտությամբ չեն կարող բաժանվել կեղծիքներից։
21. Կանչիր մեծ ժյուրի/ատենակալների խորհուրդ, հատուկ դատախազի կամ այլ լիազորված քննչական մարմնի։ Խորտակիր գործընթացը քո օգտին՝ արդյունավետորեն չեզոքացնելով բոլոր զգայուն հարցերը առանց բաց քննարկման։ Հրավիրվելուց հետո ապացույցները ու ցուցումները պիտի գաղտնի լինեն՝ պատշաճ կերպով վարվելու դեպքում։ Օրինակ, եթե ունես մեղադրող փաստաբան, նա կերաշխավորի, որ ժյուրին չլսի որեւէ օգտակար ապացույց, իսկ ապացույցները կմնան կնքված ու անհասանելի հետագա քննության համար։ Հենց որ բարենպաստ դատավճիռ կայացվի, գործը կարող է փակված համարվել։
22. Ստեղծիր նոր ճշմարտություն։ Առաջացրու սեփական փորձագետներին, խմբերին, հեղինակներին, առաջնորդներին կամ ստեղծիր ազդեցություն արդեն գործող այն մասնագետների վրա ովքեր պատրաստ են գիտական, հետախուզական հիմքեր, վկայություններ ստեղծել քո օգտին։ Այս կերպ, եթե իսկապես ստիպված լինես խնդրին անդրադառնալ, կարող ես դա անել հեղինակավոր ձեւով։
23. Ստեղծիր ավելի մեծ շեղումներ։ Եթե վերը նշվածը չի աշխատում, զգայուն հարցերից ուշադրությունը շեղելու կամ օրինակ դատավարության նկատմամբ անցանկալի մեդիա ուշադրությունը թոթափելու համար, ստեղծիր ավելի մեծ նորություններ հանրության ուշադրությունը շեղելու համար։
24. Լռեցրու քննադատներին։ Եթե վերը նշված մեթոդներից ոչ մեկ չի աշխատում մտածիր հակառակորդներիդ վերացնելու ավելի վերջնական լուծումների մասին, որպեսզի հիմնովին վերացվի խնդրի լուծման անհրաժեշտությունը։ Դա կարող է լինել նրանց վախճանով, ձերբակալությամբ եւ կալանավորմամբ, շանտաժով կամ հանրային կերպարի ոչնչացմամբ՝ շանտաժի առարկա տեղեկատվության հրապարակելով, կամ պարզապես այլ բնույթի սպառնալիքներով, ու պատշաճ ահաբեկմամբ։
25. Անհետացիր։ Եթե տիրապետում ես գաղտնիքների որպես հիմնական կրող կամ այլեւս չափից ավել մեծ ուշադրություն կա քեզ վրա սեւեռված, ու կարծում ես, որ հանրային ջերմաստիճանը արդեն շատ բարձր է, պարզապես լքիր «խոհանոցը» խնդիրներից խուսափելու համար։
*
x-commons, Գորշ Գոտու Կտրվածքներ շարքից; հանրային տիրույթը, կեղծ օրակարգերը/գործընթացները ավելի ընթեռնելի դարձնելու համար
*
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ ՄԵՐ ԷՋԻՆ
*