x-commons

x-commons

Share

տարածական-քննադատական հայց և բաց համագործակցության հարթակ՝ ուսումնասիրելու էսթետիկայի եւ համընդհանուր(ների) հարցերը

This platform instigates and disseminates critical-spatial work on commons. Conceived as a collaboration between spatial thinkers—including, but not limited to, architects, philosophers, literary writers, historians, gallerists, media artists, and other related theorists or practitioners—the platform explores how the commons can be known.

08/20/2025

ՀՈՒԶԱԽՌՈՎՈՒԹՅԱՆ ՊԱԹՈԼՈԳԻԱՆ

Գոյություն ունի քաղաքական ճաշակի մի տեսակ, որը սնվում է իր սեփական տառապանքով՝ կարծես ֆետիշ՝ էրոտիկ մի հարկադրանք դեպի բացասական զառանցանքը, որտեղ սուբյեկտը միշտ ինչ որ արհամարհանքի օբյեկտի կարիք ունի: Սա ուղղակի անհամաձայնություն չէ, այլ կուտակված պաթոլոգիա. դժգոհության ներկայացումը որպես ինքնություն, նևրոտիկ ժեստիկուլյացիան քողարկված որպես քաղաքացիական կիրք: Հայաստանի ներքին քաղաքականության մեջ սա դրսևորվում է որպես հանրային թշնամանքի ծարավ, այնքան ամբողջական, որ քաղաքականության իրական էությունը՝ սուբյեկտայինությունը, կառավարումը, արտաքին քաղաքական ուղվածությունը, փոխարինվում են մշտական ​​վրդովմունքի թատրոնով: Ինչպես Նիցշեն գրել է «Կուռքերի մթնշաղում». «Երբ մարդ ունի իր սեփական կյանքի պատճառը, նա համակերպվում է գրեթե ցանկացած «ինչպես»-ի հետ»: Այստեղ, սակայն, «ինչու»-ն ոչ այլ ինչ է, քան բացասական հուզմունքը՝ հուզախռովության հաճույքը: Այսպիսով, քաղաքականությունը վերածվում է կիչային (ցածրաճաշակ) վրդովմունքի ինքնավերարդատրվող մի ցիկլի, որտեղ ճաշակի նկատմամբ ճաշակն ինքնին բացակայում է:

Դիսկուրի այս ձևը պարզապես անճաշակ չէ, այն հենց ինքը անճաշակություն է՝ զենքի վերածված: Կիչը կայանում է նրանում, որ բարոյական հրատապության ժեստերը նախապես վարժեցված են, կանխատեսելի, քանդակային. դրանք զարդարում են խոսքի դատարկությունը: Սա յուրօրինակ հակաքաղաքականություն է, ոչ թե որովհետև այն ավելի լավ գաղափարներով հակադրվում է ներկայիս կարգին, այլ որովհետև հաճույք է ստանում հենց քաղաքական դիսկուրսի քայքայումից։ Ինչպես չբուժված հոգեբանական խանգարում, այն իրեն դրսևորում է արտաքինից՝ առանց ինքնա-կասկածանքի, առանց չափի զգացողության, առանց սեփական գրոտեսկայինության ճանաչման։ Նման ինքնաբացահայտման մեջ կա թատերական ինչ որ հաճույք. մշտական մեղադրողի` քրտնած, անզուսպ էքստազի դերախաղ։ Բժշկության մեջ դա կարելի է անվանել «քրոնիկ էմոցիոնալ դիսռեգուլյացիա». հրապարակում՝ այն նմանակում է հայրենասիրություն, բարոյասիրություն, բայց քաղաքականությունից զուրկ և «արդար զայրույթի» մնջախաղի վերածված։

Հետևանքը վերջնական է. քաղաքականության և քաղաքական դիսկուրսի վախճան։ Երբ յուրաքանչյուր փոխազդեցություն ընկալվում է որպես սեփական ճաշակը մյուսների նկատմամբ պնդելու անհրաժեշտություն՝ անկախ նրանից, թե որքան կիչ է այն, եւ այսպիսով համընդհանուր դատողության տարածքը փլուզվում է։ Կառավարումը դառնում է անհնար, քանի որ կառավարումը պահանջում է ապագան պատկերացնելու կարողություն, մինչդեռ այս պաթոլոգիան կախված է դժգոհության հավերժական ներկայությունից։ Սա անճաշակ քաղաքականություն է ամենաբառացի իմաստով. քիմք, որը վարժեցված է միայն դառը բանի համար, որը մերժում է քաղցրությունը կամ բարդությունը, կարծես դրանք դավաճանություններ լինեն։ Նման ճաշակը, եթե չվերահսկվի, ապահովելու է քաղաքական կյանքի ոչ միայն արժեզրկումը, այլև ամբողջական կլանումը՝ դրանից թողնելով միայն կատարողականության դատարկ կեղեվ։

Տեքստը՝ Վահան Միսակյանի Vahan Misakyan

Կից պատկերը` սրտի անատոմիայի դիսեկցիոն նկարներ, Լեոնարդո դա Վինչիի

The Unfinished Cascade — x-commons 03/09/2025

ԱՆԱՎԱՐՏ ԿԱՍԿԱԴԸ. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ, ԱՈՒՐԱՅԻ, ԵՎ ԱՄՓՈՓՄԱՆ ՄԱՍԻՆ

ՎԱՀԱՆ Մ. ՄԻՍԱԿՅԱՆ
Ճարտարապետ, Կուրատոր

Պատկերացրեք հետեւյալը՝ փայտամածից կամուրջ, անփույթ խոստման նման, ձգվում է դատարկության վրայով։ Յուրաքանչյուր քայլը հառաչում է ոտքի տակ՝ փայտի ու մետաղի ճռճռոցով։ Ձեր աջ կողմում լայն հորանջում է մի բացվածք, ժանգոտվող երկաթբետոնի ու փոշու վիթխարի կմախք, շնչառության կեսին լքված հին շինհրապարակ։ Ձեր ձախ կողմում` կանգնած է Արարատ լեռը, անժամկետ ու լուռ, մինչ Երեւանը` կիսախոս պատմություններով կարված մի քաղաք, սփռված է ներքեւում: Օդում փոշու ու կանգնած ժամանակի հոտ է գալիս, իսկ կամուրջը դողում է կարծես մի լար՝ կապված այն ամենի միջև, ինչ եղել է և ինչ կարող է երբեք չլինել:

Սա Կասկադն է՝ Երևանի կիսատ հուշարձանը, որտեղ անավարտությունը սրտի պես բաբախում է: Վալտեր Բենիամինը մի անգամ գրել է, որ արվեստի իսկությունը կայանում է «այն ամենի էության մեջ ինչը փոխանցելի է իր սկսման պահից» [1] , որակ, որը կապված է դրա տեւողությանը ու վկայությանը պատմության առաջ։ Կասկադի իսկությունը նրա ճեղքվածքն է՝ ամբողջականության մեջ լուծվելուց հրաժարվելը: Այստեղ կանգնել նշանակում է զգալ քաղաքի սարսուռը ՝ վախը վերջաբաններից, փորագրված նրա ոսկորների մեջ։ Ավարտումը կարող է լռեցնել այս վկայությունը՝ կենդանի հարցը վերածելով լուռ պատասխանի: Կիսատ խոստովանության նման, կասկադը բացահայտում է Երեւանը` այն ամենի միջոցով, ինչն այն թողնում է անկատար։

Շարունակությունը կարդացեք այս հղումով..

The Unfinished Cascade — x-commons ԱՆԱՎԱՐՏ ԿԱՍԿԱԴԸ. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ, ԱՈՒՐԱՅԻ, ԵՎ ԱՄՓՈՓՄԱՆ ՄԱՍԻՆ Մարտ 9,...

05/07/2022

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅՈւՆԻՑ
դիմադրե՛ք հանրային տիրույթի պրիմիտիվացմանը
*
Կա մարմնիցդ դուրս տարածք, ու մարմնիդ ներսի տարածություն, ու դրսինը անհամեմատ ավելի փոքր է քան ներսինը։ Ներսում կան միլիոնավոր միկրոօրգանիզմներ, գեր-բարդ կենդանի համակարգեր, իսկ ավելի վերացական՝ ներքին աշխարհ։ Դրսում կա ընկալողական սահմաններիդ մեջ տեղավորվող տեսանելի մի իրականություն, իսկ այն ինչ ներքինացված է ըստ բնույթի հռչակվել է ավելի մեծ ու կարևոր։ Մարմինդ մնալով անջատ, պիտի շարունակ դրսից ներկրի ու փոխակերպի բազմաբնույթ տարրեր, որպեսզի մնա շարունակական՝ կենդանի։ Եթե կա գործընթաց, պրոցես որից մենք իրականում տեղյակ ենք դա կյանքի գործընթացն է մեր մարմնի ներսում։ Ըստ Հ. Արենդի այս գործընթացը աշխարհաստեղծ մասշտաբում համընկնում է աշխատանքին։ Վերջինիս ժամանակավոր բնույթը չի բացառում դրա ավելի երկար կյանք ունեցող հետեւանքները՝ կառուցված իրականությունը։

Սովորաբար մեր դրսինը մեկ ուրիշի համար հանդիսանում է ներս։ Քաղաքի թռչունների համար դու դրսում ես երբ քո տանն ես, ու ներսում, երբ փողոցում ես։ Նույնը անտուն մարդկանց համար՝ դրսում ես, երբ քո տանն ես։ Նույնը նաեւ մեզ հարեւան օտարների համար։ Մեր մշակույթը, մեր լեզուն ու կառուցված իրականությունը՝ մեր տունը, նրանք տեսնում են միայն դրսից, իսկ դրսի պատկերը երբեք չունի միանշանակ իմաստ։ Դրսից, նույնիսկ ամենասովորական ներսի գործընթացը կարող ես մեկնաբանել որպես դավադրութուն։ Առհասարակ, տունը, որպես վայր, չունի միանշանակ իմաստ։ Այն կարող է սնուցել, զարգացնել, կամ լինել բանտ, ինչպես կարծում են փախուստի դիմած հազարավոր հայերը, ովքեր այլեւս դրսում են։ Կամ միգուցե դրսում են եղել իսկզբանե, թե՛ սեփական անհյուրընկալության, թե՛ հայաստանում առկա անհյուրընկալ գործընթացների պատճառով։

Հայերենում այս բառը կարող է ունենալ երկակի մեկնաբանություն՝ հյուր կամ օտար մարդ քո տանը ընդունող, կամ նրան ու նրա հայացքը ներընկալող։ Հյուրընկալությունը միաժամանակ աշխարհը ընկալելու ու այն փոխակերպելու կարողության մասին է։ Նման կարողություն ունի ապրող մարմինը, որը պիտի շարունակ ներքինացնի այն ինչ գտնվում է այդ մարմնից դուրս։ Նույնիսկ սովապահության մեջ, մարմինդ պիտի շնչի, ասել է թե անհյուրընկալ մարմինը չի կարող մնալ կենդանի։ Ապրելով մի միջավայրում, ու շարունակ օտարելով այն քեզանից` լինելով դրա հետ անհաշտ, դատապարտում ես ինքդ քեզ շնչահեղձության։ Նույնը ճշմարիտ է նաեւ աշխարհաստեղծ մասշտաբներում։ Անհյուրընկալ մարդիկ անմասնակից են աշխարհաստեղծ գործընթացներին, նրանք դատապարտված են մնալ հավաքական շնչառությունից դուրս, իսկ նրանց աշխատանքը փախուստն է այդ ամենից։ Անհյուրընկալ հավաքականությունը, նմանվում է իր միջավայրին թշնամաբար տրամադրված մի մարմնի, ով օտարում է նույնիսկ իր մասնիկներին։ Եթե անգամ նրա ներսում չի գոյանում թշնամական ոչ մի գործընթաց, այն մնում է միջավայրի հետ հակադրության մեջ։ Ծայրահեղ մեկուսացում, որը գուցե եւ ծնունդ է տարալուծման վախերի, մարմնում գործող կենտրոնաձիգ գործընթացների թուլության եւ այլնի։

Այնուամենայնիվ, հյուրընկալության ու հակամարտության մեջտեղում հնարավոր է նախագծել Հյուրընկալությունը նորովի առանց բացասելու հակամարտությունը՝ առանց միջավայրին տարալուծվելու։ Եթե ունես ինքնապահպանման բնազդ ներս չես թողնի ամեն ինչ, բայց եւ չես մատնի ինքդ քեզ սովամահության։ Օրինակ, եթե օտարազգին ժամանում է թշնամական երկրից ու չես կարող ճշտել նրա քրեական անցյալը/մտադրությունները ուրեմն ներս չես թողնի նրան, բայց երբ ճշտելուց նույնիսկ հասարակ քաղաքացու մեջ պիտի տեսնես ոճրագործ ուրեմն խնդիրներ ունես արդեն հավաքական շնչառությանդ հետ։ Առողջ հավաքականությունը խնդիր չունի նույնիսկ թշնամական երկրից ժամանող քաղաքացու հետ։ Հյուրընկալության ժեստը՝ ժեստ է մշակութային ինքնավստահության, իսկ այս տեսակ ծայրահեղ հյուրընկալության ժեստը, ժեստ նաեւ հաղթանակի` մշակույթով։ Անծանոթին քո տանը ողջունելը սկիզբ է համերաշխության, կրթության, գրավելու. միջոց անծանոթին դեպի քո մշակույթային օրակարգ փոխարկելու։ Բնականաբար, սա ռիսկ է նաեւ նոր հակամարտության կամ բռնության, քանի որ չգիտես թե ինչպես կվարվի անծանոթը քո տանը, բայց ռիսկ՝ կառավարելի։

Հայկական հավաքական կենսակերպը, հայկական ինքնագիտակցումը միշտ կբացասի ցանկացած տեսակի գերիշխանության ձգտող, ու ավտոկրատ հավաքական կենսակերիպի։ Մենք չունենք, ու երբեք պիտի չունենանք մենիշխանի կամ անտեսանելի հեղինակության կերպարի հետ այն տեսակ կենցաղային/հայրիշխանական հարաբերություն ինչպես օրինակ մեր հարեւանները, բայց դա չի նշանակում, որ պիտի միշտ հակադրվենք առճակատումով, ու անկարող ենք նրանց հաղթել մշակույթով։ Միջավայրը օտարող Ֆաշիստական իմպուլսը, որպես թուլության ու անինքնավստահության մարմնավորում, տեղ չունի հայ աշխարհաստեղծ մասշտաբներում։ Հայկականությունը ունի բավականին ներուժ ներքինացնելու ու փոխակերպելու բազմատեսակ գործընթացներ։ Այս ներուժը արտահայտվում է հայկական հյուրընկալ աշխարհայացքի մեջ. մեզանում հենց այսպես են ակտիվանում կենտրոնաձիգ ու ներառող, ներքինացնող-փոխակերպող գործընթացները:

Վերաիմաստավորելով հյուրընկալությունը, որպես քաղաքական ու մշակութային ծես, հայկական աշխարհը կսկսի կառուցել իր միջավայրը, միջազգային քաղաքական սուբյեկտությունը ու ինքնությունը ոչ միայն որպես հակադրվող տարր, այլ նաեւ որպես փոխակերպող, կամրջող ու կրթող տարր։ Դրա համար, այս փուլում, անհրաժեշտ է գիտակցել, որ մենք ունենք աշխարհաստեղծ գործառույթ, ու դատապարտված չենք առաջնորդվելու պարզունակ հուզականությամբ, թե՛ ներքին եւ թե՛ արտաքին քաղաքականության մեջ։

Տեքստը՝ Վ. Միսակյան

*
Պատկերը՝ 1316 թվականի նկարազարդ ձեռագրից, նկարիչ՝ Հովսեան (Աստվածաշնչյան տեսարան` ինչպես հեղինակը պատկերել է Հայկական հյուրընկալ կյանքի մշակույթի երեւակայությամբ/շրջանակից. երկու գրվածքները՝ «սեղան լի ամենայն բարությամբ», «զորթն մատաղ արարնոցա»)
*
x-commons, Գորշ Գոտու Կտրվածքներ շարքից
*
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ ՄԵՐ ԷՋԻՆ
*

02/20/2022

ՊԱՇՏՊԱՆՎԵՔ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ
իմանալով թե ինչպես են վարվում արատավոր գործակալները
*

ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ 25 ՕՐԵՆՔՆԵՐԸ
Ճշմարտությունը ճնշելու քսանհինգ ձեւերը գրքից (հեղինակ՝ Միքաել Սուինի); թարգմանությունը՝ x-commons Ⓒ

1. Մի լսիր չարիք, մի տես չարիք, ու մի խոսիր չարիքից։ Անկախ նրանից թե ինչ գիտես, մի քննարկիր դա. հատկապես երբ հասարակական գործիչ ես, լրագրող եւ այլն։ Եթե դա չի հաղորդվում ուրեմն տեղի չի ունեցել, ու դու երբեք կարիք չունես առնչվելու այդ հարցին։

2. Դարձիր երերացող ու վրդովված։ Խուսափիր գլխավոր հարցերի քննարկումից ու փոխարենը կենտրոնացիր այն կողմնակի խնդիրների վրա որոնք կարող են օգտագործվել այլապես “սրբազան” խմբերին կամ թեմաներին իբրեւ քննադատելու միջոց։ Սա նաեւ հայտնի է որպես «Ինչպե՞ս եք համարձակվում» գամբիտ։

3. Ստեղծիր ասեկոսեներ։ Խուսափիր հարցի այն քննարկումից որտեղ պիտի նկարագրես բոլոր մեղադրանքները։ Անկախ քննարկման վայրից ու ապացույցներից, ներկայացրու ամենը որպես ասեկոսեներ ու վայրի մեղադրանքներ։ Ճշմարտությունը բացառող այլ նսեմացնող տերմիններ նույնպես կաշխատեն։ Այս մեթոդը հատկապես լավ է աշխատում լուռ մամուլի դեպքում […]։ Եթե կարող ես կապել նյութը ինտերների հետ, օգտագործիր այս փաստը ներկայացնելով այն իբրեւ ընդհամենը «բամբասանք» ։

4. Խեղաթյուրիր։ Գտիր կամ ստեղծիր հակառակորդիդ փաստարկի թվացյալ տարրեր, որոնց հեշտությամբ կարող ես տապալել, որպեսզի դու ներկայանաս լավ լույսի ներքո, իսկ քո հակառակորդը վատ։ Կամ հորինիր մի խնդիր, որը ըստ քո մեկնաբանության կա հակառակորդիդ փաստարկում/իրավիճակում, կամ ընտրիր ամենա թույլ մեղադրանքի ամենաթույլ կողմը։ Ուռճացնելով դրանց նշանակությունը տապալիլ դրանց ստեղծելով տպավորություն թե բոլոր մեղադրանքները հերքվեցին, խուսափելով իրական հարցի քննարկումից։

5. Շեղիր հակառակորդիդ ծաղրելով կամ ծաղրանվամբ։ […] նույնացրու հակառակորդներիդ հանրայինորեն անընդունելի պիտակներին «ֆանատիկներ» «ռասիստներ» «միլիցիա» «կրոնականներ» «արմատականներ» «դավադրության սիրահարներ» «ահաբեկիչներ» «սեռական շեղումներ» եւ այլն։ Սա ստիպում է մարդկանց հեռու մնալ նրանց աջակցելուց, նույն պիտակը ստանալու վախից, եւ դու խուսափում ես այդ հարցով զբաղվելուց։

6. Խփի՛ր ու փախի՛ր։ Ցանկացած հանրային ֆորումում կարճ հարձակում կատարիր քո հակառակորդի, կամ նրա դիրքերի վրա, այնուհետեւ սահիր դուրս նախքան պատասխանը հրապարակելը, կամ պարզապես անտեսիր որեւէ պատասխան։ Լավ է աշխատում ինտերնետում եւ նամակների խմբագրական միջավայրում, որտեղ կարելի է նոր ինքնությունների կայուն հոսք ապահովել՝ առանց քննադատության պատճառաբանությունը բացատրելու։ Երբեք մի քննարկիր բուն հարցը կամ խնդիրները, քանի որ դա արժանահավատ կդարձնի քո հակառակորդին։

7. Հարցի տակ դիր դրդապատճառները։ Շեղիր կամ սաստկացրու ցանկացած փաստ, որը կարող է կասկած առաջացնել, որ քո հակառակորդը ունի թաքնված անձնական օրակարգ կամ այլ կողմնակալություններ։ Խուսափելով հարցի քննարկումից, այսպիսով, քո կողմից մեղադրվողը ստիպված պիտի անցնի պաշտպանական դիրքերի։

8. Հղում արա հեղինակությանը։ Պնդիր քո հեղինակության մասին կամ նույնացրու քո հեղինակության հետ ներկայացնելով քո փաստերը բավականաչափ ժառգոնով եւ մանրուքներով՝ ցույց տալու համար, որ դու գիտակ ես, եւ պարզապես պատասխանիր, որ դա այդպես չէ՝ առանց հղումներ անելու։

9. Քեզ դիր միամիտի/հիմարի տեղ։ Անկախ նրանից թե ինչ փաստեր կամ տրամաբանական փաստարկներ են առաջարկվում, խուսափիր ժխտողականությամբ, թե առաջարկվածը ունի որեւէ արժանահավատություն, իմաստ կամ թե ապացույց ու տրամաբանություն, որեւէ եզրակացության համար։ Լավ խառնիր ամեն ինչ առավելագույն ազդեցության համար։

10. Նույնացրու հակառակորդիդ մեղադրանքները «հին լուրերի» հետ։ Խեղաթյուրելու մեկ այլ տարբերակ, երբ լայն հանրայնություն ստացած հարցերում ինչ որ մեկը վաղաժամ մեղադրանքներ է առաջադրում, որոնք հեշտությամբ լուծելի են լինում։ Այնտեղ որտեղ կարելի է կանխատեսել թող քո սեփական կողմը բարձրացնի կեղծ-թույլ մեղադրանքը որը լուծելով կխուսափեք անկանխատեսելիությունից։ Հետագա, ցանկացած մեղադրանք, անկախ արժանահավատ լինելուց, կարելի է նույնացնել այս նախնական մտացածին մեղադրանքներին եւ մերժվել որպես դրանց վերանայման փորձ։ Շատ ավելի լավ եթե հակառակորդը ներգրավված է մեղադրանքի սկզբնական աղբյուրի հետ։

11. Սահմանիր ու ապավինիր պատրաստի դիրեքրին։ Որեւէ աննշան առիթ օգտագործելով գնա թվացյալ «բարձր բարոյական» ճանապարհով՝ խոստեվանելով, որ ինչ-որ անմեղ սխալ է թույլ տրվել, բայց հակառակորդը օգտագործելով դա ուռճացնում է այդ ամենը անհամաչափորեն։ Հետագայում ուրիշները կարող են հաստատել սա քո անունից։ Եթե այս ամենը ճիշտ արվի, հնարավոր է նույնիսկ համակրանք / հարգանք առաջացնել, մաքրվելու ու սխալներն ընդունելու համար։

12. Հանելուկները լուծում չունեն։ Հենվելով հանցագործության հետ կապված ավելի լայն հանգամանքների կամ բազմաթիվ խաղացողների ու իրադարձությունների վրա՝ պատկերիր ամբողջ գործը չափազանց բարդ լուծման համար։ Սա հանգեցնում է նրան, որ մարդիկ ովքեր հետեւում են խնդրին, սկսում են ավելի արագ կորցնել հետաքրքրությունը՝ առանց բուն խնդրի լուծման։

13. Ալիսան հրաշքների աշխարհում տրամաբանություն։ Խուսափիր հարցերի քննարկումից հետադարձ պատճառաբանելու միջոցով՝ օգտագործելով ակնհայտ պատճառահետեւանքային տրամաբանությունն այնպես, որ որեւէ նյութական փաստ չարծարծվի։

14. Պահանջիր ամբողջական լուծումներ։ Խուսափիր խնդիրներից՝ պահանջելով, որ հակառակորդը լուծի տրված հանցագործությունը ամբողջությամբ (լավագույնս աշխատում է 10-րդ օրենքին համապատասխանող դրության դեպքում)։

15. Փաստերը համապատասխանեցրու այլընտրանքային եզրակացության։ Սա պահանջում է ստեղծագործական մտածողություն բացառությամբ երբ հանցագործությունը ծրագրված չի եղել չնախատեսված հանգամանքներում։

16. Անհետացող ապացույցներ եւ վկաներ։ Եթե այն գոյություն չունի, դա փաստ չէ, եւ դու ստիպված չես լինի անդրադառնալ այդ հարցին։

17. Փոխի՛ր թեման։ Նման այստեղ նշված այլ հնարքներին, օգտագործիր վիճելի կամ կտրուկ մեկնաբանություն այն հույսով, որ քննարկումը կգնա քեզ համար ավելի կառավարելի ուղղությամբ։ Սա հատկապես լավ է աշխատում ուղեկիցների հետ, ովքեր կարող են քեզ հետ «վիճել» նոր թեմայի շուրջ, բեւեռացնելով քննարկումը՝ ավելի կարեւոր հարցերի քննարկումից խուսափելու համար։

18. Հուզականացրու՜, Թշնամացրու՜ ու հրահրի՜ր հակառակորդներիդ։ Եթե այլ բան չես կարող անել, օգտագործիր նախատանք, հեգնանք, որպեսզի ներքաշես հակառակորդներիդ էմոցիոնալ արձագանքների։ Այսպիսով, նրանք կերեվան հիմար եւ չափից ավելի մոտիվացված, դարձնելով սեփական նյութը ավելի անհամահունչ։ Դու ոչ միայն կխուսափես առաջնային հարցերը քննարկելուց, այլ կշեղես ուշադրությունը էմոցյոնալ արձագանքների վրա, նշելով թե ինչ «զգայուն են նրանք քննադատության նկատմամբ»։

19. Անտեսիր ներկայացված ապացույցները, պահանջելով անհնարին ապացույցներ։ Սա թերեւս «հիմար ձեւացնելու» օրենքի մեկ այլ տարբերակ է։ Անկախ նրանից թե ինչ նյութ է ներկայացված հակառակորդի կողմից հանրային ֆորումներում, պնդիր, որ նյութը գործի հետ կապ չունի ու պահանջիր ապացույցներ որոնք հակառակորդը չի կարող ձեռք բերել։ Հարցերի քննարկումից լիովին խուսափելու համար պետք է կտրականապես հերքել սկզբնաղբյուրների վավեր լինելը՝ որ մեդիա աղբյուրները անվստահելի են, որ վկաները անընդունելի են, որ նույնիսկ կառավարության կողմից արվող հայտարարությունները որեւէ նշանակություն չունեն։

20. Կեղծ ապացույցներ։ Հնարավորության դեպքում, ներկայացրու նոր փաստեր, կամ հուշումներ որոնք ստեղծված են հակառակորդիդ ներկայացումների հետ հակադրվելու նպատակով, որպեսզի զգայուն հարցերը չեզոքացվեն եւ լուծումները բացառվեն։ Սա լավագույնս աշխատում է, երբ հանցագործությունը իսկզբանե նախագծվել է անկանխատեսելի իրադրության հաշվարկով, երբ փաստերը հեշտությամբ չեն կարող բաժանվել կեղծիքներից։

21. Կանչիր մեծ ժյուրի/ատենակալների խորհուրդ, հատուկ դատախազի կամ այլ լիազորված քննչական մարմնի։ Խորտակիր գործընթացը քո օգտին՝ արդյունավետորեն չեզոքացնելով բոլոր զգայուն հարցերը առանց բաց քննարկման։ Հրավիրվելուց հետո ապացույցները ու ցուցումները պիտի գաղտնի լինեն՝ պատշաճ կերպով վարվելու դեպքում։ Օրինակ, եթե ունես մեղադրող փաստաբան, նա կերաշխավորի, որ ժյուրին չլսի որեւէ օգտակար ապացույց, իսկ ապացույցները կմնան կնքված ու անհասանելի հետագա քննության համար։ Հենց որ բարենպաստ դատավճիռ կայացվի, գործը կարող է փակված համարվել։

22. Ստեղծիր նոր ճշմարտություն։ Առաջացրու սեփական փորձագետներին, խմբերին, հեղինակներին, առաջնորդներին կամ ստեղծիր ազդեցություն արդեն գործող այն մասնագետների վրա ովքեր պատրաստ են գիտական, հետախուզական հիմքեր, վկայություններ ստեղծել քո օգտին։ Այս կերպ, եթե իսկապես ստիպված լինես խնդրին անդրադառնալ, կարող ես դա անել հեղինակավոր ձեւով։

23. Ստեղծիր ավելի մեծ շեղումներ։ Եթե վերը նշվածը չի աշխատում, զգայուն հարցերից ուշադրությունը շեղելու կամ օրինակ դատավարության նկատմամբ անցանկալի մեդիա ուշադրությունը թոթափելու համար, ստեղծիր ավելի մեծ նորություններ հանրության ուշադրությունը շեղելու համար։

24. Լռեցրու քննադատներին։ Եթե վերը նշված մեթոդներից ոչ մեկ չի աշխատում մտածիր հակառակորդներիդ վերացնելու ավելի վերջնական լուծումների մասին, որպեսզի հիմնովին վերացվի խնդրի լուծման անհրաժեշտությունը։ Դա կարող է լինել նրանց վախճանով, ձերբակալությամբ եւ կալանավորմամբ, շանտաժով կամ հանրային կերպարի ոչնչացմամբ՝ շանտաժի առարկա տեղեկատվության հրապարակելով, կամ պարզապես այլ բնույթի սպառնալիքներով, ու պատշաճ ահաբեկմամբ։

25. Անհետացիր։ Եթե տիրապետում ես գաղտնիքների որպես հիմնական կրող կամ այլեւս չափից ավել մեծ ուշադրություն կա քեզ վրա սեւեռված, ու կարծում ես, որ հանրային ջերմաստիճանը արդեն շատ բարձր է, պարզապես լքիր «խոհանոցը» խնդիրներից խուսափելու համար։

*
x-commons, Գորշ Գոտու Կտրվածքներ շարքից; հանրային տիրույթը, կեղծ օրակարգերը/գործընթացները ավելի ընթեռնելի դարձնելու համար
*
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ ՄԵՐ ԷՋԻՆ
*

02/09/2021

Ո՞վ/Ի՞նչ է ինքնիշխան մարդը հայկական իմացաբանության համատեքստից, իսկ հաջորդաբար, ինքնիշխան հավաքականությունը/ազգը կամ պետությունը։ Եղիշեի վավերագրությունը, 15/16 դար առաջ գրված, ըստ իս նաեւ անուղակի շարադրություն է որոշակի պետականության փիլիսոփայության։ Կարդալուց անտեսենք թե' դասական պատմողական կառուցվածքը (սկիզբ, հակադրություն, լուծում), թե' մեզ արդեն ծանոթ (Վարդանանքի) շրջանակը, ու կարդանք ներկայից. բացահայտելու համար մեկ այլ լինելություն։ Վերջիվերջո գերիշխող դիսկուրսը (հայ եկեղեցու պատմության տեսակետը - շարունակականության մասին նախաենթադրությունը), չունի ասելիք սեփական պարզունակ շրջանակից դուրս։

Ինքնավարության/սուվերենության խնդիրը Եղիշեն ձեւակերպեց մարդու ու սեփական մահվան հետ հարաբերության շրջանակից «ինչպես հնում մեկն ասել է՝ չհասկացած մահը մահ է, հասկացած մահը՝ անմահություն», իսկ խնդիրը շարադրեց իր «Վասն Վարդանայ եւ Հայոց պատերազմին» աշխատության երկրորդ գլխում «ԻՐԱՑՆ ՊԱՏԱՀՈՒՄՆ ՅԻՇԽԱՆԷՆ ԱՐԵՒԵԼԻՑ/Արեւելքի Իշխանի Ձեռնարկած Գործերը»։

Եղիշեի համար անինքնավար մարդու գործողությունները ունեն զուտ միջավայրային բնույթ, եւ սկիզբ չեն առնում նրա մտքում «Ում հոգիները թուլացած են երկնավոր առաքինությունից, սաստիկ երկյուղի մեջ է ընկած [նրանց] մարմնի բնությունը. ամեն հողմից շարժվում է եւ ամեն խոսքից վրդովվում եւ ամեն բանից դողում. ..»։ Միեւնույն ժամանակ Եղիշեի ինքնավար մարդը ունի որոշակի հիերարխիկ ձեւ ու մասշտաբայնություն «ինչպես որ հոգին է մեծ մարմնից, այնպես էլ մտքի տեսողությունը մեծ է մարմնական տեսողությունից», «Ամբողջ մարմնի կենդանությունը հոգին է, իսկ մարմինն ու հոգին կառավարողը միտքն է. եւ ինչպես որ մի մարդու վերաբերմամբ է, այնպես էլ ամբողջ աշխարհի վերաբերմամբ» (ինքնավարության մասին պնդումը արդեն հավաքական մասշտաբի մասին)։

Հասկանալու համար Եղիշեի տողերի կշիռը պիտի մի պահ նայենք Հայդեգերյան մետաֆիզիկային (ամբողջ փիլիսոփայական ավանդույթը որպես ‘լինելու’ ինքնիշխանության մասին մի դիսկուրս)։ Ըստ նրա մեծատառով [Լ]ինելը (կլինի դա աստվածաբանական Գոյ կամ մեկ այլ վերացական հասկացություն) ինքնին ոչինչ է, իսկ փիլիսոփայությունը թարգմանում է այդ ոչինչը, ինչի՝ [լ]ինելուն, այսինքն ներկայությանը։ Այս ինքնահակասական փոխակերպման մեջ, արդեն ժամանակակից փիլիսոփա՝ Դեռիդան, կարդում է իր հիմնադրած դեկոնստրուկտիվիզմի տրամաբանությունը (լինելու մեջ կա չլինելու սկզբունքը եւ այլն)։ Եթե Հայդեգերյան փիլիսոփայությունը քննադատումը է էականացումը անէականով, եւ նկատում [Գ]ոյ-ի ինքնաոչնչացումը, Դեռիդան ինքնիշխան կարգավիճակի մեջ տեսնում է գազանություն, գերմադկային կարգավիճակ, համաձայն որի մեկը իրավունք է իրեն վերապահում սպանել/ոչնչացնել մյուսին։ Եղիշեն չի էականացնում իր ձեւակերպումները անէականով, այլ ճանաչում է մահը որպես իրադարձություն իսկ ինքնավարությունը ոչ թե որպես հարց ինքնության այլ հարց հարաբերության այդ իրադարձության հետ։ (իդեպ նման մի քննադատությունը ‘էականացում անէականով’ զրադաշտական մոգերը հղում են հայ եկեղեցուն նամակով)

Եղիշեի տեքստը սկսում է ավելի հետաքրքրանալ երբ նա նկարագրում է փուլերը/փորձերը որոնցով «Արեւելքի Իշխանը» եւ լայն իմաստով ինքնիշխանը ում առաջ դրված էր տարածաշրջանի ժողովուրդների հպատակեցման խնդիրը, փորձում է հաստատել իր ինքնիշխանությունը հայության վրա, հավատի միջոցով։

Առաջին փուլը մանիպուլատիվ քարոզչություն «Կեղծավորությամբ մեջ էր բերում նաեւ քրիստոնեությունը եւ ասում էր զայրացած. «Հ’արցրեք, քննեցե’ք տեսե’ք. որը լավն է՝ թող այն ընտրենք ու պահենք»», որը մատնվում է անհաջողության։

Երկրորդ փուլը սոցյալական մարմնի փոխակերպում «այնուհետեւ սկսեց առաջ քաշել կրտսերներին ավազակների միջից, եւ անարգներին պատվականների միջից, եւ տգետնետրին գիտունների միջից, եւ վախկոտներին քաջ մարդկանց միջից. եւ էլ ի՞նչ մեկ մեկ թվեմ, բոլոր անարժաններին առաջ էր քաշում, իսկ բոլոր արժանավոր մարդկանց հետ էր տանում. մինչեւ անգամ հորն ու որդուն բաժանում էր միմյանցից»։

Երրորդ փուլը՝ կաշառքներ «նրանցից ոմանց խաբում էր ոսկով ու արծաթով եւ շատերին էլ ուրիշ առատ պարգեւներով» «եթե միայն, ասում է, մոգության կրոնը հանձն առնեք»։ Գործընթաց որը ըստ Եղիշեի տեւեց 7 տարի։

հաջորդիվ` պաշտոնական բաց հրաման բոլոր ենթակա ազգերին որ նրանք «ձեռք քաշեն իրենց մոլար կրոններից» ու կատարեն «մոգության օրենքները»։ Որոշակի հաջողությունից հետո ու ‘Քուշանների’ թագավորությունը հպատակեցնելուց , հանաձն առավ ավարտին հասցնի գործը ու բանտարկեց քրիստոնյա զինվորականներին։ Եղիշեն խոսում է բանտարկվածների կտտանքների մասին, բայց սրա բոլոր փորձերը հայերի հարցում հասնում են անհաջողության, ու ներմուծում է օրենքների ու հարկերի/եկեղեցու մասով արմատական փոփոխություններ, հասցնելով հայկական բնակչությանը ծայրահեղ աղքատության ու հրահրելով ապստամբություններ հենց հայ հազարապետերի դեմ։ Ու նորից, անհաջողություն։ «Երբ տեսան, որ այն ամենով չկարողացան զզվեցնել, այն ժամանակ հայտնապես հրաման տվին մոգերին եւ մոգապետերին մի նամակ գրել՝ իրենց ձախուծուռ հավատի համաձայն։» Այսինքն՝ ֆիզիկական, բարոյա-հոգեբանական մանիպուլացիայի տարիների անհաջող փորձերից հետո, նոր փորձեցին համոզել հային որպես բանական արարածի։

Նամակագրության մեջ, որը Եղիշեն մեջ բերեց, չխորանամ, բայց նշեմ մենակ, որ հայերի պատասխանը մատնանշում էր զրադաշտականության ինքնահակասականությունը, անվանում դա հիմարություն, ու նրանց հիմնական ենթադրությունը/մեղադրանքը հայերին անէականը էականով հիմնավորելու մասին գլխի վրա շուռ տալիս։ Մտավորականներից հետո նույն ժխտական պատասխանը դեմ առ դեմ ինքնիշխանին ասացին նրա մոտ բերած Վարդան Մամիկոնյանը, Վասակ Սյունյաց, ու մնացած նախարարները։ Իսկ մնացածը՝ մոտավորապես գիտեք։

Եղիշեի նկարագրած հայ հավաքականությունը, դասական/անտիկ շրջանի հայը, իմ աչքին ավելի բանական ու ինքնատեղյակ է քան ներկա հայը։ Մենք կորցրել ենք հավաքական բանական միտքը, հաջորդիվ, ինքնիշխանության ավանդույթը։ Ինքնիշխանությունը, ըստ Եղիշեի, ինքնիշխան/ինքնավար մարդկանց հավաքականություն է այսինքն բանական մարդկանց հավաքականություն, ում հետ հնարավոր է խոսել միայն բանական տրամաբանության լեզվով։

Տեքստ` Վ.Միսակյան
*
Պատկերը՝ հարթաքանդակ, Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցու ճակատից

Vahan Misakyan on Twitter 09/17/2020

Vahan Misakyan on Twitter “the current state of the 'design discourse,' rhetorics of participation all over again., after 50 years, same anxieties only with less and less criticality.. I'll probably start making a series of these using different keywords., https://t.co/3ShTNXR...

02/27/2020

University of Minnesota, School of Architecture
Rapson 100 (Public Lecture, Panel)

Monday, March 2, 3:30 pm
Wednesday, March 4, 3:30pm

ARCHITECTURES OF REASSURANCE: BETWEEN EMERGENCY AND PLAY

curator: Vahan Misakyan

Architectural work, as a genre of intellectual work, is multi-faceted, as are the venues of experimentation and practice that reflect upon it. In this regard, the week-long lecture and workshop series at the University of Minnesota's School of Architecture presents a unique opportunity to address the present issues of control and data-driven industrialization through an architectural, critical-spatial lens.

This year's catalyst will scrutinize the repository of architectural evidence produced by the militarization of the commons, or the ever-playful routines of the surveillant mandate. The latter verifies its apparent urgency as the space of public encounter, the quiet territory of civic life, becomes a new theatre of violence. That which is spatially articulated but remains unaddressed by the field; the protocols of control, rituals of reassurance, syntaxes of communion, artifacts of automation are only some of the elements of this assemblage. Its repetitive organization establishes the novel tectonics of fortification concealed within the rhetorics of play. The play then unfolds within the crib of collective physical performances of both human and non-human agents—the enacted societal composition of modern human life.

The catalyst is organized upon scales: the scale of the installation, the scale of a city, the scale of the virtual, and the scale of the curatorial and discursive inquiry. These four sections share the overall brief but operate in discrete modalities; by building, mapping, virtualizing and curating.

https://x-commons.com/Architectures-of-Reassurance-Between-Emergency-and-Play

Want your school to be the top-listed School/college in Minneapolis?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


89 Church St SE
Minneapolis, MN
55455