ARS Hollywood Mayr Chapter Margo Seropian Saturday School

ARS Hollywood Mayr Chapter Margo Seropian Saturday School ARS Hollywood "Mayr" Chapter Saturday School We teach reading, writing and speaking the Armenian language, along with Armenian history and culture.

The program includes music and folk dance. Registration continues following the initial registration period.

35 տարի առաջ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն ընտրեց անկախությունը` գերագույն, հոգևոր և անգնահատելի արժեք ցանկացած ազ...
09/21/2026

35 տարի առաջ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն ընտրեց անկախությունը` գերագույն, հոգևոր և անգնահատելի արժեք ցանկացած ազգի ու պետության համար:
Շնորհավո՜ր անկախությանդ 35-ամյակը, ի՛մ սիրելի Հայրենիք: Քեզ` խաղաղ, կապույտ երկինք, պայծառ արև, սիրող և նվիրյալ զավակներ:
Թո՛ղ քո յուրաքանչյուր զավակ հասկանա քո գինը, սիրի՛ ու փայփայի՛ քեզ:

Բարի՜ մեկնարկ, 2026-2027 տարեշրջան։ Գտնվելով Հոլիվուդի "Little Armenia" թաղամասում` Մայր Մասնաճյուղի Շաբաթօրյա դպրոցն իս...
09/20/2026

Բարի՜ մեկնարկ, 2026-2027 տարեշրջան։ Գտնվելով Հոլիվուդի "Little Armenia" թաղամասում` Մայր Մասնաճյուղի Շաբաթօրյա դպրոցն իսկապես ջերմ, սիրառատ, լուսավոր փոքրիկ Հայաստան է մեզ համար։
Սիրով սպասում ենք նոր աշակերտների` մեր մեծ հայկական ընտանիքում։

09/20/2026

Երեք ամսյա դադարից հետո, ՀՕՄ-Ի Հոլիվուդի Մայր Մասնաճյուղի Մարգո Սերոբյանի անվան Շաբաթօրյա դպրոցը կրկին բացեց իր հյուրընկալ դռները մեր հին ու նոր աշակերտների առջև` կատարելու իր ազգանվեր առաքելությունը։
Երբ աշակերտները ոտք են դնում մեր դպրոց, երդվում են պահպանել ու փայփայել մայրենի լեզուն, հայ ազգային սովորույթները և մշակույթը։
Դպրոցի բակում կրկին հնչեցին Հայ Մերն ու Հայ Աշակերտի Ուխտը։

Շաբաթ,  սեպտեմբերի 5֊ին ուսուցչական անձնակազմը վերադարձավ դպրոց` նոր ուսումնական տարեշրջանի մեկնարկին նվիրված  աշխատանքն...
09/06/2026

Շաբաթ, սեպտեմբերի 5֊ին ուսուցչական անձնակազմը վերադարձավ դպրոց` նոր ուսումնական տարեշրջանի մեկնարկին նվիրված աշխատանքների կազմակերպման, ուսումնական ծրագրերի հաստատման, դասարանների վերադասավորումների, ամենամյա պարտադիր մանկավարժական դասընթացի անցկացման, և այլ ընթացիկ հարցերի քննարկումների համար։
Շաբաթ, սեպտեմբերի 12֊ին սիրով սպասում ենք մեր աշակերտներին դպրոցում, ուր շաբաթ օրերը` երեք ամիս ամառային հանգստից հետո, կրկին կլսվի Հայ Աշակերտի Ուխտը։

09/02/2026

Հիշեցնենք բոլոր մեր հին և նոր ծնողներին, որ շաբաթ, սեպտեմբերի 5֊ին, ժամը 10։30֊12։30, դպրոցի գրասենյակը բաց կլինի վճարումների և արձանագրության համար։
Սիրով կսպասենք բոլորին։

Հայ Օգնության Միության Հոլիվուդի «Մայր» մասնաճյուղի Մարգո Սերոբյանի անվան Շաբաթօրյա դպրոցը սեպտեմբերի 12-ին կրկին կբացի ...
06/25/2026

Հայ Օգնության Միության Հոլիվուդի «Մայր» մասնաճյուղի Մարգո Սերոբյանի անվան Շաբաթօրյա դպրոցը սեպտեմբերի 12-ին կրկին կբացի իր հյուրընկալ դռները մեր հին և նոր աշակերտների առջև` կատարելու իր ազգանվեր առաքելությունը:

Խնդրում ենք արձանագրել Ձեր զավակներին` առցանց Դիմումնագրի միջոցով :

School Address: 1615 N Alexandria Ave, Los Angeles, CA 90027 Email: [email protected]

We’re getting ready for another fantastic year, and we’d love for your children to be part of it.  Use the QR Code to re...
06/10/2026

We’re getting ready for another fantastic year, and we’d love for your children to be part of it. Use the QR Code to register your children.

Առանձնահատուկ շնորհակալություն ՀՕՄ-Ի Հոլիվուդի Մայր Մասնաճյուղի Մարգո Սերոբյանի անվան Շաբաթօրյա դպրոցի ուսուցիչներին իրե...
06/06/2026

Առանձնահատուկ շնորհակալություն ՀՕՄ-Ի Հոլիվուդի Մայր Մասնաճյուղի Մարգո Սերոբյանի անվան Շաբաթօրյա դպրոցի ուսուցիչներին իրենց նվիրված աշխատանքի համար։
Ամեն տարեշրջանի ամփոփումը ևս մեկ անգամ արժեվորում է նրանց մեծագույն դերը սերունդներին հայեցի կրթելու անձնուրաց գործում։

06/06/2026

Որքան էլ փոխվեն ժամանակները, որքան էլ մեծանան ու փոխվեն մեր աշակերտները, թո՜ղ Շաբաթօրյա դպրոցում ծնված և տարիներով ամրացած ընկերությունը մնա անփոփոխ արժեք։ Դպրոցական տարիների ընկերությունը թո՜ղ միշտ վառ մնա նրանց հիշողություններում։

06/06/2026

Բաժանվում ենք, սակայն հրաժեշտ չենք տալիս, քանի որ դպրոցի հյուրընկալ դռները բաց են մեր բոլոր հին ու նոր աշակերտների համար։

Address

1615 N Alexandria Avenue
Los Angeles, CA
90027

Opening Hours

9:30am - 1pm

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ARS Hollywood Mayr Chapter Margo Seropian Saturday School posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to ARS Hollywood Mayr Chapter Margo Seropian Saturday School:

Shortcuts

Featured

Share

Category