09/05/2026
Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ՝ Հայաստանում և Սփյուռքում,
Սրտանց շնորհավորում ենք բոլորիդ նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ։ Թող այս տարին լինի գիտելիքի, հաջողությունների, նոր ձեռքբերումների և գեղեցիկ երազանքների իրականացման տարի։
Թող մեր երեխաները՝ Հայաստանում և աշխարհի տարբեր անկյուններում, մեծանան գիտելիքով, բարությամբ և հայրենասիրությամբ, սիրեն ու պահպանեն իրենց մայրենի լեզուն, ազգային մշակույթը, պատմությունն ու ավանդույթները։
Թող Սփյուռքի յուրաքանչյուր հայ երեխա իր սրտում միշտ կրի Հայաստանը, իսկ Հայաստանի յուրաքանչյուր երեխա գիտակցի, որ աշխարհասփյուռ հայությունը մեկ մեծ ընտանիք է՝ միավորված մեր լեզվով, մշակույթով և հայրենիքի հանդեպ սիրով։
Թող մեր երեխաների կրթությունն ու գիտելիքը դառնան այն ամուր հիմքը, որի վրա կկերտվի ուժեղ, խաղաղ և լուսավոր Հայաստանի ու ողջ հայության ապագան։
Բարի՛ երթ, սիրելի՛ երեխաներ։
Ձեր լուսավոր ապագան մեր ժողովրդի հզոր ապագան է։ 🇦🇲❤️
Բարի՛ ու հաջող ուսումնական տարի բոլոր հայ մանուկներին՝ Հայաստանում և Սփյուռքում։
Տեր-Գրիգորյան Սաթենիկ
Հայկազունյսց դպրոց