Davidian & Mariamian Educational Foundation

Davidian & Mariamian Educational Foundation Davidian & Mariamian Educational Foundation - Teaching Armenian Language, History, and Heritage to today's youth.

We strive to create an educational environment for children where they learn about their language, culture, and heritage, and they are taught to respect diversity living in our beautiful multi-cultural society as law abiding and responsible citizens.

Դաւթեան եւ Մարիամեան կրթական հաստատությունը ջերմորեն շնորհավորում է Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։ 📚🎓
09/01/2026

Դաւթեան եւ Մարիամեան կրթական հաստատությունը ջերմորեն շնորհավորում է
Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։ 📚🎓

Դաւթեան եւ Մարիամեան կրթական հաստատությունը ջերմորեն շնորհավորում է իր սիրելի սաներին   Glendale, Burbank, La Crescenta,...
08/20/2026

Դաւթեան եւ Մարիամեան կրթական հաստատությունը ջերմորեն շնորհավորում է իր սիրելի սաներին Glendale, Burbank, La Crescenta, North Hollywood քաղաքների հանրակրթական դպրոցներում ուսումնական տարվա մեկնարկի առիթով։ Մաղթում ենք մեր անուշիկ աշակերտներին անհոգ ու երջանիկ օրեր և արգասավոր ուսումնական գործընթաց։ Թող հայ սերունդները զորանան ոչ միայն հիմնարար գիտելիքներով , այլև համամարդկային և ազգային լավագույն արժեքներով. Դաւթեան եւ Մարիամեան կրթական հաստատությունը հայ մանուկների հետ է՝ անշեղորեն ծառայելով հայապահպանության սուրբ գործին։

Դաւթեան եւ Մարիամեան կրթական հաստատությունը սիրով շնորհավորում է իր սաներին, նրանց ընտանիքներին, ուսուցիչներին և հայ հան...
08/15/2026

Դաւթեան եւ Մարիամեան կրթական հաստատությունը սիրով շնորհավորում է իր սաներին, նրանց ընտանիքներին, ուսուցիչներին և հայ հանրությանը Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի՝ Խաղողօրհնեքի առթիվ։ Թող Սուրբ Աստվածածնի օրհնությամբ խաղաղ ապրեն ու զորանան աշխարհի բոլոր մանուկները, սիրով ամրանան ու բարգավաճեն հայ ընտանիքները։ Թող բարությունը ջերմացնի մարդկանց սրտերը...

Դաւթեան եւ Մարիամեան կրթական հաստատությունը ջերմորեն ողջունում է իր սիրելի սաներին, նրանց ծնողներին և տարածաշրջանի հայ հ...
08/03/2026

Դաւթեան եւ Մարիամեան կրթական հաստատությունը ջերմորեն ողջունում է իր սիրելի սաներին, նրանց ծնողներին և տարածաշրջանի հայ հանրությանը։ Մեծ խանդավառությամբ տեղեկացնում ենք, որ Glendale, Burbank , La Crescenta, North Hollywood քաղաքների մեր դպրոցներում շարունակվում է աշակերտների՝ TK-ից մինչև 6-րդ դասարան արձանագրումը «Հայոց լեզու և ազգային մշակույթ» դասընթացին՝ 2026-2027 ուսումնական տարվա համար։ Կրթական լավագույն ավանդույթներով առաջնորդվող հաստատությունը պատրաստ է շարունակելու հայ մանուկներին ազգային արժեքներով կրթելու իր հանձնառությունը՝ նոր սերնդին փոխանցելով մշակութային անգին ժառանգության և հատկապես մայրենիի պահպանության սուրբ պատգամը։
Շտապե՜ք դիմել հաստատության գրասենյակ՝ (818)548 8461 հեռախոսահամարով կամ արձանագրեք ձեր բալիկներին հաստատության վեբկայքում։

Wishing you all a very Happy 4th of July! 🇺🇸 May your day be filled with joy, laughter, cherished moments with family an...
07/03/2026

Wishing you all a very Happy 4th of July! 🇺🇸 May your day be filled with joy, laughter, cherished moments with family and friends, and a spectacular celebration. Have a safe, fun, and memorable Independence Day!

Դաւթեան եւ Մարիամեան կրթական հաստատությունը սիրով շնորհավորում է բոլոր հայրերին Հունիսի 21-ի՝ Հայրերի օրվա (Father’s Day...
06/17/2026

Դաւթեան եւ Մարիամեան կրթական հաստատությունը սիրով շնորհավորում է բոլոր հայրերին Հունիսի 21-ի՝ Հայրերի օրվա (Father’s Day) առիթով։ Մեծ և անչափ կարևոր է հայրերի դերը թե՛ ընտանիքում, թե՛ հասարակության մեջ։ Նշանակալից է հայրերի ազդեցությունը հատկապես երեխաների անհատականության ձևավորման գործում։ Հայ ընտանիքներում հայրերը ավանդաբար ուժի, հուսալիության, պատասխանատվության և անվերապահ հեղինակության խորհրդանիշ են։ Թող առողջ, երջանիկ և հաջողակ լինեն հայրերը՝ ընտանեկան արժեքները պահպանող շեն օջախների ամուր սյուները։

Դաւթեան եւ Մարիամեան կրթական հաստատությունը ջերմորեն շնորհավորում է իր սիրելի սաներին և ծնողներին  ուսումնական տարվա ավա...
06/12/2026

Դաւթեան եւ Մարիամեան կրթական հաստատությունը ջերմորեն շնորհավորում է իր սիրելի սաներին և ծնողներին ուսումնական տարվա ավարտի և ամառային այնքա՜ն սպասված արձակուրդի մեկնարկի առիթով։ Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ հաստատության դպրոցներում «Հայոց լեզու և ազգային մշակույթ» ծրագիրը կշարունակի իրականացնել իր՝ տասնամյակների հայանպաստ առաքելությունը։ Դուք արդեն իսկ կարող եք արձանագրել ձեր երեխաներին առցանց՝ հաստատության dmef. org կայքէջում, իսկ օգոստոսի 1-ից՝ նաև զանգահարելով գրասենյակ(818)548-8461։
Դասերը կսկսվեն Labor Day-ից հետո՝ սեպտեմբերի 9-ին։ Սիրով սպասում ենք մեր արդեն հարազատ դարձած, ինչպես նաև նոր արձանագրված աշակերտներին։

06/10/2026

Դաւթեան եւ Մարիամեան կրթական հաստատության՝ Glendale քաղաքի Balboa դպրոցում մայրենիի վերջին դասն անցավ առանձնահատուկ ջերմությամբ և հուզառատ ոգևորությամբ։ Մեր սիրելի շրջանավարտները շարադրեցին իրենց ինքնատիպ մտքերն ու տպավորությունները դասընթացի վերաբերյալ՝ երախտագիտության խոսքերով գնահատելով դասընթացի շնորհիվ հայոց լեզվի և ազգային մշակույթի վերաբերյալ ստացած գիտելիքներն ու հմտությունները։ Իրենց ավագ ընկերներին ողջերթի ջերմ բարեմաղթանքներով թերթիկներ նվիրեցին դասընթացը շարունակող մեր շնորհալի սաները՝ դրանք զարդարելով իրենց ձեռքերի ուրվագծերով՝ ի նշան միասնականության և համերաշխության։

Դաւթեան եւ Մարիամեան կրթական հաստատության՝ Glendale քաղաքի շաբաթօրյա դպրոցի  կրտսեր տարիքի աշակերտների տարեվերջյան ավարտ...
06/04/2026

Դաւթեան եւ Մարիամեան կրթական հաստատության՝ Glendale քաղաքի շաբաթօրյա դպրոցի կրտսեր տարիքի աշակերտների տարեվերջյան ավարտական միջոցառումը մեսրոպատառ այբբենարանին, մայրենիին ու մայրերին նվիրված մի հրաշալի ներկայացում էր։ Մեր սիրելի սաները ներկայացան արքայի և արքայադստեր, Գյուլնազ տատի և այլ սիրված հերոսների կերպարներով։ Հետաքրքրական էր «Շունն ու կատուն» բալլադի հերոսների կերպավորումը. զվարճալի էր հետևել Աշակերտ-շանը հայերեն սովորեցնելու Ուսուցիչ-կատվի ջանքերին։ Միջոցառումն ամփոփվեց մայրենին և մայրերին նվիրված գեղեցիկ ասմունքով, որը ազգային ինքնությանը և արժեքներին հավատարմության սրտառուչ խոստում էր։

Address

440 W Lomita Avenue
Glendale, CA
91204

Alerts

Be the first to know and let us send you an email when Davidian & Mariamian Educational Foundation posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Davidian & Mariamian Educational Foundation:

Shortcuts

Share

Category