Ռուբեն Կարոյան

Ռուբեն Կարոյան Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ռուբեն Կարոյան, Personal coach, Sochi.

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՐՁԱԳԵՏ
Օգնում եմ խաբված և բռնության ենթարկվածներին դուրս գալ մանիպուլյատորի ճանկերից՝ ճիշտ խոսքի միջոցով։

✅www.rubenkaroyan.com
Խորհրդակցության համար գրեք WhatsApp · 094 820455

https://taplink.cc/rubenkaroyan

25/08/2026
25/08/2026

ՄԱՍՆԱԳԵՏ
Մարդ, ով գիտելիքը ստանալու համար ներդրել է փող կամ ժամանակ և մասնագիտացել դրանում։

ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ
Նույն մասնագետն է, ով զուգապես՝ փողի և ժամանակի ներդրմամբ ստացած գիտելիքը կիրառել է պրակտիկայում, կատարել հետևություններ և այդ ճանապարհին հմտացել։

ՓՈՐՁԱԳԵՏ
Նույն պրոֆեսիոնալ մասնագետը, ով փողի և ժամանակի ներդրմամբ ստացած գիտելիքը կիրառել է պրակտիկայում, ուսումնասիրել է այլ պրոֆեսիոնալների հմտություններն ու կատարել գլոբալ հետևություններ, հայտնագործություններ, նորարարություններ։

ԱՄԵՆԱԳԵՏ
Մարդ, ում սեփական գիտելիքի մեջ ամենամեծ ներդրումը եղել է ֆեյսբուքում գրանցվելը, այն էլ ֆեյք։

Նշիր, թե իրենցից ո՞ւմ ես ամենաշատը հանդիպում քո առօրյայում։

25/08/2026

Չես հասկանում այդ ի՞նչ բարդույթ է զրույցը մի տեղում սկսել, ուրիշ տեղում շարունակելը։
Մեկնաբանություններում իրար վիրավորում են, կեսից վեճը տեղափոխում են անձնական նամակ․
«Qez namakov gerel em. karda»։

Ինչո՞ւ, այ բալամ։ Մեկնաբանությունում սկսել ես, մեկնաբանությունում էլ վերջացրու։

Բա նամակով էլ չի ավարտվում։ Էնտեղ էլ վեճը հասունացնում են ու «Hamared geri kezangem kasem vore vonc a»։

Համարը տալիս ես, զանգում 2 րոպե խոսում են ու էլի տեղափոխում․ «Qez urde karank tenank»։

Գալիս տեսնում են՝ բարև-բարի լույս, ու էլի նույնը՝ «Մի հատ դուրս կգա՞ս մի 2 րոպե շփվենք»։ Դուրս ես գալիս, մի 2 բառից «Տեղ ասա ու ժամ ասա հանդիպենք նորմալ խոսենք»։

Խոսելու դասերին որ գնում եք, խոսքը ավարտելու տնայինները մի անտեսեք։ Էդ անտերը կարևոր ա։

Երբ մեկնաբանություններում մտնում եք զրույցի, հաշվի առեք, որ պետք է նույն հարթակում էլ կարողանալ ավարտել։ Իսկ եթե էդքան ինտելեկտ չունեք ինքներդ ձեզ չխայտառակելու, ավելի լավ է լռեք, ի սեր Աստծո։

ԽՈՍԵԼ ՉԳԻՏԵՔ, ՉԽՈՍԵ՞Լ ԷԼ ՉԳԻՏԵՔ

25/08/2026

5 ԳԱՂՏՆԻՔ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՄԱՍԻՆ

1. Եթե տղամարդը ՎԱՏ Է ԶԳՈՒՄ փոխել իր երեխայի տակդիրը, ուրեմն իր տակդիրը մինչև հիմա փոխած չԷ։

2. Եթե տղամարդը ԱՄՈԹ Է ՀԱՄԱՐՈՒՄ շնորհակալ լինել իր կնոջը, ուրեմն երբեք մարդկության շնորհակալությանն արժանի քայլ չի արել։

3. Եթե տղամարդը ՍՏԻՊՈՒՄ Է կնոջը շարժվել այնպես, ինչպես ինքն է ուզում, ուրեմն իրեն էլ ստիպում են նույնն անել կյանքի մեկ այլ ոլորտում։

4. Եթե տղամարդը ՊԱՏՎԻՑ ՎԵՐ Է ՀԱՄԱՐՈՒՄ հաշվի նստել իր կնոջ կարծիքի հետ, ուրեմն վախենում է, որ կպարզվի՝ կինն ավելի խելացի էր։

5. Եթե տղամարդը կնոջը վերաբերվում է արքայադստեր նման, ուրեմն իրեն մեծացնողը թագուհի է եղել։ Եվ հակառակը․․․

24/08/2026

Տեսնես հաջողակ բիզնեսմեններին, բեսթսելների հեղինակներին, պետության ղեկավարներին, միլիարդատերերին, հայտնի ֆուտբոլիստներին կամ դերասաններին, բրենդների լավագույն մասնագետներին իրենց կարիերայում կայանալուց առաջ հետաքրքրել ա՞ իրենց կենդանակերպի նշանը․

Ասենք Իլոն Մասկը հեչ չի՞ ֆայմել, որ ինքը կենդանակերպի այն նշանի տակ է, որ երեքշաբթի օրերը իրեն կորուստներ ա սպասվում իսկ մինչև 40 տարեկան սպասելու է իր երազանքների կատարմանը։
Ախր չի կարելի էդքան չորագլուխ լինել, դեմ գնալ կենդանակերպի նշանին ու էշ-էշ հարստանալ, համառորեն հաղթես մրցույթներում, գրքեր գրել, չեմպիոն դառնաս։

Մի անտեսեք գառասկոպը։ Վերջապես երբվանի՞ց եք հաշվի առնելու էդ անտերը․ Ձեզ հետ եմ, հեյ Լեոնել Մեսսի, Իլոն Մասկ, Բիլ Գեյթս, Ջեֆ Բեզոս դու առհասարակ աչքիս չերևաս։

24/08/2026

«Ի տարբերություն գրագետի, տգետը մի մեծ առավելություն ունի․ նա միշտ գոհ է ինքն իրենից»

Նապոլեոն Բոնապարտ

Address

Sochi

Alerts

Be the first to know and let us send you an email when Ռուբեն Կարոյան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Ռուբեն Կարոյան:

Shortcuts

Share

Category