Stichting VAN

Stichting VAN Stichting VAN is een Armeense kulturele organisatie in Nijmegen De Armeense gemeenschap in Nederland is aan het groeien.

Het oprichten van eigen stichtingen en verenigingen is dan niets anders dan een logische ontwikkeling. Doordat we ons moeten aanpassen en iedereen een (eigen) idee en opvatting heeft over zijn of haar identiteit, is het belangrijk dat onze gemeenschap haar ware identiteit niet verliest. Daarom moeten we beseffen wat onze ware identiteit is, wat het christendom werkelijk inhoudt en vooral hoe deze

te combineren in de samenleving waarin we ons bevinden. Uit dit oogpunt is er een stichting opgericht, geheel onafhankelijk, die zich zal bezighouden met de algehele belangen, met de wensen en met de behoeften van de Armeense gemeenschap in Nederland. Het voornaamste doel van de stichting Verenigde Armeniers in Nederland is het behouden van eigen taal en cultuur die gepaard moet gaan met de integratie in de Nederlandse samenleving. Het is algemeen bekend dat als men zijn eigen taal niet beheerst, de integratie moeilijker wordt. Stichting VAN is tevens actief met verscheidne hulpprojecten in Armenie, waaronder een school voor blinden en slechtzienden, een project voor gehandicapte jongeren en het ondersteunen van mensen die in extreme armoede leven door middel van aanleggen van watervoorzieningen.

Մեր դպրոցի ուսումնական տարին սկսվում է օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի առաջին կիրակին։Այս անգամ որոշել էինք դպրոցի բացում...
03/09/2026

Մեր դպրոցի ուսումնական տարին սկսվում է օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի առաջին կիրակին։
Այս անգամ որոշել էինք դպրոցի բացումն անել օգոստոսի 30֊ին։
Սրտի թրթիռով էին եկել բոլորը`հատկապես նոր երեխաներն ու նրանց ծնողները։
Մեր դպրոցի գոյության 27 տարիների ընթացքում առաջին անգամ էինք երեխաներին ու ծնողներին ողջունում միջանցքում,որովհետև մշակութային կենտրոնի աշխատակիցների թյուրիմացության պատճառով։ Համապատասխան սրահի փակ լինելու պատճառով մենք չէինք կարող երեխաների տոնը ի չիք դարձնել։
Գործի դրեցինք մեր ստեղծագործական միտքը և դպրոցի բացման ուրախ ծրագիրն իրականացրեցինք Դուկենբուրգ կենտրոնի միջանցքում։
Ահա այսկերպ էլ մաքառում ու հարթում ենք ցանկացած անհարմարություն,որպեսզի ինչ գնով էլ լինի, հայապահպանության մեր նպատակը շարունակենք այնքան ժամանակ,որքան դրա կարիքը կա։
Շնորհակալություն բոլոր ծնողներին, կամավորական սկզբունքներով աշխատող մանկավարժներին ու ,,Միացյալ Հայերը Հոլանդիայում,, (Sichting V.A.N) կազմակերպության վարչության անդամներին` շատ կարևոր գործունեության համար։

01/09/2026

Շնորհավոր Սեպտեմբերի 1֊ը` Գիտելիքի և Դպրության օրը, սիրելի հայրենակիցներ։
​«Գիտելիքն այն միակ գանձն է, որը տալիս չի սպառվում, այլ միայն բազմապատկվում է»։
— Հովհաննես Թումանյան
Բարի երթ 2026/2027 ուսումնական տարի։

15/07/2026

Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանությունն ունի նոր փոխդեսպան
Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանությունը ներկայացրել է իր նոր փոխդեսպանին՝ Մրայն Սպետին, որը պաշտոնապես միացել է դիվանագիտական առաքելությանը Հայաստանում։
39-ամյա Մրայն Սպետը Եվրոպական քաղաքական պատմություն է ուսումնասիրել Ուտրեխտի համալսարանում։ Նա Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունում աշխատում է 2015 թվականից՝ ծառայելով ինչպես Հաագայում, այնպես էլ արտերկրում։ Իր դիվանագիտական գործունեության ընթացքում նա ներկայացրել է Նիդերլանդները Բելգիայում՝ Եվրոպական միության մշտական ներկայացուցչությունում, ինչպես նաև Թուրքիայում, իսկ այժմ իր առաքելությունը շարունակելու է Հայաստանում։
Նոր փոխդեսպանը նշել է, որ մեծ ոգևորությամբ է սկսում աշխատանքը և պատրաստ է իր ներդրումն ունենալ Հայաստան–Նիդերլանդներ երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման գործում։
Խոսելով անձնական հետաքրքրությունների մասին՝ Մրայն Սպետը պատմել է, որ սիրում է սպորտը, հատկապես թենիսը։ Նրա խոսքով՝ սիրելի թենիսի հանդիպումների համար իրեն կարելի է արթնացնել նույնիսկ գիշերվա ցանկացած ժամի, և նա հույս ունի Հայաստանում նույնպես հնարավորություն ունենալ խաղալու։ Բացի այդ, նա սիրում է լեռնագնացությունն ու բնությունը և անհամբեր սպասում է ընտանիքի հետ բացահայտելու Հայաստանը՝ Երևանի սահմաններից դուրս։
Լուրը հայտնում է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կայքը։ Հոդվածում օգտագործված լուսանկարը նույնպես տրամադրված է դեսպանության պաշտոնական կայքից`
Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն

https://niderlandakan.livejournal.com/763762.html
-
https://www.nidoragir.com/2026/07/2026_01234834914.html

02/07/2026
Նայմեխենի երկինքը Հունիսի 30֊ի երեկոյան։
01/07/2026

Նայմեխենի երկինքը Հունիսի 30֊ի երեկոյան։

25/06/2026

Ուշադրություն🇦🇲
Սիրելի հայրենակիցներ,
,,Միացյալ Հայերը Հոլանդիայում,,կազմակերպությունը ( քաղաք Նայմեխեն) սկսել է Վան մեկօրյա դպրոցում 2026/2027 ուսումնական տարվա երեխաների գրանցումը ( 3,5֊ ից բարձր)։
Պայմաններին ծանոթանալու և գրանցելու համար զանգահարել 0621145133 համարին։
Կանխավ շնորհակալություն։

24/06/2026

Մեր փոքրիկ երգչուհիների շքերթը շարունակվում է։
Անջելինա և Սոֆիա🥰🥰🇦🇲🇦🇲

24/06/2026

Տիկնիկային բեմադրություն
Անբան Հուռին

Adres

Nijmegen

Telefoon

0031 616146209

Website

Meldingen

Wees de eerste die het weet en laat ons u een e-mail sturen wanneer Stichting VAN nieuws en promoties plaatst. Uw e-mailadres wordt niet voor andere doeleinden gebruikt en u kunt zich op elk gewenst moment afmelden.

Contact De Scholen

Stuur een bericht naar Stichting VAN:

Snelkoppelingen

Delen