01/06/2026
Grazie al team di Media M.am per questa bellissima intervista 🙏🥰❤️
È stato un grande onore condividere la mia storia. In particolare a Mery Badalyan
❤️
Շնորհակալություն Media M.am թիմին այս գեղեցիկ հարցազրույցի համար 🙏🥰❤️
Մեծ պատիվ էր կիսվել իմ պատմությամբ։
❤️
Պրֆոսիոնալ պարուհի, պարուսույց, ֆիթնես մարզիչ, Armfit 365 նախագծի հիմնադիր Ջեմմա Մխիթարյանը Media M.am-ի հետ զրույցում պատմել է իր անցած ճանապարհի, դժվարությունների և ստեղծած նախագծերի մասին։
Իտալաբնակ Ջեմմա Մխիթարյանաը հինգ տարեկանից հաճախել է Հովսեփ Շամամյանի «Բարեկամություն» պարային համույթ։ Նրան ոգեշնչել է իր հորեղբայրը՝ Հովհաննես Մխիթարյանը, ով նույնպես պարել է Հովսեփ Շամամյանի համույթում։
Սովորելու տարիներին Ջեմման մասնակցել է տարբեր պարային մրցույթների՝ Հայաստանում, Հունգարիայում, Պարսկաստանում, Սիրիայում, Եգիպտոսում, Ուկրաինայում ևՀունաստանում.
—«Բարեկամություն» համույթը ավարտելուց հետո պարել եմ Արմեն և Մարինե Գրիգորյանների մոտ՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում և Հայաստանի պարի պետական թատրոնում։
2002 թվականին ոտքիս վնասվածքի պատճառով դադարեցրեցի պրոֆեսիոնալ պարը և շարունակեցի դասավանդել Գոհար Միրաքյանի մոտ՝ «Բարեկամություն» պարային համույթում, որտեղ ունեինք ավելի քան 300 աշակերտ,- ասաց Ջեմմա Մխիթարյանը։
Պարուհուն ոգեշնչում է ցանկացած լավ երժշտություն, անգամ խոսքը իր համար պար է։
Նա իր պարի միջոցով ցանկանում է ոչ միայն դրական զգացողություններ պարգևել, այլև ցույց տալ գեղեցիկ և առողջ ապրելու արվեստը։ Հայկական երաժշտությունը և ազգային ազգագրական պարերը հիմք հանդիսացան ստեղծել Armfit 365 ֆիթնես ծրագիրը.
— 2006 թվականին տեղափոխվեցի Իտալիա և սկսեցի դասավանդել Կատյա Բուլեի և Պուպեի մոտ, ինչպես նաև Betaflag-ում։ Այստեղ ստեղծեցի «Outfit» մեթոդը, որի անուն է Armfit 365։ Ֆիթնես ծրագրի համար հիմք հանդիսացավ հայկական երաժշտությունը, որի արդյունքում ստեղծվեց պար և մարզանք համադրությունը։ Դասավանդում եմ հիմնականում օտարերկրացիների. նրանք շատ են հավանել այդ միաձուլումը,- ասաց իտալաբնակ հայուհին։
Ջեմման պարել է տարբեր ժանրերում, սակայն նա մեծ սիրով առանձնացրեց հայկական ավանդական քոչարին և յարխուշտան։ Նա ազգագրական պարերի միջոցով ցանկանում է փոխանցել հայի ոգին, խիզախությունը և կամքը.
—Իմ պապերը գաղթել են Մուշից։ Ես ինքս եղել եմ Մուշում և Սասունում, ազգագրական պարերի միջոցով բեմում վերապրում եմ ողջ պատմությունը,-ասաց նա։
Պրոֆեսիոնալ պարուհին դասավանդում է նաև զումբա, որը շատերի կարծիքով լատինաամերրիկյան պար է.
—Զումբան պարային երաժշտության ներքո ֆիթնես է: Այն կապ չունի պարի հետ, մարզանք է և առողջ ապրելակերպ։ Զումբան տևում է մեկ ժամ և իր մեջ ներառում է քսան երաժշտություն։ Այն անվանվել է տարբեր լատինաամերրիկյան պարերի անուններով։ Բոլոր տարիքային խմբերը կարող են մարզվել, անգամ 70-80 տարեկան աշակերտներ եմ ունեցել,- ասաց պարուհին։
Ջեմմա Մխիթարյանը 2016 թվականին Հայաստանում առաջին անգամ զումբայի վերապատրաստման դասեր և մաստեր-կլասներ է անցկացրել.
—Մինչ այդ շատերը վերապատրաստվում էին այլ երկրներում: Այն լավ հնարավորություն էր հայ մարզիչների համար։
2017 թվականին զումբայի երգերի մեջ ներառվել է հայկական երգ զումբայի աշխարհահռչակ հիմնադիր Պեդրո Կամաչոյի և Հրագի համագործակցությամբ, որը կոչվել է «Պարում ենք զումբա»։ Զումբայի մաստեր-կլասներ եմ անցկացրել նաև Հունաստանում, Վրաստանում, Լոս Անջելեսում, Իտալիայում,- ասաց Ջեմման։
Պարուհին ապրում է Իտալիայի Գրոսետո քաղաքում։ Միլանի Սուրբ Քառասուն Մանկունք հայ առաքելական եկեղեցին Իտալիայում համախմբում է շատերին։ Ջեմման նույնպես մասնակցում է տարբեր ծրագրերի՝ փորձելով իր օգնությունը ցուցաբերել հայրենակիցներին.
—Մարդ պետք է միշտ մաքուր ու դրական լինի։ Կյանքում հավատքը չկորցնի:
Միշտ մտածում եմ՝ մեր ծնողները որքան խիզախ և հավատքով են եղել, որ մեզ ուղարկել են տարբեր երկրներ՝ հյուրախաղերի։ Հիշում եմ՝ Հունաստանում հյուրախաղերի համար պետք է Թուրքիայով անցնեինք։ Սահմանին մեզ կանգնեցրեցին, քանի որ հայ ենք ու ասացին, որ եթե իսկապես պարային խումբ ենք, պետք է պարենք, որպեսզի համոզվեն, այլապես չեն թողնի, որ անցնենք։ Մենք պարեցինք խրոխտ ու հպարտ դհոլի և զուռնայի հնչյունների ներքո։ Քաջաբար անցաք մեր նախնիների կառուցած ճանապարհով՝ էրգրի կարոտը մեր սրտերում։
Միշտ հիշում եմ Հովսեփ Շամամյանի խորհուրդները։ Նա միշտ ասում էր, որ անգամ սխալվելու դեպքում շարունակեք պարել, նույնիսկ պարը մոռանալու դեպքում պետք է շարունակել պարել և յուրաքանչյուր դժվարություն պատվով հաղթահարել:
MediaM.am-ի հրապարակումներին կարող եք հետևել նաև այլ հարթակներում⬇️
▶️Instagram - https://www.instagram.com/p/DNFVKcai_BI/?igsh=ejBxbzNlZWY3Z2p4
▶️Telegram - https://t.me/MediaM_culture/481
https://mediam.am/mshakuyth/ara-gevorgyani-anuneh%D5%9D-hamashxarhayin-rekordneri-grkhum/
Jemma Mkhitaryan instructor page
Armfit365 by JEMMA Mkhitaryan
Jemma Mkhitaryan