26/04/2026
Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված օր
Հայոց ցեղասպանությունը, որն իրականացվել է Երիտթուրքերի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, համարվում է մարդկության պատմության ամենատխուր և անմոռանալի էջերից մեկը։
2026 թվականի ապրիլի 26-ին Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի աշակերտները, ուսուցիչներն ու հայկական համայնքի ներկայացուցիչները մասնակցեցին Սուրբ Պատարագին, որը մատուցվեց սուրբ Նազարեթ հայկական եկեղեցում։ Այնուհետև, Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված հուշարձանի առջև կատարվեց Բարեխոսական կարգ, որի ավարտին բոլոր ներկաները ծաղիկներ դրեցին հուշարձանի առջև՝ խոնարհումով և առ Աստված աղոթքով, որպեսզի հանուն հավատքի և հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած սուրբ նահատակների բարեխոսությամբ միշտ ամուր և անսասան մնա Հայոց պետությունը՝ իր ժողովրդով հանդերձ։
Commemorating Armenian Genocide Day
The Armenian Genocide, perpetrated by the Young Turks during World War I, stands as one of the most tragic and profound chapters in human history.
On 26 April 2026, the Armenian College and Philanthropic Academy solemnly observed Armenian Genocide Commemoration Day at the Armenian Holy Church of Nazareth at 9:30 a.m. Following the Holy Mass, an Intercessory Prayer Service was reverently conducted in front of the memorial dedicated to the martyrs of the Armenian Genocide.
Thereafter, the congregation, together with members of the school staff and the students, offered floral tributes at the memorial, paying homage to the sacred memory of the martyrs with profound reverence, dignity, and respect.