26/09/2025
Unter Leitung von Rektorin Prof. Dr. Claudia Becker traf eine Delegation der Martin-Luther-Universität Halle-Wittenberg (MLU) in Jerewan den Vorsitzenden des armenischen Komitees für Hochschulbildung und Wissenschaft, Sargis Hayotsyan. Im Zentrum standen die bestehenden Kooperationen der MLU mit armenischen Hochschulen und Forschungseinrichtungen sowie Pläne für deren Ausbau.
Rektorin Becker betonte die erfolgreiche Umsetzung von Erasmus+-Programmen, den Austausch von Wissenschaftlerinnen und Wissenschaftlern und gemeinsame Forschungsprojekte. Künftig sollen verstärkt auch Masterstudierende eingebunden und neue Initiativen insbesondere im Bereich Theologie geprüft werden.
Professorin Cornelia Bernadette Horn, Direktorin des „Mesrop“-Zentrums für Armenische Studien, zeigte zudem Interesse an einer engeren Zusammenarbeit im Rahmen internationaler Förderprogramme wie „Horizon Europe“.
https://www.hesc.am/en/2025/09/25/hesc-mlu/
🇦🇲 🇩🇪 Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հալլե-Վիթենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանի (MLU) ռեկտոր Կլաուդիա Բեքերի գլխավորած պատվիրակությանը:
🔹 Ողջունելով ներկաներին՝ Հայոցյանը կարևորել է Մարտին Լյութերի անվան համալսարանի՝ հայաստանյան մի քանի բուհերի և գիտահետազոտական կազմակերպությունների հետ առկա համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով նպաստելու ԳԴՀ բուհի հետ ակադեմիական և գիտական կապերի շրջանակի և ուղղությունների ընդլայնմանը։
🔸 Փաստելով հայաստանյան գիտակրթական համայնքի հետ առկա փոխգործակցության արդյունավետությունը՝ Մարտին Լյութերի անվան համալսարանի ռեկտոր Կլաուդիա Բեքերը նշել է, որ ի լրումն Էրազմուս+ շարժունության ծրագրերի, գիտաշխատողների փոխանակումների և առաջատար հետազոտությունների աջակցության գործող ծրագրերի, համալսարանը դիտարկում է ընդլայնել ՀՀ գիտակրթական հաստատությունների հետ փոխանակման ծրագրերի շրջանակը՝ ընդգրկելով նաև մագիստրատուրայի ուսանողներին, ինչպես նաև աջակցել համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացմանը աստվածաբանության ոլորտում։
🔹 Քննարկման արդյունքում Սարգիս Հայոցյանը ներկայացրել է գիտակրթական ոլորտում Հայաստան-Գերմանիա առկա համագործակցությունը, այդ թվում՝ ԳԴՀ կրթության և հետազոտությունների նախարարության համատեղ հետազոտական նախագծերի աջակցության ծրագրերը, ԵՄ Հորիզոն Եվրոպա շրջանակային ծրագրի շրջանակում համագործակցությունը, ինչպես նաև հայագիտության բնագավառում Լայբնիցի անվան արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի ինստիտուտի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակում աշխատանքները։
🔸 Վերջինիս վերաբերյալ հետաքրքրություն հայտնեց Մարտին Լյութերի անվան համալսարանի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Կորնելիա Բերնադետտե Հոռնը՝ ընդգծելով, որ նման շրջանակը կարող է հեռանկարային լինել իր գլխավորած կենտրոնի հետ համագործակցային ծրագրեր իրականացնելու համար։
Առանձնակի անդրադարձ է կատարվել նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում գերմանական կողմի հետ համագործակցությանը:
Մանրամասները՝ 👇
https://www.hesc.am/hy/2025/09/25/hesc-mlu/
Prospects for Deepening Academic and Scientific Cooperation with Martin Luther University Halle-Wittenberg Discussed
https://www.hesc.am/en/2025/09/25/hesc-mlu/