01/06/2025
Սիրելի՛ փոքրիկներ,
Հարգելի՛ ծնողներ,
Սրտանց շնորհավորում ենք ձեզ հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։ Այս գեղեցիկ օրը ևս մեկ անգամ հիշեցնում է մեզ, թե որքան թանկ ու կարևոր են երեխաները՝ մեր կյանքի արևը, մեր ապագայի հույսը։
Թող ձեր մանկությունը լինի լեցուն ծիծաղով, խաղերով ու ջերմությամբ։ Մաղթում ենք առողջություն, անսպառ ժպիտներ, լուսավոր երազանքներ ու խաղաղ երկինք յուրաքանչյուր բալիկի։
Մենք՝ մանկապարտեզի աշխատակազմով, մեր առաքելությունն ենք համարում ամեն օր սիրով ու նվիրումով շրջապատել մեր փոքրիկներին:
Շնորհավո՛ր տոնդ, փո՛քրիկ 🌞🎈