ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Մ.Բունիաթյանի անվան N 8 միջնակարգ դպրոց

ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Մ.Բունիաթյանի անվան N 8 միջնակարգ դպրոց

Partager

Informations de contact, plan et itinéraire, formulaire de contact, heures d'ouverture, services, évaluations, photos, vidéos et annonces de ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Մ.Բունիաթյանի անվան N 8 միջնակարգ դպրոց, Collège, ՀՀ Գեղարքունիքի մարզ քաղաք Գավառ Հենրիկ Աբրահամյան փողոց 4/6, Democratic Republic of the.

03/06/2026
Photos from  ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Մ.Բունիաթյանի անվան N 8 միջնակարգ դպրոց's post 03/06/2026

Քննությունների մեկնարկը տրված է։
Մեր սիրելի աշակերտներին մաղթում ենք հաջողություն

Photos from  ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Մ.Բունիաթյանի անվան N 8 միջնակարգ դպրոց's post 02/06/2026

Մեր դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ և «Պատանի հետազոտող» խմբակի ղեկավար Արևիկ Պետրոսյանը, դպրոցի 8-9-րդ դասարանի սովորողներ Տաթև Հայրապետյանը, Վիկտորյա Գասպարյանը և Գայանե Կիրակոսյանը, 2026թ. մայիսի 30-ին մասնակցել են Գյումրի քաղաքում կայացած «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի, Լեհաստանի «Կոպերնիկ» գիտական կենտրոնի և «Լեհ Ամերիկյան ազատության հիմնադրամ»-ի աջակցությամբ կազմակերպված «ԳԻՏԱԿԱՆ ՊԻԿՆԻԿ 2026» ամփոփիչ միջոցառմանը։

Մեր դպրոցի թիմը, Հայաստանի շուրջ 25-ից ավելի դպրոցներում գործող «Պատանի հետազոտողների ակումբների» աշակերտները՝ իրենց ուսուցիչ-ակումբավարների առաջնորդությամբ հանդես են եկել բնագիտական տարբեր և հետաքրքրաշարժ փորձերով։ Միջոցառմանը ներկա են գտնվել «Կոպերնիկ» գիտական կենտրոնի ղեկավարը, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի տնօրենն ու ծրագրի ղեկավարը, Լեհաստանից եւ Վրաստանից գործընկերներ։

Գիտության իրական փառատոն, որտեղ երեխաները ցուցադրել են՝ ինչպես կարելի է սիրել, զգալ և բացահայտել գիտությունը՝ փորձի, հայտնագործության և թիմային աշխատանքի միջոցով։

28/05/2026

❤️💙💛ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԸ❤️💙💛

Այսօր հայ ժողովրդի պատմության փառավոր էջերից մեկի՝ Մայիսի 28-ի հերոսական հաղթանակի օրն է։
1918 թվականի այս օրը վերածնվեց հայկական պետականությունը, և ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը՝ մեր ժողովրդի միասնական կամքի, պայքարի ու հավատքի շնորհիվ։ ✨

Մայիսի 28-ը ոչ միայն պատմական հիշողություն է, այլև ազգային արժանապատվության, անկախության և հայրենասիրության խորհրդանիշ։

Թող այս օրը մեզ բոլորիս ներշնչի սիրել ու պահպանել մեր հայրենիքը, արժևորել մեր պատմությունը և հավատով կառուցել ապագան։

Photos from  ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Մ.Բունիաթյանի անվան N 8 միջնակարգ դպրոց's post 28/05/2026

Սրտանց շնորհավորում ենք մեր դպրոցի աշակերտներին՝ ԵՊՀ-ի կողմից կազմակերպված «Հեթումյանների դինաստիայի հռչակման 800-ամյակին նվիրված ինտերակտիվ խաղ-մրցույթ»-ին մասնակցելու և պատվավոր երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու կապակցությամբ։

Մեր աշակերտները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ գիտելիքը, աշխատասիրությունն ու միասնականությունը բերում են գեղեցիկ հաջողությունների։

Մաղթում ենք նոր հաղթանակներ, անսպառ եռանդ և շարունակական ձեռքբերումներ՝ կրթական ու ստեղծագործական բոլոր նախաձեռնություններում։ 📚🌟

Photos from  ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Մ.Բունիաթյանի անվան N 8 միջնակարգ դպրոց's post 28/05/2026

Հպարտությամբ հայտնում ենք, որ «Բացահայտիր ընտանիքիդ պատմությունը» նախագծի և «Արմատ և ծիլ» հետազոտաստեղծագործական մրցույթին իրենց մասնակցությունն են բերել մեր սիրելի աշակերտներ՝ Վիկտորյա Գասպարյանը, Գայանե Կիրակոսյանը և Անուշ Այվազյանը։
Սիրով ու մեծ հավատով մաղթում ենք նրանց հաջողություն, ստեղծագործական նոր ձեռքբերումներ և հաղթանակներ։ Վստահ ենք՝ իրենց աշխատասիրությամբ ու հետաքրքիր գաղափարներով նրանք լավագույնս կներկայացնեն մեր դպրոցը։ 🌿

Photos from  ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Մ.Բունիաթյանի անվան N 8 միջնակարգ դպրոց's post 21/05/2026

«Հայոց պատմություն» առարկայի շրջանակներում 11֊րդ դասարանի աշակերտներն իրականացրին նախագծային աշխատանք՝ «Պատմական հիշողության ուժը և հայոց պետականության վերածնունդը» թեմայով։

Նախագծի նպատակն էր արժևորել պատմական հիշողության, հավատքի, մշակույթի և պետականության դերը հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանման գործում։ Անդրադարձ կատարվեց հայ ժողովրդի պայքարին, Մայիսյան հերոսամարտերին, Հայ Առաքելական եկեղեցու կարևոր առաքելությանը, ինչպես նաև ազգային մշակույթի ու երաժշտության պահպանիչ ուժին։
Որպես նախագծի վերջնարդյունք՝ դպրոցում ստեղծվելու է հոգևոր անկյուն, որտեղ իրենց ուրույն տեղը կգտնեն Տերունական աղոթքը՝ «Հայր մերը», կենաց ծառը՝ եզրված ոսկե շղթայով, և փայտակերտ եկեղեցին, որի հեղինակները նույն դասարանի աշակերտ Գալստյան Նարեկը և նրա պապիկ Ժորա Գալստյանն է։
Այս նախագիծը ևս մեկ անգամ ընդգծեց, որ պատմական հիշողությունը, հավատը և մշակույթը մեր պետականության ամուր հիմքերն են։

Նախագծի ղեկավար՝ Շ. Խաչատրյան

Vous voulez que votre école soit école la plus cotée à Democratic Republic of the ?

Cliquez ici pour réclamer votre Listage Commercial.

Type

Site Web

Adresse


ՀՀ Գեղարքունիքի մարզ քաղաք Գավառ Հենրիկ Աբրահամյան փողոց 4/6
Democratic Republic Of The