Զովունու Ռ.Բաղդասարյանի անվան միջն. դպրոց

Զովունու Ռ.Բաղդասարյանի անվան միջն. դպրոց

Share

Միջնակարգ դպրոց

Photos from Զովունու Ռ.Բաղդասարյանի անվան միջն. դպրոց's post 24/05/2026

📚 Կրկին ջերմ ու սպասված հանդիպում «Դեպի դպրոց» ծրագրի շրջանակներում։
Այս անգամ ևս մեր դպրոցը ջերմորեն հյուրընկալեց առաջին դասարան հաճախող փոքրիկներին։ Երեխաները դասվարների հետ անցկացրին հետաքրքիր ու հագեցած ժամանակ՝ խաղալով, շփվելով և քայլ առ քայլ ծանոթանալով դպրոցական միջավայրին։
Միևնույն ժամանակ, ծնողները մասնակցեցին բովանդակալից զրույցի դպրոցի բազմամասնագիտական թիմի հետ։
Քննարկման թեման էր՝
🔹 երեխայի հոգեբանական պատրաստվածությունը դպրոցին
🔹 դաստիարակության տարբեր ոճերը
Սա ևս կարևոր քայլ էր՝ ապահովելու երեխաների սահուն և վստահ մուտքը դպրոցական կյանք։

Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին վստահության և ակտիվ մասնակցության համար։

22/05/2026

Սիրելի' շրջանավարտներ,

շնորհավորում եմ ձեր կյանքի ամենահիշարժան օրվա՝ «Վերջին զանգ» -ի կապակցությամբ։

Այս օրը յուրահատուկ և հիշարժան է յուրաքանչյուր աշակերտի կյանքում։

Այն խորհրդանշում է դպրոցական տարիների ավարտն ու նոր ճանապարհի սկիզբը՝ լի երազանքներով և նպատակներով:

Դուք այսօր հրաժեշտ եք տալիս ձեր մանկության ամենաջերմ ու անհոգ օրերին և մտնում ինքնուրույն կյանքի մի նոր շրջան:

Վստահ եմ, որ հարազատ դպրոցում ստացած գիտելիքներով, աշխատասիրությամբ և հայրենիքի հանդեպ պատասխանատվության բարձր զգացումով կկարողանաք արժանի քաղաքացիներ դառնալ և ձեր ներդրումն ունենալ մեր պետության զարգացման և առաջընթացի գործում։

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ուսուցիչներին, ովքեր տարիներ շարունակ իրենց նվիրումով, համբերությամբ ու մասնագիտական բարձր պատասխանատվությամբ կրթել և դաստիարակել են սերունդներ։ Ձեր աշխատանքը անգնահատելի է, քանի որ դուք գիտելիքներ փոխանցելուն զուգահեռ ձևավորում եք արժեքներ, մարդկային դիմագիծ և հայրենասիրություն։

Շնորհակալություն նաև ծնողներին՝ իրենց հոգատարության, աջակցության և անվերապահ սիրո համար։ Ձեր հավատն ու նվիրումը մեծ ուժ և վստահություն են տվել երեխաներին՝ հաղթահարելու դժվարությունները և հասնելու հաջողությունների։

Սիրելի՛ շրջանավարտներ,

Եվս մեկ անգամ շնորհավորելով՝ մաղթում եմ, որ այս օրը դառնա նոր հաղթանակների, մեծ հնարավորությունների և լուսավոր ապագայի մեկնարկ։
Հաջողություն, խաղաղ ու բարեկեցիկ կյանք եմ մաղթում, որպեսզի ձեր գիտելիքներով և աշխատանքով արժանապատվորեն կառուցեք մեր հայրենիքի վաղվա օրը։

Բարի երթ բոլոր շրջանավարտներին:

-----------

Հարգանքով' Ահարոն Սահակյան

Photos from Զովունու Ռ.Բաղդասարյանի անվան միջն. դպրոց's post 22/05/2026

Սիրելի՛ շրջանավարտներ,

Թող ձեր քայլերը լինեն վստահ, ձեր նպատակները՝ հստակ, իսկ երազանքները՝ մեծ ու համարձակ։ Հավատացե՛ք ձեզ, երբեք մի՛ վախեցեք սխալվելուց, որովհետև հենց այդպես է կերտվում հաջողությունը։

Բարի՛ ճանապարհ ձեզ, սիրելի՛ շրջանավարտներ։ Թող ձեր ապագան լինի լուսավոր, լի հաղթանակներով ու նոր նվաճումներով ։

Photos from Զովունու Ռ.Բաղդասարյանի անվան միջն. դպրոց's post 21/05/2026

Օրերս մեր դպրոցում կայացավ հետաքրքիր և արդյունավետ հանդիպում՝ մեր դպրոցի բարեկամ և գործընկեր, Զորավանի դպրոցի տնօրեն Հ. Հովհաննիսյանի հետ։

Սեմինարի ընթացքում Հ. Հովհաննիսյանը ներկայացրեց «Աշխարհացույց» կրթական հարթակի գործիքակազմը և ծանոթացրեց դրա կիրառման լայն հնարավորություններին։ Նաև քննարկվեցին գործնական մոտեցումներ, որոնց շնորհիվ ուսուցիչները ձեռք բերեցին գիտելիքներ և հմտություններ՝ թվային միջավայրում առավել արդյունավետ աշխատելու և ուսուցման գործընթացը ավելի ժամանակակից, հետաքրքիր ու արդյունավետ դարձնելու համար։
Հանդիպումն անցավ ջերմ և արդյունավետ մթնոլորտում՝ ապահովելով երկու դպրոցների համագործակցությունը նաև ապագայում։

Henrieta Hovhannisyan
#Աշխարհացույց
#ՎիզուալՀայաստանՀիմնադրամ

21/05/2026
Photos from Զովունու Ռ.Բաղդասարյանի անվան միջն. դպրոց's post 21/05/2026

Սիրեցեք իրար, շատ սիրեք, որպեսզի ապրեք։
Կոմիտաս վարդապետ

Այս խորիմաստ ու հավերժական խոսքերը այսօր էլ հնչում են նույն ուժով՝ հիշեցնելով, որ մարդասիրությունն ու սերը կյանքի ամենամեծ արժեքներն են։
Սերը միայն զգացմունք չէ․ այն ուժ է, որը միավորում է մարդկանց, ջերմացնում հոգիները և կյանքին տալիս իմաստ։
Երբ մենք սիրում ենք՝ մենք ապրում ենք լիարժեք, ներողամիտ ենք դառնում և հավատում ենք վաղվա օրվան։

…Պետք է սիրել անկեղծ, ապրել՝ սրտով, և գնահատել յուրաքանչյուր պահը։
Թող Կոմիտաս Վարդապետի պատգամը դառնա մեր կյանքի ուղեցույցը՝ լցնելով մեր օրերը լույսով, ջերմությամբ և մարդասիրությամբ։

Սիրեցե՛ք իրար… և կապրեք։ 💛

Photos from Զովունու Ռ.Բաղդասարյանի անվան միջն. դպրոց's post 20/05/2026

Այբբենարանի հրաժեշտը՝ օծված հայկական ոգով ու եռագույնով
«ԱՅԲ, ԲԵՆ, ԳԻՄ... Սա միայն տառերի սկիզբը չէ. սա մեր հայրենիքի պատմությունն է, մեր ոգու տաճարն ու հավերժության անլռելի կանչը։
Այսօր դպրոցի բակում մեր երեք առաջին դասարանցիները տոնեցին իրենց ոգեղեն զարթոնքը։ Մաշտոցյան անմար ջահը վառվեց մեր փոքրիկների սրտերում՝ կարմիրով, կապույտով ու ծիրանագույնով կապելով նրանց երթը հայոց մեծ ապագային։

18/05/2026

Զովունու դպրոցի երգչախմբի հաշվետու համերգ
Ուսուցիչ՝ Ա. Ղազարյան

Հայ ու Հայաստան

Հայ ժողովուրդը դարերի ընթացքում իր ցավն ու ուրախությունը, իր պայքարն ու հույսը վերածել է երգի։ Եվ այսօր այդ երգերը կրկին հնչեցին մեր դպրոցի բեմից՝ ջերմացնելով յուրաքանչյուր սիրտ։
Այս համերգը միայն երաժշտություն չէր։
Սա խոստում էր՝ սիրել ու պահպանել մեր հայրենիքը, հարգել մեր մշակույթը և փոխանցել այն սերունդներին։

Photos from Զովունու Ռ.Բաղդասարյանի անվան միջն. դպրոց's post 16/05/2026

Այսօր «ԴԵՊԻ ԴՊՐՈՑ» ծրագրի շրջանակում կայացավ առաջին հանդիպումը ծնողների և սովորողների հետ։

Փոքրիկների առաջին ծանոթությունն անցավ ջերմ ու ուրախ մթնոլորտում՝ լի խաղերով, ժպիտներով և հետաքրքիր բացահայտումներով։
Միևնույն ժամանակ ծնողները հանդիպում ունեցան դպրոցի բազմամասնագիտական թիմի հետ՝ քննարկելով կարևոր հարցեր և ստանալով օգտակար խորհուրդներ։

Սիրով սպասում ենք մեր հաջորդ հանդիպումներին 💛

#ԱրիՄերԴպրոց
#ԴեպիԴպրոց

Photos from Զովունու Ռ.Բաղդասարյանի անվան միջն. դպրոց's post 16/05/2026

📚 Նախագծային աշխատանք ՆԶՊ առարկայից
«Զովունու անմահ հայորդիները»

Մեր դպրոցի 10-րդ դասարանի սովորողները, ուսուցիչ Ա. Հովհաննիսյանի ղեկավարությամբ, իրականացրել են արժեքավոր հետազոտական աշխատանք՝ հավաքագրելով Զովունի գյուղի անմահացած հերոսների մասին տվյալներ։

Նրանց աշխատանքի արդյունքը ներկայացվեց գրքի տեսքով, որը խորհրդանշում է հիշողության պահպանումն ու սերունդների միջև կապը։ Այն կփոխանցվի հերոսների ընտանիքներին՝ որպես խորին հարգանքի ու երախտագիտության դրսևորում։

Սովորողները նաև այցելել են հերոսների շիրիմներին՝ իրենց խոնարհումը բերելով նրանց հիշատակին։

Փառք և խոնարհում մեր հերոսներին 🇦🇲

Նրանց անմահ սխրանքը մեր պատմության լուսավոր էջերից է, իսկ հիշատակը՝ մեր սրտերում հավերժ։
Մենք պարտավոր ենք հիշել, գնահատել և արժևորել նրանց գործը՝ փոխանցելով այդ սուրբ հիշողությունը սերունդներին։

Հավերժ փառք մեր անմահներին 🙏

Photos from Զովունու Ռ.Բաղդասարյանի անվան միջն. դպրոց's post 15/05/2026

4-րդ դասարանցիների համար կարևոր և պատասխանատու իրադարձություն՝ առաջին անգամ անցկացվող արտաքին գնահատման գործընթացը։
Թող նրանց բոլոր փորձությունները վերածվեն գեղեցիկ ձեռքբերումների, դառնան նոր գիտելիքների, փորձի ու ինքնավստահության աղբյուր։

Want your school to be the top-listed School/college in Zovuni?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Կոտայքի մարզ գյուղ Զովունի
Zovuni

Opening Hours

Monday 08:30 - 17:00
Tuesday 08:30 - 17:00
Wednesday 08:30 - 17:00
Thursday 08:30 - 17:00
Friday 08:30 - 17:00
Saturday 08:30 - 17:00