08/08/2026
Նոր ուսումնական տարին սարերի ետևում չէ, իսկ մենք այն դիմավորելու ենք վերամշակված կանոնադրությամբ: 🙂🪶
Ձեր կողմից ուղարկված առաջարկները մշակվել են, համադրվել ոչ պետական դպրոցների ինքնավարությանը ներկայացվող պահանջներին ու հնարավորություններին։
38 առաջարկ, որոնք վերաբերում էին գործող կանոնադրության 17 հոդվածների։😉
Իսկ թե արդյո՞ք քո ներկայացրած առաջարկը տեղ կգտնի նոր կանոնադրությունում, կիմանաս հաշված օրեր անց։ 🗓️
24/07/2026
🏛️7–12-րդ դասարաններում իրականացրել ենք 63 ուսումնական նախագիծ, որոնց մասնակցել են 259 սովորողներ, իսկ աշխատանքները ղեկավարել են 36 ուսուցիչներ։
Նախագծային ուսուցման մասին ավելին՝ հոդվածում։ 🧾
Գիտելիքից դեպի ստեղծում․ նախագծային ուսուցումը «Ուսում» դպրոցում
Ամփոփում ենք 2025–2026 ուսումնական տարվա ուսումնական նախագծերը։
22/07/2026
🚐Հայրենիքը սիրելու հասցեները։
❓Ո՞ւր, ինչպե՞ս և ինչո՞ւ են այցելում ուսումցիները։
👩🎓Հոդվածը պատմում է արտագնա էքսկուրսիաների, դրանց կազմակերպման մոտիվացիայի, ուղղությունների ընտրության և արձագանքների մասին։
Ճանապարհներ, որ ավելին են, քան դասը
Որտե՞ղ և ինչպե՞ս են ուսումցիները սովորում սիրել հայրենիքը։
14/07/2026
👩🎓Առաջնորդությունը սկսվում է ոչ թե այն պահին, երբ քեզ ընտրում են, այլ այն ժամանակ, երբ դու ընտրում ես պատասխանատվություն կրել ուրիշների համար։
🎙️ԱԽ նախագահ Սառա Մարտիրոսյանի և փոխնախագահ Աննա Գալստյանի հարցազրույցը՝ usumschool.am-ին:
Ավելին՝ հոդվածում 📈
usumschool.am-ի ամառային զրույցը «Արժանապատիվ ուսումցի»-ների հետ
Սառա Մարտիրոսյանը և Աննա Գալստյանն ամփոփում են 2025-2026 ուսումնական տարին։
06/07/2026
Սիրելի՛ ուսումցիներ,
📋Սեպտեմբերից Աշակերտական խորհուրդը կգործի նոր, վերամշակված կանոնադրությամբ։
📖Մեր գործող կանոնադրությունը հաստատվել է 2021 թվականի սեպտեմբերի 17-ին։
📈Անցնող 5 տարիների ընթացքում հանրակրթության ու հասարակական աշխատանքի, ինչպես նաև դպրոցի կառուցվածքային-կազմակերպական նորամուծությունները հասունացրել են նոր կանոնադրություն ունենալու անհրաժեշտությունը։
🤩Եթե դու էլ իններորդցի Վարդանի պես սիրում ես միշտ մտածել ու քո մտքերը ծառայեցնել հանուն դպրոցի և ակտիվ քաղաքացիության, ուրեմն կիսվիր դրանցով կից հղման մեջ։
https://forms.gle/5iGKoNNNuXCkKKUT8
14/06/2026
⏲️Ժամանակն է ամփոփել ոչ միայն ուսումնական, այլև կրթական ու դաստիարակչական տարին, որի անբաժան մասն են կազմում գեղագիտական ու հայրենաճանաչողական դաստիարակությունը։
Խոսուն թվերը՝ ստորև 👇
01/06/2026
📄Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության համաշխարհային օրն է։
👦Այն աշխարհի բազմաթիվ երկրներում համարվում է երեխաների իրավունքների, բարեկեցության և պաշտպանության կարևորության մասին հիշեցնող օր։
🤩Տոնի պատմությունը սկիզբ է առել 1925 թվականին, երբ Ժնևում կայացած երեխաների բարեկեցությանը նվիրված համաշխարհային համաժողովում քննարկվել են երեխաների պաշտպանությանն առնչվող հարցեր։ Հետագայում, 1949 թվականին, կանանց միջազգային ժողովրդավարական դաշնությունը առաջարկեց սահմանել երեխաների պաշտպանության հատուկ օր, և արդեն 1950 թվականի հունիսի 1-ից այն սկսեց նշվել տարբեր երկրներում։
🌍Այս օրը նպատակ ունի ուշադրություն հրավիրել երեխաների իրավունքներին, կրթությանը, առողջությանը, անվտանգությանն ու բարեկեցությանը։ Այն հիշեցնում է, որ յուրաքանչյուր երեխա պետք է մեծանա սիրո, հոգատարության և հավասար հնարավորությունների միջավայրում։
👧Այսօր աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են տոնական միջոցառումներ, մշակութային ծրագրեր, խաղեր, համերգներ և կրթական նախաձեռնություններ՝ նվիրված երեխաներին։ Սակայն օրվա հիմնական ուղերձը մնում է նույնը՝ պաշտպանել երեխաների իրավունքները և ստեղծել պայմաններ նրանց լիարժեք ու երջանիկ զարգացման համար։
Երեխաները մեր ապագան են, իսկ նրանց երջանիկ մանկությունը՝ մեր բոլորի պատասխանատվությունը։ 🤍
29/05/2026
Իսկ թե ինչպե՛ս անցավ «Հաշվետու 2026»-ը, կարդա՛ հոդվածում։ 🙂
Ամենաաշակերտական ու ամենադեմոկրատական «Հաշվետու 2026»-ը
«Ուսում» դպրոցում ամփոփվեց 2025-2026 ուսումնական տարին։
29/05/2026
🎤Իսկ այս լուսանկարներում Հաշվետու 2026-ի ամենաներդաշնակ հաղորդավարներն են, ովքեր ամեն ինչ արեցին, որ ձեր կյանքի երկու ժամը լցնեն գոհունակությամբ ու ժպիտով։
💎Արամը, Տիգրանը, Թինան, Վահեն, Յանան, Դավիթը, Էլմիրան ու Սառան էին գեղեցկացնում ամենաաշակերտական Հաշվետու 2026-ը։ 🤩