ImDproc

Call Directions Website

ImDproc «ԻմԴպրոց» կայքը կրթական ինտերնետ-ռեսուրս է նախադպրոցական երեխաների, դպրոցականների, ուսանողների, մանկավարժների և ծնողների համար:

ԻմԴպրոցը նմանօրինակը չունեցող, նորագույն էլեկտրոնային ուսումնական միջավայր է, որում երեխան ամբողջությամբ ներառվում է ուսումնառության գործընթացում:

ԻմԴպրոցի կողմից առաջարկվող կրթական միաջավայրը բացառում է արտագրությունը և գուշակությունը, իսկ հաջողությունը ձեռք է բերվում ինքնուրույն և ուղղորդված աշխատանքի շնորհիվ` տալով երեխային հնարավորություն յուրաքանչյուր առարկայի խորը ընկալման ու յուրացման: ԻմԴպրոցի յուրաքանչյուր առաջադրանք մշակելիս մեր մասնագետների թիմը առաջնայնություն է տալիս առաջադրանքների գրավիչ, մատչելի և գունագեղ մատուցմանը, որը երեխաների մոտ ստեղծում է անհագ ցանկություն` ավելին իմանալու և ինքնուրույն ուսումնասիրելու:

ԻմԴպրոցի մեթոդական մոտեցումն է. մատուցել ուսումնական նյութը տարբեր տեսնակյուններից: Կայքն առաջարկում է ուսուցման ինտերակտիվ մեթոդներ, նյութի վիզուալիզացիա՝ պատկերազարդումներ, գծագրեր, նկարներ, և յուրաքանչյուր առաջադրանքների բազմաթիվ չկրկնվող տարբերակներ:

Բացի նրանից, որ ԻմԴպրոցը ուսումնառության բացառիկ կրթական պլատֆորմ է, այն նաև հաճելի ու զվարճալի միջավայր է երեխաների համար: Այստեղ երեխաները սովորում են գտնվելով խաղի մեջ, մրցակցում են իրենց համադասարանցիների ու հասակակիցների հետ՝ դառնալով լավագույնը դասարանում, դպրոցում կամ երկրում: Կայքի միջոցով երեխաները մրցակցում են իրենց հասակակիցների հետ, դպրոցի ներսում՝ դասարանները միմյանց հետ, իսկ հանրապետության կտրվածքով՝ դպրոցները:

Իսկ ամենից կարևորն այն է, որ շնորհիվ ԻմԴպրոցի վերլուծական գործիքների երեխայի ուսումնական ճամփորդության ոչ մի պահ չի վրիպում Ձեր ուշադրությունից: Մենք տրամադրում ենք Ձեզ տեղեկատվություն, որը կարևոր է. որ թեմաներն ու հարցերն են Ձեր երեխաները բաց են թողել կամ չեն յուրացրել, ինչում են նրանք դժվարանում, ինչպես են նրանք առաջադիմում տարվա ընթացքում, որ գիտելիքներն են դարձել մնայուն:

Համոզվեք, որ ԻմԴպրոցը կրթություն ստանալու իրական տեղն է ու միջավայրը: Սկսեք սովորել հենց հիմա՝ ձեռք բերելով Իմ+ բաժանորդագրություն:

http://www.imdproc.am/implus

21/03/2024
04/03/2024
28/02/2024
25/02/2024
25/02/2024
24/02/2024
Շատ շուտով'  փետրվարի 23-ին, ք․ Երևան, Մոնթե Մելքոնյան 31 հասցեում նախատեսվում է 2024-ի սպասված միջոցառումներից մեկը' «Վ...
21/02/2024

Շատ շուտով' փետրվարի 23-ին, ք․ Երևան, Մոնթե Մելքոնյան 31 հասցեում նախատեսվում է 2024-ի սպասված միջոցառումներից մեկը' «Վաղը սկսվում է այսօր՝ դպրոցում» խորագրով։

Միջոցառման ընթացքում ներկայացնելու ենք «ԻմԴպրոց»-ի 8-ամյա աշխատանքը, ամփոփելու ենք դասարանային մրցույթի արդյունքներն ու հանձնելու ենք մրցանակները, եզրափակելու «ԻմԴպրոց»-ի գործունեությունն ու միասին ազդարարելու մի նոր շարժման սկիզբ:

Դե ինչ, սիրով սպասում ենք:
Եթե ցանկանում եք մասնակցել, խնդրում ենք լրացնել հայտը՝ https://bit.ly/3T5c2tL

Քրիստոս ծնավ և հայտնեցավ,Մեզ և Ձեզ Մեծ Ավետիս 🕊ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ❤️Թո'ղ իրականան մեր բոլոր սպասումներն ու նվիրական ե...
06/01/2024

Քրիստոս ծնավ և հայտնեցավ,
Մեզ և Ձեզ Մեծ Ավետիս 🕊

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ❤️

Թո'ղ իրականան մեր բոլոր սպասումներն ու նվիրական երազանքները Հիսուս Քրիստոսի Օրհնությամբ🙏😇

Address

Թումանյան 34
Yerevan
0001

Opening Hours

Monday 09:30 - 18:30
Tuesday 09:30 - 18:30
Wednesday 09:30 - 18:30
Thursday 09:30 - 18:30
Friday 09:30 - 18:30

Telephone

+37455905020

Alerts

Be the first to know and let us send you an email when ImDproc posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category