23/09/2026
📍Օրեցօր զարգացող տեղեկատվական տեխնոլոգիաներին համընթաց զարգանում և ավելի մեծ տարածում է գտնում օնլայն կրթությունը։ Մարդկությունն ապրում է գերարագ տեմպերով զարգացող աշխարհում
և փորձում է հասցնել ամեն ինչ՝ աշխատել, սովորել, զբաղվել առօրյա գործերով։
‼️Իսկ այս ամենը հասցնելու և համատեղելու համար լավագույն տարբերակներից մեկը օնլայն հարթակն է։
Օնլայն կրթության, օնլայն դասընթացների հիմնական առավելություններն են👇
✅ Flexibility/Ճկունություն
Օնլայն դասընթացները հնարավորություն են տալիս միանալ դասընթացներին Ձեզ հարմար վայրից, Ձեզ հարմար ժամի՝ ուսուցումը համատեղելով աշխատանքի և առօրյա գործերի հետ։
✅ Accessibility/Հասանելիություն
Օնլայն դասընթացները կրթությունը հասանելի են դարձնում համաշխարհային լսարանների համար։ Այն հնարավորություն է տալիս գրանցվել աշխարհի ցանկացած կետում գտնվող հաստատությունների դասընթացներին՝
առանց տեղափոխվելու անհրաժեշտության։
✅ Cost-Effective/ Արժեք-արդյունավետություն
Օնլայն դասընթացները շատ հաճախ ավելի մատչելի և հասանելի են,սակայն արդյունավետության տեսակյունից ոչնչով չեն զիջում օֆֆլայն դասընթացներին։
Այն հնարավորություն է տալիս խնայել Ձեր ժամանակն ու ռեսուրսները։
✅ Access to Resources/Ռեսուրսների, նյութերի հասանելիություն
Օնլայն դասընթացները ապահովում են բազմաթիվ թվային ռեսուրսների հասանելիություն ՝ ներառյալ տեսանյութեր, հոդվածներ և ինտերակտիվ գործիքներ։