19/08/2026
Ս/թ օգոստոսի 17-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ իրականացվեց «Բացահայտի՛ր արշավական աշխարհը» ծրագիրը՝ Արցախի Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) հետ համագործակցության շրջանակում։
Ծրագրի նպատակն էր մասնակիցներին սովորեցնել արշավների ընթացքում անհրաժեշտ գործնական հմտություններ՝ ճիշտ հավաքել վրանն ու ուսապարկը, արձագանքել տարբեր իրավիճակների, ինչպես նաև կողմնորոշվել բնության մեջ և օգտվել կողմնացույցից։
Մասնակիցները բաժանվեցին վեց թիմերի՝ «Արմաղան», «Խուստուփ», «Թեղենիս», «Արեգունի», «Արագած» և «Աժդահակ», և ծրագրի ընթացքում իրենց գիտելիքներն ու հմտությունները փորձարկեցին տարբեր թիմային ու գործնական առաջադրանքների միջոցով։
Ծրագրի ավարտին ամփոփվեցին թիմերի արդյունքները․
🥇 Առաջին տեղ՝ «Արեգունի»
🥈 Երկրորդ տեղ՝ «Թեղենիս»
🥉 Երրորդ տեղ՝ «Արագած»
«Բացահայտի՛ր արշավական աշխարհը» ծրագիրը մասնակիցներին հնարավորություն տվեց ոչ միայն ամրապնդել, այլև ձեռք բերել նոր արշավական գիտելիքներ և գործնական հմտություններ՝ միաժամանակ զարգացնելով թիմային աշխատանքի, արագ կողմնորոշման և որոշումներ կայացնելու կարողությունները։
ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈւԳԸ-ն շնորհակալություն է հայտնում ՀՄԸՄ սկաուտներին համագործակցության և ծրագրին ակտիվ մասնակցության համար։
Սիրով ՝ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈւԳԸ թիմ։
10/08/2026
Ի՞նչ ունենալ արշավական ուսապարկում,ինչպե՞ս տեղադրել վրան և ինչպե՞ս կողմնորոշվել տեղանքում։ Քո հաջորդ արկածը սկսվում է այստեղ։ Պատրա՞ստ ես։
📍Վայրը ՝ ԵՊՀ բակ։
Ծրագրի ընթացքում մասնակիցները կսովորեն վրանների ճիշտ տեղադրում, արշավական պայուսակի ճիշտ հավաքում և կողմնորոշման հմտություններ։
Գործնական վարժություններին կավելանան նաև հետաքրքիր քուիզներ, խաղեր և թիմային առաջադրանքներ՝ գիտելիքը համատեղելով զվարճանքի ու արկածների հետ։
Սպասում ենք քեզ՝ նոր արկածների ճանապարհին։
Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ թիմ։
16/07/2026
Ս.թ. հուլիսի 9-ին ԵՊՀ ՈՒԳԸ Միջազգային ամառային դպրոցի շրջանակներում տեղի ունեցավ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ կողմից կազմակերպված «Գեոքեշինգ» խաղը։
Խաղի ընթացքում մասնակիցները թիմային աշխատանքի, տրամաբանության և կողմնորոշման հմտությունների շնորհիվ հաղթահարեցին տարբեր առաջադրանքներ, բացահայտեցին նախապես թաքցված կետերը և քայլ առ քայլ հասան վերջնակետին։ Միջոցառումը մասնակիցներին հնարավորություն տվեց զարգացնել համագործակցության, արագ կողմնորոշվելու և խնդիրների լուծման կարողությունները։
Շնորհակալություն ենք հայտնում ԵՊՀ ՈՒԳԸ-ին՝ Միջազգային ամառային դպրոցի կազմակերպման և նման նախաձեռնությունների իրականացման հնարավորությունը ստեղծելու համար, ինչպես նաև բոլոր մասնակիցներին՝ ակտիվ մասնակցության, հետաքրքրվածության և դրական մթնոլորտի համար։
Սիրով ՝ Աշխարհագրության և երկրաբանության ՈւԳԸ թիմ։
13/07/2026
Սիրելի՛ ուսանողներ,
Սիրով տեղեկացնում ենք, որ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈւԳԸ կազմում տեղի են ունեցել ղեկավար կազմի փոփոխություններ։
Ներկայացնում ենք ֆակուլտետի ՈւԳԸ նոր կազմը՝
Նախագահ ՝ Անի Մարգարյան,
Փոխնախագահ՝ Սերինե Մարգարյան,
Թարգմանական հարցերի հանձնաժողովի պատասխանատու՝ Սյուզի Մարգարյան,
Ընդհանուր հարցերի հանձնաժողովի պատասխանատու՝ Ռազմիկ Սարգսյան,
Արտաքին կապերի հանձնաժողովի պատասխանատու՝ Աննա Վարդանյան։
Շնորհավորում ենք նորընտիր ղեկավար կազմին և մաղթում արդյունավետ աշխատանք, անսպառ եռանդ, նախաձեռնողականություն ու նորանոր հաջողություններ՝ ի նպաստ ֆակուլտետի ՈւԳԸ զարգացման և ուսանողական գիտական կյանքի ակտիվացման։
Սիրով՝
Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈւԳԸ թիմ։