Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, Community College, Արամ Մանուկյան 31, Yerevan.

ԵՕՀՊՄՔ հիմնադրվել է 1971-ին, այն իրականացնում է հանրակրթական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր՝ սկսած 7-րդ դասարանից, իսկ Հայաստանի հավաքական թիմերը ապահովում է որակյալ մարզիկներով։
Ուսուցումը, մարզումը, սնունդը և գիշերակացը ԵՕՀՊՄՔ-ում ԱՆՎՃԱՐ են։ �Հիմնվել է 1971 թվականին, որպես Երևանի թիվ 10 մարզական թեքումով միջնակարգ դպրոց:

ՀՀ կառավարության 2005 թվականի որոշմամբ այն վերանվանվել է Երևանի օլ

23/07/2026

Ուշադրությո՛ւն❗️❗️
Ինչպես նախօրեին տեղեկացրել էինք, ԵՕՀՊՄ քոլեջի միջին մասնագիտական բաժնի ընդունելության էլեկտրոնային հայտագրումը երկարաձգվել է մինչև հուլիսի 31-ը։ Սույնով պայմանավորված՝ փոխվել են նաև ընդունելության քննության օրերը՝
1. Ընդհանուր ֆիզիկական պատրաստություն՝ օգոստոսի 10-ին, ժամը 10։00 -ին։
2. Մասնագիտությունը՝ օգոստոսի 12-ին, ժամը 10։00 -ին։
----------------
#դիմորդ #չեմպիոն #ընդունելություն #մարզականքոլեջ #եօհպմկարիերա

22/07/2026

Ուշադրություն ❗️❗️❗️
ԵՕՀՊՄ քոլեջի միջին մասնագիտական բաժնի դիմորդներ, ընդունելության էլեկտրոնային հայտագրումը երկարաձգվում է մեկ շաբաթով, մինչև հուլիսի 31-ը ներառյալ։

Ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների՝ քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը երկարաձգվում է մեկ շաբաթով։

Ոլորտային մասնագիտություններով (մշակույթի/արվեստի, սպորտի, բժշկության ոլորտների որակավորումներով, որոնց համար սահմանված է քննություն) ընդունելության հայտերի ներկայացումը hayt-college.emis.am համակարգում կշարունակվի մինչև հուլիսի 31-ը, իսկ ոչ ոլորտային մասնագիտություններով՝ մինչև օգոստոսի 17-ը։

Ոլորտային մասնագիտությունների համար քննությունները կանցկացվեն մինչև օգոստոսի 15-ը։ Ոչ ոլորտային մասնագիտությունների մրցույթն անցկացվում է՝ ըստ ավարտական փաստաթղթի միավորների։

Առաջին փուլի մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո թափուր տեղերի առկայության դեպքում ոչ ուշ, քան օգոստոսի 21-24-ը՝ ժամը 18:00-ն ներառյալ, կկազմակերպվի ընդունելության երկրորդ փուլը:

Ավելին՝ https://escs.gov.am/articles/announcements/100

20/07/2026

⛳️ԵՕՀՊՄ քոլեջը սպասում է իր սաներին։

Սիրելի՛ մարզիկ, եթե ցանկանում ես համատեղել որակյալ կրթությունն ու մարզական բարձր պատրաստվածությունը, ապա քո ճանապարհը սկսվում է հենց այստեղից՝ ԵՕՀՊՄ քոլեջից։ Այստեղ դու կստանաս ոչ միայն գիտելիք, այլև հնարավորություն՝ զարգացնելու քո մարզական ներուժը մեր փորձառու մանկավարժների, դասախոսների, բարձրակարգ մարզիչների ղեկավարությամբ։

ԵՕՀՊՄ քոլեջում ԱՆՎՃԱՐ են՝
✅ Ուսուցումը,
✅ Մարզումը,
✅ Սնունդը,
✅ Գիշերակացը։

📌 Սիրելի՛ մարզիկ, ԵՕՀՊՄ քոլեջում ընդունելությունը շարունակվում է․ դարձի՛ր ուսումնամարզական մեր մեծ ընտանիքի անդամը։
-----------------
#դիմորդ #չեմպիոն #ընդունելություն #մարզականքոլեջ #եօհպմկարիերա

17/07/2026

Հաղթանակը ծնվում է միասնական աշխատանքի շնորհիվ 🇦🇲🌎
ԵՕՀՊՄ քոլեջ ✊🥇
--------------
#մարզականքոլեջ #եօհպմկարիերա

15/07/2026

Աշխարհահռչակ հայազգի դերասան Սիմոն Աբգարյանը և վաստակաշատ դուդուկահար Կամո Սեյրանյանը իրենց ստեղծագործական ուղու արժեքավոր ու թանկ հուշանվերներն այսօր հանձնեցին ԵՕՀՊՄ քոլեջի տնօրեն Վաղինակ Գալուստյանին, ի պահ տալիվ քոլեջի թանգարանին, դրանք դարձրեցին կրթօջախի պատմության և մշակութային ժառանգության անբաժանելի մասը։
--------------
#չեմպիոն #մարզականքոլեջ #եօհպմկարիերա

14/07/2026

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ❗️ ❗️

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի մասնագիտական 1-ին կուրսի 2026 -2027թթ. ուսումնական տարվա ընդունելության /հիմնական կրթության հիմքով, առկա ուսուցում՝ 4 տարի տևողությամբ/

ՄԱՐԶԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐ ⚽️🥊🏋️‍♀️🤼🥋🏊‍♂️
1. Հունահռոմեական ըմբշամարտ
2. Ազատ ըմբշամարտ
3. Բռնցքամարտ
4 .Ձյուդո-սամբո ըմբշամարտ
5.Ծանրամարտ
6. Թաեքվանդո
7. Ակրոբատիկա
8. Սեղանի թենիս
9. Աթլետիկա
10. Հեծանվային սպորտ
11. Սպորտային և գեղարվեստական մարմնամարզություն
12. Ջրային մարզաձևեր
13. Բասկետբոլ։

📌Ընդունելությունը կատարվում է մրցութային կարգով:

ԵՕՀՊՄ քոլեջում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները ուսման և շուրջամյա մարզումների համար: Կազմակերպվում են ամառային և ձմեռային մարզաառողջարարական ճամբարներ: Ուսանողները ապահովվում են սնունդով: Հեռավոր մարզերից ընդունվածներին հատկացվում է հանրակացարան:

📢Փաստաթղթերի ընդունում՝
2026թ. հուլիսի 10-ից մինչև հուլիսի 24-ը, ժամը՝ 18։00-ն ներառյալ:

📚Քննությունների օրերը՝
1. Ընդհանուր ֆիզիկական պատրաստություն՝ հուլիսի 27-ին։
2. Մասնագիտությունը՝ հուլիսի 29-ին։
Քննությունների սկիզբը՝ ժամը 10։00 –ին:

🟥 Քոլեջ ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը / թղթապանակի մեջ/:
1. Երաշխավորագիր մարզադպրոցի կողմից՝ նշելով մարզական արդյունքները /հաստատված մարզադպրոցի կամ համայնքի համապատասխան մասնագետի կողմից/:
2.. Երևան քաղաքի բնակիչները ներկայացնեն բժշկական տեղեկանք մարզական բժշկական ծառայությունից /հասցեն՝ Նոր-Նորքի 3-րդ զանգված, Գյուրջյան փող. 8, Գրիգոր Լուսավորիչ բ/կ, պոլիկլինիկայի 2-րդ հարկ 234 սենյակ/, իսկ մարզերի բնակիչները բժշկական տեղեկանք ներկայացնեն բուժծառայությունից՝ նեղ մասնագետներով անցած /ակնաբույժ, քիթ-կոկորդ, սրտաբան, նյարդաբան, վիրաբույժ, լաբորատոր քննություններ/:
3. Անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը:
4. Սոցքարտի պատճենը /2 հատ/:
5. Լուսանկար 6 հատ /3 X 4/:
6. Տեղեկանք բնակավայրից:
7. Ընդհանուր կրթության վկայական:
8. Մրցաշարում գրաված տեղերի հավաստագրերի պատճենները:

❗️ ❗️Ծանոթություն – Բռնցքամարտի, հունահռոմեական և ազատ ըմբշամարտի մասնագիտական քննություններն անց են կացվելու Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզադահլիճներում՝ ժամը 10։00-ին:
Ձյուդոյի, թաեքվանդոի, ծանրամարտի, աթլետիկայի, բասկետբոլի քննություններն անց են կացվելու քոլեջի մարզաբազաներում, իսկ մնացած մարզաձևերից՝ /սպ. և գեղ. մարմնամարզություն, հեծանվային սպորտ, ակրոբատիկա, սեղանի թենիս, ջրային մարզաձևեր/ համապատասխան մարզաբազաներում:
🟥 Դիմում-հայտերը ներկայացվում են առցանց - my.emis.am կայքի միջոցով մինչև հուլիսի 24-ը:
----------------------
📫ԵՕՀՊՄ քոլեջի հասցեն՝ Երևան 32, Մանուկյան փող.31
☎️Հեռախոս– 010-77-14-77,

Ընդունող հանձնաժողով

13/07/2026

🇦🇲🌎 Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարվեց մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ Նվաճելով 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ մեր տղաները թիմային պայքարում զբաղեցրին պատվավոր 3-րդ հորիզոնականը։
Հավաքականի երկրորդ արծաթե մեդալը հայրենիք է բերում ԵՕՀՊՄ քոլեջի շրջանավարտ Ռազմիկ Եփրեմյանը /մարզիչ՝ Վարուժան Կաջոյան/։🥈

Շնորհավորում ենք մեր մարզիկներին և մարզիչներին, մաղթում՝ հաղթական նոր վերելքներ։✊
-----------------
#չեմպիոն #Մ20ԵԱ #մարզականքոլեջ #եօհպմկարիերա

12/07/2026

🏋🏼🇦🇲Կոլումբիայի Կալի քաղաքում ընթացող ծանրամարտի պատանիների Աշխարհի առաջնությունից ևս լավ լուր ունենքը․ հայկական պատվիրակության կազմում հանդես եկող ԵՕՀՊՄ քոլեջի սան Ալեն Զուրաբյանը գերազանց հանդես եկավ պոկում և հրում վարժություններում՝ ծանրաձողը վստահ պահելով գլխավերևում: Երկամարտի 317 կգ արդյունքով` Ալեն Զուրաբյանը դարձավ Աշխարհի առաջնության փոխչեմպիոն /մարզիչ՝ Անդրանիկ Բաղդասարյան/:🥈

Շնորհավորում ենք մեր մարզիկին, մարզիչներին, մաղթում՝ նորանոր հաղթանակներ։✊
------------------------------
#չեմպիոն #ծանրամարտ #մարզականքոլեջ #եօհպմկարիերա

Photos from Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ's post 12/07/2026

🇦🇲🌎 Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ են մտել ազատ ոճայինները։ Հայկական պատվիրակության ընտրանին վստահ առաջ է ընթանում․ արդեն իսկ ունենք ուրախալի նորություններ․ ԵՕՀՊՄ քոլեջի սաները 1-ական արծաթե և բրոնզե մեդալ են նվաճել։

65 կգ քաշային Արեն Հայրապետյան՝ 🥈 մեդալակիր /մարզիչ՝
Արշակ Հայրապետյան/։
79 կգ քաշային Նարեկ Նիկողոսյան՝ 🥉մեդալակիր /մարզիչ՝
Աշոտ Ռուշանյան/։

Շնորհավորում ենք մեր մարզիկներին և մարզիչներին, մաղթում՝ նորանոր հաղթանակներ։
-----------------
#չեմպիոն #Մ20ԵԱ #մարզականքոլեջ #եօհպմկարիերա

09/07/2026

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ❗️ ❗️

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի մասնագիտական 1-ին կուրսի 2026 -2027թթ. ուսումնական տարվա ընդունելության /հիմնական կրթության հիմքով, առկա ուսուցում՝ 4 տարի տևողությամբ/

ՄԱՐԶԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐ ⚽️🥊🏋️‍♀️🤼🥋🏊‍♂️
1. Հունահռոմեական ըմբշամարտ
2. Ազատ ըմբշամարտ
3. Բռնցքամարտ
4 .Ձյուդո-սամբո ըմբշամարտ
5.Ծանրամարտ
6. Թաեքվանդո
7. Ակրոբատիկա
8. Սեղանի թենիս
9. Աթլետիկա
10. Հեծանվային սպորտ
11. Սպորտային և գեղարվեստական մարմնամարզություն
12. Ջրային մարզաձևեր
13. Բասկետբոլ։

📌Ընդունելությունը կատարվում է մրցութային կարգով:

ԵՕՀՊՄ քոլեջում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները ուսման և շուրջամյա մարզումների համար: Կազմակերպվում են ամառային և ձմեռային մարզաառողջարարական ճամբարներ: Ուսանողները ապահովվում են սնունդով: Հեռավոր մարզերից ընդունվածներին հատկացվում է հանրակացարան:

📢Փաստաթղթերի ընդունում՝
2026թ. հուլիսի 10-ից մինչև հուլիսի 24-ը, ժամը՝ 18։00-ն ներառյալ:

📚Քննությունների օրերը՝
1. Ընդհանուր ֆիզիկական պատրաստություն՝ հուլիսի 27-ին։
2. Մասնագիտությունը՝ հուլիսի 29-ին։
Քննությունների սկիզբը՝ ժամը 10։00 –ին:

🟥 Քոլեջ ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը / թղթապանակի մեջ/:
1. Երաշխավորագիր մարզադպրոցի կողմից՝ նշելով մարզական արդյունքները /հաստատված մարզադպրոցի կամ համայնքի համապատասխան մասնագետի կողմից/:
2.. Երևան քաղաքի բնակիչները ներկայացնեն բժշկական տեղեկանք մարզական բժշկական ծառայությունից /հասցեն՝ Նոր-Նորքի 3-րդ զանգված, Գյուրջյան փող. 8, Գրիգոր Լուսավորիչ բ/կ, պոլիկլինիկայի 2-րդ հարկ 234 սենյակ/, իսկ մարզերի բնակիչները բժշկական տեղեկանք ներկայացնեն բուժծառայությունից՝ նեղ մասնագետներով անցած /ակնաբույժ, քիթ-կոկորդ, սրտաբան, նյարդաբան, վիրաբույժ, լաբորատոր քննություններ/:
3. Անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը:
4. Սոցքարտի պատճենը /2 հատ/:
5. Լուսանկար 6 հատ /3 X 4/:
6. Տեղեկանք բնակավայրից:
7. Ընդհանուր կրթության վկայական:
8. Մրցաշարում գրաված տեղերի հավաստագրերի պատճենները:

❗️ ❗️Ծանոթություն – Բռնցքամարտի, հունահռոմեական և ազատ ըմբշամարտի մասնագիտական քննություններն անց են կացվելու Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզադահլիճներում՝ ժամը 10։00-ին:
Ձյուդոյի, թաեքվանդոի, ծանրամարտի, աթլետիկայի, ֆուտբոլի, բասկետբոլի քննություններն անց են կացվելու քոլեջի մարզաբազաներում, իսկ մնացած մարզաձևերից՝ /սպ. և գեղ. մարմնամարզություն, հեծանվային սպորտ, ակրոբատիկա, սեղանի թենիս, ջրային մարզաձևեր/ համապատասխան մարզաբազաներում:
🟥 Դիմում-հայտերը ներկայացվում են առցանց - my.emis.am կայքի միջոցով մինչև հուլիսի 24-ը:
----------------------
📫ԵՕՀՊՄ քոլեջի հասցեն՝ Երևան 32, Մանուկյան փող.31
☎️Հեռախոս– 010-77-14-77,

Ընդունող հանձնաժողով

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Արամ Մանուկյան 31
Yerevan