Ice Arena Yerevan / Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց

Ice Arena Yerevan / Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց

Share

School for Figure Skating and Ice Rink

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան դպրոցն, ունենալով տարածաշրջանում լավագույններից մեկը հանդիսացող միջազգային չափանիշներին համապատասխան սահադաշտ, իրականացնում է գեղասահքի պրոֆեսիոնալ և սիրողական մարզումներ։ Սահադաշտի մուտքը բաց է նաև սահել սիրող այցելուների համար, ովքեր պատրաստ են իրենց ակտիվ ժամանցը կազմակերպել Iceտեղ�։

24/08/2026

📌 Սիրելի՜ հետևորդներ ներկայացնում ենք սիրողական սահքի ժամերը։
24.08.2026 - 30.08.2026
‼️Խնդրում ենք ուշադիր լինել, քանի որ ժամային փոփոխությունների դեպքում փոստը կթարմացվի, ինչպես նաև կտեղադրվի հավելյալ ինֆորմացիա:

21/08/2026

📌 Սիրելի՜ հետևորդներ ներկայացնում ենք սիրողական սահքի ժամերը։
21.08.2026 - 25.08.2026
‼️Խնդրում ենք ուշադիր լինել, քանի որ ժամային փոփոխությունների դեպքում փոստը կթարմացվի, ինչպես նաև կտեղադրվի հավելյալ ինֆորմացիա:

16/08/2026

📌 Սիրելի՜ հետևորդներ ներկայացնում ենք սիրողական սահքի ժամերը։
17.08.2026 - 23.08.2026
‼️Խնդրում ենք ուշադիր լինել, քանի որ ժամային փոփոխությունների դեպքում փոստը կթարմացվի, ինչպես նաև կտեղադրվի հավելյալ ինֆորմացիա:

09/08/2026

📌 Սիրելի՜ հետևորդներ ներկայացնում ենք սիրողական սահքի ժամերը։
10.08.2026 - 16.08.2026
‼️Խնդրում ենք ուշադիր լինել, քանի որ ժամային փոփոխությունների դեպքում փոստը կթարմացվի, ինչպես նաև կտեղադրվի հավելյալ ինֆորմացիա:

08/08/2026

Ուշադրություն⛸️
Օգոստոսի 20-30-ը Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում անցկացվելու են ուսումնամարզական հավաքներ: Մարզադպրոցի սաները, ովքեր ցանկանում են մասնակցել հավաքին, կարող են գրել նշված հեռախոսահամարին:

05/08/2026

Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցը հարկ է համարում արձագանքել Sport.Mediamax.am-ի հրապարակմանը։

Հրապարակման մեջ ներկայացված տեղեկությունները և գնահատականներ չեն արտացոլում ստեղծված իրավիճակի ամբողջական և օբյեկտիվ պատկերը։

Մարզադպրոցը մշտապես համագործակցում է Երևանի քաղաքապետարանի, Սպորտի և երիտասարդության հարցերի վարչության հետ՝ ապահովելու մարզիկների համար անհրաժեշտ պայմաններ, մարզումային գործընթացի անխափան կազմակերպում և նրանց մարզական առաջընթացը։

Միևնույն ժամանակ, Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի տնօրեն Գարիկ Գրիգորյանը մշտապես աջակցել և շարունակում է աջակցել մարզիկներին՝ գործադրելով բոլոր հնարավոր ջանքերը նրանց լիարժեք մարզումային գործընթացի կազմակերպման և բարձր արդյունքների հասնելու համար։

Հատկանշական է, որ հեռանկարային գեղասահորդ, պատանեկան աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մասնակից Միքայել Սալազարյանը տարիներ շարունակ մարզվել և մեծացել է Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում, որտեղ նրա համար մշտապես ստեղծվել և ապահովվել են հնարավոր լավագույն պայմանները՝ մարզական զարգացման և առաջընթացի համար։

Մարզադպրոցում, գեղասահքին զուգահեռ, արագ տեմպերով զարգանում է նաև հոկեյ մարզաձևը։

Հարկ է նաև ընդգծել, որ վերջին տարիներին մարզադպրոցը դարձել է մի շարք կարևոր միջազգային մարզական միջոցառումների անցկացման հարթակ։ 2025 թվականի ապրիլի 13-ից 19-ը, 11 տարվա դադարից հետո, մարզադպրոցն ընդունեց Հոկեյի աշխարհի առաջնության IV դիվիզիայի խաղերը, ինչը կարևորագույն քայլ էր Հայաստանում մեծ հոկեյի վերադարձի և զարգացման ճանապարհին։

2025 թվականի սկզբին մարզադպրոցը հյուրընկալեց Օքսֆորդի համալսարանի շրջանավարտների «Օքսֆորդի կանադացիներ» ակումբին, իսկ «Երևանյան Առյուծներ» թիմի հետ անցկացված ընկերական հանդիպումը նպաստեց միջազգային մարզական կապերի ամրապնդմանը։

Մարզադպրոցի կարևորագույն միջազգային նախաձեռնություններից է նաև ամեն տարի անցկացվող Ice Arena Yerevan Mayor’s Open Cup գեղասահքի միջազգային մրցաշարը, որին մասնակցում են շուրջ 150 գեղասահորդներ Հայաստանից, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրություններից, Հունաստանից, Վրաստանից, Իսպանիայից և Ղազախստանից։

Մարզադպրոցի գեղասահորդները պարբերաբար մասնակցում են արտերկրում անցկացվող միջազգային մրցաշարերի՝ արժանապատվորեն ներկայացնելով Հայաստանը և զբաղեցնելով պատվավոր հորիզոնականներ։ 2022-2025 - թվականին նրանք մասնակցել են շուրջ 240 միջազգային մրցաշարերի։

Մարզադպրոցը հավատարիմ է մնում իր գործունեությանը՝ ստեղծել անվտանգ, առողջ և արդյունավետ մարզական միջավայր բոլոր սաների համար և շարունակելու է իր գործունեությունն իրականացնել մարզիկների լավագույն շահերից ելնելով։

Կարևոր ենք համարում ընդգծել, որ մեկ անձի շահերը չեն կարող վեր դասվել հարյուրավոր մարզիկների շահերից, մարզական զարգացման հնարավորություններից և տարիների ընթացքում ձևավորված ու կայացած մարզական համակարգի շահերից։

Sport.Mediamax.am-ի հրապարակման մեջ ներկայացված տեղեկությունները և գնահատականները ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը և չեն արտացոլում ստեղծված իրավիճակի ամբողջական պատկերը։

https://www.facebook.com/share/p/19BBjYzk4J/?mibextid=wwXIfr

🔸Երևանի քաղաքապետարանը ,Սպորտի և երիտասարդության հարցերի վարչությունը՝ վարչության պետ Արսեն Մակվեցյանի գլխավորությամբ, մշտապես հոգատար և հետևողական վերաբերմունք են ցուցաբերում մեր մարզիկների մարզումային գործընթացի, բարեկեցության և անհրաժեշտ պայմանների ապահովման հարցում։

Նույն վերաբերմունքն է ցուցաբերում նաև Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի տնօրեն Գարիկ Գրիգորյանը, ով մշտապես աջակցել և աջակցում է մարզիկներին՝ հնարավորինս նպաստելով նրանց լիարժեք մարզումային գործընթացին և մարզական առաջընթացին։

02/08/2026

📌 Սիրելի՜ հետևորդներ ներկայացնում ենք սիրողական սահքի ժամերը։
03.08.2026 - 09.08.2026
‼️Խնդրում ենք ուշադիր լինել, քանի որ ժամային փոփոխությունների դեպքում փոստը կթարմացվի, ինչպես նաև կտեղադրվի հավելյալ ինֆորմացիա:

30/07/2026

📍 Երևանի Գեղասահքի և Հոկեյի մարզադպրոցը մեկնարկում է ընդունելությունը գեղասահքի և հոկեյի պրոֆեսիոնալ խմբերում։

⛸️ Գեղասահքի պրոֆեսիոնալ խմբի հայտադիմումը լրացնելու համար անցեք հետևյալ հղումով՝

https://forms.gle/8utrfCH2GqBdeYNN7

🏑🥅 Հոկեյի պրոֆեսիոնալ խմբի հայտադիմումը լրացնելու համար անցեք հետևյալ հղումով՝

https://forms.gle/V9vCaEzPdCCf96NS9

Հայտադիմումները կարող եք լրացնել մինչև օգոստոսի 25-ը:

Հղումները կարող եք գտնել նաև սթորի բաժնում։ Իսկ հարցերի դեպքում կարող եք գրել 📧 [email protected] էլ. հասցեին կամ զանգահարել 📞 011210107։

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Admiral Isakov Avenue 27/10
Yerevan
0004

Opening Hours

Monday 09:00 - 22:00
Tuesday 09:00 - 22:00
Wednesday 09:00 - 22:00
Thursday 09:00 - 22:00
Friday 09:00 - 22:00
Saturday 09:00 - 22:00
Sunday 09:00 - 20:00