24/08/2026
❤️ Մայրիկներին սիրելու և նրանց մասին գեղեցիկ խոսքեր ասելու համար հատուկ օր պետք չէ․ նրանց սերն ու հոգատարությունը մեր ամեն օրվա մասն են կազմում։
Մեր Միջին դպրոցի սաները այդ գեղեցիկ տոնին ընդառաջ կազմակերպել են «Մայրիկ ՝ կյանքի և սիրո աղբյուր» խորագրով բաց դաս- ցերեկույթ։
Բաց դասին ներկա են եղել բոլոր մայրիկները , որի ընթացքում երեխաները իրենց ջերմ խոսքերով, ժպիտներով, ջերմությամբ իսկական տոն են դարձել այդ օրը🌷
-
❤️ You don’t need a special day to love our mothers and express our appreciation for them; their love and care are a part of our everyday lives.
In celebration of this beautiful occasion, the students of our Middle School organized an open class and celebration titled “Mother: The Source of Life and Love.”
All the mothers were present at the event, where the children’s heartfelt words, warm smiles, and love turned the day into a truly special celebration. 🌷
21/08/2026
☀️ Ամառը մոտենում է ավարտին... Եկե՛ք մենք էլ ևս մեկ անգամ վերադառնանք մեր ամառային «Հեքիաթի» օրերին։
Այս ամառ շատ քայլեցինք ու բացահայտեցինք Հայաստանը՝ Երերույքի տաճարից, Դաշտադեմի ամրոցից ու Աղձքից մինչև Բյուրական, Հանքավանի ջրվեժ ու Մարմարիկի ջրամբար։ Ճանապարհին մեր Հայրենիքի պատմությունն ու բնությունն էինք ճանաչում, իսկ ճամբարում՝ խաղում ու մրցում, պարում, բեմադրություններ պատրաստում, ծիծաղում, երբեմն հոգնում, բայց հաջորդ առավոտ նորից արթնանում նոր օրվա սպասումով։
Ու հենց այս ամենի մեջ էր «Հեքիաթի» ամենակարևոր մասը։ Միասին ապրած օրերի ընթացքում երեխաները սովորում էին ինքնուրույն լինել, համագործակցել ու օգնել միմյանց, փորձել նորը, հաղթել ու պարտվել, պատասխանատվություն ստանձնել և ավելի լավ ճանաչել թե՛ իրենց, թե՛ իրենց շրջապատող աշխարհը💛
—
☀️ Summer is drawing to a close… Let’s take one more trip back to the days of our summer “Fairy Tale” camp.
This summer, we explored Armenia far and wide—from the Yererouk Basilica, Dashtadem Fortress, and Aghtsk to Byurakan, the Hankavan Waterfall, and the Marmarik Reservoir. Along the way, we discovered the history and natural beauty of our homeland. And back at camp, we played and competed, danced, prepared performances, laughed, and sometimes got tired—but every morning, we woke up excited for a new day.
And that is what made “Fairy Tale” truly special. Through the days they spent together, the children learned to be independent, cooperate and support one another, try new things, experience both winning and losing, take responsibility, and better understand themselves and the world around them💛
20/08/2026
👥Շիրակացու ճեմարանի Դիպլոմային ծրագրի «Փորձարարական գիտություններ» առարկայական խմբի ուսանողներն ամեն տարի համատեղ իրականացնում են Group 4 Project՝ միավորելով տարբեր գիտական առարկաներից ձեռք բերած գիտելիքները, հմտություններն ու կարողությունները մեկ ընդհանուր հետազոտական աշխատանքի շուրջ։
🤝Այս տարվա հետազոտական աշխատանքը հունիսի 18-ին իրականացվեց Սևանա լճի և Դիլիջանի ազգային պարկի հարակից տարածքներում։ Ուսանողները հետազոտությունների միջոցով ուսումնասիրեցին ջրային և անտառային միջավայրերը՝ դիտարկելով դրանց ազդեցությունը մարդու կենսագործունեության և բարեկեցության վրա։
Group 4 Project-ը ուսանողների համար ոչ միայն գիտելիքը գործնականում կիրառելու, այլև թիմում աշխատելու, հետազոտական հարցեր ձևակերպելու, տվյալներ հավաքագրելու և տարբեր գիտական ուղղությունների միջև կապեր բացահայտելու հնարավորություն է։
--
Each year, students of the Experimental Sciences subject group within Shirakatsy Lyceum’s Diploma Programme take part in the Group 4 Project, bringing together the knowledge, skills, and competencies they have developed across different scientific disciplines through a collaborative research project.
This year’s research took place on 18 June in the areas surrounding Lake Sevan and Dilijan National Park. Through field research, students explored aquatic and forest environments, examining their impact on human activity and well-being.
The Group 4 Project provides students not only with an opportunity to apply their knowledge in practice, but also to work as a team, formulate research questions, collect data, and discover connections between different scientific disciplines.
At Shirakatsy Lyceum, science is not only about learning theory—it is about researching, collaborating, and making discoveries in real-world environments.
18/08/2026
👥Ճեմարանում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Ճեմարանի Զարգացման հիմնադրամի կամավոր ծնողական համայնքի ներկայացուցիչների հետ։
Ճեմարանը մեծապես կարևորում է ծնողների հետ ամուր և վստահելի համագործակցությունը՝ այն դիտարկելով որպես կրթական գործընթացի կարևորագույն բաղադրիչներից մեկը։
🤝Միասնական աշխատանքը, փոխադարձ աջակցությունն ու համայնքային պատասխանատվության զգացումը նպաստում են մեր կրթական միջավայրի շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը։
Հանդիպման ընթացքում Ճեմարանի տնօրենությունն իր խորին շնորհակալությունը հայտնեց Ճեմարանի Զարգացման հիմնադրամի կամավոր ծնողական համայնքի ներկայացուցիչներին, ովքեր իրենց ներգրավվածությամբ, նախաձեռնողականությամբ և աջակցությամբ կարևոր ներդրում ունեն Ճեմարանի կայացման և առաջընթացի գործում։
Մեր առանձնահատուկ շնորհակալությունն ենք հայտնում՝
Անիտա Ամիրյանին, Շարլոտ Ավետյանին, Քրիստինէ Արզումանեանին, Աննա Ավագյանին, Անի Խաչատրյանին, Արազ Աճեմյանին և Փաթրիշիա Մկրտումյանին՝ իրենց նվիրումն ու շարունակական աջակցությունը Ճեմարանի զարգացման գործին ներդնելու համար։
Եթե ցանկանում եք ներգրավվել Ճեմարանի Զարգացման հիմնադրամի կամավոր ծնողական համայնքի գործունեությանը, մասնակցել նախաձեռնություններին և ձեր ներդրումն ունենալ մեր կրթական համայնքի զարգացման գործում, սիրով հրավիրում ենք միանալ մեզ։
Շնորհակալ ենք մեր բոլոր ծնողներին՝ վստահության, համագործակցության և Ճեմարանի արժեքներին հավատարիմ մնալու համար։ Միասին մենք ձևավորում ենք ուժեղ, հոգատար և շարունակաբար զարգացող համայնք։ 💙
17/08/2026
#ԳործԿա 📣
👤 Շիրակացու ճեմարանը ընդլայնում է իր թիմը։
Մենք փնտրում ենք՝ Մանկակրթարանի դաստիարակի օգնական և Մանկակրթարանի երաժշտության դաստիարակ։
Եթե Դուք ցանկանում եք նպաստել սաների համակողմանի զարգացմանը, աջակցել նրանց ստեղծագործական ներուժի բացահայտմանը, ձևավորել անվտանգ, ոգեշնչող և համագործակցային կրթական միջավայր, ապա Շիրակացու ճեմարանը փնտրում է հենց Ձեզ։
⬇️ Միանալով մեր թիմին դուք հնարավորություն կունենաք՝
🔹 մասնակցել սաների զարգացմանն ուղղված կրթական ծրագրերի իրականացմանը,
🔹 աշխատել համագործակցային և աջակցող միջավայրում։
👇 Թափուր հաստիքներին և մանրամասներին ծանոթանալու համար անցեք հղումով՝
🌐 https://www.shirakatsy.am/career
📩 Ձեր ինքնակենսագրականը (CV) կարող եք ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ նամակի «Թեմա/Subject» դաշտում նշելով համապատասխան հաստիքը։
👥 Նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։
📆 Դիմելու վերջնաժամկետը՝ 31.08.2026
30/07/2026
🤩Ճեմարանի Մանկակրթարանի «Աստղիկների» խմբի սաները ծնողների հետ միասին մասնակցեցին արդեն ավանդույթ դարձած ծաղկատունկին՝ Մանկակրթարանի բակում:
🌸Այս գեղեցիկ նախաձեռնությունը ոչ միայն գունազարդեց բակը, այլև երեխաների համար դարձավ բնության հանդեպ հոգատարության, պատասխանատվության և համագործակցության կարևոր դաս։ Փոքրիկները մեծ ոգևորությամբ տնկեցին ծաղիկներ՝ իրենց ներդրումն ունենալով ավելի կանաչ, գեղեցիկ և ջերմ կրթական միջավայրի ստեղծման գործում։
Շնորհակալություն բոլոր ծնողներին՝ ակտիվ մասնակցության և այս գեղեցիկ ավանդույթը շարունակելու համար։ 💚
--
The children of the "Astghikner" group at Shirakatsy Lyceum Kindergarten, together with their parents, took part in the traditional flower-planting activity held in the Kindergarten yard.
🌸This wonderful initiative not only added color and beauty to the surroundings but also gave the children a meaningful opportunity to learn about caring for nature, taking responsibility, and working together. With great enthusiasm, the children planted flowers, contributing to the creation of a greener, more welcoming, and inspiring learning environment.
We sincerely thank all the parents for their active participation and for helping keep this beautiful tradition alive. 💚
28/07/2026
🥋 Ուսումնական տարվա ավարտին Ճեմարանի «Կարատե» արտաուսումնական ակումբի սաների մասնակցությամբ կայացավ հաշվետու մրցաշար։
Մրցման ընթացքում սաները ներկայացրին ուսումնական տարվա ընթացքում ձեռք բերած հմտություններն ու պատրաստվածությունը՝ ցուցադրելով տեխնիկական վարժություններ, մարտավարական հնարքներ, ինչպես նաև դրսևորելով կարգապահություն, ինքնավստահություն և մարտական ոգի։
Հաշվետու մրցումը դարձավ տարվա ընթացքում կատարված աշխատանքի գեղեցիկ ամփոփումը՝ ընդգծելով սաների առաջընթացն ու նվաճումները։
«Կարատե» ակումբը ղեկավարում է Արման Ղարախանյանը, որի մասնագիտական աշխատանքի և հետևողականության շնորհիվ սաները զարգացնում են ոչ միայն իրենց մարզական կարողությունները, այլև ձևավորում են կարգապահություն, պատասխանատվություն և նպատակասլացություն։
👏 Շնորհավորում ենք բոլոր սաներին՝ մաղթելով նոր հաղթանակներ և մարզական հաջողություններ։
--
🥋 At the end of the academic year, the students of the Lyceum’s Karate Club took part in a year-end tournament, showcasing the knowledge and skills they had developed throughout the year.
During the tournament, the students demonstrated the techniques and tactical skills they had acquired over the course of the academic year, while also displaying discipline, confidence, and a strong martial spirit.
The tournament served as a meaningful culmination of the year's work, highlighting the students’ progress and achievements.
The Karate Club is led by Arman Gharakhanyan, whose professionalism and dedication help students develop not only their athletic abilities but also discipline, responsibility, and determination.
👏 Congratulations to all our students! We wish them continued success, new victories, and many more achievements in their karate journey.
23/07/2026
English text below 👇
🇩🇪 Ճեմարանի գերմաներեն ուսուցանող սաները գերմաներենի ուսուցիչների ուղեկցությամբ այցելեցին Հայաստանի ազգային պատկերասրահ, որտեղ ներկայացված էր Գյոթե ինստիտուտի կողմից կազմակերպված տեքստիլի ցուցահանդեսը։
📌Այցն անցավ հետաքրքիր և բովանդակալից մթնոլորտում։ Սաները մեծ հետաքրքրությամբ ծանոթացան ներկայացված աշխատանքներին, ակտիվորեն մասնակցեցին էքսկուրսիային և ստացան վառ ու տպավորիչ մշակութային փորձառություն։
Ծրագիրը նպաստեց սաների գեղագիտական ճաշակի, ստեղծագործական մտածողության և մշակութային արժեքների ընկալման զարգացմանը։
🇩🇪 Students learning German at the Lyceum, accompanied by their German language teachers, visited the National Gallery of Armenia, where a textile exhibition organized by the Goethe-Institut was on display.
📌The visit took place in an engaging and informative atmosphere. The students explored the exhibited works with great interest, actively participated in the guided tour, and gained a vivid and memorable cultural experience.
The program contributed to the development of the students’ aesthetic taste, creative thinking, and appreciation of cultural values.
17/07/2026
English text below👇
🤩Ուսումնական տարվա ավարտին Կրտսեր դպրոցում կայացավ արտաուսումնական շախմատի ակումբի հաշվետու միջոցառումը, որի ընթացքում ամփոփվեցին մասնակից սաների ձեռքբերումներն ու հաջողությունները։
♟️Տարվա ընթացքում խմբակի սաները հետևողականորեն զարգացրել են իրենց շախմատային գիտելիքներն ու հմտությունները, մասնակցել են ներքին և արտաքին մրցաշարերի։
Միջոցառման ժամանակ հաջողություններ գրանցած սաները պարգևատրվեցին պատվոգրերով և շնորհակալագրերով։
📌Շախմատի ակումբը ղեկավարում են Նելլի Փիլոսյանը և Վանիկ Մանուկյանը, որոնց մասնագիտական նվիրվածությունն ու հետևողական աշխատանքը կարևոր դեր են ունեցել սաների զարգացման, հաջողությունների և շախմատի նկատմամբ նրանց հետաքրքրության ձևավորման գործում։
🤩 At the end of the academic year, the Primary School held the annual reporting event of its extracurricular Chess Club, during which the achievements and successes of the participating students were summarized.
♟️Throughout the year, the club members consistently developed their chess knowledge and skills and took part in both internal and external tournaments.
During the event, students who had demonstrated outstanding performance and achievements were awarded certificates of merit and letters of appreciation.
📌The Chess Club is led by Nelly Pilosyan and Vanik Manukyan, whose professional dedication and consistent efforts have played a significant role in the students’ development, achievements, and growing interest in chess.