LoLo պարտեզ

LoLo պարտեզ

Share

🔹Լիցենզավորված բազմագիտակ կենտրոն
▫️3 մասնաշենք՝ տարբեր ֆորմատներով
▫️10 տարի ոլորտում
▫️Ինովացիոն կրթություն
▫️Առողջ սնունդ
📍Ավան
📞098086461

24/08/2026

Հեքիաթների խառնաշփոթը՝ Լօլօյում 🪄📖✨

Իսկ ի՞նչ կլինի, եթե մի օր բոլոր հեքիաթների հերոսները դուրս գան իրենց գրքերից ու հանդիպեն հենց Լօլօյում։ 🧚‍♀️🐺👑

Կլինի՛ մի իսկական կախարդական խառնաշփոթ՝ ծիծաղով, անակնկալներով, խաղերով ու այնպիսի պահերով, որոնք հետո երկար են մնում հիշողության մեջ։ 💫

📞+374 98 086461
📞+374 96 086461

📍 Ավան, Ալմա-Աթա 28

Photos from LoLo պարտեզ's post 23/08/2026

Ուղիղ մեկ շաբաթից այս Լօլօիկները կլինեն դպրոցում… 🎒🤍

Կբացեն իրենց առաջին տետրերը, կբռնեն գրիչը ու կգրեն իրենց կյանքի մի նոր էջը։

Իսկ մենք մի պահ կանգնելու ենք ու հետ ենք նայելու…
Հիշելու ենք այն փոքրիկներին, ովքեր մի օր առաջին անգամ մտան Լօլօ՝ մի քիչ ամաչկոտ, մի քիչ անհանգիստ, երբեմն՝ մայրիկի ձեռքը ամուր բռնած… 🥹

Ու հիմա նրանք արդեն դպրոցականներ են։

Մենք նրանց հետ մեծացանք։
Տեսանք առաջին ընկերությունները, առաջին ինքնուրույն քայլերը, առաջին հաղթանակներն ու այն հազարավոր փոքրիկ պահերը, որոնք մանկությունը դարձնում են մանկություն։

Գուցե նրանք այլևս ամեն առավոտ չգան Լօլօ, բայց այստեղ միշտ մի փոքրիկ անկյուն կունենան։
Որովհետև որոշ երեխաներ պարզապես չեն հեռանում․ նրանք մնում են հիշողությունների մեջ։ 🤍

Բարի ճանապարհ, մեր մեծացած Լօլօիկներ։
Թող ձեր դպրոցական առաջին էջը լինի այնքան լուսավոր, որքան ձեր մանկությունն էր մեզ հետ։ 📚✨

Dream Garden by Lolo
📍 Ավան, Ալմա Աթա 28
📞 098 086 461

23/08/2026

Ինչ եք կածում մեր խնդիրը երեխային մեծերի աշխարհին հարմարեցնելն է թե նրան այնքան ամուր հիմք տալը, որ մի օր նա կարողանա իր տեղը գտնել այդ աշխարհում՝ առանց իրեն կորցնելու։

📞+374 98 086461
📞+374 96 086461

📍 Մեր հասցեները՝

📍 Ավան, Մարշալ Բաբաջանյան 81
📍 Առինջ, Պ. Սևակ 8/5
📍 Ավան, Ալմա-Աթա 28

#մանկապարտեզ #երեխա #կրթություն #հոգեբանություն #ավան

21/08/2026

💛 Ի՞նչն է վկայում, որ երեխան իրեն ապահով է զգում մանկապարտեզում

Երեխայի հարմարվելու գործընթացում ամենակարևոր ցուցիչը ոչ թե բաժանման պահին նրա արձագանքն է, այլ այն, թե որքան վստահ և ազատ է նա իրեն զգում օրվա ընթացքում։

🌱 Երբ երեխան իրեն ապահով է զգում, նա աստիճանաբար ներգրավվում է խմբային կյանքում, նախաձեռնում է շփում, դիմում է մանկավարժին, արտահայտում է իր կարիքներն ու հույզերը և հետաքրքրությամբ մասնակցում առօրյա գործունեությանը։

🤍 Ապահովության զգացումը չի ձևավորվում մեկ օրում։ Այն ձևավորվում է կանխատեսելի առօրյայի, վստահելի հարաբերությունների և հետևողական մանկավարժական ուղեկցության շնորհիվ։

✨ Հենց ապահովության զգացումն է երեխային հնարավորություն տալիս բացահայտել իր ներուժը, զարգացնել ինքնուրույնությունը և վստահությամբ կառուցել հարաբերություններ շրջապատի հետ։

🌿 ԼՕԼՕ-ում ստեղծել ենք այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա ստանում է իրեն անհրաժեշտ ժամանակը, ուշադրությունն ու աջակցությունը՝ սեփական տեմպով հարմարվելու և զարգանալու համար։

📩 Ամրագրե՛ք շրջայց և ծանոթացեք մեր միջավայրին՝
📞+374 98 086461
📞+374 96 086461

📍 Մեր հասցեները՝

📍 Ավան, Մարշալ Բաբաջանյան 81
📍 Առինջ, Պ. Սևակ 8/5
📍 Ավան, Ալմա-Աթա 28

20/08/2026

🎒 Ինչպե՞ս օգնել երեխային մանկապարտեզից սահուն անցում կատարել դեպի դպրոց

Դպրոցին պատրաստ լինելը միայն տառեր կամ թվեր ճանաչելը չէ։

Ավելի կարևոր է, որ երեխան դպրոց գնա ինքնավստահ, ինքնուրույն և նոր միջավայրին հարմարվելու պատրաստ։

Այդ ճանապարհը սկսվում է դեռ մանկապարտեզում՝ ամենօրյա կարևոր փորձառությունների միջոցով։

Ինքնուրույն գործելու, հասակակիցների հետ համագործակցելու, ուշադրությունը կենտրոնացնելու, պայմանավորվածություններին հետևելու և սեփական մտքերն արտահայտելու կարողությունները միասին օգնում են դպրոցական կյանքը սկսել ավելի հանգիստ ու վստահ։

Յուրաքանչյուր երեխա զարգանում է իր տեմպով և, կարևոր է, որ անցումը դեպի դպրոց լինի ոչ թե սթրեսային փոփոխություն, այլ բնական շարունակություն նրա զարգացման ճանապարհի։

💛 ԼՕԼՕ-ում մենք դպրոցին պատրաստվելը չենք սահմանափակում միայն ակադեմիական գիտելիքներով։ Մեր առաջնահերթությունն է, որ յուրաքանչյուր երեխա դպրոց գնա ինքնավստահ, ինքնուրույն, հետաքրքրասեր և նոր միջավայրին հարմարվելու ներքին պատրաստակամությամբ։

Ամրագրե՛ք շրջայց մեր մասնաճյուղեր կամ զանգահարե՛ք՝

📞+374 98 086461
📞+374 96 086461

📍 Մեր հասցեները՝

📍 Ավան, Մարշալ Բաբաջանյան 81
📍 Առինջ, Պ. Սևակ 8/5
📍 Ավան, Ալմա-Աթա 28

20/08/2026

Յուրաքանչյուր օր նոր հնարավորություն է մեր սաների համար հեքիաթ ստեղծելու։ ✨

Այսօր որոշեցինք օրը սկսել մի փոքր անսովոր, բայց շատ վարակիչ ժպիտներով։☀️

📞+374 98 086461
📞+374 96 086461

📍 Առինջ, Պ. Սևակ 8/5

19/08/2026

🍕Պատրաստում ենք ՊԻՑՑԱ.

Պարապմունքը միավորեց գործնական հմտությունը, ստեղծագործական մոտեցումն ու թիմային աշխատանքը։ ✨

📞+374 98 086461
📞+374 96 086461

📍 Ավան, Մարշալ Բաբաջանյան 81

18/08/2026

Թփով դոլմա՝ ցեխից, տերևներից ու մանկական երևակայությունից։

Հայկական ավանդույթը՝ անտառային Լօլօ-ի լեզվով։

Եվ հենց այսպիսի պահերին է խաղը դառնում ուսուցում։

👐 զարգանում է մանր մոտորիկան,
🧠 աշխատում է երևակայությունն ու խնդիր լուծելու կարողությունը,
🤝 ձևավորվում է համագործակցությունը,
🌱 երեխան բնության հետ ոչ թե պարզապես շփվում է, այլ սովորում է նրանից,
🇦🇲 իսկ ազգային խոհանոցի մի փոքրիկ ավանդույթ վերածվում է ապրած փորձառության։

📞+374 98 086461
📞+374 96 086461

📍 Ավան, Ալմա-Աթա 28

17/08/2026

Կարո՞ղ է երեխան հարմարվել մանկապարտեզին, եթե երբեք չի բաժանվել ծնողից

Այս հարցը հաճախ ծնողների մոտ մտահոգություն է առաջացնում, հատկապես, երբ մանկապարտեզը երեխայի առաջին երկարատև բաժանումն է ընտանիքից։

💛 Այո՛, կարող է։

Բայց կարևոր է հասկանալ, որ հարմարվելը կախված չէ միայն նրանից, թե երեխան նախկինում բաժանվել է ծնողից, թե ոչ։ Շատ ավելի կարևոր է, թե ինչպես է կազմակերպվում այդ անցումը։

🌱 Երեխայի համար ցանկացած նոր միջավայր նախևառաջ վստահություն կառուցելու գործընթաց է։ Եթե նա զգում է, որ իրեն հասկանում են, ընդունում և աջակցում, ապա աստիճանաբար սկսում է ուսումնասիրել միջավայրը, ներգրավվել խաղերում և ձևավորել նոր կապեր։

Առաջին օրերին հուզվելը, ծնողին կարոտելը կամ լաց լինելը լիովին բնական արձագանքներ են։ Դրանք չեն նշանակում, որ երեխան չի հարմարվի։ Ամեն երեխա հաղթահարում է այս փուլը իր անհատական տեմպով։

✨ Հարմարվելու ամենակարևոր նախապայմանը երեխայի նկատմամբ հետևողական, հանգիստ և վստահ վերաբերմունքն է՝ թե՛ ընտանիքում, թե՛ մանկապարտեզում։

🌿 ԼՕԼՕ-ում յուրաքանչյուր երեխայի հարմարվելու ճանապարհին մոտենում ենք անհատապես՝ հաշվի առնելով նրա զգացողությունները, կարիքներն ու պատրաստվածությունը։

💬 Գրեք մեկնաբանություններում՝ ի՞նչ հարց է Ձեզ ամենից շատ հետաքրքրում:

17/08/2026

Գիտե՞ք՝ ինչից եմ երբեմն անհանգստանում,
չափազանց հարմար երեխաներից…

📞+374 98 086461
📞+374 96 086461

📍 Մեր հասցեները՝

📍 Ավան, Մարշալ Բաբաջանյան 81
📍 Առինջ, Պ. Սևակ 8/5
📍 Ավան, Ալմա-Աթա 28

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address


Ալմա-Աթա 28, Ավան/Գ. Առինջ, Պարույր Սևակ ԹԱՂԱՄԱՍ 8փողոց 5տուն/Պարույր Սևակ թաղ. 17փ 15տ՝ Մուտքը Բաբաջանյան40-ից։ , Yerevan-Avan
Yerevan

Opening Hours

Monday 08:30 - 19:00
Tuesday 08:30 - 19:00
Wednesday 08:30 - 19:00
Thursday 08:30 - 19:00
Friday 08:30 - 19:00