Global Bridge School/Գլոբալ Բրիջ Դպրոց

Global Bridge School/Գլոբալ Բրիջ Դպրոց

Share

Գլոբալ Բրիջ կրթահամալիրն առաջարկում է որակյալ կրթություն, հագեցած ուսումնական առօրյա՝ կրտսեր, միջին,

«Գլոբալ Բրիջ» կրթահամալիրի կրթական ծրագիրը ներառում է հանրակրթության պետական չափորոշչի պահանջները և իր հեղինակային կրթական ծրագիրը, որը մշտապես լրամշակվում և կատարելագործվում է՝ ժամանակակից միջազգային կրթական փորձի պահանջներին համապատասխան։
Մեր առավելություններն են՝
🔸 հոգատար, ջերմ և ապահով միջավայրը
🔸 չափորոշչահենք տարբերակված կրթությունը
🔸 բարձրակարգ մասնագետները
🔸 սակավակազմ դասարանները /առա

Photos from Global Bridge School/Գլոբալ Բրիջ Դպրոց's post 24/08/2026

📚3-րդ և 4-րդ դասարանների ուսուցիչների հետ հանդիպումը ստացվեց. ջերմ, ազատ ու անկաշկանդ մթնոլորտում քննարկվեցին նոր ուսումնական տարվա հետ կապված հարցեր, մեթոդական ժամանակակից մոտեցումներ, գործնական աշխատանքներով ամրակայվեցին դրանք☺️

Արդյունավետ նոր ուսումնական տարի բոլորիս❤️

Photos from Global Bridge School/Գլոբալ Բրիջ Դպրոց's post 23/08/2026

✨ՈՂՋՈՒՅՆ☺️

🗓️Շուտով սեպտեմբերի 1-ն է։ Նոր ուսումնական տարին դպրոցականների ընտանիքներում առաջ է բերում տարբեր հույզեր և ապրումներ՝ ուրախություն, հետաքրքրություն անհանգստություն, վախ…

☺️Սիրով ուզում ենք ներկայացնել մի քանի գործնական խորհուրդներ, որոնք ավելի կհեշտացնեն երեխայի՝ դպրոցին հարմարվելու գործընթացը և կքչացնեն սթրեսային իրավիճակները։

🔸Ամենակարևորը երեխայի հուզական տրամադրվածությունն է դպրոցին։ Նախօրոք պետք է ձևավորել դրական վերաբերմունք դպրոցի, սովորելու հանդեպ։ Առաջին դասարան հաճախող երեխաների հետ անհրաժեշտ է խոսել երեխայի ապրումների, անհանգստությունների մասին, իսկ այն աշակերտներին, որոնք արդեն ունեն փորձ, կարելի է հիշեցնել իրենց հաջողությունների, ձեռքբերումների, ինչպես նաև անցկացրած գեղեցիկ օրերի մասին։

🔹Օրվա ռեժիմի կարգավորում.
բնական է, որ ամառան ընթացքում այն փոխվել է։ Անհրաժեշտ է երեխային ավելի շուտ քնեցնել, պահպանել նրա հանգստի ժամը, ինչպես նաև ապահովել երեխայի առողջ և սննդարար սնվելը։

🔸Էլ ինչ ուսումնական տարի առանց գրենական պիտույքների։ Շատ ավելի լավ կլինի, եթե գնումները կատարեք ձեր երեխայի հետ միասին՝ հնարավորության դեպքում թույլ տալով նրան ընտրել, թե որ մատիտը կամ տետրն է նա ցանկանում ունենալ։ Դա արդեն ձևավորում է վերաբերմունք դպրոցի հանդեպ (իհարկե, դպրոցական չափանիշներին համապատասխան):

🔹Կարևոր է առանձնացնել երեխայի աշխատանքային տարածքը։ Կարող եք նրա գրասեղանին արդեն դնել մատիտներ, թղթեր։

🔸Անհրաժեշտ է երեխային դպրոց ճանապարհել և դիմավորել ժպիտով, իսկ հետո՝ հարցնել, թե նա ինչպես է անցկացրել իր առաջին դպրոցական օրը, հետագա օրերը...

🔹Դե, երեխաների հաջողությունները տեսնելն ու խարխուսելը երբեք պետք չէ մոռանալ: Խրախուսանքը մոտիվացնում է երեխային: Եղեք երեխայի համար հենման առողջ և ապահով կետ: Եղեք աջակից երեխայի համար:

🔹Եվ վերջինը. սեպտեմբերի 1-ին ունեցեք օրը խորհրդանշող գեղեցիկ լուսանկար ձեր բալիկի հետ։

📚Բոլորիս հաջողություն նոր ուսումնական տարում։ Բարի ուսումնական ընթացք❤️

22/08/2026

Բազմաթիվ ուսուցիչների խնդրանքով՝ ՎՃԱՐՈՎԻ ԱՌՑԱՆՑ ՍԵՄԻՆԱՐ․․․

«ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ»

Սիրելի՛ դասվարներ
Նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ ձեր խնդրանքով կազմակերպում ենք ԱՌՑԱՆՑ ՎՃԱՐՈՎԻ գործնական և օգտակար սեմինար՝ ՕԳՈՍՏՈՍԻ 26-ԻՆ, 20։00 - 22։00։

Սա բացառիկ հնարավորություն է միասին քննարկելու և լուծումներ գտնելու այն հարցերի համար, որոնք ամենաշատն են հանդիպում դասարանում։
Անցեք հղումով, կարդացեք կից նամակը և գրանցվեք սեմինարին։

Կխոսենք՝
🔹 ուսումնական տարվա արդյունավետ մեկնարկի,
🔹 դասի ժամանակակից կազմակերպման,
🔹 գնահատման և հետադարձ կապի,
🔹 ընթերցանության, գրավոր և բանավոր խոսքի զարգացման,
🔹 սովորողների մոտիվացիայի,
🔹 գործնական մեթոդների և պատրաստի կիրառելի նյութերի մասին (այդ թվում՝ AI գործիքներով ստեղծած)։
Դուք կստանաք ոչ միայն ձեր հարցերի պատասխանները, այլև գործիքներ, որոնք անմիջապես կարող եք կիրառել ձեր դասարանում։
Եթե ցանկանում եք նոր ուսումնական տարին սկսել ավելի վստահ, արդյունավետ և ոգեշնչված, սիրով սպասում ենք ԱՌՑԱՆՑ հանդիպման շրջանակում։

Սեմինարին մասնակցելու և գրանցվելու համար լրացնել կից հղումը։
https://forms.gle/x2jL2YaUn2XjRHzT7

20/08/2026

📚Կայացան 1-ին և 2-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչների համար կազմակերպված սեմինարները☺️

Գործնական և ստեղծագործ միջավայրում ուսուցիչները սովորեցին իրարից ու բոցավառեցին իրար, հարցեր տվեցին և գտան շատ հարցերի պատասխաններ😊

Սիրով սպասում ենք 3-րդ և 4-րդ դասարանների ուսուցիչներին՝ միասին պատրաստվելու նոր ուսումնական տարվան❤️

18/08/2026

We Are Hiring: Secondary English Teacher
Global Bridge is looking for a qualified, enthusiastic, and committed Secondary English Teacher to join our team.

Job Responsibilities
🔸 Plan, prepare, and deliver engaging English lessons for students in Grades 5–9.
🔹 Assess and monitor students’ progress and provide appropriate feedback.
🔸 Maintain accurate attendance and student records.
🔹 Complete required academic and administrative documentation.
🔸 Participate in relevant school meetings and activities.
🔹 Be available to work Monday to Friday, from 8:30 a.m. to 3:30 p.m.
Required Qualifications and Experience
🔸 BA or MA in TEFL, TESOL, or English Language Teaching.
🔹 At least two years of post-qualification teaching experience.
🔸 Proven experience teaching young learners and/or secondary-school students.
🔹 A good understanding of age-appropriate teaching methods and classroom management.

The Ideal Candidate Will
• Be organised, responsible, reliable, and energetic.
• Have excellent communication and interpersonal skills.
• Demonstrate a high level of professionalism and self-discipline.
• Be creative and able to engage and motivate teenage learners.
• Work effectively both independently and as part of a team.
Application Procedure
If you meet the above criteria and would like to join the Global Bridge team, please send:
• Your CV as an attachment; and
• A brief cover letter in the body of the email to [email protected].

Please write “Secondary English Teacher” in the subject line of your email.

Only shortlisted candidates will be contacted

Photos from Global Bridge School/Գլոբալ Բրիջ Դպրոց's post 15/08/2026

📚Կայացավ «Նոր ուսումնական տարին 1-ին դասարանում» թեմայով սեմինարը, որին մասնակցեցին ուսուցիչների ՀՀ տարբեր մարզերից և Երևանից․․․
Հետաքրքիր քննարկումներ, փորձի փոխանակում, համատեղ պլանավորում, իրավիճակների վերլուծություն, … և, իհարկե, ջերմ ու անմիջական շփում ուսումնական տարվա նախաշեմին❤️

14/08/2026

🗓️Սեպտեմբերի առաջին առավոտը չպետք է սկսվի քնի ռեժիմի դեմ պայքարով😴

Ամառային արձակուրդից հետո ուշ քնելն ու առավոտյան դժվար արթնանալը հաճախ բնական հարմարվողական արձագանք են, ոչ թե «ծուլություն» կամ անհնազանդություն։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դպրոցի շեմին կանգնած երեխայի կյանքում նաև ռեժիմի փոփոխություն է տեղի ունենալու, արդեն իսկ մանկապարտեզի 5+ տարեկանների խմբում խորհուրդ չի տրվում ցերեկային քուն կազմակերպել: Երեխաները կարող են փոխել իրենց դիրքը, հաճախակի մի գործունեությունից մյուսին անցնել հոգնությունը թոթափելու համար, բայց ոչ քնել:

😊UNICEF-ի մասնագետները խորհուրդ են տալիս դպրոցական ռեժիմին անցնել արդեն առաջին ուսումնական տարվա մեկնարկից 10 - 15 օր առաջ՝ գիշերային քնի ժամը օրական առաջ բերելով 15 - 20 րոպեով: Կարևոր է նաև կարգավորել ընտանիքի ժամանակացույցը՝ խուսափելու համար կտրուկ փոփոխություններից. չէ որ 1-ին դասարանցի ունեցող ընտանիքի բոլոր անդամները կարծես նորից դառնում են դպրոցական❤️

Հիշեցնենք՝
🔹 6–12 տարեկան երեխաներին սովորաբար անհրաժեշտ է օրական 9–12 ժամ քուն։
🔸 13–18 տարեկաններին՝ 8–10 ժամ։
Կարևորը կատարյալ առաջին առավոտը չէ, այլ հանգիստ, կանխատեսելի և հետևողական ռեժիմը։ Դպրոցական առօրյային լիարժեք հարմարվելը կարող է տևել 1 - 3 շաբաթ։
Եթե քնի դժվարությունները երկար են շարունակվում կամ ազդում են երեխայի առօրյա գործունեության վրա, ուրեմն կարիք կա խորհրդակցելու մանկաբույժի հետ։❤️

13/08/2026

Այս անգամ ներկայացնում ենք «Գլոբալ Բրիջ» դպրոցի 2022թ. շրջանավարտ Մկրտչյան Ինեսային, ով այժմ մարքեթինգի մասնագետ է։

Ինեսան դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի մարքեթինգի ֆակուլտետ։ Այսօր նա արդեն ունի շուրջ 3 տարվա աշխատանքային փորձ ոլորտում:

🏫Ինեսան նշում է, որ Գլոբալ Բրիջը մեծ ազդեցություն է ունեցել իր մասնագիտական ձևավորման վրա․ մարքեթինգի նկատմամբ հետաքրքրությունը սկսվել է հենց դպրոցում՝ 10-րդ դասարանի բիզնեսի դասընթացների ժամանակ։

Ինեսայի խոսքով՝ դպրոցն իրեն տվել է ոչ միայն գիտելիքներ և հմտություններ, այլ նաև ընկերներ, որոնց հետ կապը սերտ պահպանվում է։❤️

Ինեսան խորհուրդ է տալիս գլոբալականներին անընդհատ սովորել և չսահմանափակվել միայն դպրոցական ծրագրով․ խորանալ, կարդալ, ուսումնասիրել ու բացահայտել իրենց հետաքրքրող ամեն բան☺️

13/08/2026

☺️10 հարց՝ «Ի՞նչ ստացար» կամ «Դպրոցում ի՞նչ արեցիր» հարցերի փոխարեն

Մենք մեր ծնողներին հորդորում ենք երեխաներին ուղղել ոչ թե «Ի՞նչ ստացար» կամ «Դպրոցում ի՞նչ արեցիր» հարցերը, որպեսզի չստանան ամենատարածված պատասխանը՝ ոչինչ, այլ ընտրեն մեր առաջարկած 10 խոսուն հարցերից մեկը։

Խնդիրը միշտ չէ, որ երեխան չի ցանկանում խոսել։ Երբեմն հարցն այնքան լայն է, որ նա պարզապես չգիտի՝ որտեղից սկսել։
Ընտրել այս հարցերից միայն մեկը և ուշադիր լսեք երեխային։

1. Ո՞ր պահն էր այսօր ամենահետաքրքիրը։
2. Ի՞նչը քեզ այսօր զարմացրեց։
3. Ո՞ր առաջադրանքն էր դժվար, և ի՞նչը կամ ո՞վ օգնեց քեզ։
4. Այսօր ո՞ւմ օգնեցիր կամ ո՞վ օգնեց քեզ։
5. Ո՞ր պահին քեզ վստահ զգացիր։
6. Ի՞նչ նոր բան սովորեցիր և ոչ միայն դասագրքից։
7. Ի՞նչ հարց մնաց անպատասխան։
8. Եթե կարողանայիր փոխել օրվա մեկ պահը, ո՞րը կլիներ։
9. Ի՞նչ կուզեիր կրկնել վաղը։
10. Ի՞նչ կուզեիր պատմել, որ ես պարզապես լսեմ:

Մի՛ տվեք բոլոր հարցերը միաժամանակ։
Մի՛ շտապեք ուղղել պատասխանը, գնահատական տալ կամ անմիջապես լուծում առաջարկել։ Երբեմն երեխային ամենից շատ անհրաժեշտ է զգալ, որ իրեն իսկապես լսում են։
Եվ եթե նա այդ պահին չի ցանկանում խոսել, մի՛ ստիպեք։ Որոշ երեխաներ ավելի ազատ են պատմում մեքենայում, զբոսանքի ժամանակ կամ քնելուց առաջ։
Պահպանեք այս հարցերը սեպտեմբերի համար և ուղարկեք այն ծնողին, ում հետ միասին ուզում եք ավելի ուշադիր լսել երեխաներին։

#ԳլոբալԲրիջկրթահամալիր

12/08/2026

🤔Մենք կարծում ենք, որ պատասխանը գտնելը դեռ չի նշանակում մտածել։
Դուք ինչ կարծիք ունեք այս մասին

💻Արհեստական բանականության դարաշրջանում մեր դպրոցի կարևոր խնդիրներից մեկը պարզապես ավելի շատ տեղեկություն փոխանցելը չէ։

Կարևոր ենք համարում, որ սովորողը՝

🔹 ճիշտ հարցեր տա,
🔸 տարբերակի վստահելի աղբյուրները,
🔹 ներկայացնի սեփական մտածողության ընթացքը,
🔸 հիմնավորի իր կարծիքը,
🔹 պատասխանատվությամբ օգտագործի տեխնոլոգիաները:

☺️Մեր մոտեցումը պարզ է․ տեխնոլոգիան պետք է ծառայի սովորելուն, ոչ թե փոխարինի սովորողի մտածողությանը։

Գլոբալ Բրիջ կրթահամալիրի յուրաքանչյուր սովորողի համար գիտելիքը ամուր հիմք է և մեծ ուժ, սակայն ապագային պատրաստ լինել նշանակում է նաև ինքնուրույն մտածել, կասկածել, ստուգել, քննարկել և ստեղծել❤️

#ԳլոբալԲրիջ #Կրթություն #ԱպագայիՀմտություններ

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Grigor Lusavorich Str. 7
Yerevan
0001

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00
Saturday 10:00 - 18:00