25/08/2026
Ի՞նչ նոր հնարավորություններ է բացում Erasmus+-ը Հայաստանի համար, ի՞նչ արդյունքներ են արդեն գրանցվել, և ինչո՞ւ է 2026թ․-ը կարևոր նոր ծրագրերի ու համագործակցությունների տեսանկյունից։
✔️Բարձրագույն կրթություն,
✔️Կարողությունների զարգացում,
✔️Միջազգային համագործակցություն,
✔️Նոր ծրագրեր և նոր հնարավորություններ։
Հայաստանի Ազգային Erasmus+ գրասենյակի համակարգող Մարիանա Սարգսյանը ներկայացնում է ծրագրի հիմնական ուղղությունները, հայաստանյան կազմակերպությունների հաջողություններն ու առաջիկա հնարավորությունները։
Հաղորդումը կարող եք լսել՝ https://shorturl.at/eNSAX
20/08/2026
Տեղեկատվական հանդիպումներ Էրազմուս+ Հայաստանի ազգային գրասենյակում՝ բուհերի և սպորտային կազմակերպությունների համար
Էրազմուս+ Հայաստանի ազգային գրասենյակը հրավիրում է հայաստանյան բուհերին, սպորտային կազմակերպությունների, ինչպես նաև առողջ ապրելակերպի խթանման ուղղությամբ գործող ՀԿ-ներին՝ մասնակցելու տեղեկատվական հանդիպումների`
📅 Օգոստոսի 27 — հանդիպում Էրազմուս+ փորձառություն չունեցող բուհերի համար
📅 Օգոստոսի 28 — հանդիպում սպորտի և առողջ ապրելակերպի ոլորտում գործող կազմակերպությունների համար
Հանդիպումները նախատեսված են այն հաստատությունների / կազմակերպությունների համար, որոնք նոր են ծանոթանում Էրազմուս+ ծրագրին, դեռևս ակտիվորեն չեն ընդգրկված նախագծերում կամ ցանկանում են հասկանալ՝ ինչ հնարավորություններ կարող են համապատասխանել իրենց գործունեությանը և որտեղից սկսել։
-------------
📌 Օգոստոսի 27 | 15:00
☝️Հանդիպում Էրազմուս+ փորձառություն չունեցող բուհերի համար
Հանդիպման ընթացքում կներկայացվեն բուհերի համար հասանելի Էրազմուս+ հիմնական հնարավորությունները, այդ թվում՝
🔹 Բարձրագույն կրթության միջազգային կրեդիտային շարժունություն (ՀԳ1 – KA1 / ICM)
Կներկայացվեն ծրագրի հնարավորությունները, իրականացման հիմնական քայլերը, մասնակցության պայմանները և անհրաժեշտ ընթացակարգերը։
🔹 Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում (ՀԳ2 – KA2 / CBHE)
Կանդրադառնանք ծրագրի նպատակներին, առաջնահերթություններին և թեմատիկ շրջանակին, մասնակցության պայմաններին, ինչպես նաև հայաստանյան բուհերի փորձին և հաջողված օրինակներին։
🔹 Էրազմուս+ առցանց հարթակներ և գործընկերների որոնում
Հանդիպման ընթացքում կանդրադառնանք նաև Funding & Tenders Portal (FTOP) և Erasmus+ and European Solidarity Corps հարթակներում գրանցվելու, կազմակերպության պրոֆիլ ստեղծելու և գործընկերներ գտնելու հիմնական քայլերին։
-------------
📌Օգոստոսի 28 | 15:00
Հանդիպում սպորտի և առողջ ապրելակերպի ոլորտում գործող կազմակերպությունների և ՀԿ-ների համար
☝️Հատկապես ողջունվում է ներառական և ադապտիվ սպորտի ոլորտում գործող, սահմանափակ հնարավորություններ ունեցող խմբերի հետ աշխատող կազմակերպությունների մասնակցությունը։
Հանդիպմանը հրավիրվում են սպորտային կազմակերպությունները, ֆեդերացիաները, ադապտիվ և ներառական սպորտի ոլորտում գործող կառույցները, ինչպես նաև այն ՀԿ-ները, որոնք գործունեություն են իրականացնում սպորտի, առողջ ապրելակերպի և «Սպորտ բոլորի համար» (Sport for All), երիտասարդության ուղղություններով
Կքննարկենք՝
🔹Էրազմուս+ «Կարողությունների զարգացում սպորտի ոլորտում» գործողության նպատակները, առաջնահերթությունները և հնարավորությունները,
🔹 ինչպես ձևակերպել ծրագրային գաղափար և կատարել առաջին քայլերը
🔹 ինչպես գտնել միջազգային գործընկերներ և ձևավորել համագործակցություն,
🔹 կազմակերպության գրանցման և համապատասխան հարթակներում աշխատելու հիմնական քայլերը։
Հանդիպումները կանցկացվեն Էրազմուս+ Հայաստանի ազգային գրասենյակում՝
📍 ք. Երևան, Օրբելի եղբայրների 22, 9-րդ հարկ։
🔗Հանդիպմանը գրանցվելու համար անցեք հետևյալ հղումով՝ https://forms.gle/TF28siNXAUZNFX9x5
📩Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել գրասենյակի հետ՝
Էլ-փոստ՝ [email protected]
Հեռ․՝ +374 33 070187
19/08/2026
Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալությունը (EACEA) հրապարակել է երկու նոր զեկույց, որոնք ներկայացնում են ԵՄ գործընկեր երկրներում բարձրագույն կրթության բարեփոխումների գործընթացը և Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների (HERE) ցանցի գործունեության արդյունքները։
Հրապարակումները հասանելի են հետևյալ հղումով՝ https://erasmus-plus.am/hy/file/bardzraguyn-krtutyan-barepokhumnerin-nvirvats-erku-nor-hraparakum/
17/08/2026
Օգոստոսի 14-ին, Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում անցկացվեց Սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորումը՝ ոլորտի հիմնական դերակատարների մասնակցությամբ։
Միջոցառմանը մասնակցեց նաև Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը ՝ ներկայացնելով Եվրոպական միության Էրազմուս+ ծրագրի հնարավորությունները սպորտի ոլորտի կազմակերպությունների համար։
Էրազմուս+ կարողությունների զարգացում սպորտի ոլորտում գործողությունը հնարավորություն է տալիս հայաստանյան մարզական կազմակերպություններին և հասարակական կազմակերպություններին զարգացնել միջազգային գործընկերություններ, ներգրավվել համագործակցային նախաձեռնություններում և եվրոպական գործընկերների հետ համատեղ իրականացնել նախագծեր՝ նպաստելով սպորտի ներառականության, սպորտի հասանելիության, ֆիզիկական ակտիվության և կազմակերպական կարողությունների զարգացմանը։
Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը պատրաստ է շարունակել համագործակցությունը սպորտի ոլորտի կազմակերպությունների հետ՝ աջակցելով նրանց միջազգային գործընկերների որոնման, ծրագրային հնարավորությունների բացահայտման և Էրազմուս+-ի շրջանակում ակտիվ մասնակցության գործընթացում։
14/08/2026
🌍 Օգոստոսի 12-ին Էրազմուս+ ազգային գրասենյակը Կապանում՝ Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում, այցելեց նաև Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ և հանդիպեց քոլեջի ներկայացուցիչների հետ։
📌Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Էրազմուս+ կարողությունների զարգացում ՄԿՈՒ ոլորտում (CB VET) հնարավորությունները՝
🔹 ծրագրի հորիզոնական գերակայությունները
🔹 թեմատիկ ուղղությունները և հիմնական նպատակները
🔹 մասնակցության համար անհրաժեշտ քայլերը
🔹 միջազգային գործընկերների որոնման և համագործակցության հարթակները 🌐
💡 Հանդիպումը հնարավորություն էր Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի ներկայացուցիչներին ծանոթանալու Էրազմուս+ ծրագրի միջոցով միջազգային համագործակցության, կարողությունների զարգացման և նոր գործընկերություններ ձևավորելու հնարավորություններին։
🤝 Էրազմուս+՝ նոր հնարավորություններ, նոր գործընկերություններ, նոր հեռանկարներ։ 🇪🇺
#ՄԿՈՒ #Կապան #Սյունիք #ԵրիտասարդությանՄիջազգայինՕր
14/08/2026
Օգոստոսի 12-ին Էրազմուս+ ազգային գրասենյակը մասնակցեց Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներին Կապանում։
📍 Գրասենյակի տաղավարում երիտասարդները հնարավորություն ունեցան ծանոթանալու Էրազմուս+ ծրագրի ակադեմիական և ոչ ֆորմալ կրթության հնարավորություններին, ստանալու իրենց հարցերի պատասխանները և տեղեկանալու ծրագրերին մասնակցելու ուղիների մասին։
🤝 Մեզ համար կարևոր է, որ Էրազմուս+ հնարավորությունները հասանելի և հասկանալի լինեն Հայաստանի տարբեր համայնքների երիտասարդների համար:
Երիտասարդության օրը ևս մեկ անգամ հիշեցրեց՝ նոր հնարավորությունները սկսվում են հետաքրքվածությունից։
Շնորհակալություն Erasmus+Youth & European Solidarity Corps. Տեղեկատվական կենտրոն Հայաստանում (YIC Armenia. Youth Initiative Centre NGO) իրենց մանդատի ներքո գտնվող ծրագրերի վերաբերյալ տեղեկատվական նյութերը մեզ տրամադրելու համար, ինչը մեզ հնարավորություն տվեց ներկայացնել Էրազմուս+ ծրագրի ամբողջական շրջանակը։
12/08/2026
Today, on International Youth Day, we celebrate the young people who are learning, growing and shaping Europe's future.
Every Erasmus+ experience is about more than going abroad. It's about gaining the skills, confidence and connections that last a lifetime.
Whether you're studying, training, volunteering, teaching or taking part in a youth exchange, every opportunity helps build the skills needed for tomorrow.
Happy International Youth Day! 💙