25/05/2026
✨ Կրթահամալիրում հնչեց «Վերջին զանգը» ազդարարելով մեր շրջանավարտների կյանքի կարևոր ու հիշարժան փուլերից մեկի ավարտն ու նոր ճանապարհի սկիզբը։
Օրը լի էր հուզիչ պահերով, անկեղծ ժպիտներով, շնորհակալության խոսքերով, գեղեցիկ հիշողություններով և ապագայի հանդեպ մեծ հավատով։ Շրջանավարտները հրաժեշտ տվեցին իրենց հարազատ կրթահամալիրին՝ իրենց հետ տանելով այստեղ անցկացրած տարիների ամենաջերմ ու անմոռանալի հուշերը։ ❤️
Սիրելի՛ շրջանավարտներ, մաղթում ենք ձեզ հաջողություններով, ձեռքբերումներով ու հաղթանակներով լի ճանապարհ։ Թող ձեր կյանքի յուրաքանչյուր նոր սկիզբ լինի վստահ, նպատակասլաց և լուսավոր։ 🌟🎓
#ՎերջինԶանգ #2026Շրջանավարտներ #Կրթահամալիր
21/05/2026
Կրթահամալիրում մեկնարկել են ավարտական քննությունները։
Առաջինը անցկացվեց «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի ստուգարքը, որի ընթացքում ուսանողները ցուցադրեցին իրենց ֆիզիկական պատրաստվածությունը։
Մաղթում ենք բոլոր ուսանողներին հաջողություն և բարձր արդյունքներ առաջիկա քննությունների ընթացքում։
08/05/2026
ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանվել են 2026-2027 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողների ուսումնական պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները:
Ըստ հրամանի՝ 1-ից 12-րդ դասարանների սովորողների ուսումնական պարապմունքները սկսվելու են 2026 թվականի սեպտեմբերի 1-ից և ավարտվելու են 2027 թվականի մայիսի 21-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա, մայիսի 22-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:
Արձակուրդների ժամկետները՝ կայքում ➡️ https://escs.am/am/news/36314
28/04/2026
🏐Կրթահամալիրում անցկացվեց վոլեյբոլի հետաքրքիր և հագեցած մրցույթ, որ անցավ ակտիվ ու մրցակցային մթնոլորտում։
Մասնակից թիմերը ցուցաբերեցին միասնականություն, կազմակերպվածություն և հաղթելու մեծ ձգտում։
Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվեց «Հարդարման շինարարական աշխատանքների կազմակերպում» 1-ին կուրսը, որը առանձնացավ իր համախմբված թիմային խաղով և բարձր պատրաստվածությամբ։ 🏆🏐