ՀԱԱՀ Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժին

ՀԱԱՀ Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժին

Share

Զարգացրու՛ քո կարիերան ճիշտ ուղղությամբ:

22/08/2026

🌱ԴԱՐՁԻ՛Ր ՔՈ ՀԱՄԱՅՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԸ
—————————————————
📣Մեկնարկել է «Կանաչ որոշումներ Գորիս, Տեղ, Տաթև և Սիսիան համայնքներում» ծրագիրը, որի նպատակն է խթանել համայնքներում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում մասնակցային որոշումների կայացումը։

🌱Ծրագրի առաջին փուլում ձևավորվում են Շրջակա միջավայրի աշխատանքային խմբեր, որոնցում կարող են ներգրավվել համայնքների ակտիվ բնակիչներն ու շահագրգիռ կողմերը։

♻️«ԷԿՈ ՈՒՂԻ» ՀԿ-ն հրավիրում է Գորիս, Տեղ, Տաթև և Սիսիան համայնքների ակտիվ բնակիչներին միանալ Շրջակա միջավայրի աշխատանքային խմբերին և իրենց ներդրումն ունենալ ավելի կանաչ, անվտանգ և կայուն համայնքների ձևավորման գործում։

Անդամակցելով՝ դուք հնարավորություն կունենաք`

✅մասնակցել համայնքներում բնապահպանական խնդիրների բացահայտման և լուծումների մշակման գործընթացներին,

✅ներգրավվել համայնքային որոշումների կայացման գործընթացներում,

✅մասնակցել անվճար վերապատրաստումների և կարողությունների զարգացման ծրագրերին,

✅համագործակցել ոլորտի մասնագետների, համայնքային ներկայացուցիչների և ակտիվ քաղաքացիների հետ,

✅ներկայացնել և իրականացնել ձեր բնապահպանական գաղափարները՝ նպաստելով համայնքի զարգացմանը։

‼️Եթե դուք բնակվում եք Գորիս, Տեղ, Տաթև կամ Սիսիան համայնքներում, հետաքրքրված եք բնապահպանությամբ, համայնքային զարգացմամբ և ցանկանում եք ակտիվ մասնակցություն ունենալ ձեր համայնքի ապագայի ձևավորման գործում, ապա այս հնարավորությունը հենց քեզ համար է։

❗️Հայտադիմումը լրացնելու համար անցեք հետևյալ հղումով՝

🔗https://forms.gle/kDw6cG9Ys8ubkDJfA

⚠️Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 29․08․2026թ․

🔰Մի՛ սպասիր, որ փոփոխությունը սկսեն ուրիշները։ Դարձի՛ր այն մարդը, ով այսօր կձևավորի վաղվա ավելի կանաչ և կայուն համայնքը։

🤝Այս ծրագիրն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն» (ԿԱՆՔ) ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ), «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից: Այն նպատակ ունի ամրապնդել քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում՝ որպես դիմակայուն, անկախ և վստահելի գործոն ժողովրդավարական կառավարման, քաղաքականությունների մշակման և համայնքային հզորացման գործում:

21/08/2026

❗️Ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատությունների դիմորդների

Մեկնարկել է մասնագիտական ուսումնական հաստատությունների թափուր տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը։

Ոլորտային մասնագիտություններով՝ մշակույթի և արվեստի, սպորտի, ինչպես նաև բժշկության ոլորտների այն որակավորումներով, որոնց ընդունելության համար սահմանված է քննություն, կարող են հայտագրվել այն դիմորդները, որոնք ընդունելության առաջին փուլում մասնակցել են քննությանը, ստացել դրական միավոր, սակայն մրցույթի արդյունքում չեն ընդունվել։

✅Դիմում-հայտերի ներկայացումը մեկնարկել է օգոստոսի 21-ին և կտևի մինչև օգոստոսի 24-ը՝ ժամը 18:00-ն։

Հայտագրման ամբողջ գործընթացը թվայնացված է և իրականացվում է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով՝ ծնողի կողմից ստեղծված օգտատիրոջ էջից:

Դիմորդը կարող է դիմել մեկ մասնագիտական ուսումնական հաստատություն՝ մեկ մասնագիտության համար՝ անվճար կամ վճարովի ուսուցման հիմունքով։

Քայլերի հաջորդականությունը ⤵
https://escs.gov.am/articles/announcements/214

21/08/2026
21/08/2026

[🇬🇧 Eng. text below]
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇՆԱՆԱՅԻՆ 7-ՐԴ ԴՊՐՈՑ 🍁🍂

📢 Հարգելի՛ ուսանողներ, երիտասարդ գիտնականներ և մասնագետներ,

Սիրով հրավիրում ենք 18-35 տարեկան երիտասարդներին մասնակցելու 2026 թվականի հոկտեմբերի 2-4-ը Աղվերանում անցկացվող «Շրջակա միջավայրի գիտություններ. սննդի ռիսկի և օգուտի գնահատում՝ ԵՄ առաջատար փորձ» խորագրով եռօրյա երիտասարդական միջազգային 7-րդ աշնանային դպրոցին։

🍁 Դպրոցը նվիրված է երկրաբանական-հանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանի հիշատակին։

🎯 Աշնանային դպրոցի նպատակն է երիտասարդ հետազոտողներին և մասնագետներին ներկայացնել սննդամթերքի ռիսկի և օգուտի գնահատման ժամանակակից գիտական մոտեցումները, ինչպես նաև ծանոթացնել սննդամթերքի անվտանգության, պարենային իրավունքի և եվրոպական լավագույն փորձին։

Մասնակիցները հնարավորություն կունենան՝

✅ ձեռք բերելու սննդամթերքի ռիսկի և օգուտի գնահատման տեսական և գործնական գիտելիքներ,
✅ ծանոթանալու միջազգային լավագույն փորձին,
✅ զարգացնելու գիտական հետազոտությունների, թիմային աշխատանքի և արդյունքների ներկայացման հմտությունները,
✅ մասնակցելու փորձառու մասնագետների և գիտնականների կողմից անցկացվող դասընթացների։

👩‍🔬 Դասընթացները կվարեն #Էկոկենտրոնի և Երևանի պետական համալսարանի փորձառու մասնագետներն ու գիտնականները։

‼️ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎՃԱՐ Է ‼️

📜 Դպրոցի ավարտին մասնակիցներին կտրամադրվեն մասնակցության հավաստագրեր՝ Էկոկենտրոնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի կողմից։

📍 Անցկացման վայրը՝ Աղվերան

🗓 Ամսաթիվ՝ 2026 թվականի հոկտեմբերի 2-4

🔗 Դիմելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. սեպտեմբերի 17-ը (ներառյալ) լրացնել գրանցման ձևը՝

https://docs.google.com/forms/d/1cBNrT7_sc8WtcwA7KO9YvsZC9GLH-xYGG1Ljbi2sfIc/edit

‼️ Ուշադրություն․ տեղերի քանակը սահմանափակ է։ Մասնակիցներն ընտրվելու են մրցութային կարգով՝ գրանցման ձևում ներկայացված տեղեկատվության հիման վրա։

━━━━━━━━━━━━━━

✅ Կազմակերպիչներ և ֆինանսավորողներ՝

◽️ ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն
◽️ ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե
◽️ ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
(«Եվրոպական ուսումնասիրությունների ժան Մոնե գերազանցության կենտրոն. ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և անվտանգություն» ծրագրի՝ DeHuRiS 101177115 շրջանակում)
---------------------------------------
7th YOUTH AUTUMN SCHOOL 🍁🍂

📢 Dear students, young researchers, and professionals,

We are pleased to invite young people aged 18–35 to participate in the 7th International Youth Autumn School, titled “Environmental Sciences: Food Risk and Benefit Assessment – Leading EU Practices”, which will take place on October 2–4, 2026, in Aghveran.

🍁 The School is dedicated to the memory of Dr. Armen Saghatelian, Doctor of Geological and Mineralogical Sciences and Professor.

🎯 The aim of the Autumn School is to introduce young researchers and professionals to modern scientific approaches to food risk and benefit assessment, as well as to food safety, food law, and leading European practices.

Participants will have the opportunity to:

✅ Gain theoretical and practical knowledge in food risk and benefit assessment,
✅ Learn about international best practices,
✅ Develop skills in scientific research, teamwork, and presenting research findings,
✅ Participate in training sessions delivered by experienced specialists and scientists.

👩‍🔬 The training sessions will be delivered by experienced specialists and scientists from and Yerevan State University.

‼️ PARTICIPATION IS FREE OF CHARGE! ‼️

📜 Upon completion of the School, participants will receive certificates of participation issued by the UNESCO Chair of CENS.

📍 Location: Aghveran
🗓 Dates: October 2–4, 2026

🔗 To apply, please complete the registration form by September 17, 2026 (included):

https://docs.google.com/forms/d/1cBNrT7_sc8WtcwA7KO9YvsZC9GLH-xYGG1Ljbi2sfIc/edit

‼️ Please note: The number of places is limited. Participants will be selected competitively based on the information provided in the application form.

━━━━━━━━━━━━━━

✅ Organizers and Funding Organizations:

◽️ National Academy of Sciences of the Republic of Armenia, Center for Ecological-Noosphere Studies
◽️ Higher Education and Science Committee of the Ministry of Education, Science, Culture and Sports of the Republic of Armenia
◽️ European Studies Center of Yerevan State University
(within the framework of the Jean Monnet Centre of Excellence “Democracy, Human Rights and Security” (DeHuRiS 101177115) project)

#էկոկենտրոն #աշնանայինդպրոց #գիտություն #երիտասարդություն #սննդամթերք

Photos from COP17 Armenia 's post 21/08/2026
Photos from Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե's post 20/08/2026
Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Teryan 74
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00