Հայ-չինական բարեկամության դպրոց

Հայ-չինական բարեկամության դպրոց

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Հայ-չինական բարեկամության դպրոց, School, Zakaria Sarkavag 14, Yerevan.

Photos from Հայ-չինական բարեկամության դպրոց's post 18/06/2026

Հունիսի 18-ին մեր հաստատության մանկավարժները մասնակցեցին «Մասնագիտական այրումը և հուզական հյուծվածությունը» թեմայով սեմինարին։ Սեմինարը վարեց ՏՄԱԿ-ի վերապատրաստող մասնագետ Աստղիկ Գրիգորյանը։ Սեմինարի ընթացքում քննարկվեցին մասնագիտական այրման կանխարգելման կարևոր հարցեր։

Photos from Հայ-չինական բարեկամության դպրոց's post 17/06/2026

Սույն թվականի հունիսի 14-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «Արթուր կամ արևը Վանա ծովից» գրքի ընթերցանության օլիմպիադայի մասնակիցների հանդիսավոր պարգևատրման արարողությունը:

Ուրախությամբ տեղեկացնում ենք , որ օլիմպիադային ակտիվ մասնակցություն են ունեցել և գերազանց արդյունքներ գրանցել 10-բ դասարանի ներքոհիշյալ սովորողները.

Եվա Մաթևոսյան-գովասանագիր
Նարե Մանուկյան-գովասանագիր
Մատվեյ Բախշյան-գովասանագիր
Անի Աղաբեկյան-հավաստագիր
Աննա Ավագյան-հավաստագիր
Նարե Սուրենյան-հավաստագիր
Մարիամ Ավագյան-հավաստագիր
Էդգար Համբարձումյան-հավաստագիր

Օլիմպիադան կազմակերպվել է ՀԱՀԵ նախաձեռնությամբ:

09/06/2026

Ուսումնական տարվա ավարտին «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամում ամփոփվեցին չինարենի ամենամյա օլիմպիադայի արդյունքները։ Տարեցտարի ավելի սպասված դարձող այս նախաձեռնությունը հերթական անգամ համախմբեց բարձր առաջադիմություն ունեցող աշակերտներին։
Ուրախությամբ հայտնում ենք, որ օլիմպիադայում լավագույն արդյունքներն են ցուցաբերել և պատվոգրերի արժանացել մեր սաները.
Հակոբյան Անահիտ
Ղազարյան Գայանե
Սիմոնյան Նանե
Մնացականյան Վիկտորյա
Մնացականյան Վիրաբ
Մելիքյան Լիլիա
Շաքարյան Վլադիմիր
Կիրակոսյան Սոնա

08/06/2026

«Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա 5-րդ դասարանի ընդունելություն:

Ընդունելությունը կատարվելու է https://achfs.emis.am կայքի միջոցով։

Հայտի լրացման կարգը տեղադրված է կայքում։
«Կարդալ լրացման կարգը» կոճակին սեղմելիս կբացվի լրացման կարգը՝ մանրամասն բացատրությունով։

Կայքում հայտագրման գործընթացը սկսվելու պահից, պետք է սեղմել «Թարմացնել էջը» կոճակը:

Նախատեսվում է ձևավորել թվով 4 (չորս) դասարան` յուրաքանչյուրը 18 (տասնութ) աշակերտով:

1-ին փուլ․

https://achfs.emis.am/ կայքում կմեկնարկի հայտագրման գործընթացը՝ ըստ «Հայ-չինական
բարեկամության դպրոց»-ի ընդունելության կարգով սահմանված առաջնահերթության կետերի։

Հուլիսի 1-ից ժամը 9:00:00-ից մինչև հուլիսի 4-ը ժամը 23:59:59 ընկած ժամանակահատվածում
կհայտագրվեն հետևյալ հայտատուները՝
«Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամում աշխատող ուսուցիչների, աշխատակիցների
երեխաները / ներկայացնել փաստող տեղեկանք՝ PDF տարբերակով /,
«Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամում սովորող հարազատ քույր կամ եղբայր ունեցող
աշակերտները / ներկայացնել փաստող տեղեկանք՝ PDF տարբերակով /:

Հուլիսի 5-ից ժամը 9:00:00-ից մինչև հուլիսի 9-ը ժամը 23:59:59 ընկած ժամանակահատվածում
կհայտագրվեն հետևյալ հայտատուները՝
Մարտական գործողություններին մասնակցություն ունեցած ծնողի երեխան / փաստաթղթերը՝
ներկայացնել զինված ուժերի կազմում հավաստող փաստաթուղթը, ՀՀ պաշտպանության
նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կամ ծառայության
քաղաքացու զինվորական հաշվառման վայրի տարածքային ստորաբաժանման (զինվորական
կոմիսարիատ) կողմից տրամադրված տեղեկանք կամ զինվորական հաշվառման գրքույկ՝
համապատասխան նշմամբ, իսկ այլ զորքերի կազմում՝ համապատասխան լիազոր պետական մարմնի
կողմից տրամադրված տեղեկանք (բնօրինակ)` PDF տարբերակով /,
Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական ծառայություն իրականացնող ծնողի երեխան /
ներկայացնել դիվանագիտական ծառայություն իրականացնող անձ հանդիսանալու հանգամանքը
հավաստող փաստաթուղթ (բնօրինակ)` PDF տարբերակով /:

2- րդ փուլ

Հուլիսի 11-ից՝ ժամը 9։00:00-ից սկսած, կկարողանան հայտագրվել նրանք, ովքեր չեն
համապատասխանում վերոնշյալ առաջնահերթության կետերին: Լիցենզիայով սահմանված տեղերը
լրանալուց հետո առցանց համակարգը կփակվի և գրանցման հնարավորություն չի թույլատրի:

Պահանջվող փաստաթղթերը բոլոր հայտատուների համար՝

1. 2. Սովորողի ծննդյան վկայականը / PDF տարբերակով /,
Սովորողի ՀԾՀ-ն կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանք /
թվերը /,
3. Ծնողի անձնագիրը / PDF տարբերակով /,
4. Ծնողի ՀԾՀ-ն կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանք /
թվերը /,
5. Տեղեկանք՝ 4-րդ դասարանն ավարտելու մասին / PDF տարբերակով /:

Ընդունված սովորողներին դպրոցը կտեղեկացնի հեռախոսազանգով:

Հարցերի դեպքում զանգահարել (010) 284685

achfs.emis.am

Photos from Հայ-չինական բարեկամության դպրոց's post 05/06/2026

10բ դասարանի սովորողները մայիսի 19-ին Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետում մասնակցեցին հանրապետական օլիմպիադայի` նվիրված Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» պատմավեպի ստեղծման 185-ամյակին։
1.Նարե Մանուկյան-երրորդ կարգի դիպլոմ
2.Եվա Մաթևոսյան-երրորդ կարգի դիպլոմ
3.Էդգար Համբարձումյան-երրորդ կարգի դիպլոմ
4.Աննա Ավագյան-գովասանագիր
5.Մարիամ Ավագյան-գովասանագիր
6.Անի Աղաբեկյան - գովասանագիր
Ուսուցիչ՝ Մ. Սարգսյան
Օլիմպիադան կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն աջակցությամբ։

04/06/2026

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2026-2027 ուսումնական տարվա 5-րդ դասարանների ընդունելության վերաբերյալ հայտարարությունը կտեղադրվի դպրոցի ֆեյսբուքյան էջում և կփակցվի դպրոցի շքամուտքում 08.06.2026թ.-ին։
Շնորհակալություն

01/06/2026

Հունիսի 1. տոն, որը հիշեցնում է մեզ աշխարհի ամենամաքուր ու անկեղծ ժպիտների մասին։ Թող ամեն մի երեխա լինի անհոգ, սիրված ու խաղաղ երկնքի տակ։ 🎈

28/05/2026

Շնորհավո՛ր Մայիսի 28։ Այսօր տոնում ենք Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման օրը՝ մեր դարավոր պատմության ամենավճռորոշ հաղթանակներից մեկը, որը մեզ վերադարձրեց սեփական հողում ապրելու և արարելու իրավունքը։

Photos from Հայ-չինական բարեկամության դպրոց's post 25/05/2026

«Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամում մեկնարկեցին ավագ դասարանների չինարենի փոխադրական քննությունները:

Photos from Հայ-չինական բարեկամության դպրոց's post 22/05/2026

«Զանգը՝ վերջին, հուշերը՝ անմոռանալի»

Սիրելի՜ շրջանավարտներ,
Այսօր ձեզ համար հնչում է դպրոցական ամենահուզիչ զանգը։ Այն ազդարարում է ոչ թե ավարտը, այլ ձեր կյանքի ամենակարևոր ու պատասխանատու փուլի սկիզբը։

Տարիների ընթացքում դուք այս պատերի ներսում կուտակել եք գիտելիքների մեծ պաշար, ձեռք եք բերել հավատարիմ ընկերներ և կոփել եք ձեր կամքը։ Մաղթում ենք, որ կյանքի մեծ ճանապարհին միշտ վառ պահեք դպրոցական լույսն ու լինեք մեր երկրի արժանի զավակները։

Բարի՜ երթ, սիրելի՜ շրջանավարտներ։ Թող ձեր բոլոր նպատակներն իրականություն դառնան։

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Zakaria Sarkavag 14
Yerevan