Երևանի «Հայբուսակ» համալսարանի գրադարան

Երևանի «Հայբուսակ» համալսարանի գրադարան

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Երևանի «Հայբուսակ» համալսարանի գրադարան, Educational consultant, Abelyan 6, Yerevan, Yerevan.

Գրադարանը հիմնադրել է
1991 թվականին։ Գրքերի ընդհանուր թիվը ներկայումս կազմում է 35 340 միավոր։ ԵՀՀ-ն նաև մուտք է ապահովել JSTOR (jstor.org) և Cambridge University
(cambridge.org/core) թվային գրադարանների հավաքածուներին։

24/07/2026

📚 ԳՐՔԵՐԻ ՀԱՄԱԼՐՈՒՄ
English text bellow ⤵️
📖 Ուրախ ենք տեղեկացնել, որ ԵՀՀ գրադարանի գրքերի հավաքածուն համալրվել է «Իրավագիտություն» նոր ուսումնական ձեռնարկով: 2025 թվականին հրատարակված այս արժեքավոր աշխատության (Երևան, Եգեա, 624 էջ) հեղինակներն են իրավաբան, քաղաքագետ, գիտությունների թեկնածու, դոցենտ Սասուն Գրիգորյանը և Գեղեցիկ Գրիգորյանը:
📖 Ուսումնական ձեռնարկը հասանելի է թղթային տարբերակով: Տես նաև ԵՀՀ Էլ․ գրադարանում՝ 📖 A-Book: https://haybusaklibrary.online/%d5%ab%d6%80%d5%a1%d5%be%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/
Սիրով սպասում ենք ձեզ մեր գրադարանում:
✨Շնորհակալությունն ենք հայտնում ԵՀՀ տնօրեն Անահիտ Հարությունյանին՝ արժեքավոր նվիրատվության համար:

📚 NEW BOOK ARRIVAL
📖 We are pleased to announce that the book collection of the YHU Library has been supplemented with a new educational manual "Jurisprudence". The authors of this valuable work, published in 2025 (Yerevan, Yegea, 624 pages), are lawyer, political scientist, candidate of sciences, associate professor Sasun Grigoryan and Geghetsik Grigoryan.
📖 The educational manual is available in paper version.
See also in the Haybusak E-Library: 📖 A-Book: https://haybusaklibrary.online/%d5%ab%d6%80%d5%a1%d5%be%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/
We look forward to seeing you in our library.
✨We would like to thank the Director of YHU, Anahit Harutyunyan, for her valuable donation.

#Համալրում #Նվիրատվություն #Գրքեր #Իրավագիտություն

CHOICE Media Channel 23/07/2026

🔖Միացեք Choice-ի անվճար վեբինարներին
📌 Գրանցվեք անվճար վեբինարներին՝ գրադարանային ոլորտի արդի միտումներին ծանոթանալու և դրա զարգացման ուղղությունների մասին ավելին իմանալու համար: 60 րոպե տևողությամբ այս ինտերակտիվ շնորհանդեսները ներառում են այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են գրադարանային տեխնոլոգիաները, DEIA-ն (բազմազանություն, հավասարություն, ներառականություն և հասանելիություն), առաջնորդությունն ու կառավարումը, ինչպես նաև բաց մուտքն ու բաց ռեսուրսները:

‼️Վեբինարները դիտելիս կարող եք օգտվել հայերեն ավտոմատ թարգմանությունից՝ կարգավորումների (Settings) կոճակի միջոցով:

📌Մանրամասներին ծանոթանալու և հաղորդումներին հետևելու համար անցեք CHOICE Media Channel YouTube պաշտոնական էջի հղմամբ՝

CHOICE Media Channel Choice is a publishing unit of the Association of College & Research Libraries (ACRL), a division of the American Library Association. Founded in 1964, Choice has for over 50 years been the premier source for reviews of academic books and digital resources of interest to scholars and students in hig...

22/07/2026

The University Libraries invite all faculty members to explore and evaluate Research Access, a multidisciplinary collection of e-books and e-journals covering various academic and professional disciplines.

The trial platform provides access to scholarly resources in the following subject areas:
• Business & Management
• Education
• Engineering & Technology
• Computer Science & Information Technology
• Medical & Health Sciences
• Nursing
• Pharmacy
• Agriculture & Environmental Sciences
• Mathematics & Statistics
• Social Sciences
• Arts & Humanities
• Psychology & Behavioral Sciences
• Rehabilitation Sciences
• Public Health
• Law & Governance
• Languages & Linguistics
• Research Methodology
• Indigenous, Cultural & National Studies
• Alternative & Traditional Medicine
• Other Specialized Academic and Professional Disciplines

Trial Access

E-Books
Website: https://www.linearpublication.com/e-books/
Account: [email protected]
Password: demoaccount

E-Journals
Website: https://www.linearpublication.com/research-access/
Account: [email protected]
Password: demoaccount

Please note that the e-book trial collection is limited, while all subject areas are available through the e-journals.

Faculty Evaluation:
https://forms.gle/DSEMSxPQJMef2ZxR9

Your feedback is essential in assessing the platform's relevance, quality, and usefulness to support instruction, research, and extension. The results will guide the University Libraries in future subscription and collection development decisions.

Thank you for your participation and continued support of the University Libraries.

16/07/2026

📈ՀՀ բուհերը միջազգային վարկանիշավորման համակարգերում․ ընթացիկ վիճակ և զարգացման հեռանկարներ

📌QS World University Rankings 2027 վարկանիշային աղյուսակի հրապարակմանը զուգընթաց՝ առաջարկում ենք ծանոթանալ միջազգային վարկանիշավորման համակարգերի մեթոդաբանությանը, հայաստանյան բուհերի արձանագրած արդյունքներին և QS-ի հետ Հայաստանի մեկնարկած համագործակցությամբ պայմանավորված զարգացման հեռանկարներին։

📊Ամբողջական վերլուծության հղումը՝ մեկնաբանությունների դաշտում 👇

13/07/2026

📢 ԱՆՎՃԱՐ ՄՈՒՏՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆՆԵՐԻՆ ԵՀՀ-ՈՒՄ 📖

English text bellow ⤵️
Երևանի «Հայբուսակ» համալսարանի՝ Հայաստանի թվային գրադարանների ասոցիացիային (DLAA) https://armenia.eifl.net/ անդամակցության շնորհիվ, մեր ողջ դասախոսական կազմն ու ուսանողները հնարավորություն ունեն ԱՆՎՃԱՐ օգտվելու միջազգային առաջատար գիտական շտեմարաններից:🌐
💡 Ի՞նչ մասնագիտական հնարավորություններ են բացվել ձեր առջև.
🌍 Համաշխարհային գիտական ժառանգության հասանելիություն. Անվճար մուտք աշխարհի ամենահեղինակավոր ամսագրերի, գրքերի և հետազոտական նյութերի հարուստ հավաքածուներին՝ ներառելով բժշկությունը, բնագիտությունը, հումանիտար և սոցիալական գիտությունները, արվեստը, իրավագիտությունը, տնտեսագիտությունը և այլ ոլորտներ:
✍️ Արտոնյալ հրատարակումներ (APC waivers). Ձեր գիտական հոդվածները բաց մատչելիությամբ (Open Access) հրատարակելու բացառիկ հնարավորություն՝ լիովին անվճար կամ զեղչված պայմաններով այնպիսի հանրահայտ հրատարակչություններում, ինչպիսիք են Oxford University Press-ը, Cambridge University Press-ը, SAGE-ը և այլն:

Ինչպե՞ս օգտվել այս ռեսուրսներից.
1️⃣ Համալսարանի տարածքում. Պարզապես միացեք «HayBusak Guest» WiFi ցանցին կամ օգտվեք գրադարանի համակարգիչներից: Մուտքն ավտոմատ է:
2️⃣ Հեռավար տարբերակով. Մուտք գործեք համապատասխան շտեմարան համալսարանի տարածքից, ստեղծեք ձեր անձնական հաշիվը՝ օգտագործելով ձեր պաշտոնական ....am էլեկտրոնային հասցեն, և օգտվեք համակարգից ցանկացած վայրից:

🔗 Հասանելի բոլոր էլեկտրոնային ռեսուրսների ամբողջական ցանկին և մանրամասներին ծանոթանալու համար այցելեք համալսարանի պաշտոնական կայքի «Գրադարան» բաժինը՝
👉 https://haybusak.am/yhu/library/?lang=hy
Բաց չթողնեք ձեր գիտական ու ուսումնական ներուժը զարգացնելու և միջազգային հարթակներում հանդես գալու այս բացառիկ հնարավորությունը: 🚀
________________________________________
📢 FREE ACCESS TO INTERNATIONAL SCIENTIFIC DATABASES AT YHU 📖
Thanks to Yerevan's "Haybusak" University's membership in the Digital Libraries Association of Armenia (DLAA), our entire faculty and students have the opportunity to use leading international scientific databases for FREE. 🌐

What professional opportunities have opened up for you?
🌍 Access to Global Scientific Heritage: Free access to rich collections of the world's most prestigious journals, books, and research materials, including fields such as medicine, natural sciences, humanities, social sciences, arts, law, economics, and more.
✍️ Publication Privileges (APC waivers): An exclusive opportunity to publish your scientific articles in Open Access completely free of charge or under discounted conditions in renowned publishing houses such as Oxford University Press, Cambridge University Press, SAGE, and others.

How to use these resources:
1️⃣ On Campus: Simply connect to the "HayBusak Guest" WiFi network or use the library computers. Access is automatic.
2️⃣ Remote Access: Log into the respective database while on campus, create your personal account using your official ....am email address, and use the system from any location.
🔗 To view the full list of available electronic resources and details, please visit the official "Library" section on the university website:
👉 https://haybusak.am/yhu/library/?lang=hy
Don't miss this exceptional opportunity to develop your scientific and educational potential and showcase your work on international platforms! 🚀

Photos from Yerevan "Haybusak" University's post 10/07/2026

🎉«Հայբուսակը» բժիշկների ևս մեկ սերունդ ճանապարհեց աշխարհի տարբեր քաղաքներ
🎉Haybusak Sent Another Generation of Medical Professionals to Cities Around the World

08/07/2026

‼️ՀԻՇԵՑՈՒՄ
📢 ՀՐԱՇԱԼԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՀՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

🚀Մեր համալսարանը շարունակել է բաժանորդագրությունը և բացել է բացառիկ մուտք դեպի աշխարհի 2 խոշորագույն գիտական շտեմարաններ՝ JSTOR և Cambridge University Press (Cambridge Core)։

🚀Եթե ուզում եք, որ ձեր կուրսայինը, թեզը կամ հոդվածը փայլի պրոֆեսիոնալիզմով, ապա օգտվեք այս 2 ամենահարուստ գիտական թվային հարթակներից, որտեղ դուք կգտնեք աշխարհի լավագույն գիտնականների աշխատանքները և միայն ստուգված ու պրոֆեսիոնալ տեղեկատվություն։

🚀Սրանք հրաշալի գործիքներ են դասախոսությունները միջազգային նորագույն տվյալներով հարստացնելու և Scopus-ում կամ Web of Science-ում տպագրվելու համար գրագետ գրականության ցանկ կազմելու համար։

Կարող եք ԱՆՎՃԱՐ օգտվել՝
🏛️Cambridge University Press (Cambridge Core)
- https://www.cambridge.org/core
Քեմբրիջի համալսարանի պաշտոնական հարթակն է, որն առաջարկում է բարձրակարգ ակադեմիական բովանդակություն բժշկության և առողջապահության, ճշգրիտ և բնական գիտությունների, իրավունքի և քաղաքագիտության, բիզնեսի և տնտեսագիտության ոլորտներում: Այստեղ կգտնեք Քեմբրիջի լավագույն դասագրքերն ու թարմ հետազոտությունները։

🏛️ JSTOR - https://www.jstor.org/
Միջազգային հեղինակավոր ամսագրերի և գիտական հոդվածների հսկայական արխիվ հասարակական և հումանիտար գիտությունների, արվեստի, բնական գիտությունների ոլորտներում։

Ինչպե՞ս օգտվել ռեսուրսներից.
✅ Համալսարանի տարածքում. Պարզապես միացեք «HayBusak Guest» WiFi-ին կամ օգտվեք գրադարանի համակարգիչներից:
✅ Հեռավար (տանից). Ստեղծեք անձնական հաշիվ տվյալ շտեմարաններում՝ օգտագործելով ձեր պաշտոնական .....am էլ. փոստը:
✅Մանրամասների և հասանելի ռեսուրսների ցանկի համար այցելեք համալսարանի կայքի «Գրադարան» բաժինը https://haybusak.am/yhu/library/?lang=hy
🚀Զարգացրե՛ք ձեր հետազոտական հմտությունները և օգտվե՛ք միայն ստուգված ու որակյալ աղբյուրներից։

📢GREAT OPPORTUNITY FOR YHU LECTURERS AND STUDENTS

🚀Our University has renewed its subscription and granted exclusive access to two of the world's largest Scientific Databases: JSTOR and Cambridge University Press (Cambridge Core).
🚀If you want your term paper, thesis, or research article to shine with professionalism, make sure to take advantage of these two incredibly rich digital platforms. Here, you will find works by the world's top scholars, ensuring you use only verified and professional information.
🚀These are fantastic tools for enriching lectures with the latest international data and for compiling a proper literature review to get published in Scopus or Web of Science.

You can use them FOR FREE:
🏛️ Cambridge University Press (Cambridge Core) - https://www.cambridge.org/core
The official platform of Cambridge University, offering high-quality academic content in medicine and healthcare, exact and natural sciences, law and political science, business, and economics. Here, you will find Cambridge's best textbooks and the latest research.
🏛️ JSTOR - https://www.jstor.org/
A vast archive of prestigious international journals and scholarly articles in the fields of social sciences, humanities, arts, and natural sciences.
How to access these resources:
✅ On campus: Simply connect to the "HayBusak Guest" Wi-Fi or use the library computers.
✅ Remotely (from home): Create a personal account on these databases using your official .....am email address.
✅ For more details and the list of available resources, please visit the "Library" section on the university website: https://haybusak.am/yhu/library/?lang=hy
🚀Develop your research skills and rely only on verified, high-quality sources!

07/07/2026

Ուշադրություն ❗
Հարգելի՛ դիմորդներ, քոլեջների առցանց հայտագրումը մեկնարկում է ՀՈՒԼԻՍԻ 10-ից։

📌 ՀԱՅԲՈՒՍԱԿ ԲԱԶԱՅԻՆ ՔՈԼԵՋ դիմելու համար անհրաժեշտ է հայտագրվել էլեկտրոնային եղանակով՝ hayt-college.emis.am միասնական հարթակում։

- Ոչ ոլորտային մասնագիտություններ՝ մինչև օգոստոսի 10-ը, ժամը 18:00
- Ոլորտային մասնագիտություններ՝ մինչև հուլիսի 24-ը, ժամը 18:00

📖 Ընդունելության քննություններ՝ հուլիսի 25-ից օգոստոսի 8-ը (միայն այն մասնագիտությունների համար, որոնց դեպքում դրանք նախատեսված են)։

📍 Եթե ցանկանում եք սովորել «Հայբուսակ» համալսարանի բազային քոլեջում, հետևեք ընդունելության ժամկետներին և ժամանակին լրացրեք ձեր էլեկտրոնային հայտը։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ընդունող հանձնաժողով 010 39 61 61 հեռախոսահամարով կամ հետևել համալսարանի պաշտոնական էջերին։

03/07/2026

Գրքերում թաքնված նկարները

AI for Research: Summer Training 2026 03/07/2026

ՎԵԲԻՆԱՐՆԵՐԻ ՇԱՐՔ։
ԱՄԵՆԱՏԱՐԱԾՎԱԾ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
📌Եթե ​​դեռ մտածում եք, թե որ արհեստական ​​բանականության գործիքն օգտագործել հետազոտության համար, կամ ինչպես դրանցից որևէ մեկը դարձնել բավականաչափ հուսալի՝ վստահելու համար, այս ամառային շարքը ձեզ համար է։

📌Չորս ուղիղ եթերի ընթացքում կծանոթանաք ամենատարածված արհեստական ​​բանականության գործիքներին (ChatGPT, Claude Chat, Claude Cowork և Codex) և կներկայացվեն դրանցից յուրաքանչյուրի արդյունավետ օգտագործման կարգը և քայլերը հետազոտության համար։

📌Հուլիս - օգոստոս | 19:00 Երևանի ժամանակով · Ուղիղ եթեր Zoom-ում

✅Հուլիսի 15. ChatGPT հետազոտության համար

✅Հուլիսի 29. Claude Chat հետազոտության համար

✅Օգոստոսի 12. Claude Cowork հետազոտության համար

✅Օգոստոսի 26. Codex հետազոտության համար

📍Վերջում մասնակիցները կստանաք ավարտական ​​վկայական։
📍Իմացեք ավելին և գրանցվեք👉
https://www.researchsolutions.com/ai-for-research-summer-training?utm_campaign=AIforResearchSummerTraining2026&utm_medium=email&_hsenc=p2ANqtz-_9C_z_3U30VjkhdmTV1oO9SYLSID07vMBCq8YXtlOPTfUie7m7lErkVAC_9phm-0N4gAKUMXRS9YzHNzRDLxIqBvjr_w&_hsmi=426681154&utm_content=426681154&utm_source=hs_email

Research Solutions Team

AI for Research: Summer Training 2026 AI tools, made ready for real research

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


Abelyan 6, Yerevan
Yerevan
0038

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00