23/06/2026
📚 Քոլեջում մեկնարկվել են միջանկյալ ատեստավորման քննությունները։
🍀 Հաջողություն մաղթենք մեր ուսանողներին։
🎓 Սիրելի դիմո՛րդ, հերթը քոնն է․․․
🩵 Սիրով սպասում ենք Ձեր զանգին։
📞 094-755-672
📞 010-580-307
19/06/2026
🎓 Քոլեջում մեկնարկել են պետական ամփոփիչ ավարտական քննությունները։
💊 Առաջինն իրենց գիտելիքներն են ներկայացրել «Դեղագործություն» մասնագիտության II կուրսի (միջնակարգ կրթության հիմքով) և III կուրսի (հիմնական կրթության հիմքով) ուսանողները։
👏 Առաջին երկու պատասխանող ուսանողները ստացել են «գերազանց» և «լավ» գնահատականներ։
🌟 Մաղթում ենք հաջողություն մեր բոլոր ավարտական կուրսերի ուսանողներին և բարձր արդյունքներ ավարտական քննություններում։
📢 Հերթը ձերն է, սիրելի՛ դիմորդներ։
📚 2026–2027 ուսումնական տարվա ընդունելությունը մեկնարկել է։
Հարցերի համար զանգահարել՝
📞 094 755 672
📞 010 580 307
13/06/2026
📢 ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 📢
🎓 Սիրելի դիմո՛րդ,
մեր քոլեջում ստանում ենք որակյալ կրթություն, դառնում լավ մասնագետ լավագույն բժշկա-մանկավարժական կոլեկտիվի շնորհիվ։
Հերթը քոնն է։ Մենք պատրաստ ենք սիրով ընդունել քեզ և քեզ հետ միասին անցնել այդ ճանապարհը։
⭐ Քոլեջը հայտարարում է ընդունելություն 2026–2027 ուսումնական տարվա դիմորդների համար: ⭐
📚 Մասնագիտություններ․
💎 Քույրական գործ — 9-ամյա կրթ. 4տ․ | 12-ամյա՝ 3տ․
💎 Մանկաբարձական գործ — 9-ամյա կրթ. 4տ․ | 12-ամյա՝ 3տ․
💎 Ատամնատեխնիկական գործ — 9-ամյա կրթ. 3տ․ | 12-ամյա՝ 2տ․
💎 Դեղագործություն — 9-ամյա կրթ. 3տ․ | 12-ամյա՝ 2տ․
💎 Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ — 9-ամյա կրթ. 3տ․ | 12-ամյա՝ 2տ․
⭐ Քոլեջի առավելությււնները.
🔹 Քոլեջի դասախոսը դիմորդների հետ անվճար պարապում է «Կենսաբանություն», ըստ ընդունելության հարցաշարի՝ պատրաստելով դիմորդին ընդունելության քննությանը։
🔹 Դիմորդը արտոնություններով՝ ուսման վարձի զեղչով և առանց մրցույթի ընդունվում է I կուրս՝ համապատասխան մասնագիտություն։
🔹 Քոլեջը հիմնադրվել է 1998թ․
🔹 Գերազանցիկները ստանում են կրթաթոշակ
🔹 Քոլեջը ստացել է ինստիտուցիոնալ հավատարմագիր, ինչը հավաստում է քոլեջի մատուցած կրթության որակի ճանաչումը պետության կողմից և համապատասխանությունը ՀՀ, միջազգային կրթական չափորոշիչներին
🔹 Բոլոր մասնագիտություններով տրվում է պետական դիպլոմ
🔹 Ուսանողը քոլեջում ուսումնառության ընթացքում յուրացնում է նաև անվճար լրացուցիչ դասընթացներ («Անգլերենը բժշկության բնագավառում», «Մետալոկերամիկա», «Իմպլանտալոգիա» և այլն)
📍 Հասցե․ ք. Երևան, Կենտրոն, Իսահակյան 30 (Առագաստ սրճարանի հարևանությամբ)
📞 Հեռ․ 010-580–307
📞 Բջջ. 094 755–672
📞 Բջջ. 091 483-090
📩 Պատրաստ ենք պատասխանել ձեր զանգերին։
12/06/2026
🗓️ 12․06․2026թ․
📖 Քոլեջի հերթական մշակութային միջոցառումներից՝ Պարույր Սևակ․․․
👩🎓 Կազմակերպիչներ- հանրակրթության I կուրսի ուսանողներ՝ դասախոս Լ․Բադիրյանի ղեկավարությամբ։
✨ Սովորեցինք սիրել պոեզիան, գնահատել մեր մեծերին։
🎓 Սիրելի դիմորդներ, եթե ընդունվեք մեր քոլեջ, կդառնաք այսպիսի մշակությաին միջոցառումների կազմակերպիչներ։
📞 Սպասում ենք ձեր զանգերին։
09/06/2026
🔊 Մեր քոլեջում ուսումնական գործընթացը թևակոխել է պատախանատու ժամանակաշրջան. 🩺
📚 Ուսանողներս, քոլեջում ստացած տեսական գիտելիքները ամրապնդում
ենք բազաներում՝ պրակտիկ ուսուցման ձևով, ձեռք բերելով գործնական կարողություններ ու հմտություններ։
📚 Արտադրական և նախաավարտական պրակտիկաները անց ենք կացնում
«Արմենիա», «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոններում, «Նատալի ֆարմ» դեղատնային ցանում, Վնասվածքաբանության և
օրթոպեդիայի գիտական, «Ռովի» կոսմետոլոգիական- ուսումնական, «Նորադենտ» և «Արզ» ստոմոտոլոգիական կենտրոններում։
Մաղթում ենք բոլորիս հաջողություններ։
Ուսանողական խորհուրդ
04/06/2026
📢 ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 📢
🎓 Սիրելի դիմո՛րդ,
մեր քոլեջում ստանում ենք որակյալ կրթություն, դառնում լավ մասնագետ լավագույն բժշկա-մանկավարժական կոլեկտիվի շնորհիվ։
Հերթը քոնն է։ Մենք պատրաստ ենք սիրով ընդունել քեզ և քեզ հետ միասին անցնել այդ ճանապարհը։🎓
⭐ Քոլեջի անվճար նախապատրաստական բաժինը հայտարարում է
ընդունելություն 2026–2027 ուսումնական տարվա դիմորդների համար: ⭐
📚 Մասնագիտություններ․
💎 Քույրական գործ — 9-ամյա կրթ. 4տ․ | 12-ամյա՝ 3տ․
💎 Մանկաբարձական գործ — 9-ամյա կրթ. 4տ․ | 12-ամյա՝ 3տ․
💎 Ատամնատեխնիկական գործ — 9-ամյա կրթ. 3տ․ | 12-ամյա՝ 2տ․
💎 Դեղագործություն — 9-ամյա կրթ. 3տ․ | 12-ամյա՝ 2տ․
💎 Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ — 9-ամյա կրթ. 3տ․ | 12-ամյա՝ 2տ․
📚 Նախապատրաստական բաժնի առավելությունները․
✔️ Քոլեջի դասախոսը անվճար պարապում է «Կենսաբանություն», ըստ ընդունելության հարցաշարի՝ պատրաստելով դիմորդին քննության։
✔️ Դիմորդը արտոնություններով՝ ուսման վարձի զեղչով և առանց մրցույթի ընդունվում է I կուրս՝ համապատասխան մասնագիտություն։
🏫 Քոլեջի առավելությունները․
🔹Հիմնադրվել է 1998թ․
🔹Գերազանցիկները ստանում են կրթաթոշակ
🔹 2025թ․ստացել է ինստիտուցիոնալ հավատարմագիր, ինչը հավաստում է, քոլեջի մատուցած կրթության որակի ճանաչումը պետության կողմից, համապատասխանությունը ՀՀ և միջազգային կրթական չափորոշիչների
🔹 Բոլոր մասնագիտություններով տրվում է պետական դիպլոմ
🔹 Ուսանողը քոլեջում յուրացնում է անվճար լրացուցիչ դասընթացներ, զինվելով ժամանակակից գիտելիքներով («Անգլերենը բժկության բնագավառում», «Մետալոկերամիկա», «Իմպլանտալոգիա» և այլն)
📍 Հասցե․ ք. Երևան, Կենտրոն, Իսահակյան 30 (Առագաստ սրճարանի հարևանությամբ)
📞 Հեռ․ 010-580–307
📞 Բջջ. 094 755–672
📩 Պատրաստ ենք պատասխանել ձեր զանգերին։🩵
29/05/2026
Մեր հարգարժան տնօրեն` տիկին Իրա Հակոբյան֊Սարգսյան.
Քոլեջի ողջ աշխատակազմը և ուսանողությունը ջերմորեն շնորհավորում են Ձեր հոբելյանական տարեդարձը, մաղթում առողջություն, երկար տարիների երջանիկ օրեր՝ լի բեղմնավոր աշխատանքով, նորանոր բազում ձեռքբերումներով…
Թո’ղ տարիները իրենց մեղրափայլով միշտ լույս սփռեն Ձեր ճանապարհին ու վայելեք կրթությանը, մանկավարժական գործունեությանը ձեր անմնացորդ նվիրման արդյունքները, հազարավոր շրջանավարտների խորին երախտագիտությունը…
Ընդունեք նաև մեր սերն ու խոնարհումը…
Բարի’ տարեդարձ, մեր սիրելի’ մեր հարգարժա’ն տնօրեն տիկին Իրա Հակոբյան💐💐💐💖💖💖🌈🌈🌈
Այսօր յուրաքանչյուր ոք կարող է հպարտանալ ձեզնով որպես ավանդապաշտ հայուհի, որպես նրբագեղ ու ազնվական կեցվածքով տիկին, որպես աշխատասեր ու հզոր կամքի տեր, խելացի ու նպատակասլաց անձնավորություն, ով ունի փայլուն անցած ուղի.
🌈1973 թ. ավարտել է միջնակարգ դպրոցը, գերազանց առաջադիմությամբ
🌈1973-1978 թթ. սովորել և ավարտել է Երևանի Պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը` ստացել կենսաբանի, քիմիայի և կենսաբանության ուսուցչի որակավորում։ Կրթության նախարարության կողմից ուղեգրվել է Աբովյանի շրջան (Կոտայքի մարզ) Ողջաբերդ գյուղ որպես ուսուցչուհի։
🌈1978-1998 թթ. քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի Ողջաբերդ գյուղի միջնակարգ դպրոցում։ Դասղեկական և բնագիտական առարկաների մեթոդական միավորումների նախագահ, ՍՄԿԿ անդամ, Շրջանային սովետի դեպուտատ, կոչում, մի շարք համագումարների պատվիրակ, բազմաթիվ պատվոգրեր…
Համատեղությամբ` մասնավոր բժշկական քոլեջում` ամբիոնի վարիչ, փոխտնօրեն ուսումնական գծով, տնօրեն։ Բժշկական քոլեջների ասոցիացիայի կողմից շնորհվում է դոցենտի գիտական կոչում։
🌈1999-2021 թթ. Երևանի Խ.Աբովյանի անվան հ 2 միջնակարգ դպրոցի (այժմ հիմնական) տնօրեն, ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժովի որոշմամբ շնորհվում է մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Դպրոցում 22-ամյա անդուլ` դադար չունեցող ծառայություն, դպրոցի կառավարման և զարգացման գործում անմնացորդ նվիրում։ Բազմաթիվ պատվոգրեր և շնորհակալագրեր։
🌈2021 թ. հունիս առ այսօր - Երևանի Պրովիզոր- նկարիչ Լևոն Սարգսյանի անվան բժշկական քոլեջի տնօրեն։ Միջազգային և ներքին կապերի ընդլայնում, քոլեջի ինստիտուցիոնալ հավատարմագրում, անգլերեն դրվածքի բարձրացում, քոլեջին “ուսանողակենտրոն” շնորհում, ուսանողական կրթաթոշակի ներդնում, մասնագիտական նոր ժամանակակից առարկաների, անվճար լրացուցիչ դասընթացների ներդնում, ուսանողների թվի աճ, դասավանդման նորանոր մեթոդների կիրառում…
Պարգևները
🌈2005 թ.-”Մովսես Խորենացի” մեդալ ՀՀ նախագահի կողմից ուսուցչի օրվա կապակցությամբ կրթության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի և բազմամյա վաստակի համար։
🌈2007 թ. -”Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան” մեդալ ռեկտորի կողմից։
🌈2021 թ.-”Կրթության երախտավոր” հուշամեդալ` Երևանի կենտրոն տարածքի արհմիության կողմից։ Դպրոցի կառավարման և զարգացման գործում անմնացորդ ներդրումի համար։
🌈2021 թ. -”էրեբունի֊Երևան 2800” մեդալ` Երևանի քաղաքապետի կողմից` կրթության գործում ունեցած նշանակալի ավանդի, բեղմնավոր գործունեության և նվիրված աշխատանքի համար։
🌈2021 թ.- “Պատվո, Սիրո, Երախտիք”֊ի մեդալ` Երևանի Խ.Աբովյանի անվան հ 2 հիմնական դպրոցի կուռ կոլեկտիվի կողմից` նվիրվածության, սրտացավության, անաչառության, անեզր ներողամտության, դպրոցում 22֊ամյա անդուլ, դադար չունեցող ծառայություն իրականացնելու համար։
Բազմաթիվ պատվոգրեր, պետական կառավարման տարբեր մարմինների կողմից։
🌈2021-2026 թ.-
Պրովիզոր նկարիչ Լևոն Սարգսյանի անվան բժշկական քոլեջի ինստիտուցիոնալ բոլոր կարողությունների բարգավաճման համար, քոլեջի կառավարման խորհուրդը նրան շնորհել է Լևոն Սարգսյանի անվան պատվոգրով։
🌈29.05.2026 թ. -հոբելյանական տարեդարձ…
Կրկին ու կրկին Բարի տարեդարձ, ամենայն բարիք ու լավագույն մաղթանքներով պարուրված Բարին🥰
28/05/2026
🇦🇲 Շնորհավոր Մայիսի 28
🎉 1918թ. մայիսի 28-ին առաջին անգամ հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը: Մայիսի 28-ը հայ ժողովրդի փրկության և վերածննդի օրն է:
22/05/2026
🗓️20․05․2026թ․
🌀 Քոլեջի արտաքին կապերի և միջազգայնացման պատասխանատու Ա․Հակոբյանի ղեկավարությամբ, այսօր օնլայն տեղի ունեցավ հանդիպում մեր քոլեջի և Արթիկի հատուկ բժշկական քոլեջի մի խումբ ուսանողների միջև։ Քննարկվեցին մի շարք հարցեր․
🔹Ուսանողական խորհրդի անկախ գործառույթների վերաբերյալ։
🔹Ուսումնական գործընթացում իրականացվող լրացուցիչ, նախասիրական պարապմոնքների, գործող առարկայական խմբակների վերաբերյալ։
🔹Ուսումնառությանը փոխկապված հետազոտական աշխատանքների վերաբերյալ
🔹Իրենց կարծիքները փոխանակեցին քոլեջում իրականացվող միջոցառումնեի և ընդհանրապես ուսանողական առօրյայի մասին։
💙 Նրանց ողջունեց քոլեջի տնօրեն մանկավարժական գիտությունների թեկնածու Ի․Հակոբյանը և առաջարկեց կազմակերպել հանդիոպում Լևոն Սագսյանի անվան բժշկական քոլեջում։