21/07/2026
🌲 Այցելություն Դիլիջանի ազգային պարկ 🦌✨
Այցելեցինք «Դիլիջան» ազգային պարկ, որտեղ սովորողները ծանոթացան ոլորտի պատասխանատուների ամենօրյա բարդ աշխատանքին՝ անտառների պահպանմանը, որսագողության դեմ պայքարին և Կարմիր գրքում գրանցված բուսական ու կենդանական տեսակների հաշվառմանը։ 🌿🐾
Սակայն իսկական անակնկալը մեզ սպասում էր Ազնվացեղ եղջերուների բուծման կենտրոնում։ Ժամանակին Հայաստանի անտառներից գրեթե անհետացած այս վեհաշուք կենդանիներն այսօր այստեղ նոր կյանք են ստանում։ 📸
Սովորողները հնարավորություն ունեցան մոտիկից տեսնելու եղջերուներին, լսելու նրանց խնամքի և աստիճանաբար վայրի բնություն բաց թողնելու կարևորագույն ծրագրի մասին։ Սա լավագույն ապացույցն էր այն բանի, թե ինչպես կարող է մարդը սրբագրել իր անցյալի սխալները և վերականգնել բնության հավասարակշռությունը։ 💚🏞️
📌 Հիշեցնենք, որ մեր կրթօջախը մասնակցում է «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի կողմից նախաձեռնված «Սմարթ-էկրաններ՝ աշխարհացույցի դպրոցներին 2026» հեռանկարային մրցույթին։ 🏫🖥️
Մրցույթի շրջանակում կատարվում է «Քարտեզագրելով Հայաստանի բնության ապագան․ ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքները և դրանց դերն ու նշանակությունը կենսաբազմազանության մեջ — Ազգային պարկեր» թեմայով ուսումնական աշխատանքը։ ⛰️🌱🗺️
20/07/2026
❗️Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների
❗️Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների
Այն ծնողները, ովքեր երեխաներին հայտագրել են հանրակրթական դպրոցի առաջին դասարան, մինչև 2026 թվականի սեպտեմբերի 5-ը պետք է դիմում ներկայացնեն դպրոցի տնօրենին՝ երեխային տվյալ հաստատություն ընդունելու և ծնողի հետ պայմանագիր կնքելու նպատակով։
Դիմում ներկայացնել և պայմանագիր կնքել հնարավոր է երկու տարբերակով՝ էլեկտրոնային և թղթային։
🔸Դիմել էլեկտրոնային եղանակով
Եթե ծնողն ունի էլեկտրոնային ստորագրություն և Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում անցել է նույնականացում ԵՍԵՄ նույնականացման ազգային հարթակի միջոցով, ապա կարող է դիմումը և ապա պայմանագիրը ստորագրել էլեկտրոնային ստորագրության միջոցով։
🔸Դիմել թղթային եղանակով
Եթե ծնողը չունի էլեկտրոնային ստորագրություն և չի նույնականացել ԵՍԵՄ նույնականացման ազգային հարթակի միջոցով, ապա կարող է դիմումը դպրոց ներկայացնել թղթային եղանակով և պայմանագիրը ստորագրել առձեռն՝ թղթային տարբերակով։
Էլեկտրոնային ստորագրություն չունենալը որևէ դեպքում չի կարող խանգարել ծնողին՝ երեխային դպրոց ընդունելու գործընթացում։
Ուշադրություն․ 2026 թվականի սեպտեմբերի 5-ից հետո ինքնաշխատ եղանակով կչեղարկվեն այն երեխաների հայտերը, որոնց ծնողները դիմում չեն ներկայացրել։
Ուստի, խնդրում ենք դիմումները դպրոց ներկայացնել մինչև սեպտեմբերի 5-ը։
18/07/2026
🎒🌿
📍 Մեր առաջին կանգառը «Սևան» ազգային պարկի այցելուների կենտրոնն էր։
Այս ժամանակակից ու ինտերակտիվ կենտրոնում սովորողները, պարկի մասնագետների օգնությամբ, ծանոթացան Սևանա լճի նուրբ էկոհամակարգին, ջրի մակարդակի փոփոխության պատմությանն ու դրա հետևանքներին։ 🌊 Երեխաները մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրեցին լճի էնդեմիկ ձկնատեսակները 🐟 և հասկացան, թե ինչու է ջրի որակի պահպանումը կենսական հարց հայության համար։
🦅 Ճամփորդության ամենատպավորիչ պահերից էր այցը Նորաշենի որորների կղզի (պետական արգելավայր)։
Սա այն եզակի «խաղաղության գոտիներից» է, որտեղ մարդու տնտեսական գործունեությունն արգելված է, որպեսզի հայկական որորներն ու մյուս ջրլող թռչունները կարողանան անվտանգ բնադրել։ 🥚✨ Հեռադիտակներով թռչունների ազատ թռիչքին ու կյանքին հետևելը սովորողների համար իսկական էկոդաս էր բացօթյա պայմաններում։ 🔭💚
Հիշեցնենք, որ մենք մասնակիցն ենք «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի կազմակերպած «Սմարթ-էկրաններ՝ աշխարհացույցի դպրոցներին 2026» մրցույթին։ 🖥️💡
Այս օրերին մեր թիմն աշխատում է «Քարտեզագրելով Հայաստանի բնության ապագան․ ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքները և դրանց դերն ու նշանակությունը կենսաբազմազանության մեջ — Ազգային պարկեր» ուսումնական հետազոտության վրա։ 🗺️🌿
17/07/2026
📌ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
📢Երևանի Է. Թելմանի անվան հ. 13 հիմնական դպրոցը միանում է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությանը և հրավիրում է խոսակցական անգլերենի ազատ տիրապետողների, ովքեր կամավորության սկզբունքով կվարեն դպրոցի խոսակցական անգլերենի ակումբը։
📍Եթե ազատ տիրապետում եք խոսակցական անգլերենին և ցանկանում եք ձեր գիտելիքներով աջակցել սովորողներին՝ զարգացնելու նրանց հաղորդակցական հմտությունները, ապա սպասում ենք ձեզ։
👥 Կամավոր կարող են դառնալ՝
✔️ Ուսուցիչներ,
✔️ Բուհերի ուսանողներ,
✔️ Շրջանավարտներ,
✔️ Ծնողներ,
✔️ Բոլոր այն անձինք, ովքեր պատրաստ են իրենց ժամանակն ու փորձը ներդնել կրթության զարգացման գործում։
📚 Ակումբը կգործի 2026 թվականի սեպտեմբերից, շաբաթական 2 օր, անվճար հիմունքով։
🤝 Եկեք միասին ստեղծենք մի միջավայր, որտեղ անգլերենը կդառնա ոչ միայն առարկա, այլև կենդանի հաղորդակցություն, նոր ընկերություններ և նոր հնարավորություններ:
📍Ցանկացողները կարող են դիմել դպրոց մինչև հուլիսի 29-ը։
15/07/2026
🌿🌍 Մեր կրթօջախի սաներն ու ուսուցիչները հյուրընկալվել էին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն՝ իրականացվող հերթական կարևոր նախագծային աշխատանքի շրջանակում։
🗺️ Մենք մեծ ոգևորությամբ մասնակցում ենք «Սմարթ-էկրաններ՝ աշխարհացույցի դպրոցներին» մրցույթին, որի շրջանակում իրականացվում է «Քարտեզագրելով Հայաստանի բնության ապագան․ ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքները և դրանց դերն ու նշանակությունը կենսաբազմազանության մեջ-Ազգային պարկեր» թեմայով նախագծային աշխատանքին։
🎯 Նախագծի գլխավոր նպատակն է՝
▫️Բարձրացնել երեխաների բնապահպանական գիտակցությունը,
▫️Խթանել հետազոտական ու վերլուծական մտածողությունը,
▫️Ձևավորել ակտիվ մասնակցություն շրջակա միջավայրի պահպանության հարցերում։
Նախարարության համապատասխան ստորաբաժանումների մասնագետները ներկայացրել են՝
🏞️Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների՝ ազգային պարկերի, պետական արգելոցների, արգելավայրերի և բնության հուշարձանների դերն ու կարևորությունը,
🐟 Սևանա լճի էկոհամակարգը՝ ուշագրավ տեղեկություններ Սևանի ձկնաշխարհի, դրանց վերականգնման ու վերարտադրությանն ուղղված պետական միջոցառումների մասին։
👏 Շնորհակալություն ենք հայտնում Շրջակա միջավայրի նախարարությանը՝ մեր սաներին սիրով հյուրընկալելու, մասնագիտական արժեքավոր գիտելիքներով կիսվելու և նրանց էկո-նախաձեռնություններին աջակցելու համար։ 💚
09/07/2026
🌍🌿Շրջակա միջավայրի նախարարությունն ուսումնական ծրագրով նախատեսված նախագծային աշխատանքի շրջանակում հյուրընկալել էր մեր կրթօջախի սաներին և ուսուցիչներին։
🗺Մասնակցում ենք «Սմարթ-էկրաններ՝ աշխարհացույցի դպրոցներին» մրցույթին, որի շրջանակում իրականացվում է «Քարտեզագրելով Հայաստանի բնության ապագան․ ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքները և դրանց դերն ու նշանակությունը կենսաբազմազանության մեջ-Ազգային պատկեր» թեմայով նախագծային աշխատանքին։
Նախագծի նպատակն է աշակերտների շրջանում բարձրացնել բնապահպանական գիտակցությունը, խթանել հետազոտական մտածողությունը և ձևավորել ակտիվ մասնակցություն շրջակա միջավայրի պահպանության հարցերում։
Հանդիպում-քննարկմանը մասնակցել են նախարարության համապատասխան ստորաբաժանումների մասնագետները, որոնք աշակերտներին ներկայացրել են Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների՝ ազգային պարկերի, պետական արգելոցների, արգելավայրերի և բնության հուշարձանների դերն ու նշանակությունը, ինչպես նաև անդրադարձել դրանց պահպանության, բնապահպանական կրթության և հանրային իրազեկվածության կարևորությանը։
Նախարարության մասնագետներն աշակերտներին ներկայացրել են Սևանա լճի ձկնաշխարհի վերաբերյալ տեղեկություններ՝ կարևորելով դրանց դերը լճի էկոհամակարգերում և դրանց վերականգնման, վերարտադրության աշխատանքների վերաբերյալ միջոցառումները։
Մասնագետները նշել են, որ Հայաստանը տարածաշրջանի բազմազան բուսական ու կենդանական աշխարհով հարուստ երկիրն է, որի պահպանությունը բոլորիս պատասխանատվությունն է։
24/06/2026
📚✍️ Այսօր անցկացվում է 9-րդ դասարանների ավարտական քննությունը «Գրականություն և Հայաստանի պատմություն» (ինտեգրված էսսե, գրավոր) առարկայից։
✊🎓Հաջողություն ենք մաղթում մեր սաներին և բարձր արդյունքներ:
22/06/2026
❗️Հարգելի՛ ծնողներ, հունիսի 23–ից՝ ժամը 09:00-ից, մեկնարկում է 2026–2027 ուսումնական տարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ՝ հիմնական փուլը։
📢 Հարգելի՛ ծնողներ, սիրով տեղեկացնում ենք, որ հարցերի դեպքում կարող եք մոտենալ դպրոցի ընդունարան։
Հասցե՝ Սևանի փող., 132 շենք (Հ. Թումանյանի անվան հ. 32 դպրոց):
❗️Հարգելի՛ ծնողներ, հունիսի 23–ին՝ ժամը 09:00-ից, մեկնարկում է 2026–2027 ուսումնական տարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ՝ հիմնական փուլը։
Հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցիչների) համար։ Հայտագրում կիրականացվի նաև այն երեխաների համար, որոնց ծնողներից մեկը պատկանում է նշված խմբերից որևէ մեկին, իսկ մյուսը ՀՀ քաղաքացի է։ Համակարգը բաց է նաև ազգային փոքրամասնություններին պատկանող երեխաների համար, որոնց ծնողները ցանկանում են հայտագրել երեխաներին հայերենով ուսուցմամբ դասարաններում։
✅Հունիսի 30-ին՝ ժամը 09:00-ից, հայտագրում կիրականացվի ռուսերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության համար, որը նախատեսված է օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցիչների) երեխաների համար։ Այս կարգավորումը գործում է նաև այն երեխաների համար, որոնց ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, մյուսը՝ ոչ, ինչպես նաև ծնողներից մեկն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ է, և երեխան պետք է հաճախի ռուսերենով ուսուցմամբ դասարան՝ ծնողների ընտրությամբ։
Երկյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը որևէ հանրակրթական ուսումնական հաստատությունում ապահովում է մյուս երեխաների ընդունելությունը նույն հաստատություն՝ անկախ լիցենզիայով տրված տեղերի քանակից։
Հայտագրումն իրականացվելու է առցանց՝ երկու քայլով:
✅Քայլ 1 – Մուտք գործեք https://my.emis.am/ հարթակ և բացեք օգտատիրոջ էջը: Մանրամասն քայլերը ներկայացված են «Գրանցում my.emis.am» տեսաուղեցույցում:
✅Քայլ 2 – Եթե արդեն անցել եք նույնականացում և https://my.emis.am/ հարթակում ունեք էջ, ապա սպասեք հայտագրման մեկնարկին, որպեսզի ընտրեք դպրոցը: Հայտագրման քայլերը ներկայացված են «Առաջին դասարանի հայտագրում» տեսաուղեցույցում:
Հաշվի առնելով, որ գրանցումը ժամանակատար է, մեկ անգամ ևս խորհուրդ ենք տալիս բոլոր ծնողներին՝ մինչև հայտագրման մեկնարկը գրանցվել և անցնել նույնականացում https://my.emis.am/ համակարգում, որպեսզի հայտագրման համակարգի բացվելուց անմիջապես հետո հնարավոր լինի երեխային արագ գրանցել նախընտրելի դպրոցում:
Միաժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել, որ նույն օգտահաշվից տարբեր սարքերով հնարավոր չի լինելու միաժամանակ մուտք գործել համակարգ և հայտագրել նույն երեխային, ուստի հորդորում ենք հայտագրումն իրականացնել մեկ օգտահաշվից, մեկ համակարգչով։
Ավելին՝ https://escs.am/am/news/37090
17/06/2026
📚✍️ Այս պահին անցկացվում է 9-րդ դասարանների ավարտական քննությունը «Օտար լեզու» (բանավոր) առարկայից։
Մաղթում ենք բոլոր աշակերտներին հաջողություն և բարձր արդյունքներ։ 🎓✨
11/06/2026
📝 📚Մեկնարկեց 9-րդ դասարանների ավարտական քննությունը «Մաթեմատիկա» առարկայից։
✊ Հաջողություն ենք մաղթում մեր սաներին: