ԱՀԱԸ Երևանի ՀԱԹ ցերեկային կենտրոն

ԱՀԱԸ Երևանի ՀԱԹ ցերեկային կենտրոն

Share

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Երևանի Հա? AMAA Tutorial Center in the South-Western District of Yerevan

Photos from ԱՀԱԸ Երևանի ՀԱԹ ցերեկային կենտրոն's post 02/07/2021

Ցերեկային կենտրոնի մանուկները և պատանիները, ովքեր մեր երկրի ապագան են, առիթ ունեցան քայլելու անցյալի էջերով և տպավորվել հայի ոգով, արվեստով, գիտությամբ, հավատքով ու կերտած պատմությամբ,,,

#Աստղադիտարան
#Սաղմոսավանք
#Տառերիպուրակ
#Ամբերդ

Photos from ԱՀԱԸ Երևանի ՀԱԹ ցերեկային կենտրոն's post 22/04/2021

Հատված ՀԱԹ Ցերեկային կենտրոնի առօրյայից, թե ինչպես են երեխաները սովորում կիրառել անգլերենը գործնականում։🥰🤗🤓

03/05/2020

Սիլվին մեր ցերեկային կենտրոնի սաներից է, ով իր օրինակով ցույց է տալիս, որ անկարելի բան չկա, երբ հավատքդ առ Աստված մեծ է...
Այսօր նա արդեն կարողանում է ինքնուրույն քայլել, երբ ժամանակ առաջ կանգնելն անգամ անհաղթահարելի դժվարություն էր...
♥️♥️♥️♥️♥️♥️♥️♥️♥️♥️
Հիանում ենք քո համառությամբ, պայքարի ոգով և հավատքով...
🤗🤗🤗🤗🤗🤗🤗🤗🤗🤗
Երբ հավատքն աճում է, «չ» նախդիրը վերանում է...

06/12/2019

Յուրաքանչյուր երազանք հակված է իրականանալու, եթե նրան տաս թևեր ճախրելու համար

Photos from ԱՀԱԸ Երևանի ՀԱԹ ցերեկային կենտրոն's post 02/12/2019

Ատամնաբույժ Տիգրան Տիգրանյանը արդեն հասցրել է դառնալ կենտրոնի սպասված հյուրը։
Այսուհետ՝ յուրաքանչյուր ուրբաթ, կենտրոնի երեխաները կստանան օգտակար տեղեկություններ ատամների առողջության ու խնամքի մասին։🦷🦷🦷🦷😁😁😁😁

Photos from ԱՀԱԸ Երևանի ՀԱԹ ցերեկային կենտրոն's post 21/10/2019

Յուրաքանչյուր մասնագետի համար անասելի ուրախություն է տեսնել աշխատանքի դրական արդյունքը։
Տարիներ առաջ՝ նոր ձևավորված ՀԱԹ ցերեկային կենտրոնում ունեինք մի խումբ խելացի և նպատակասլաց երեխաներ, որոնց, գիտելիքի հետ մեկտեղ, փոխանցում էինք մեր սերն ու հոգատարությունը։
Եվ, ահա այսօր, մենք նրանց տեսնում ենք այժմյան կենտրոնում՝ որպես կամավորներ։ Հպարտությամբ հետևում ենք,թե ինչպիսի կազմակերպվածությամբ և ոգևորությամբ են կատարում ծառայությունը՝ փոխանցելով երեխաներին իրենց մեջ եղած սերն ու բարությունը։ Կենտրոնի երեխաները արդեն հասցրել են ճանաչել և սիրել մեր խելացի աղջիկներին.......... Ահա՛ նրանց անունները. Սիլվարդ Հովհաննիսյան, Արեգա Դումանյան և Լաուրա Դավթյան

Photos from ԱՀԱԸ Երևանի ՀԱԹ ցերեկային կենտրոն's post 14/10/2019

Մեծ բավականություն է տեսնել երեխաներին՝ բնության և շրջակա միջավայրի հանդեպ սիրով և հոգածությամբ լցվելիս։
Մեզ մոտ մաքրության օրերը դարձել են սպասված, քանի որ բացահայտում ենք նոր գույներ, վայելում՝ ուրախություն և ջերմություն🥰🥰🥰

Photos from ԱՀԱԸ Երևանի ՀԱԹ ցերեկային կենտրոն's post 09/02/2019

Մարտիրոս Սարյանի տունն իր կտավների գույների պես ջերմ էր ու տաք։ Անսահման երջանկություն է, երբ կարող ես տեսնել այդքան պարզ և, միևնույն ժամանակ, այդքան խոսուն կտավներ....
Երեխաների հիացմունքն այնքան մեծ էր հատկապես այն պահին, երբ տրվեց առիթ՝ գունավորել վարպետի նկարները իր իսկ աշխատասենյակում։
Շատ բան տեսանք և սովորեցինք այդ օրը, երբեք չենք մոռանա այն ջերմությունը, որ գրկել էր բոլորիս...

Photos from ԱՀԱԸ Երևանի ՀԱԹ ցերեկային կենտրոն's post 21/01/2019

ԵՍ ՈՒՆԵՄ ԵՐԱԶԱՆՔ...Այսօր Մարտին Լյութեր Քինգի այս խոսքերը մեզ թերթել տվեց պատմության այն էջերը, որոնք լեցուն էին անսահման հավատքով, անկոտրունությամբ, սպասումով և պայքարով... Նրա կերպարից խրախուսված՝ մանուկները լցվեցին խիզախությամբ և նպատակաուղղվեցին դեպի երազանքների իրականացում...
ԱՄՆ-ն այսօր տոնում է իր հերոսի ծնունդը...

Photos from ԱՀԱԸ Երևանի ՀԱԹ ցերեկային կենտրոն's post 13/01/2019

Շնորհավոր Հին Նոր Տարի :)
Որոշ կադրեր մեր Ամանորյա միջոցառումից ;)

Photos from ԱՀԱԸ Երևանի ՀԱԹ ցերեկային կենտրոն's post 26/11/2018

Այս տարի աշունը մեզ նոր գիտելիքներ և փորձառություն տվեց: Բացի այն, որ ամբողջ երեք ամիսների ընթացքում մեզ ուսումնական գիտելիքներ տվեց, նաև աշնանամուտին հետաքրքիր միջոցառման շրջանակներում մեզ սովորեցրեց իր բերքառատ լինելու գաղտնիքը: Այդ միջոցառման մասնակիցներին տրվեց հնարավորություն իրենց իսկ ձեռքերով համեղ հյուրասիրություն պատրաստել բոլոր ներկաների համար: Դե իսկ հետո նորից սովորելու պահն էր, այս անգամ արդեն, թե ի՞նչու է կարևոր լվանալ ձեռքերը, մրգերն ու բանջարեղենները, ի՞նչ վնասակար դեր ունեն մանրէները մեր օրգանիզմում, ինչու՞ է կարևոր վիտամիններով հարուստ սնվելը, և մի ամբողջ շարք տեղեկություն վիտամինների մասին:
Մինչ երեխաները կպատրաստեին հյուրասիրությունը՝ ծնողները մասնակցեցին Արտ-թերապևտիկ քննարկման՝ նկարելով մետաֆորիկ ինքնանկար: Թեստի մեկնությունը բացահայտումներով լի էր բոլոր ծնողների համար: Քննարկման ավարտին բոլորն ունեին մեկ նպատակ. իրենց երեխայի ներաշխարհ փոխանցել միայն կառուցողական խոսք և հաջողակ դառնալու զենքեր:
Ծրագրի ավարտին բոլորին սպասվում էին ձեռքեր, որոնք վեր էին պարզված գոհանալու համար, և այդ ձեռքերի վրա պետք է գրվեր այն ամենը, ինչի համար գոհանում ենք… Ծրագիրն ավարտվեց, բայց գոհության մթնոլորտն այնքան թանձր էր, որ շարունակեց մնալ մեզ հետ:

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Raffi 35/1
Yerevan
0030

Opening Hours

Monday 13:00 - 18:00
Tuesday 13:00 - 18:00
Wednesday 13:00 - 18:00
Thursday 13:00 - 18:00
Friday 13:00 - 18:00