11/11/2020
Don't miss the deadline 👨🎓👩🎓 HMC (Headmasters’ and Headmistresses’ Conference) ԿՐԹԱԹՈՇԱԿ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՆՎՃԱՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ դպրոցականներին Անգլիայում ուսումը (A-level) շարունակելու համար:
👨🎓👩🎓 HMC (Headmasters’ and Headmistresses’ Conference) ԿՐԹԱԹՈՇԱԿ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՆՎՃԱՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ դպրոցականներին Անգլիայում ուսումը (A-level) շարունակելու համար:
🔈 Ծրագիրը հնարավորություն է տալիս Հայաստանի դպրոցականներին շարունակելու իրենց ուսումը 🇬🇧 Բրիտանիայի լավագույն մասնավոր դպրոցներում։
✅ Դիմորդները պետք է բավարարեն հետևյալ պահանջները`
• լինեն ՀՀ քաղաքացի,
• լինեն 15-17 տարեկան աշակերտներ՝ 2021 թվականի սեպտեմբերին պետք է լրացած լինի 16 տարեկանը,
• գերազանց տիրապետեն անգլերեն լեզվին,
• ունենան բարձր առաջադիմություն,
• ծնողների եկամուտը միասին չպետք է գերազանցի GBP 30000։
✅ Մրցույթը բաղկացած է հետևյալ փուլերից՝
• Գրանցում,
• Անգլերեն լեզվի գրավոր քննություն (նոյեմբերին),
• Անգլերեն լեզվի քննությունը հաղթահարած մասնակիցների փաստաթղթերի ընդունում,
• Հարցազրույց (հունվարին)։
💲 Բոլոր փուլերը բարեհաջող անցած մասնակիցներին կշնորհվի կրթաթոշակ՝ GBP 30000-40000, որը հոգում է դպրոցի վարձը, դպրոցում կացությունը, սնունդը։
❗️ Ծրագիրը չի հոգում վարչական ծախսերը, վիզայի ծախսերը և ավիատոմսի գումարը։
⏰ Քննությանը մասնակցելու համար գրանցվելու վերջնաժամկետն է 2020թ. նոյեմբերի 30-ը:
👉 Գրանցվելու համար կարող եք այցելել «Գաուդեամուս» կենտրոնի գրասենյակ։ Գրանցման համար անհրաժեշտ է մասնակցի անձնագրի պատճենը և 10000 ՀՀ դրամ քննությանը մասնակցության վճար։
🗺 Հասցե՝ 42 Թումանյան, Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի առաջին հարկ
📞 Հեռ.՝ 091499944, 094535493