24/06/2026
24.06.2026 «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների ինտեգրված #էսսե
Լեոնիդ Ազգալդյանի անվան հ. 200 հիմնական դպրոց
24/06/2026
24.06.2026 «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների ինտեգրված #էսսե
21/06/2026
#ԱռաջինԴասարան
❗️Հարգելի՛ ծնողներ, հունիսի 23–ին՝ ժամը 09:00-ից, մեկնարկում է 2026–2027 ուսումնական տարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ՝ հիմնական փուլը։
Հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցիչների) համար։ Հայտագրում կիրականացվի նաև այն երեխաների համար, որոնց ծնողներից մեկը պատկանում է նշված խմբերից որևէ մեկին, իսկ մյուսը ՀՀ քաղաքացի է։ Համակարգը բաց է նաև ազգային փոքրամասնություններին պատկանող երեխաների համար, որոնց ծնողները ցանկանում են հայտագրել երեխաներին հայերենով ուսուցմամբ դասարաններում։
✅Հունիսի 30-ին՝ ժամը 09:00-ից, հայտագրում կիրականացվի ռուսերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության համար, որը նախատեսված է օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցիչների) երեխաների համար։ Այս կարգավորումը գործում է նաև այն երեխաների համար, որոնց ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, մյուսը՝ ոչ, ինչպես նաև ծնողներից մեկն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ է, և երեխան պետք է հաճախի ռուսերենով ուսուցմամբ դասարան՝ ծնողների ընտրությամբ։
Երկյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը որևէ հանրակրթական ուսումնական հաստատությունում ապահովում է մյուս երեխաների ընդունելությունը նույն հաստատություն՝ անկախ լիցենզիայով տրված տեղերի քանակից։
Հայտագրումն իրականացվելու է առցանց՝ երկու քայլով:
✅Քայլ 1 – Մուտք գործեք https://my.emis.am/ հարթակ և բացեք օգտատիրոջ էջը: Մանրամասն քայլերը ներկայացված են «Գրանցում my.emis.am» տեսաուղեցույցում:
✅Քայլ 2 – Եթե արդեն անցել եք նույնականացում և https://my.emis.am/ հարթակում ունեք էջ, ապա սպասեք հայտագրման մեկնարկին, որպեսզի ընտրեք դպրոցը: Հայտագրման քայլերը ներկայացված են «Առաջին դասարանի հայտագրում» տեսաուղեցույցում:
Հաշվի առնելով, որ գրանցումը ժամանակատար է, մեկ անգամ ևս խորհուրդ ենք տալիս բոլոր ծնողներին՝ մինչև հայտագրման մեկնարկը գրանցվել և անցնել նույնականացում https://my.emis.am/ համակարգում, որպեսզի հայտագրման համակարգի բացվելուց անմիջապես հետո հնարավոր լինի երեխային արագ գրանցել նախընտրելի դպրոցում:
Միաժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել, որ նույն օգտահաշվից տարբեր սարքերով հնարավոր չի լինելու միաժամանակ մուտք գործել համակարգ և հայտագրել նույն երեխային, ուստի հորդորում ենք հայտագրումն իրականացնել մեկ օգտահաշվից, մեկ համակարգչով։
Ավելին՝ https://escs.am/am/news/37090
21/06/2026
ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆ🇦🇲1942֊1992 #Հունիսի 21 #🇦🇲ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ ՀԱՎԵՐԺ ԿՀԻՇԵՆ ԱԶԳԱԼԴՅԱՆԱԿԱՆ ՀԵՐՈՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ🇦🇲ՓԱ՜ՌՔ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ🇦🇲
19/06/2026
✍️
🔠 #Անգլերեն
📚 #ՌուսացԼեզու
15/06/2026
15.06.2026 #Բնագիտություն
11/06/2026
11.06.2026 #Մաթեմատիկա
02/06/2026
02.06.2026 #ՀայոցԼեզու
02/06/2026
📢 Ուշադրություն #Փոփոխություն
#Հայտագրում #ԱռաջինԴասարան
Շնորհավոր Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ը 🎉
Մարդը միշտ հոգով Երեխա է💓
Մաղթում ենք բոլոր երեխաներին անհոգ ու գունեղ օրեր, ժպիտներ🤗
Թող նրանց աչքերում միշտ փայլի երջանկության լույսը ✨✨
| Monday | 08:30 - 16:00 |
| Tuesday | 08:30 - 16:00 |
| Wednesday | 08:30 - 16:00 |
| Thursday | 08:30 - 16:00 |
| Friday | 08:30 - 16:00 |