📢Պանելային քննարկում կին գործարարների համար նվիրված կնոջ ներքին ուժին, հոգեբանական բարեկեցությանն ու ինքնախնամքին
Հունիսի 13-ին BS COSMO WOMEN-ի շրջանակներում MindSkill Training Academy հիմնադիր՝ Սեդա Վարդանյանը կխոսի գործարար կնոջ խնդիրների, հավասարակշռության, և, ամենակարևորը, ինքնախնամքի գործիքների մասին
MindSkill training academy
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from MindSkill training academy, Educational consultant, 15 Movses Khorenatsi St. (Republic Square), Yerevan.
🚀Խթանում ենք կազմակերպությունների աճը՝ փափուկ հմտությունների թրեյնինգների միջոցով, իրականացնում է կուրսեր մասնագետների համար։
🤝Վստահված տեղական միջազգային առաջատար կառույցների կողմից։
01/06/2026
🎾 Թրեյնինգն էլ է երբեմն երեխանալու առիթ։
Այն պահը, երբ թույլ ես տալիս քեզ մի փոքր դուրս գալ սովորած «լուրջ մեծի» դերից, փորձել նոր բան, խաղալ, ստեղծագործել, ծիծաղել կամ պարզապես լինել ինքնաբուխ։
Հաճախ մենք մարդկանց տեսնում ենք իրենց պաշտոնների, դերերի, պարտականությունների և արդյունքների միջոցով։ Բայց յուրաքանչյուր մեծահասակի ներսում շարունակում է ապրել նաև այն «երեխան», որը հետաքրքրվում է, զարմանում, փորձում ու սովորում։
Թերևս հենց այդ պատճառով է, որ լավ թրեյնինգները միայն գիտելիք չեն փոխանցում։ Դրանք մարդկանց հնարավորություն են տալիս մի պահ դուրս գալ առօրյա դերերից և վերադառնալ իրենց կենդանի, ստեղծագործ ու հետաքրքրասեր մասին։
Իսկ դա հոգեկանի համար ոչ միայն զարգացում է, այլ նաև ուրախության և ներքին հարստացման կարևոր աղբյուր։
Երեխաների պաշտպանության օրվա առթիվ մաղթում եմ, որ մենք բոլորս կարողանանք երբեմն կապ պահպանել մեր այդ մասի հետ։ Եվ թույլ տանք թրեյնինգներին այդ մասը մեր ներսում բացել 😌
#ԵրեխաներիՊաշտպանությանՕր
#ՀոգեկանԱռողջություն
21/05/2026
🌎 World Health Organization (WHO) հետ համագործակցությունը շուրջ 4 տարի, արժեքների հանդիպման տարածք է։
MindSkill training academy հիմնադիր Seda Vardanyan-ը մասնակցել է բազմաթիվ ծրագրերի իրականացմանը՝ թրեյնինգներ, մասնագետների վերապատրաստումներ, իրազեկման և համայնքային նախաձեռնություններ։
Եվ այս ճանապարհին ամենակարևորը եղել է ոչ միայն ծրագրերի ծավալը, այլ ընդհանուր մոտեցումը՝ մարդակենտրոն մտածողությունը, պատասխանատվությունը և իրական ազդեցություն ստեղծելու ձգտումը։
🤝Մեզ համար սա պարզապես համագործակցություն չէ, այլ ընդհանուր արժեքներով կառուցված աշխատանք է, որտեղ կարևոր է ոչ միայն ի՞նչ ենք անում, այլ ինչպե՞ս ենք անում։
12/05/2026
🇪🇺 Եվրոպայի օրվա շրջանակում՝ MindSkill Training Academy-ի հիմնադիր Սեդա Վարդանյանը, համագործակցելով WHO Armenia-ի հետ, իրականացրեց հոգեկան առողջությանը նվիրված իրազեկման նախաձեռնություն։
Մեր տաղավարին մոտեցող մարդկանց հետ խոսեցինք՝
▫️սթրեսի կառավարման,
▫️կյանքի բալանսի,
▫️հոգեկան առողջության պահպանման,
▫️և ներքին ռեսուրսների վերականգնման մասին։
Օրվա կարևոր հատվածներից էր նաև տարեցների համար իրականացված հոգեկրթող և հոգեզարգացնող թրեյնինգը, որտեղ ստեղծվեց ջերմ, վստահելի ու կենդանի միջավայր՝ խոսելու զգացմունքների, կյանքի փորձի և հոգեբանական բարեկեցության մասին։
Հոգեկան առողջությունը կարևոր է։
Շնորհակալություն բոլորին, ովքեր կանգ առան, լսեցին, կիսվեցին ու մասնակցեցին 🌿
🤝Շնորհակալություն WHO (Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը) վստահության համար
MentalWellbeing MindBalance Armenia ՀոգեկանԱռողջություն Սթրես
05/05/2026
Երբ մոտիվացիան գալիս է ոչ թե «պետք է»-ից, այլ ներսի իրական կարիքից սկսվում է փոփոխությունը։
Իսկ երիտասարդների համար առավել կարևոր է հենց այս տարիքային փուլում կանգ առնել և նայել սեփական մոտիվացիայի խորքը։
Ու մտածելու կարևոր հարցերի մասին.
Ի՞նչի մասին է իր մոտիվացիան, ի՞նչն է իրեն կանգնեցնում, ի՞նչն է իրեն տանում առաջ, և ամենակարևորը, ինչպե՞ս սկսել գործել, երբ ներսում դեռ կասկած կա։
Սա պարզապես թրեյնինգ չէր։
Սա հանդիպում էր սեփական հնարավորությունների հետ։
Եթե դու էլ ես ուզում ոչ թե ոգեշնչվել մի քանի ժամով, այլ իրականում փոխել քո ներսի դիրքը, ապա առաջիկայում կունենանք բաց թրեյնինգ այս թեմայով։
🤝 Համագործակցություն «Ինտելեկտ» ակումբի հետ
#ԵրիտասարդներիԶարգացում
#ԻրականՄոտիվացիա
01/05/2026
Աշխատանքը պարզապես պարտականություն չէ․ դա տարածք է, որտեղ մարդը կարող է իրագործել իրեն, իր տաղանդը և ներուժը։
Մաղթում ենք, որ յուրաքանչյուրիդ աշխատանքը դառնա ոչ միայն եկամտի աղբյուր, այլ նաև ինքնադրսևորման ճանապարհ։
Թող ձեր կարողությունները ավելի տեսանելի դառնան, ձեր տաղանդները՝ պահանջված, իսկ ձեր ներդրումը՝ արժևորված։
Երբ մարդը սկսում է իր տեղը գտնել իր աշխատանքում, նա ոչ միայն զարգանում է որպես մասնագետ, այլ նաև ապրում է ավելի լիարժեք ու իմաստավորված կյանք։
Թող ձեր աշխատանքը լինի այն տարածքը, որտեղ դուք «ձեր տեղում եք»։
#աշխատավորներիօր
#ինքնաիրացում
15/04/2026
🙌 Ուրախ ենք կիսվել մի կարևոր շնորհակալագրով
am և .am հարթակներից՝ մեր ներդրման համար կրթական և թրեյնինգային ոլորտում, ինչը մեր բազմամյա համագործակցության մասին է։
📚Մենք հավատում ենք, որ կրթությունը պարզապես գիտելիք չէ, այլ միջավայր է, որտեղ ձևավորվում է առողջ և արարող անձ:
🤝Շնորհակալություն մեր գործընկերներին վստահության համար։
Շարունակում ենք ստեղծել տարածք, որտեղ զարգացումը դառնում է փորձառություն, ոչ միայն տեղեկատվություն։
👉Կին-աշխատանք-մայրություն ու էլի դերեր և վիճակներ, որոնք շատ հաճախ հակադիր են իրար։
❔Որո՞նք են դրանք, ինչպե՞ս են ապրվում։
❔Ինչո՞վ են օգնում և ինչո՞վ խանգարում։
Հարուստ ինսայթներով և խորը ինքնաճանաչողության օր նախակրթարանի թիմի և ծնողական համայնքի համար։
🎁 Թրեյնինգը լավագույն նվերն է։
🤝Շնորհակալություն համագործակցության համար։
01/04/2026
❔Ամեն ինչ սկսվում է հարցից
MindSkill Training Academy-ն հոգեուսուցման և հոգեկրթման հարթակ է, որտեղ բիզնեսը և անհատը զարգացնում են ամենակարևոր մարդկային հմտությունները։
Որպես հոգեբան-թրեյներ՝ ես միշտ ասում եմ , որ փափուկ հմտությունները կամ ավելի նորաձև ասած soft skills-ը ոչ միայն կարողություններ են, դրանք ներքին հարցեր են, որոնց պատասխանները որոշում են մեր վարքը և արդյունքները։
Օրինակ՝
🔹 Սթրեսակայունություն
ոչ թե պարզապես «դիմանալու կարողություն», այլ հարց՝
Ի՞նչն է քեզ սթրեսում, ո՞րն է քո խոցելի «կոճակը»Ինչպե՞ս ես դիմանում։
Ճնշման տակ փակվու՞մ ես, թե հավաքվում:
Դիմանու՞մ եմ լռելով ու կուտակելով, թե՞ առողջ ձևով արտահայտում եմ լարվածությունս…
🔹 Հաղորդակցման կոմպետենտություն
ոչ թե պարզապես «լավ խոսելու ունակություն», այլ հարց՝
Ինչպե՞ս ես շփվում մարդկանց հետ։
Լսու՞մ ես հասկանալու համար, թե՞ պատասխանի։
Արտահայտու՞մ ես քո կարծիքը հստակ ու հարգանքով, թե՞ կուտակում ու պայթում։
Կարողանում ե՞ս տարբերել ի՞նչ տիպի մարդու հետ ես շփվում և ինչպե՞ս նրա հետ արդյունավետ շփվել….
Այս հարցերը բացում են իրական զարգացումը։
Հմտությունը սկսվում է գիտակցումից, և հենց գիտակցումն է, որ փոխում է արդյունքները։
Մենք օգնում ենք ոչ միայն «իմանալ», այլ՝ հարցնել ճիշտ հարցերը, տեսնել պատասխանները և փոխել վարքը՝ դարձնելով քեզ ավելի արդյունավետ և կայուն։
Եվ մենք ունենք մեկ ուղի դա անելու՝ թրեյնինգային ձևաչափը, որում մարզում ենք ամենաթանկը կյանքի համար։
CommunicationSkills
GrowthMindset
🌸 Կանանց միամսյակի իմաստալից նվեր դարձան 3 թրեյնինգները՝ թիմի և ծնողական համայնքի համար։
🤝Համագործակցություն -ի հետ և պատմությունը սկսում է դեռևս 2017 թվականից՝ թիմի վերապատրաստման դասընթացներից մինչ այսօր։
🙌 Շնորհակալ ենք վստահության համար
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Website
Address
15 Movses Khorenatsi St. (Republic Square)
Yerevan
0010