14/05/2026
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի համատեղ ջանքերով կազմակերպվում է իրանցի մեծանուն բանաստեղծ Ֆիրդուսիի մեծարման և պարսից գրականության միջազգային օրվան նվիրված գիտաժողով՝ «Իրանի գրական ժառանգությունը և Ֆիրդուսին» խորագրով։
Գիտաժողովը տեղի կունենա ս․թ․ մայիսի 15-ին, ժամը՝ 10։30, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Ֆիրդուսիի անվան դահլիճում (218 լս․)։
Մուտքն ազատ է։ Աշխատանքային լեզուներ՝ հայերեն և պարսկերեն։
Գիտաժողովի ծրագիրը՝ մեկնաբանություններում։
15/03/2026
Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված հայ իրանագիտության նշանակալի ձեռքբերումներից մեկին։ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանին շնորհվել է Իրանի պարսկերենի և պարսից գրականության ակադեմիայի պատվավոր անդամի կոչում։
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանին շնորհվել է Իրանի պարսկերենի և գրականության ակադեմիայի պատվավոր անդամի կո
Մարտ 1, 2026 Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված հայ իրանագիտության նշանակալի ձեռքբերումներից մե...
11/12/2025
Իրանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի պատգամավորների պատվիրակությունը այցելել է ԵՊՀ Իրանագիտության ամբիոն։
Երևանի պետական համալսարանի Իրանագիտության ամբիոնը հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի պատգամավորների պատվիրակությանը։ Այցի նպատակն էր խորացնել հայ–իրանական ակադեմիական համագործակցությունը, քննարկել համատեղ ծրագրերի զարգացման հեռանկարները և ծանոթանալ ԵՊՀ–ում իրականացվող իրանագիտական կրթական և գիտական գործընթացներին։
Պատվիրակության անդամներին դիմավորել են ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ պրոֆ. Վ. Ոսկանյանը, դասախոսներն ու ուսանողները։ Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են մշակութային դիվանագիտության, կրթական փոխանակումների, ուսանողական ծրագրերի և գիտական համագործակցության ընդլայնման հնարավորություններին։
Իրանի խորհրդարանի ներկայացուցիչները բարձր են գնահատել ԵՊՀ–ում իրանագիտության զարգացման ընթացքը՝ ընդգծելով, որ Հայաստանի մայր բուհը տարածաշրջանի կարևոր գիտակրթական օջախն է, որտեղ իրանագիտական ուսումնասիրությունները կայուն և նշանակալի ավանդ ունեն։
Իրանագիտության ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը ներկայացրել է իրականացվող հետազոտական նախագծերը, ինչպես նաև առաջիկա ծրագրերը, որոնց շրջանակում նախատեսվում են համատեղ գիտաժողովներ, գրական ու մշակութային ծրագրեր, ուսանողների և դասախոսների փոխայցեր։
Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են նման ձևաչափի այցերի շարունակականությունը՝ համոզմունք հայտնելով, որ հայ–իրանական կրթական և մշակութային կապերի ամրապնդումը կնպաստի երկկողմ համագործակցության նոր որակի ձևավորմանը։
04/12/2025
ԵՊՀ-ում եվրոպական առաջատար բուհերի իրանագետ ուսանողների համար օտար լեզվով ուսուցմամբ հերթական դասընթացի շրջանակներում ԵՊՀ Իրանագիտության ամբիոնում ավարտվել է արտասահմանցի ուսանողների՝ «Պարսից լեզվի և տարածաշրջանային ուսումնասիրությունների» դասընթացը:
Դասընթացի ավարտին ուսանողներին շնորհվել են վկայականներ:
29/09/2025
Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում կայացավ հանդիսավոր հանդիպում՝ նվիրված ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի դիվանագիտական առաքելության ավարտին։
Միջոցառման ընթացքում հնչեցին ջերմ խոսքեր և գնահատանքի ելույթներ, որոնցում ընդգծվեց հայ-իրանական բարեկամական կապերի կարևորությունը և համալսարանական համագործակցության նշանակալի դերը։
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանը և նույն ամբիոնի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը բարձր գնահատեցին դեսպանի անձնական ներդրումը հայ-իրանական գիտակրթական համագործակցության խորացման և փոխադարձ ըմբռնման ամրապնդման գործում։ Նրանց խոսքերով՝ դեսպան Մեհդի Սոբհանին կարևոր օղակ է հանդիսացել երկու երկրների գիտական ու մշակութային կապերի զարգացման ճանապարհին։
Իր խոսքում Մեհդի Սոբհանին շնորհակալություն հայտնեց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետին և մասնավորապես իրանագիտության ամբիոնին՝ տարիների արդյունավետ համագործակցության, փոխադարձ հարգանքի և ակադեմիական ջերմ մթնոլորտի համար։ Նա ընդգծեց, որ հայաստանյան իր փորձառությունը հարուստ ու անմոռանալի էջ է իր դիվանագիտական գործունեության մեջ։
Հանդիպումը ևս մեկ անգամ հաստատեց, որ Երևանի պետական համալսարանը և Իրանի Իսլամական Հանրապետությունը կարևորում են գիտակրթական կապերի շարունակական զարգացումն ու խորացումը։
20/09/2025
Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանն ընդգծեց և մեծապես արժևորեց ԵՊՀ-ի և Քեմբրիջի համալսարանի երկարամյա համագործակցությունը։
«Արդեն մի քանի տարի է, ինչ մեր ֆակուլտետը սերտորեն համագործակցում է Քեմբրիջի համալսարանի հետ պարսից լեզվի և իրանագիտության դասավանդման ոլորտում։ Այդ համագործակցության շրջանակում ծնվեց գաղափարը՝ սույն գիտաժողովի 5-րդ նստաշրջանը (որը մինչ այժմ անցկացվում էր բացառապես Քեմբրիջում) կազմակերպել ԵՊՀ-ում։ Սա շատ լավ հնարավորություն է մեր ուսանողների համար՝ ծանոթանալու միջազգային իրանագիտական դպրոցներին և հասկանալու ոլորտի նորագույն ուղղությունները»,- մատնանշեց նա։
Իրանագիտությունը՝ ԵՊՀ-ն և Քեմբրիջի համալսարանը կապող օղակ․ մեկնարկել է պարսից լեզվի և գրականության ուսուցմանը նվիրված միջազգային գիտա
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի նախաձեռնությամբ մեկնարկել է Պարսից լեզվի և գրականության ուսուցման միջազգային 5-րդ գիտաժողովը, որն անցկացվո...
17/09/2025
Քեմբրիջի համալսարանի՝ պարսից լեզվի և գրականության ուսուցմանը նվիրված հեղինակավոր միջազգային գիտաժողովը արդեն Հայաստանում է՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում։
Ս․թ․ սեպտեմբերի 18-19-ին, ժամը 09։00-ից, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի և Քեմբրիջի համալսարանի համատեղ ջանքերով մեկնարկելու է «Պարսից լեզվի և գրականության դասավանդման 5-րդ միջազգային գիտաժողովը»:
Գիտաժողովի օրակարգը՝ https://drive.google.com/file/d/1d5Pn5YobJSA3gd4ZBjWD1jn2BZ_4JoQd/view?usp=sharing։
Conference programme - Updated 03 September.pdf
06/09/2025
Իրանցի մանկագիր Ահմադ Աքբարփուրի այցը ԵՊՀ Իրանագիտության ամբիոն։