Հոգևոր Մտածողը

Հոգևոր Մտածողը

Share

Ոսկին փորձվում է կրակի մեջ, իսկ մարդը՝ տառապանքների բո?

14/11/2023

Ո՞վ է Նա

📌 Կարդալով Քրիստոսի մասին, ժամանակակից մարդը կարող է գալ մի քանի եզրակացության.

✅ Քրիստոս խենթ էր և հավատում էր, որ Ինքն Աստված է:
✅ Նա ընդամենը խաբեբա էր:
✅ Քրիստոս առասպել էր, որ հնարել էին աշակերտները:
✅ Քրիստոս իրոք Այն է, Ինչ որ կոչեց Իրեն:

Խենթ մարդու խոսքերը այլ են: Հիսուսի ամենամտերիմ շրջանակն էր, որ նախ հավատաց Նրան. Նրա հետ նստում էին, ճաշում և լավ էին ճանաչում: Այս մարդու սահուն միտքը, Նրա խոսքերը երկու հազար տարի շարունակ միլիարդավոր մարդիկ ընթերցում են և սովորում:

Խաբեբան ինքն իրեն հայտնի է անում գործերով: Քրիստոս ոչ միայն խոսեց, այլև փաստեց Իր խոսքերը գործով և շատերը տեսան։

Առասպել... բազում աղբյուրներ են փաստում այն մասին, որ այդ ժամանակաշրջանում Նազարեթում ապրում էր Հիսուս՝ հյուսն Հովսեփի և Մարիամի որդին, որ բազում հրաշքներ էր գործում:
Մնում է վերջին վարկածը:

Չինական խոսք կա. «Գետը կարող է շատ մեծ և ջրառատ լինել, բայց մուկը դրանից ջուր է ըմպում իր ստամոքսի չափով»:

Ուրեմն, Աստվածությունը մի անհուն օվկիանոս է, որից մարդը խմում է իր ուղեղի չափով միայն: Այնպես որ Աստվածաշչնին մոտենանք առանց հպարտության, մեր մտքի կարողությունը չդնենք որպես չափանիշ, այլ անկեղծորեն և խոնարհությամբ Աստծուց իմաստություն խնդրենք:

📎Սահակ եպիսկոպոս Մաշալյան
__________________________


#Սահակ #սրբազան #Մաշալյան #Քրիստոս #Անձ #Աստված

13/11/2023

Առաքինությունը` բնավորություն

Մարդը, որը ձգտում է միշտ և ամեն ինչում արդար լինել, ի վերջո, ձեռք է բերում բնավորության այդ հատուկ որակը, որ կոչվում է #արդարամտություն: Երբ խոսում ենք առաքինության մասին, հենց այդ որակը նկատի ունենք և ոչ թե առանձին գործողություններ:

Կարևոր է հասկանալ այս տարբերությունը, քանի որ, առանձին արարքները նույնացնելով բնավորության որակի հետ, կարող ենք երիցս սխալվել:

🔸 Մենք կարող ենք մտածել, որ եթե ինչ–որ հարցում ճիշտ ենք վարվել, ապա կարևոր չէ, թե ինչպես և ինչու ենք այդպես վարվել՝ կամավոր, թե հարկադրաբար, տրտնջալով, թե ուրախությամբ, հասարակության կարծիքից վախենալով, թե հենց հանուն գործի։ Սակայն ճշմարտությունն այն է, որ սխալ մղումներով կատարված ճիշտ արարքները չեն նպաստում մեր բնավորության այն որակի ձևավորմանը, որի անունն է #առաքինություն: Մինչդեռ հենց այս որակն է կարևոր: Եթե վատ թենիսիստը հարվածում է գնդակին ամբողջ ուժով ոչ թե այն պատճառով, որ տվյալ պահին նման հարված է պահանջվում, այլ որովհետև կորցրել է համբերությունը, ապա զուտ պատահականությամբ նրա հարվածը կարող է օգնել նրան հաղթել այդ խաղում, բայց որևէ կերպ չի օգնի նրան դառնալ հուսալի խաղացող:

🔸 Մենք կարող ենք մտածել, որ Աստված ցանկանում է, որ պարզապես ենթարկվենք որոշակի կանոնների ժողովածուի, մինչդեռ իրականում Նա ցանկանում է, որ դառնանք որոշակի տեսակի մարդիկ։

🔸 Մենք կարող ենք մտածել, որ առաքինություններն անհրաժեշտ են միայն այս կյանքի համար, որ մյուս աշխարհում արդար լինելու անհրաժեշտություն չի լինի, որովհետև այնտեղ չկա վեճի պատճառ, և արիություն դրսևորելու կարիք չի լինի, որովհետև այնտեղ վտանգ չկա: Հնարավոր է, որ այս ամենը ճիշտ է, և գալիք աշխարհում արդարության համար պայքարելու կամ քաջագործությունների առիթ չի լինի: Բայց այնտեղ, անկասկած, պետք է լինենք այնպիսի մարդիկ, ինչպիսին կարող ենք դառնալ միայն այն դեպքում, եթե այստեղ մեզ քաջաբար պահենք, մեր երկրային կյանքում արդարության համար պայքարենք:

📚 Քլայվ Սթեյփլս Լուիս. «Զուտ Քրիստոնեություն»
__


#արդար #ազնիվ #մարդ #գործողություն #սովորություն #բնավորություն #ակնկալիք #քրիստոնեություն #կրոն #հավատ #եկեղեցի

#ծանիր

12/11/2023

Ազատագրման #Աստվածաբանությունը և եկեղեցին

📌 20-րդ դարի վերջում #Կաթոլիկ եկեղեցու բարեփոխումների՝ ի մասնավորի Վատիկանի 2-րդ ժողովի արդյունքում ի հայտ եկավ մի նոր շարժում, որն անվանվեց «ազատագրության աստվածաբանություն» (իսպ. Teología de la liberación, անգլ. Liberation theology)։ Հիմնականում այդ շարժման շրջանակներում հայտվեց Լատինական Ամերիկան և մի շարք այլ երկրներ։

Այս շարժումն ուղղված էր եղել Եկեղեցու կողմից մինչև այդ մեծ հաշվով անտեսված խավերին՝ աղքատներին ու ամեն տեսակի կարոտյալներին ու ճնշվածներին։

Ավելին՝ ⤵️
https://t.me/c/1769018706/140

27/10/2023

💰 ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ.
փորձությո՞ւն, թե՞ Տիրոջ պարգև

#Աստվածաշունչ մատյանը ողողված է դրամի, ունեցվածքի և հարստության մասին խոսքերով։ Առակաց գրքի և Ժողովողի գլխավոր թեմաներից է այն հարցը, թե ինչպես է մարդու բարօրությունը կախված իր բարեկեցությունից։

Հիսուս Քրիստոսի ուսուցումների գրեթե 15%-ն այսպես թե այնպես կապվում են գումարի և ունեցվածքի հետ։ Տերն ունեցվածքի մասին ավելի շատ է խոսում, քան դրախտի և դժոխքի մասին՝ իրար հետ վերցրած։ Արդյոք պաշտպանո՞ւմ էր Քրիստոս հարուստներին, թե՞ կոչ էր անում աղքատության։ 🤔

📌 Այս մասին կարող եք ընթերցել ստորև՝ ⤵️
https://t.me/c/1769018706/129

#մտածողը

#Քրիստոնեություն #հարստություն #ունեցվածք #աղքատություն #օրհնություն #պատիժ #միջոց

26/10/2023

📌 ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՄԸ

«Եղբայրնե՛ր, դուք կոչված էք ազատության. միայն թե ձեր #ազատությունը սոսկ մարմնի ցանկությունների համար չլինի, այլ սիրով ծառայեցեք միմյանց» (Գաղ. 5.13):

Մի՞թե կարելի է գտնել ազատության ավելի լավ մեկնաբանություն, քան Պողոս առաքյալինն է: Ժամանակակից աշխարհում ազատության հիմնախնդիրը թերևս ամենաշատ շոշափվող հարցերից մեկն է: Մարդկային կեցությունն իր բոլոր դրսևորումներով սերտորեն կապված է այս հասկացության հետ: Երբ ամենուրեք, զանգվածային լրատվության բոլոր միջոցներով, ժամանակակից մարդուն քարոզվում են ազատական գաղափարներ, մեզ՝ քրիստոնյաներիս համար շատ կարևոր է այն հասկանալ և գնահատել քրիստոնեական լույսի ներքո:

Շարունակությունը՝ ⤵️ https://t.me/c/1769018706/120

25/09/2023

📚 ԿԱՐԴԱ՛ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
(Մաս 2)

📌 Եթե կյանքից հուսախաբ ես ու հոգնած, կարդա`

«Մխիթարեցե՛ք, մխիթարեցե՛ք իմ ժողովրդին, - ասում է Աստված, - դուք՝ քահանաներդ, Երուսաղեմի սրտո՛վ խոսեցեք և մխիթարեցե՛ք նրան, որովհետև նա լի է տառապանքով»:

Թող նրա մեղքերին թողություն լինի, քանզի իր մեղքերի համար նա Տիրոջ կողմից կրկնակի հատուցում ստացավ: Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստեցե՛ք Տիրոջ ճանապարհը և հարթեցե՛ք մեր Աստծու շավիղները:

Բոլոր ձորերը պիտի լցվեն, և բոլոր լեռներն ու բլուրները պիտի ցածրանան, դժվարին տեղերը պիտի դյուրին դառնան, և առապարները՝ դաշտեր:

Պիտի հայտնվի Տիրոջ փառքը, և ամեն մի մարմնավոր պիտի տեսնի Աստծու փրկությունը, քանզի Տե՛րը խոսեց»:
Մի ձայն ասում է՝ կանչի՛ր:
Ասում եմ՝ ի՞նչ կանչեմ:

«Իմացի՛ր, ամեն մարմին նման է խոտի, և մարդու ամբողջ փառքը նման է խոտածաղկի:

Խոտը չորանում է, նրա ծաղիկը թափվում, որովհետև նրա վրա փչում է Տիրոջ շունչը: Արդարև, իմ այս ժողովուրդը նման է խոտի: Խոտը չորանում է, ծաղիկը թափվում, բայց Տիրոջ խոսքը մնում է հավիտյան»:

Ե՛լ այդ բարձր լեռան վրա, ո՛վ ավետաբերդ Սիոնի, ո՛ւժ տուր քո ձայնին, ո՛վ ավետաբերդ Երուսաղեմի, ո՛ւժ տուր, մի՛ վախեցիր և հայտնի՛ր Հուդայի երկրի այդ քաղաքներին.

«Ահավասիկ ձեր Աստվածը. ահա Տերը, որ գալիս է զորությամբ և իր բազկի իշխանությամբ. ահավասիկ իր վարձն իր հետ է, ու գործերն էլ իր աչքի առաջ են: Հովվի նման հովվելու է իր հոտերը, իր բազկով հավաքելու է գառներին, կրելու է նրանց իր ծոցում, մխիթարիչ է լինելու հղիներին»:

Ո՞վ կարողացավ իր ափով չափել ջրերը, թզով՝ երկինքը և քլով՝ համայն երկիրը. ո՞վ կարողացավ լեռները կշռել կշեռքով և դաշտերը՝ նժարով:

Ո՞վ իմացավ Տիրոջ մտքերը, ո՞վ խորհրդատու դարձավ նրան՝ իբրև թե նրան խելամիտ դարձնելու համար:

Կամ թե ո՞ւմ հետ խորհրդակցեց նա, որ իրեն խելամիտ դարձնի, և կամ ո՞վ նրան ցույց տվեց արդարադատությունն ու իմաստության ճանապարհը, կամ անցյալում ո՞վ փոխ տվեց իրեն, որ հատուցի նրան:

Բոլոր հեթանոսները նման են դույլի մի կաթիլին, նույնն են, ինչ փոշեհատիկը՝ կշեռքի վրա և կամ ինչպես բերանից ցայտող շիթը: Այրելու համար Լիբանանը բավական չէ, բոլոր չորքոտանիները ողջակեզի համար բավական չեն, և բոլոր հեթանոսները նրա համար ոչինչ են, ոչնչություն են համարվում:

Արդ, ո՞ւմ նմանեցրիք Տիրոջը, ո՞ւմ նման համարեցիք նրան: Միթե կո՞ւռք է նա, որին կերտել է արվեստավորը, և կամ ոսկերիչը, ձուլելով ոսկին, պատել է նրան ոսկով՝ պատկերի նմանություն ու կերպարանք տալով նրան:

Հյուսնն էլ անփտելի փայտն է ընտրել և խելք ու հնարքի դիմել, թե ինչպես կանգնեցնի այն, որ չշարժվի:

Միթե չլսեցի՞ք ու չիմացա՞ք, ի սկզբանե ձեզ չպատմվե՞ց,
չհասկացա՞ք, թե ով հաստատեց երկրի հիմքերը:

Նա է, որ նստած է երկրի շրջածիրից վերև, և բնակիչները նրան մորեխի չափ են երևում: Նա է կանգնեցրել երկինքն ինչպես կամար, ձգել՝ ինչպես վարագույր և հիմնել երկիրը՝ նրա մեջ բնակվելու համար:

Նա է, որ իշխաններին անիշխանության է դատապարտում և երկիրն ամայացնում, որպեսզի չսերմանեն ու տունկեր չտնկեն, և նրանց արմատը հողի մեջ չհաստատվի: Նա կփչի նրանց վրա, և կչորանան, ու փոթորիկը խռիվի նման կքշի դրանք:

«Արդ, ո՞ւմ կուզենայիք նմանեցնել ինձ, որին զուգահավասար լինեի»,

“ասում է Իսրայելի սուրբը:
Աչքներդ դեպի երկի՛նք բարձրացրեք եւ տեսե՛ք՝ ո՞վ հաստատեց այս ամենը, ո՞վ ստեղծեց նրա համակարգությունը՝ մեծ փառքով և անհնարին ուժով ամեն ինչի տալով իր անունը. ոչ մի բան ծածուկ չի մնում նրանից: Մի՛ ասա, Հակո՛բ, կամ՝ ի՞նչ ես խոսում, Իսրայե՛լ, թե՝ “Իմ ճանապարհները գաղտնի մնացին Աստծուց, և իմ Աստվածը վերացրեց իմ իրավունքներն ու հեռացավ”:

Արդ, չիմացա՞ր, չլսեցի՞ր, որ հավիտենական Աստվածը, երկրի սահմանները հաստատող Աստվածը ո՛չ քաղց է զգում և ո՛չ էլ հոգնում, նրա իմաստությունն անքննելի է:
Նա քաղցածներին ուժ է տալիս, բայց ցավ չունեցողներին էլ՝ տրտմություն:

Երիտասարդները քաղց պիտի զգան, մանուկները պիտի հոգնեն, քաջընտիր մարդիկ անզոր պիտի դառնան, իսկ նրանք, որոնք Տիրոջն են ապավինում, նոր ուժ պիտի ստանան և նոր փետուրներով զարդարվեն ինչպես արծիվներ, պիտի վազեն, բայց չպիտի հոգնեն, պիտի գնան, բայց քաղց չպիտի զգան:
__
📖 Եսայի #Մարգարեություն, 40-րդ գլուխ։
__

Երանի թե մեկ #ուղեցույց լիներ կյանքի բոլոր իրավիճակների համար, որտեղ կլինեին ելքեր և լուծումներ ամեն պահի համար։ Իսկ գուցե կա՞ այդ ուղեցույցը, փոշոտված... քո գրապահարանում։
__


#կարդա #Աստվածաշունչ #հայ #քրիստոնյա

24/09/2023

📚 ԿԱՐԴԱ՛ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
(Մաս 1)

📌 Եթե տխուր ես կամ մտահոգ,
կարող ես ընթերցել այս հատվածը. ⤵️

«Ապա Հիսուս ասաց իր աշակերտներին. «Թող ձեր սրտերը չխռովվեն. հավատացե՛ք Աստծուն, հավատացե՛ք և ինձ: Իմ Հոր տան մեջ բազում օթևաններ կան. թե չէ ես ձեզ կասեի, թե գնում եմ ձեզ համար էլ տեղ պատրաստելու. եւ եթե գնամ եւ ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ եւ ձեզ վերցնեմ ինձ մոտ, որպեսզի, ուր ես լինեմ, դուք ևս այնտեղ լինեք: Եւ թե ուր եմ գնում, այդ գիտեք, գիտեք եւ ճանապարհը»:

Թովմասը նրան ասաց. «Տե՛ր, չգիտենք՝ ուր ես գնում, ուրեմն ինչպե՞ս կարող ենք գիտենալ ճանապարհը»: Հիսուս նրանց ասաց. «Ես եմ Ճանապարհը եւ Ճշմարտությունը եւ Կյանքը: Ոչ ոք չի գա Հոր մոտ, եթե ոչ՝ ինձանով: Եթե ինձ ճանաչեիք, ապա կճանաչեիք եւ իմ Հորը. այսուհետեւ կճանաչեք նրան. եւ տեսել եք նրան»:

Փիլիպպոսն ասաց նրան. «Տե՛ր, Հորը մեզ ցու՛յց տուր, եւ այդ բավական է մեզ»: Հիսուս նրան ասաց. «Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, Փիլիպպո՛ս, եւ ինձ չճանաչեցի՞ր. ով ինձ տեսավ, տեսավ Հորը. իսկ դու ինչպե՞ս ես ասում, թե՝ Հորը մեզ ցու՛յց տուր: Չե՞ս հավատում, որ ես Հոր մեջ եմ, եւ Հայրը՝ իմ մեջ: Այն խոսքերը, որ ես ասում եմ ձեզ, ինքս ինձնից չեմ խոսում, այլ Հայրը, որ բնակվում է իմ մեջ, նա՛ է անում գործերը: Հավատացե՛ք ինձ, որ ես Հոր մեջ եմ, եւ Հայրը՝ իմ մեջ. եթե ոչ՝ գոնե գործերի՛ համար հավատացեք ինձ: Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, թե ով հավատում է ինձ, ինքն էլ կանի այն գործերը, որ ես եմ անում. եւ դրանցից ավելի մեծերը կանի, որովհետեւ ես գնում եմ Հոր մոտ: Եւ ինչ որ ուզեք իմ անունով, այն կանեմ, որպեսզի Հայրը փառավորվի Որդու միջոցով»։

«Եթե ինձ սիրում էք, կպահեք իմ պատվիրանները. եւ ես պիտի աղաչեմ Հորը, եւ նա մի այլ Մխիթարիչ պիտի տա ձեզ, որպեսզի հավիտյան ձեզ հետ բնակվի. Ճշմարտության Հոգին, որին այս աշխարհը չի կարող ընդունել, որովհետեւ նրան չի տեսնում եւ նրան չի ճանաչում, բայց դուք ճանաչում եք նրան, որովհետեւ ձեզ մոտ պիտի բնակվի եւ ձեր մեջ պիտի լինի: Ձեզ որբ չեմ թողնի, կգամ ձեզ մոտ: Մի փոքր ժամանակ եւս, եւ այս աշխարհը ինձ չի տեսնի, բայց դուք ինձ կտեսնէք, որովհետեւ ես կենդանի եմ, եւ դուք կենդանի եք լինելու: Այն օրը դուք պիտի իմանաք, որ ես իմ Հոր մեջ եմ, եւ դուք՝ իմ մեջ. ու ես՝ ձեր մեջ: Ով իմ պատվիրաններն ընդունում եւ դրանք պահում է, նա՛ է, որ ինձ սիրում է. եւ ով ինձ սիրում է, պիտի սիրվի իմ Հորից. ես էլ նրան պիտի սիրեմ եւ ինձ պիտի հայտնեմ նրան»: Հուդան (ոչ Իսկարիովտացին) ասաց նրան. «Տե՛ր, ինչպե՞ս եղավ, որ քեզ պիտի հայտնես մեզ եւ ոչ թե աշխարհին»: Հիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Եթե մեկը սիրում է ինձ, իմ խոսքը կպահի, եւ իմ Հայրը նրան կսիրի. եւ մենք նրա մոտ կգանք ու նրա մոտ կօթևանենք: Եւ ով ինձ չի սիրում, իմ խոսքերը չի պահում. եւ իմ խոսքը, որ լսում եք, իմը չէ, այլ՝ Հորը, որ ինձ ուղարկեց: Այս բաները ասացի ձեզ, մինչ ձեզ հետ եմ: Իսկ Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի իմ անունով, նա ձեզ ամեն բան կուսուցանի եւ ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ ես ասացի ձեզ»:

«Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովվեն, եւ չվախենաք: Լսեցիք, որ ձեզ ասացի, թե՝ գնում եմ եւ կգամ ձեզ մոտ. եթե ինձ սիրեիք, ապա դուք ուրախ պիտի լինեիք, որ ես Հոր մոտ եմ գնում, որովհետեւ իմ Հայրը մեծ է, քան ես: Եւ հիմա ասացի ձեզ, երբ դեռ չի եղել, որպեսզի, երբ լինի, հավատաք: Այլեւս երկար չեմ խոսի ձեզ հետ. գալիս է աշխարհի իշխանը եւ իմ վրա ոչ մի իշխանություն չունի: Իսկ որպեսզի աշխարհը գիտենայ, որ ես սիրում եմ Հորը, այնպես եմ անում, ինչպես որ Հայրը պատվիրեց ինձ. դե՛հ, վե՛ր կացեք գնանք այստեղից»:
__
📖 #Ավետարան ըստ Հովհաննեսի, 14-րդ գլուխ։
__

Երանի թե մեկ #ուղեցույց լիներ կյանքի բոլոր իրավիճակների համար, որտեղ կլինեին ելքեր և լուծումներ ամեն պահի համար։ Իսկ գուցե կա՞ այդ ուղեցույցը, փոշոտված... քո գրապահարանում։
__


#կարդա #Աստվածաշունչ #հայ #քրիստոնյա

18/09/2023

#Մեռելոց. Ինչու՞ քրիստոնյաները երկարատև չեն ողբում իրենց հանգուցյալների ետևից

🎵 Կոմիտաս Վարդապետի «Մոկաց Միրզա» վիպերգն իրականում հնագույն ողբերգ է, որը, հեթանոսական սովորության համաձայն մահացածի հուղարկավորության ընթացքում երգելով կատարում էին ողբասաց կանայք։ Չնայած նրան, որ այն պահպանվել և մեզ է հասել #հոգևորականներ Կոմիտաս Վարդապետի, Արիստակես վարդապետի և Գարեգին սարկավագ Հովսեփյանի շնորհիվ, այնուամենայնիվ հարկ է հիշել, որ Քրիստոնեությունը խստիվ արգելում է հանգուցյալի համար ողբերգեր հյուսելը, լալյաց բանաստեղծությունները, լացը, կոցը և ուժգին սուգը։

📌 Այս մասին Ս․Հովհան Ոսկեբերանն ասում է․ «Ողբա՛, բայց մեղմությամբ, պարկեշտությամբ, Աստծո հանդեպ երկյուղով: Եթե այսպես ողբաս, ոչ թե Հարության հանդեպ թերահավատությանդ պատճառով կլինի ողբդ, այլ որովհետև անկարող ես տանել բաժանումը: Քանզի մենք լալիս ենք անգամ նրանց համար, ովքեր մեզ թողնում են ու գնում օտար երկրներ։ Սակայն, այդ մարդկանց համար մենք չենք հուսահատվում։ Ուրեմն, դու ևս, հուզվիր և լացիր կարծես թե քո բարեկամը կամ ընկերը թողել գնացել է մեկ այլ երկիր»։

Քրիստոնյաների համար մահը վերջնարդյունք չէ, այլ միայն դադար, քանի որ մարդու հոգին անմահ է, մարմինը պետք է Հարություն առնի և հավիտենական կյանք ունենա։ Իսկ վիշտը բնական ընթացք է, որի միջով անցնելիս մարդը հաղթահարում է որոշակի փուլեր։
📚 Վշտի փուլերի հոգեբանական և հոգևոր հաղթահարման մասին կարելի է ընթերցել Գարեգին վրդ․ Համբարձումյանի և Տիգրան սրկ․ Հակոբյանի «Խաղաղություն վշտի մեջ» գրքում։

🎵- Կոմիտաս «Մոկաց Միրզա» ~ https://www.youtube.com/watch?v=6T3Nlxvwoxo&ab_channel=WesternArmeniaTV



#Մեռելոց #վիշտ #մահ #հարազատ #հանգուցյալ #հարություն #հույս #կյանք #հավիտենություն #Կոմիտաս #վւպերգ #գիրք #Գարեգին #վարդապետ #Տիգրան #սարկավագ

#ծանիր

28/03/2023

Սուրբ Հոգու պարգևը յուրահատուկ լինելու պարգև է․ ոչ միայն միավորում է բոլորիս, այլև տարբեր է դարձնում յուրաքանչյուրիս։ Հոգեկիր լինել նշանակում է գիտակցել իր անձի առանձնահատկությունները, իր անհատականության մեջ դառնալ իսկապես ազատ։ Սուրբ Հոգով կյանքն անսպառ բազմազանություն ունի․ սխալ գործերը ձանձրալիորեն կրկնվում են, բայց սրբությունը՝ երբեք։

📚Կալիստոս եպս Վեար. «Ուղղափառ ուղին»


_
#Կալիստոս #եպիսկոպոս #Վեար #Ուղղափառ #ուղի #Սուրբ #Հոգի #Աստված #շնորհ #պարգև #եզակի #բացառիկ #յուրահատուկ #մարդ

#սկիզբը

26/03/2023

«Երանի՜ այն ծառաներին, որոնց արթուն կգտնի Տերը, երբ գա»*

6-րդ՝ ԳԱԼՍՏԵԱՆ ԿԻՐԱԿԻ․

Քրիստոս Իր առաջին գալուստով եկավ որպես Փրկիչ, քանդեց դժոխքի կապանքները և բացեց դրախտի դռները, իսկ երկրորդ գալուստով պիտի մեղավորներին դատի և արդարներին Երկնքի Արքայությանն արժանացնի: Եվ ինչպես «Հավատո հանգանակ»-ում է ասվում «գալու է նույն մարմնով ու Հոր փառքով՝ դատելու ողջերին ու մեռածներին»:

🔰Կարևոր է, որ մարդիկ գիտակցեն Քրիստոսի առաջին գալստյան ընծայված պարգևը և հատկապես Գալստյան կիրակիի օրը խորհրդածեն Քրիստոսի երկրորդ գալստյան մասին: Ուստի յուրաքանչյուր քրիստոնյա իր լուսավոր գործերով, հարատև աղոթքով, պահքով, աստվածային պատվիրանների կատարմամբ, Քրիստոսի խոսքին հնազանդ պատրաստվի դիմավորելու «Տիեզերաց իշխանին»:

«Պատրաստ եղեք, որովհետև այն ժամին, երբ չեք սպասի, կգա Մարդու Որդին»**

*Ղուկաս 12:37
**Ղուկաս 12:40

Աղբյուրը՝ http://www.surbzoravor.am/.../galstyan-kiraki-dury...



#կիրակի #Քրիստոս #Գալուստ #խորհուրդ #եկեղեցի #հավատ

19/03/2023

ԴԱՏԱՎՈՐԻ ԿԻՐԱԿԻ


«Մի առակ էլ ասաց նրանց այն մասին, թե նրանք ամեն ժամ պետք է աղոթեն ու չձանձրանան»։ Ղուկաս. 18:1-8

Ըստ երևույթին, մարդն ունի երկու տեսակ կյանք` անհատական և ընկերային: Նմանապես կա աղոթելու երկու ձև` հավաքական և առանձնական:
Փաստված է, որ առանձնական աղոթքի նվիրված մարդն անպակաս կլինի նաև հավաքական աղոթքներից։
Անհատական կյանքում շիտակ և առաքինի մարդն ավելի պիտանի ու օգտակար գործունեություն է ունենում ընկերային կյանքում: Անհատական աղոթքում Աստծո ներկայության մեջ գտնվող մարդը հավաքական պաշտամունքից չի բացակայի: Իսկ ով հոգնել է առանձնական աղոթքից, անխուսափելիորեն պիտի հոգնի հավաքականից։ Այդպիսին եթե ներկա իսկ լինի եկեղեցական պաշտամունքին, ապա` աղոթասացությանը մասնակցելուց տարբեր շարժառիթներով:

🔸 Ինչպե՞ս պետք չէ աղոթել

«Եվ երբ աղոթես, չլինես կեղծավորների նման, որոնք սիրում են ժողովարաններում և հրապարակների անկյուններում աղոթքի կանգնել, որպեսզի մարդկանց երևան. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը»*, այսինքն` ցուցադրելու համար աղոթողների վարձը մարդկանցից գնահատվելն է, թե աղոթասեր են: Իսկ Աստծուց ո՛չ վարձ և ո՛չ էլ պատասխան են ստանում, քանի որ նրանց նպատակն Աստծուն աղոթելը չէր, այլ մարդկանց աղոթող երևալը:
«Աղոթելիս շատախոս մի՛ եղեք, ինչպես հեթանոսները, որոնք կարծում են, թե իրենց շատ խոսքերի պատճառով լսելի կլինեն: Արդ, նրանց չնմանվե՛ք, որովհետև ձեր Հայրը գիտի, թե ինչ է ձեզ պետք, նախքան որ դուք Նրանից մի բան ուզեք»**: Հիսուսի դատապարտածը դատարկ, եսասեր տգետ չատախոսությունն է, որն անպատճառ նույնը չէ ժամերով վերացած տարված աղոթելու Հետ, ինչը կարող է «Հոգով և ճչմարտությամբ» լինել:

🔸 Ինչպե՞ս պետք է աղոթել

Նախ` աղոթքը պետք է մարդկանց հետ հաշտված հոգեվիճակով լինի: «Եթե սեղանի վրա քո ընծան մատուցելու լինես և այնտեղ հիշես, թե քո եղբայրը քո դեմ մի ոխ ունի, քո ընծան թո՛ղ սեղանի առաջ և գնա նախ հաշտվի՛ր քո եղբոր հետ և ապա ե՛կ քո ընծան մատուցի՛ր»•։ «Ընծա մատուցելը» Հին հրեաների համար այն էր, ինչ այսօր մեզ համար «ս. Պատարագ մատուցելը» կամ որևէ պաշտամունքի մասնակցելն է:
Հիսուս նաև ասում է. «Եթե դուք մարդկանց ներեք նրանց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների: Իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ ձե՛զ չի ների ձեր հանցանքները»••։
Աղոթքը պետք է նաեւ «հոգով և ճշմարտությամբ կատարել»։ «Հոգով պաշտել» նշանակում է պաշտամունքի ընթացքում մարդու բարձրագույն էության, այսինքն` անձի ներկայությունը: «Ճշմարտությամբ պաշտել» նշանակում է մեր գերագույն կարողությունները` միտքը և Հոգին, ի գործ դնել իրագործելու համար աղոթքի գերագույն նպատակը` բարձրանալ Նրա «իրական» ներկայությանը։

🔸 Աղոթել հարատև, ամեն ժամ և անձանձրույթ

ԱՆԻՐԱՎ ԴԱՏԱՎՈՐԻ ԵՒ ԱՅՐԻ ԿՆՈՋ ԱՌԱԿԸ

Մի առակ էլ ասաց նրանց այն մասին, թե նրանք ամեն ժամ պետք է աղոթեն ու չձանձրանան։ Ասաց. «Մի քաղաքում մի դատավոր կար. Աստծուց չէր վախենում եւ մարդկանցից չէր ամաչում։ Եւ նույն քաղաքում մի այրի կար, որ գալիս էր նրա մոտ եւ ասում. “Իմ ոսոխի դեմ իմ դատը տես”։ Եւ դատավորը երկար ժամանակ չէր ուզում. դրանից հետո իր մտքում ասաց. “Թեև Աստծուց չեմ վախենում եւ մարդկանցից չեմ ամաչում, բայց այն բանի համար, որ այրի կինը ինձ հոգնեցնում է, նրա դատը տեսնեմ, որպեսզի անընդհատ չգա և ինձ չանհանգստացնի”»։ Եւ Տերն ասաց. «Լսեցե՛ք, թե ինչ էր ասում անիրավ դատավորը։
Իսկ Աստված արդարություն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր եւ ցերեկ աղաղակում են. եւ նրանց հանդեպ միայն համբերատա՞ր կլինի։ Այո՛, ասում եմ ձեզ, նրանց իսկույն արդարություն կանի. իսկ երբ մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞»։

* Մատթեոս 6:5-6
** Մատթեոս 6:7-8
• Մատթեոս 5:23-24
•• Մատթեոս 6:14-15

📚 Աղբյուրը Շնորհք արք. Գալուստյան, «Մեծ Պահքի կիրակիների Ոսկե Շղթան». ⬇️
https://www.qahana.am/am/spirituallibrary/show/739119322



#Շնորհք #Գալուստյան #Պահք #պահոց #պաս #դատավոր #եկեղեցի #տոներ #հավատք

#ծանիր

12/03/2023

ԱՆԻՐԱՎ ՏՆՏԵՍԻ ԿԻՐԱԿԻ


Մեծ պահքի IV կիրակին իր անունը ստացել է այդ օրը կարդացվող ավետարանական գլխավոր` Անիրավ տնտեսի առակից:

Տնտեսի առակը չի նմանվում, օրինակ, Բարի սամարացու կամ Անառակի առակներին, որոնցով թելադրվում է բարի գործ կատարել կամ զգուշացվում չար արարքից։ Տնտեսի, ինչպես նաև հաջորդ կիրակիի` Դատավորի առակի հերոսները շինարար կամ հանձնարարելի ոչինչ չունեն:
Ավետարանում երկուսն էլ ծանոթ են «անիրավ» մակդիրով։

Տնտեսի առակով Հիսուսը մի դրվագ է պատմում բոլորովին աշխարհիկ և բարոյական սկզբունքներից զուրկ ինչ-որ անձնավորության կյանքից` Իր աշակերտներին հանձնարարելու համար, որպեսզի նրանք էլ կյանքում նման եռանդ, հնարք և ուշիմություն ցույց տան ապահովելու համար իրենց բարոյական ու հավիտենական ճակատագիրը, ինչպես «Անիրավ տնտեսն» էր արել իր երկրավոր ու ֆիզիկական կյանքն ապահովելու համար։

Ըստ այսմ, առակի բանալին հետևյալ խոսքի մեջ է. «Այս աշխարհի որդիներն ավելի Հնարամիտ են իրենց շրջանակում իրենց գործերը և Հետապնդած նպատակները հաջողեցնելու համար, քան լույսի որդիները` իրենց սերնդի մեջ» (Ղուկ. Ժ9 8): Իսկ առակի խորհուրդը վերոհիշյալ խոսքին հաջորդող Հիսուսի այս պատգամն է. «Անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք»: Հիսուսը ցանկանում է ասել` ինչպես աշխարհիկ մարդիկ, օրինակ, անիրավ տնտեսը, մամոնան գործածում են վաղանցիկ և անձնասիրական նպատակներով բարեկամներ շահելու, նույնը դուք արեք Հոգևոր ու հավիտենական նպատակների համար։
______
🎼 Թարգմանություն. շարական Անիրավ Տնտեսի կիրակիի։ ⬇️
«Դու, ով Տեր, ստեղծեցիր իմանալի էակների վերին աշխարհը
Եվ նրանում իբրև տնտես հաստատեցիր հրեղենների պետերին,
Օրհնում ենք անճառելի զորությունդ։

Դու, որ իբրև մեծատուն ստեղծեցիր զգալի երկրորդ աշխարհը
Եվ Եդեմի դրախտին իբրև տնտես առաջին մարդուն կարգեցիր.
Օրհնում ենք անճառելի զորությունդ»։

📚Աղբյուրը Շնորհք արք. Գալուստյան, «Մեծ Պահքի կիրակիների Ոսկե Շղթան». ⬇️
https://www.qahana.am/am/spirituallibrary/show/739119322





#անիրավ #առակ #մամոնա #խելամիտ #խորագետ #Ավետարան #Քրիստոս #եկեղեցի

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Yerevan