ԵՊԿ ՈՒսանողական Խորհուրդ/ YSC Student Council

ԵՊԿ ՈՒսանողական Խորհուրդ/ YSC Student Council

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ԵՊԿ ՈՒսանողական Խորհուրդ/ YSC Student Council, 1a Sayat-Nova Avenue, Yerevan.

Բարև բոլորին: Այս էջը ԵՊԿ-ի ուսանողական խորհրդի պաշտոնական էջն է: Այստեղ դուք կարող եք գտնել մանրամսն ինֆորմացիա առաջիկայում սպասվող ծրագրերի և համերգների վերաբերյալ: Եղեք ակտիվ և տարածեք այս էջը: Շնորհակալություն ուշադրության համար: Սիրով ՈՒԽ-ի PR թիմ :)

01/09/2018

·
Հարգելի առաջին կուրսեցիներ՜
Սիրով սպասում ենք ձեզ երկուշաբթի՝ սեպտեմբերի 3-ին, ժամը 10.00 կոնսերվատորիայի կենտրոնական մուտքի մոտ:

Photos from ԵՊԿ ՈՒսանողական Խորհուրդ/ YSC Student Council's post 17/04/2018

Ապրիլի 12-ին ԱրՊՀ-ում մեկնարկած ֆորումի շրջանակներում մասնակից բուհերի և կազմակերպությունների ուսանողական ինքնավար մարմինների նախագահները հանդես են եկել իրենց կողմից ներկայացվող կառույցի մասին պատմող շնորհանդեսներով:

Photos from ԵՊԿ ՈՒսանողական Խորհուրդ/ YSC Student Council's post 06/04/2018

Կոնսերվատորիայի ուսանողական խորհուրդը նշում է Ապրիլի 7-ը՝ կանանց ու գեղեցկության տոնը:

Photos 02/04/2018
Photos from ԵՊԿ ՈՒսանողական Խորհուրդ/ YSC Student Council's post 31/03/2018

Առավոտյան շաբաթօրյակը մեր սիրելի Կոնսերվատորիայում:

Photos from ԵՊԿ ՈՒսանողական Խորհուրդ/ YSC Student Council's post 14/03/2018

Երեկ Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողական խորհուրդը հանդիպում ունեցավ Ռեկտոր Շահեն Շահինյանի հետ:Հանդիպման ժամանակ քննարկվեցին ուսանողությանը հուզող հարցեր:Քննարկվեցին նոր առաջարկներ ու հետաքրքիր նախագծեր:

Photos from ԵՊԿ ՈՒսանողական Խորհուրդ/ YSC Student Council's post 02/03/2018

28.02.2018 տեղի ունեցավ Հայկյան ամենամյա մրցանակաբաշխությունը:Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան Կոնսերվատորիայի նախկին սաներն ու հայ հայտնիները:Կոնսերվատորիայի անունից շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին:

ՀԵՀ-ը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ առաջին կուրսեցիների համար 06/02/2018

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) ՀՀ կառավարության և կրթության և գիտության նախարարության աջակցությամբ հայտարարում է կրթաթոշակների տրամադրման մրցույթ։ Մրցույթին կարող են մասնակցել պետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատի առաջին կուրսի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողները։
Հայտատու ուսանողը պետք է լինի ՀՀ քաղաքացի և բավարարի նշված պահանջներից առնվազն մեկին՝
• սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված՝ անապահովության «30.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող) ընտանիքի անդամ և ունենա բարձր առաջադիմություն,
• երրորդ խմբի հաշմանդամ ուսանող։

Հայտատուն պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝

ա/ անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենը,
բ/ մեկ լուսանկար /3x4/,
գ/ տեղեկանք հայտատուի՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում «30.00» միավորից բարձր անապահովության միավոր ունենալու մասին,
դ/ տեղեկանք բուհից՝ ուսանողի 1-ին կուրսի առկա, վճարովի համակարգում սովորելու մասին,
ե/ տեղեկանք բուհից առաջադիմության մասին,
զ/ III-րդ խմբի հաշմանդամության կարգը հաստատող փաստաթղթի պատճենը,
է/ լրացված դիմումը:

Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 28-ն է։ Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 74), ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից` ժամը 10.00-17.00 (ընդմիջման ժամն է` 13.00-14.00-ն):
Կրթաթոշակի դիմում-հայտը կարող եք բեռնել heh.am կայքից։

ՀԵՀ-ը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ առաջին կուրսեցիների համար  

28/01/2018

Շնորհավոր տոնդ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ!!! 🇦🇲🇦🇲🇦👊🇲 Շնորհավոր Հայաստան💪

Երկարաձգվել է 2016թ. ապրիլին մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուս. վարձի փոխհատուցման հայտերի ընդունման վերջնաժամկետը 25/01/2018

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) մինչև փետրվարի 28-ը երկարաձգում է 2016թ. ապրիլի 2-6-ը մարտական հերթապահություն իրականացրած, ՀՀ բուհերի բակալավրիատի առկա վճարովի համակարգում ընդգրկված ուսանողների 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման համար ընդունվող փաստաթղթերի վերջնաժամկետը։
Հիշեցնենք, որ ՀԵՀ-ը, ՀՀ կառավարության աջակցությամբ, նշված ուսանողների համար ուսման վարձի փոխհատուցում կտրամադրի կիսամյակային վարձի 20%-ի չափով, բացառությամբ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողների (նշված բուհի ուսանողներին ՀԵՀ-ի կողմից ուսման վարձի փոխհատուցում տրամադրվում է կիսամյակային վարձի 10%-ի չափով):
Դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
• 3։4 չափսի լուսանկար
• զինվորական գրքույկի պատճենը
• տեղեկանք բուհից, որտեղ նշված պետք է լինի ուսման վարձի չափը, ինչպես նաև այն փաստը, որ ուսանողն օգտվում է բուհի կողմից սահմանված 30 (40) տոկոս զեղչից։
Դիմումներն ընդունվում են ՀԵՀ-ի` Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակում ամեն աշխատանքային օր՝ ժամը 11.00-17.00։ Ընդմիջում՝ 13.00-14.00։

Երկարաձգվել է 2016թ. ապրիլին մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուս. վարձի փոխհատուցման հայտերի ընդունման վերջնաժամկետը  

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


1a Sayat-Nova Avenue
Yerevan
0001