18/09/2026
🚀 NEST նախաձեռնության մասնակիցների ընտրության վերջին փուլը՝ ներածական հանդիպումների ձևաչափով
«NEST. հմտությունների և տեխնոլոգիաների ազգային էկոհամակարգ» նախաձեռնության շրջանակում կայացան ծրագրի ներածական հանդիպումները՝ համախմբելով ավելի քան 200 մասնակցի Երևանից և հինգ մարզերից։
Այս հանդիպումները մասնակիցների համար ծրագրին ծանոթանալու, միմյանց ճանաչելու և առաջիկա ուսումնական ճանապարհին պատրաստվելու հնարավորություն էին։
Յուրաքանչյուր խմբում ներկայացվեցին ծրագրի նպատակները, ուսուցման ձևաչափն ու ժամանակացույցը, աշխատանքի մեթոդները, ինչպես նաև այն հիմնական ուղղությունները, որոնց շուրջ մասնակիցները զարգացնելու են իրենց գիտելիքներն ու հմտությունները առաջիկա ամիսների ընթացքում՝
💻 թվային գրագիտություն
🤖 AI գրագիտություն
🔐 կիբեռանվտանգություն
💡 փափուկ հմտություններ
Ներածական հանդիպումները նաև մասնակիցների վերջնական ընտրության գործընթացի կարևոր փուլն էին։ Դրանք հնարավորություն տվեցին ավելի լավ ճանաչելու դիմորդներին, հասկանալու նրանց մոտիվացիան, ակնկալիքներն ու պատրաստակամությունը՝ ակտիվորեն ներգրավվելու ծրագրում և մասնակցելու դասընթացների ամբողջ ընթացքին։
Միևնույն ժամանակ, մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու միմյանց, կիսվելու իրենց ակնկալիքներով և ավելի հստակ պատկերացում կազմելու առաջիկա ուսումնական գործընթացի մասին։
🤝 Այս մեկնարկը հնարավոր չէր լինի առանց մեր մարզային գործընկերների, որոնք աջակցեցին հանդիպումների կազմակերպմանն ու մասնակիցների ներգրավմանը։
Շնորհակալություն մեր գործընկերներին՝
- Իմփաքթ Հաբ Սյունիք
- «Միավորող կամուրջ» սոցիալական ՀԿ
- «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ
- «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
- Գավառի պետական համալսարան
Ծրագիրն իրականացվում է «NEST․ հմտությունների և տեխնոլոգիաների ազգային էկոհամակարգ» նախաձեռնության շրջանակում՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համագործակցությամբ։
----------------------------------------
🚀 The final stage of NEST initiative participant selection: Inception Meetings
As part of the “NEST: National Ecosystem for Skills and Technology” initiative, inception meetings were held across Yerevan and five regions, bringing together more than 200 participants.
These meetings gave participants an opportunity to learn more about the program, get to know one another, and prepare for the learning journey ahead.
In each group, participants were introduced to the program’s objectives, training format and schedule, working methods, as well as the key areas in which they will develop their knowledge and skills over the coming months:
💻 Digital Literacy
🤖 AI Literacy
🔐 Cybersecurity
💡 Soft Skills
The inception meetings also served as an important stage in the final participant selection process. They provided an opportunity to get to know the applicants better and gain a clearer understanding of their motivation, expectations, and readiness to actively engage in the program and commit to the full training journey.
At the same time, participants had the chance to connect with one another, share their expectations, and gain a clearer understanding of the learning experience ahead.
🤝 This important start would not have been possible without our regional partners, who supported the organization of the meetings and participant engagement.
A special thank you to our partners:
- Impact Hub Syunik
- Միավորող կամուրջ ՍՀԿ/ Uniting Bridge SNGO
- YCCD NGO - Youth Cooperation Center of Dilijan
- YIC Armenia. Youth Initiative Centre NGO
- Gavar State University (Գավառի պետական համալսարան)
The project is implemented within the framework of the "NEST: National Ecosystem for Skills and Technologies" initiative, implemented through cooperation between the Ministry of High-Tech Industry and Artificial Intelligence of the Republic of Armenia (MHTI of the RA) and the United Nations Development Programme (UNDP).