YSU Institute of Pharmacy / ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտ

YSU Institute of Pharmacy / ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտ

Share

ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի պաշտոնական ֆեյսբուքյան էջ

ԵՊՀ Ֆարմացիայի Ինստիտուտի մասին
Պատմական ակնարկ

1994 թվականից Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետում գործում էին դեղագործական քիմիայի բաժինը և համանուն ամբիոնը, որոնք 2012 թ. վերանվանվել են դեղագիտության բաժին և դեղագիտության ամբիոն։ Այդ ստորաբաժանումների հենքի վրա 2017 թ. կրթական, գիտահետազոտական և ներդրումային (ինովացիոն) գործառույթների իրականացման առաքելությամբ ԵՊՀ-ում ստեղծվել է ֆար

18/07/2026

Բարի գալուստ Ֆարմացիա 💫️💊

📣 Հայտնի են ԵՊՀ 2026-2027 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ընդունելության մրցույթի արդյունքները։

🤗Բարի գալուստ ԵՊՀ, սիրելի’ առաջինկուրսեցիներ, շնորհավորում ենք, մաղթում ուսանողական ակտիվ և արդյունավետ կյանք։

⬇️ Մրցույթի արդյունքները՝ https://www.ysu.am/undergraduate-admission/41108

1 կմ, 5 կմ, 10 կմ և 21,1 կմ քաղաքային վազք 15/07/2026

📢 «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամը հրավիրում է մասնակցելու «VMF Vanadzor Half Marathon 2026» միջազգային բարեգործական վազքին, որը տեղի կունենա 2026թ. օգոստոսի 23-ին Վանաձորում։
Վազքից ստացված հասույթն ուղղվելու է Հայաստանում կլինիկական դեղագիտության զարգացմանը՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված կլինիկական դեղագետ, դասախոս Վահե Մելիքսեթյանի։
🏃‍♂️ Գրանցումն իրականացվում է www.vhm.am կայքում մինչև օգոստոսի 22-ը (սահմանափակ՝ առավելագույնը 600 մասնակից)։
Մանրամասների համար` www.vhm.am
📞 Կապ կազմակերպիչների հետ՝ +374 55 33 70 99 | [email protected]

1 կմ, 5 կմ, 10 կմ և 21,1 կմ քաղաքային վազք 1 կմ, 5 կմ, 10 կմ և 21,1 կմ քաղաքային վազք. Օգոստոսի 23, 2026.

14/07/2026

ԵՊՀ-ն այն վայրն է, որտեղ գտնում են կյանքի ամենահավատարիմ ու անփոխարինելի ընկերներին 💚

Photos from YSU Institute of Pharmacy / ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտ's post 13/07/2026

Հուլիսի 8-ին ԵՊՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ Ֆարմացիայի ինստիտուտի բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: 💫
🎓🎓🎓 ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի այս տարվա շրջանավարտները ևս մեկ անգամ փաստեցին՝ ԵՊՀ-ն ոչ միայն բարձրակարգ գիտելիք է տալիս, այլև ձևավորում է արժեքներ, որոնք ուղեկցում են մարդուն ողջ կյանքի ընթացքում:
Ավելին` https://www.ysu.am/faculty/495/articles/97783

Միջազգային ճանաչում և բարձր ճշգրտություն. ԵՊՀ լաբորատորիան հաջողությամբ անցել է որակավորման հերթական փորձարկումը 13/07/2026

ԵՊՀ դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնի վերլուծական փորձարկման լաբորատորիան հերթական անգամ հաստատել է իր բարձր որակավորումն ու համապատասխանությունը միջազգային խիստ չափանիշներին: Լաբորատորիան մասնակցել է Մեծ Բրիտանիայի «LGC Proficiency Testing (AXIO)» հեղինակավոր կառույցի կազմակերպած միջազգային համեմատական որակավորման փորձարկման («Proficiency Testing») ծրագրին:
✅️ Համաձայն պաշտոնական ամփոփագրի՝ ստացված բոլոր գնահատականները եղել են լիարժեք բավարար («Satisfactory»):
Ավելին`

Միջազգային ճանաչում և բարձր ճշգրտություն. ԵՊՀ լաբորատորիան հաջողությամբ անցել է որակավորման հերթական փորձարկումը Հուլիս 13, 2026 ԵՊՀ դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնի վերլուծական փորձարկման լաբորատորիան հերթական անգամ հաստատել է իր բարձր որակավորումն ո...

09/07/2026

#ֆարմշրջանավարտ2026

06/07/2026

🎓 Սիրով տեղեկացնում ենք, որ ս.թ. հուլիսի 8-ին՝ ժամը 14:00-ին, ԵՊՀ Մեծ դահլիճում տեղի կունենա Ֆարմացիայի ինստիտուտի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: ✨

🏛✨ Սիրով հրավիրում ենք մեր շրջանավարտներին, նրանց հարազատներին և դասախոսական կազմին՝ կիսելու այս տոնական ու հիշարժան օրը մեզ հետ: 🎉🥂

Հ․Գ․ նախորդ տարվանը՝ https://www.ysu.am/faculty/495/articles/84661

06/07/2026

📣Մեկնարկել է ԵՊՀ մագիստրատուրայի ընդունելության 2-րդ փուլը
ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտը հրավիրում է դիմելու հետևյալ արդիական և աշխատաշուկայում մեծ պահանջարկ վայելող մագիստրոսական ծրագրերով.
💊 Ֆարմացիա https://www.ysu.am/faculty/495/educational-program-507
🔬 Դեղերի որակի վերահսկում https://www.ysu.am/faculty/495/educational-program-508
📝 Փաստաթղթերի ընդունում. Սույն թվականի հուլիսի 6-ից մինչև օգոստոսի 17-ը, ժամը 18:00-ն https://admission.ysu.am/
✍️ Ընդունելության քննությունները կանցկացվեն ս.թ. օգոստոսի 25-ին:
Ինչո՞ւ ընտրել ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտը.
🔸Բարձրակարգ և փորձառու պրոֆեսորադասախոսական կազմ,
🔸Ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ,
🔸Գործնական հմտությունների ձեռքբերում և առաջատար դեղագործական ընկերություններում պրակտիկայի հնարավորություն։
Ընդունելության այլ մանրամասները ՝
https://www.ysu.am/masters-degree-admission

ԵՊՀ-ն և Մալագայի համալսարանը խորացնում են համագործակցությունը ֆարմացիայի ոլորտում 01/07/2026

ԵՊՀ-ն և Մալագայի համալսարանը խորացնում են համագործակցությունը ֆարմացիայի ոլորտում

Ընթացիկ տարվա հունիսի 14-20-ը ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն Աննա Մկրտչյանը, ինչպես նաև ֆարմքիմիայի և ֆարմակոգնոզիայի ամբիոնի վարիչ Հայարփի Սիմոնյանը աշխատանքային այցով մեկնել են Իսպանիայի Մալագայի համալսարան։ 🇪🇸 🇦🇲

🔶️ Այցը կազմակերպվել է «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության աշխատակազմի համար նախատեսված ծրագրի և ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսավորած դրամաշնորհի շրջանակում։
Ավելին ⤵️

ԵՊՀ-ն և Մալագայի համալսարանը խորացնում են համագործակցությունը ֆարմացիայի ոլորտում Հունիս 30, 2026 Ընթացիկ տարվա հունիսի 14-20-ը ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն Աննա Մկրտչյանը, ինչպես նաև ֆարմքիմիայի և ֆարմակոգնոզիայի ամբիոնի վարիչ Հայարփի Սիմոնյանը ...

Մանրէաբանության ապագան ԵՊՀ-ում. միջազգային գիտական սեմինարը համախմբել էր ոլորտի առաջատարներին 30/06/2026

Մանրէաբանության ապագան ԵՊՀ-ում. միջազգային գիտական սեմինարը համախմբել էր ոլորտի առաջատարներին

🔸Ս.թ. հունիսի 23-ին Երևանի պետական համալսարանի ֆարմացիայի ինստիտուտում տեղի ունեցավ «Միկրոբային մետագենոմիկայի և էկոլոգիական մանրէաբանության արդի ձեռքբերումները» (Current Advances in Microbial Metagenomics and Environmental Microbiology) խորագրով համատեղ գիտական սեմինարը:
Միջոցառումը կազմակերպվել էր Մանրէաբանական հայկական ասոցիացիայի, «ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ» ՊՈԱԿ-ի և Երևանի պետական համալսարանի համատեղ ջանքերով:
Ավելին՝

Մանրէաբանության ապագան ԵՊՀ-ում. միջազգային գիտական սեմինարը համախմբել էր ոլորտի առաջատարներին Հունիս 29, 2026 Ս․թ․ հունիսի 23-ին Երևանի պետական համալսարանի ֆարմացիայի ինստիտուտում տեղի ունեցավ «Միկրոբային մետագենոմիկայի և էկոլոգիական մանրէաբանության արդի ձե....

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Aleq Manukyan 1
Yerevan
0025

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00