26/09/2026
«Գիտության շաբաթ. Հայաստան»-ը մոտեցավ ավարտին:
📍 ՀՀ ԳԱԱ-ում և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում անցկացված «Հայաստանում Եվրոպական հետազոտողների գիշեր» (ERNA) փառատոնի շրջանակում #Էկոկենտրոնը ևս ներկայացրեց իր գործունեությունն ու շրջակա միջավայրի գիտությունը՝ այցելուներին հնարավորություն տալով ծանոթանալու հետազոտություններին, գիտական աշխատանքին և մեր առօրյային առնչվող բնապահպանական խնդիրներին։
🧪 Երկու օր՝ գիտական փորձեր, հետաքրքիր հանդիպումներ, նոր գիտելիք, հարցեր ու բացահայտումներ։
🌿 Շնորհակալ ենք բոլոր այցելուներին, գործընկերներին և մասնակիցներին՝ գիտությունն ավելի մոտ, հասանելի ու հետաքրքիր դարձնելու այս կարևոր նախաձեռնությանն իրենց մասնակցության համար։
#ԳիտությանՇաբաթ #գիտություն #կրթություն #էկոկենտրոն