07/05/2023
ՀՀ ՊԿԱ ուսանողական գիտական ընկերությունը հնարավորություն է տալիս զբաղվել գիտական աշխատանքով և զարգացնել մի շարք հմտություններ:
Հ.Գ. Մտեք և հավանեք մեր ՈւԳ-ի նորաբաց էջը նորություններին առաջինը իրազեկ լինելու համար
Հարգելի՛ ակադեմիականներ,
📖ՀՀ ՊԿԱ ուսանողական գիտական ընկերությունը մեկնարկում է «Գիտահետազոտական ՄԵՆԹՈՐՈՒԹՅՈՒՆ» ծրագրի 1-ին փուլը, որը հնարավորություն է ընձեռելու մասնակիցներին սկսելու գիտական գործունեություն, զարգացնելու արդեն սկսած գործունեությունը՝ ակադեմիայի մենթոր-դասախոսի ուղղորդմամբ:
Ծրագրի մասնակցությունը Ձեզ հնարավորություն կտա՝
📙առաջին անգամ մասնակցելու գիտաժողովի
📘տպագրելու առաջին հոդվածը
📙միանալու գիտական դրամաշնորհային ծրագրերի խմբերին
📚գիտական այլ աշխատանքով հարստացնելու Ձեր գիտական ճանապարհը
Գիտական գործունեությամբ զբաղվելու հետաքրքրություն ներկայացրած անձանց խնդրում ենք [email protected] հասցեին փոխանցել իրենց տվյալները (անուն, ազգանուն, կրթական ծրագիր, կուրս, հեռախոսահամար)։
#ՀՀՊԿԱ
#ուսանող #գիտություն
07/05/2023
🔹Մայիսի 3-ին ՀՀ ՊԿԱ ուսանողական խորհուրդը հյուրընկալել էր Copywriting ակադեմիայի հինադիր Ռուբեն Կարոյանին: Ռուբեն Կարոյանը կիսվեց իր փորձառությամբ՝ ուսանողներին ներկայացնելով արդյունավետ և գրագետ բանակցելու հմտությունները: Հանդիպումն անցավ ջերմ և ընկերական միջավայրում: Շնորհակալ ենք Ռուբեն Կարոյանին այդչափ հետաքրքիր բանախոսության, իսկ ուսանողներին` մասնկացության համար:
Սիրով` Ձեր ՈւԽ❤️
28/04/2023
📣Հարգելի ՀՀ ՊԿԱ ուսանողներ
🤝📝Սիրով տեղեկացնում ենք, որ սույն թվականի մայիսի 3-ին,ժամը՝ 18:00-ին, ակադեմիան հյուրընկալելու է տեքստային բանակցությունների փորձագետ,
Մարքեթոլոգ / քոփիռայթեր,
PR մասնագետ, Հայկական PR ասոցիացիայի անդամ
"Copywռայթինգ 5 օրում" գրքի հեղինակ,
Copywriting Academy-ի հիմնադիր տնօրեն՝ Ռուբեն Կարոյանին, ով անցկացնելու է սեմինար «Ինչպես հաղթահարել բանակցություններում» խորագրով: Սեմինարի ընթացքում Ռուբեն Կարոյանը ներկայացնելու է կառուցողական բանակցություններ իրականացնելու մեխանիզմները:
Սիրով սպասում ենք բոլորիդ:
Կհանդիպենք 104 լսարանում:
Սիրով`Ձեր ՈւԽ❤️
22/04/2023
❤️🩹Հիշում ենք և պահանջում
Հարգելի ՀՀ ՊԿԱ ուսանողներ,
տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 24-ին ժամը 16:00-ին ՀՀ ՊԿԱ աշխատակազմն ու ուսանողներն այցելելու են Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:
Ուսանողներն, ովքեր ցանկություն ունեն կարող են միանալ: Հանդիպելու ենք ՀՀ ՊԿԱ բակում:
18/04/2023
Բաց մի թող առաջնորդ դառնալու քո հնարավորությունը🙂
📣ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2023-2024 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ #ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԱՌԿԱ ԵՎ ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 👇
‼️Փաստաթղթերն ընդունվում են մայիսի 15-ից մինչև հունիսի 21-ը` ժամը 17:00 ներառյալ, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մանրամասները👉 https://paara.am/petakan-karavarman-akademian-haytararume/
ԱՅՍՕՐ՝ ՈՒՍԱՆՈՂ, ՎԱՂԸ՝ ԱՌԱՋՆՈՐԴ🇦🇲
#ՀՀՊԿԱ
02/04/2023
ՁԵՐ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՁԵՐ ԱՆՈՒՆԸ՝ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ
Այսօր լրանում է քառօրյա պատերազմի 7-րդ տարելիցը: Հայոց պատմության ցավալի էջերից, որտեղ հայորդիները դարձյալ կռվում էին հանուն ինքնության պահպանման: Նրանց սխրանքը հիշում ենք ու խոնհարվում և հանձն առնում այստեղ` թիկունքում, շարունակելու իրենց կիսած թողած գործն ու սրտում փայփայած երազանքը` ունենալու ամուր պետականություն և հզոր հայրենիք:
20/02/2023
Մեծ հպարտությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ ՀՀ ՊԿԱ ուսանողական խորհրդի անդամ` Տիգրան Կոճիբրոյանը եղել է այն եզակիներից, ով հաղթահարել է «Խորհրդարանական պրակտիկա» ծրագրի նախընտրական փուլը և այժմ ծավալելու է իր գործունեությունը որպես ծրագրի անդամ:
Սիրով շնորհավորում ենք և վստահ ենք, որ Տիգրանի հաջողություններով լի ճանապարհը շարունակական կլինի՝ միտված մեր պետության հզորացմանն ու հարատև զարգացմանը:
02/02/2023
📣Ակադեմիական ողջու՜յն😊
Մենք` ՈւԽ-ն ենք, եկել ենք ասելու, որ սկսվում է մեր փոքր, սակայն, արդեն իսկ, շատ ջերմ ընտանիքի համալրման 2-րդ փուլը: Եթե հետաքրքրված ես ՈւԽ-ի գործունեությամբ և ցանկանում ես մասնակից լինել ակադեմիայի ուսանողական կյանքին, ունես հետաքրքիր և ստեղծարար մտքեր, ապա կարող ես մինչև փետրվարի 15-ը ուղարկել տվյալներդ` անուն, ազգանուն, հեռախոսահամար, կրթական ծրագիր և կուրս [email protected] էլ հասցեին:
Մեր հանձնաժողովներն են`
⚡️Գիտական և կրթական📚
⚡️Ռազմամշակութային🧑🏻🎨
⚡️PR🎤🎬
⚡️Կարիերայի💼
⚡️Սպորտի🥇
⚡️Սոցիալ-իրավական: 🎓
ՀՀ ՊԿԱ ՈւԽ-ը սպասում է իր նոր անդամներին, ուստի կարիք չկա երկար մտածելու, դիմիր և միացիր: ✅
Սիրով` Ձեր ՈւԽ❤️
28/01/2023
🇦🇲«Բանակն ազգի ինքնաճանաչման հայելին է, բոլոր հայերի ծնունդն է, հայության հավաքական կերպարն է, նրա պատասխանատվությունը, նրա պատմության վերագնահատումը և հայացքը ապագային։»
Շնորհավոր տոնդ, հայո´ց բանակ:
Սիրելի՜ հայ ժողովուրդ, ՀՀ ՊԿԱ ՈւԽ-ը շնորհավորում է Հայոց բանակի 31-րդ տարելիցի կապակցությամբ:
Դժվարին է եղել հայոց բանակի կառուցումն ու նրա անցած ուղին: Սակայն ի շնորհիվ իր քաջ որդիների, այն շարունակում է պահպանել իր մարտունակությունը և դիմագրավել ժամանակի ծանր մարտահրավերներին:
Հայ զինվո՜ր, շնորհակալ ենք հայրենասիրության, նվիրումի և անկոտրուն կամքի շնորհիվ երեկ, այսօր և վաղը մեր հայրենիքը պաշտպանելու համար:
26/01/2023
😊Ժպտանք՝ պարգևելով ժպիտներ:
Սիրելի’ ակադեմիականեր,
ՀՀ ՊԿԱ ՈւԽ-ն իր հերթին խորին շնորհակալություն է հայտնում ուսանողներին այս նախաձեռնությանը ակտիվություն ցուցաբերելու և իրենց փոքրիկ, սակայն հատկանշական ներդրումն ունենալու համար:
Հպարտ ենք, որ ունենք այնպիսի ուսանողներ, որոնց միասնականության և միահամուռ ուժերի շնորհիվ կարողացանք ժպիտներ պարգևել մեր փոքրիկներին:
Սիրով ` Ձեր ՈւԽ❤️
22/01/2023
🇦🇲«Նրանց գործն անմահ է, սխրանքը՝ անգնահատելի»:
Սիրելի’ ակադեմիականներ, տեղեկացնում ենք, որ սույն թվականի հունվարի 28-ին, ՀՀ ՊԿԱ ուսանողական խորհուրդը կազմակերպում է քայլերթ դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու մեր զոհված հայորդիների հիշատակին:
ՀՀ ՊԿԱ ուսանողական խորհուրդը, կարևորելով բանակի կազմավորման օրը ՀՀ պետականության ամրապնդման և պահպանման գործում, հանձն է առել կազմակերպել և ներգրավել հնարավորինս շատ մարդկանց վերոնշյալ քայլերթի մեջ:
Քայլերթը կսկսվի ժամը 13:00-ին ՀՀ ՊԿԱ բակից՝ (Կիևյան 8/1) հարգանքի տուրք մատուցելով իրենց կյանքը հայրենիքին տված հերոս ակադեմիականներին։Այնուհետև կշարժվենք դեպի Եռաբլուր:
Նրանք ընկան հանուն կյանքի, հանուն ներկայիս և ապագայի խաղաղության համար:
Ակնկալում ենք բոլորիդ մասնակցությունը քայլերթին` ևս մեկ անգամ արժևորելու և ընդգծելու մեր բանակի և մեր քաջ զինվորների անփոխարինելի դերը մեր կյանքում: