My Way Socio-Habilitation, Educational, Vocational Training Day Care Center

My Way Socio-Habilitation, Educational, Vocational Training Day Care Center

Share

Autism The most important element of the therapies and developmental program for teenagers and young adults with autism is Vocational Training.

Աուտիզմ ազգային հիմնադրամի «Իմ Ուղին» կենտրոնը Երևան ք. գործող, աուտիզմ ախտորոշում և այլ զարգացման խանգարումներ ունեցող երեխաների, դեռահասների և մեծահասակների կրթական, վերականգնողական, մասնագիտական դասընթացներ և զբաղվածություն ապահովող հաստատություն է:
Ներկայումս կենտրոնը ապահովում է 200 շահառուների համար վերականգնողական, կրթական, սոցիալականացման և մասնագիտական վերապատրաստման ծառայություններ:
Կ

Photos from My Way Socio-Habilitation, Educational, Vocational Training Day Care Center's post 21/08/2026

Աղի լիճ՝ առողջարար ամառային փորձառություն ☀️💙

Այս ամառ մեր սաները հնարավորություն ունեցան վայելելու աղի լճի հանգստացնող և առողջարար ազդեցությունը։ 🌊

Աղի ջուրը, արևն ու բացօթյա միջավայրը ոչ միայն հաճելի ու տպավորիչ փորձառություն են, այլև կարող են նպաստել մկանների թուլացմանը, շարժունակության բարելավմանը, ֆիզիկական ակտիվության խթանմանը և ընդհանուր ինքնազգացողության բարձրացմանը։

Մեզ համար կարևոր է, որ ամառային օրերը մեր սաների համար լինեն ոչ միայն ուրախ ու հիշարժան, այլև առողջությանը, ակտիվությանը և լավ ինքնազգացողությանը նպաստող։ 💙☀️
#աղիլիճ #ջրայինակտիվություն #առողջամառ #ԻմՈւղին աուտիզմ autism

21/08/2026

🌿 Համեղ և զովացուցիչ՝ մեր այսօրվա գլուխգործոցը։
Այսօր մեր սաները՝ Լեոն, Կարենը և Հովակիմը, կենտրոնում իրական փոքրիկ խոհարարական բացահայտում արեցին։ Միասին պատրաստեցինք անուշաբույր և օգտակար ռեհանի հյութ։
Գործընթացն անցավ մեծ ոգևորությամբ. տղաները սովորեցին աշխատել բաղադրիչների հետ և վայելեցին միասին ստեղծելու ուրախությունը։
Վերջում ստացված հիանալի և թարմացնող ըմպելիքը դարձավ մեր ջերմ օրվա ամենահաճելի ավարտը։
#ԻմՈւղի #ռեհան #ԶարգացնողՊարապմունքներ #ՄերՍաները #ԱմառայինՏրամադրություն

Photos from My Way Socio-Habilitation, Educational, Vocational Training Day Care Center's post 20/08/2026

✨ Երբ ներառականությունը դառնում է գաղափարից ավելին՝ այն վերածվում է իրական հնարավորությունների։

Մեծ ուրախությամբ ու հպարտությամբ ուզում ենք տեղեկացնել, որ «Աուտիզմ» ազգային հիմնադրամի «Իմ Ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի և Հովհաննես Թումանյանի թանգարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր։ 🤝

Համագործակցության կարևորագույն արդյունքը «Ճամփորդները» ներառական թատերախմբի հիմնումն է՝ Հայաստանում առաջին ներառական թատերախումբը, որի նպատակն է արվեստի միջոցով խթանել ներառական մշակույթի զարգացումը, մեր սաների ինքնաարտահայտումն ու ստեղծագործական ներուժի բացահայտումը։ 🎭

Նախագծի շրջանակում նախատեսվում է մշակել ներառական թատերական փորձերի հատուկ մեթոդաբանություն՝ ստեղծելով միջավայր, որտեղ յուրաքանչյուր մասնակից հնարավորություն կունենա ստեղծելու, արտահայտվելու և լիարժեք ներգրավվելու մշակութային կյանքում։

Մեզ համար սա պարզապես նոր նախագիծ չէ, այլ կարևոր քայլ դեպի ավելի ներառական մշակութային միջավայր, որտեղ արվեստը հասանելի է յուրաքանչյուրին։ ❤️

Առանձնահատուկ երախտագիտությամբ շնորհակալություն ենք հայտնում Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանին՝ այս կարևոր նախաձեռնությանը հավատալու, մեր արժեքներն ու տեսլականը կիսելու և համագործակցության այս գեղեցիկ ու կարևոր ճանապարհը մեզ հետ միասին սկսելու համար։

Ձեր նվիրվածությունը, պատասխանատվությունն ու մշակույթի զարգացման հանդեպ ունեցած անսպառ եռանդը արժանի են խորին գնահատանքի և հարգանքի։ Ձեր վստահությունն ու պատրաստակամությունը մեզ համար ոչ միայն մեծ արժեք են, այլև պարտավորեցնող՝ շարունակելու ստեղծել նոր հնարավորություններ, ընդլայնելու ներառական մշակույթի սահմանները և կյանքի կոչելու գաղափարներ, որոնք կարող են իրենց կարևոր տեղը գտնել մեր մշակութային կյանքում։ 🌟

Առջևում՝ նոր բեմեր, նոր պատմություններ ու գեղեցիկ «Ճամփորդություններ»։ 🎭✨

#ԻմՈւղին #ԹումանյանիԹանգարան #Ճամփորդները #ՆերառականԹատրոն #ՆերառականՄշակույթ #ԱրվեստԲոլորիՀամար #Ներառում #Թատրոն #Համագործակցություն

20/08/2026

Այսօր Աուտիզմ ազգային հիմնադրամի դեռահասների և երիտասարդների խմբի ծրագրի ղեկավար Ծովինար Սիմոնյանի ծննդյան օրն է։

Սրտանց մաղթում ենք առողջություն, նորանոր հաջողություններ, մասնագիտական աճ, ստեղծագործական անսպառ եռանդ և բազմաթիվ գեղեցիկ ու հիշարժան պահեր։ Թող բոլոր նոր նախաձեռնություններն ու նպատակներն ուղեկցվեն հաջողությամբ։

Photos from My Way Socio-Habilitation, Educational, Vocational Training Day Care Center's post 19/08/2026

Ջրային զովություն և անմոռանալի պահեր «My Way» կենտրոնում:
Այսօր մեր սաների հետ անցկացրեցինք հերթական հիանալի և ուրախ օրը « My Way» կենտրոնի լողավազանում։ 💧
Լողը ոչ միայն հիանալի միջոց է տաք օրերին զովանալու, այլև հոյակապ հնարավորություն՝ զարգացնելու մոտորիկան, հաղթահարելու վախերը և պարզապես վայելելու միասնական ակտիվ ժամանցը։ Տղաների և աղջիկների անկեղծ ժպիտներն ու էներգիան այս օրն առանձնահատուկ դարձրին: ✨
Շնորհակալ ենք մեր սիրելի սաներին այսքան դրական լիցքերի և ջերմության համար։ 💙

⁠ ⁠ ⁠ #Լողավազան⁠ ⁠ #ՄերՍաները⁠ ⁠ #ՀատուկԿրթություն⁠ ⁠ #ՈւրախՕր

Photos from My Way Socio-Habilitation, Educational, Vocational Training Day Care Center's post 17/08/2026

🍑 Այսօր մեր սաները զբաղված էին դեղձի չրի պատրաստմամբ։

Միասին պատրաստեցինք, աշխատեցինք, սովորեցինք ու հիմա պատրաստում ենք, որ ձմռանը վայելենք մեր աշխատանքի համեղ արդյունքը։ ☀️💛

Այսպիսի առօրյա զբաղվածությունները մեր սաներին հնարավորություն են տալիս զարգացնել ինքնուրույնության և աշխատանքային տարբեր հմտություններ։

#ԻմՈւղին #МойПуть #դեղձի չիր

17/08/2026

Աուտիզմ ազգային հիմնադրամին հարկավոր է ֊հոգեբան,
֊վարքային թերապիստ։
Մանրամասների համար զանգահարեք
Հեռ. 094֊91֊00֊91

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Nor Nork 6 Zangvac, Gyurjan 13
Yerevan