Armenian Model Rocketry Association

Call Directions Website Contact the school

Armenian Model Rocketry Association Armenian Model Rocketry Association Foundation Academic year 2019 was skipped and 2020 canceled due to covid-19.

Hayk Martirosyan started the amateur rocket modeling trainings in 2017 – 2018 for a limited number of students, it was a 30-week course organized at weekends once a week in Quantum college, with 15-week lecture course followed by a 15-week practical rocket modeling course. The course was reopened for the academic year of 2018 – 2019 and hosted 12 students for the academic year long training. In 2021 Armenian Model Rocketry has been founded as foundation by Hayk Martirosyan who holds the position of CEO and Avetik Grigoryan (Founder of AYAS) who is in the Board with Davit Baghdasaryan (co-founder of Krisp) and Arno Mosikyan (co-founder of Savage of Sevan). In October 2021 new rocketry clubs will be opened in Quantum Collage, Phys-math school and American University of Armenia. A model rocket, also known as low power rocket, is a small rocket designed to reach low altitudes (usually to around 100–500 m (330–1,640 ft) for a 30 g (1.1 oz) model) and recovered by a variety of means. According to the United States National Association of Rocketry (NAR) Safety Code, model rockets are constructed of paper, wood, plastic and other lightweight materials. The code also provides guidelines for motor use, launch site selection, launch methods, launcher placement, recovery system design and deployment and more. Since the early 1960s, a copy of the Model Rocket Safety Code has been provided with most model rocket kits and motors. Despite its inherent association with extremely flammable substances and objects with a pointed tip traveling at high speeds, model rocketry historically has proven to be a very safe hobby and has been credited as a significant source of inspiration for children who eventually become scientists and engineers.

Սիրելի աշակերտներ,Հայաստանի հրթիռամոդելային ասոցիացիան (ՀՀՄԱ) հայտարարում է 2026-27թ․ ուս․ տարվա հրթիռամոդելային խմբակնե...
18/09/2026

Սիրելի աշակերտներ,
Հայաստանի հրթիռամոդելային ասոցիացիան (ՀՀՄԱ) հայտարարում է 2026-27թ․ ուս․ տարվա հրթիռամոդելային խմբակների ընդունելություն․
- դիմել կարող են դպրոցի 7-րդ և ավելի բարձր դասարաններում սովորող աշակերտները
- դասընթացը կտևի 9 ամիս
- դասընթացն անվճար է
Պարապմունքները կանցկացվեն ՀՀՄԱ առկա խմբակներում, ամեն շաբաթ օր՝ օրվա երկրորդ կեսին: Յուրաքանչյուր խմբակի պարապմունքների ավելի ստույգ օրն ու ժամը կորոշվի խմբակում՝ առաջին պարապմունքի ժամանակ։
Դասընթացը ներառում է և՛ տեսական, և՛ պրակտիկ դասեր՝ նվիրված ռեակտիվ շարժմանը, հրթիռային տեխնիկային, հրթիռային մոդելներին և նրանց պատրաստմանն ու փորձարկմանը:
Գործնական դասերի համար պահանջվող պայմանների պատճառով՝ յուրաքանչյուր խմբակում կարող է սովորել 15-16 աշակերտ: Ավելի շատ դիմողների դեպքում հարկ կլինի հարցազրույց անցկացնելու միջոցով ընտրել լավագույններին:
Ցանկացողները կարող են դիմել միչև ս/թ հոկտեմբերի 1-ը՝ լրացնելով հետևյալ հայտադիմումը. https://forms.gle/YQ3p7BZ53CLd5qmaA
Հարցերի դեպքում կարող եք գրել Հայաստանի հրթիռամոդելային ասոցիացիային https://www.facebook.com/armrocketry
Այս տարվա մեր խմբակները գտնվում են.
- Քվանտ վարժարան, Երևան
- Հայաստանի Ամերիկյան Համալսարան, Երևան
- Գյումրիի Ակադեմիական Վարժարան, Գյումրի

Հայաստանի հրթիռամոդելային ասոցիացիան (ՀՀՄԱ) հայտարարում է 2025-26 թ․ ուս․ տարվա հրթիռամոդելային խմբակների ընդունելություն: • Դիմել կարող են դպրոցի 7-րդ և ավելի բարձր...

29/08/2026

✨Սիրելի աշակերտներ,
«ԱՅԱՍ» Տիեզերագիտական ընկերությունը սեպտեմբերի 6-ին՝ կիրակի օրը, ժամը 11:00-ին, հրավիրում է բոլոր հետաքրքրվող աշակերտներին (7-րդ դասարանից սկսած) «Քվանտ» վարժարան (N 403 լսարան)՝ բացառիկ դասախոսության՝ «Աշխարհը չափելու առաջին փորձերը» թեմայով։
📚Դասախոսության ընթացքում Ընկերության անդամ, ԱՅԱՍ դասընթացի շրջանավարտ, ֆիզիկոս և ծրագրավորող Լևոն Մանուկյանը կներկայացնի մարդկության առաջին փորձերը՝ գնահատելու Երկրի, Լուսնի, Արեգակի և մոլորակների չափերն ու զանգվածները, դրանց միջև եղած հեռավորությունները, գտնելու դրանց փոխազդեցության և շարժման օրենքները՝ չունենալով այդ մարմիններին հասնելու որևէ հնարավորություն և չկատարելով անգամ աստղադիտակային դիտումներ։
🚀Եթե հետաքրքրեց, ապա մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել՝ լրացնելով հայտադիմումը հետևյալ հղումով՝ https://forms.gle/fLPGBNcCGesU8pHu6
📌Խնդրում ենք գալ միջոցառմանը նախապես և չուշանալ։
🎥Դասախոսությունը նկարահանվելու է, ինչպես նաև հեռարձակվելու է առցանց մասնակիցների համար։
📌Առկա մասնակցության տեղերի քանակը սահմանափակ է։
📡Առցանց մասնակիցները կարող են միանալ դասախոսությանը հետևյալ հղումով՝ https://meet.google.com/kqg-imoq-pvd

Մարտի 16-ին լրացավ հեղուկ վառելիքի վրա հիմնված հրթիռաշինության 100-ամյակը։ Հեղուկ վառելիքով աշխատող հրթիռների օգտագործու...
20/03/2026

Մարտի 16-ին լրացավ հեղուկ վառելիքի վրա հիմնված հրթիռաշինության 100-ամյակը։ Հեղուկ վառելիքով աշխատող հրթիռների օգտագործումը մարդկության կողմից տիեզերքի օգտագործման և ուսումնասիրության բանալին է եղել՝ սկսած մեզ օգնող արբանյակների արձակումից, որոնք օգնում են մեզ ուսումնասիրել ու հասկանալ մեր մոլորակն ու տիեզերքը, հաղորդակցվել և կողմնորոշվել, մինչև տիեզերանավերով և տիեզերական սաքրերով դեպի Լուսին ու դրանից էլ այն կողմ կատարված թռիչքները:

1926 թվականի մարտի 16-ին ֆիզիկոս և գյուտարար դոկտոր Ռոբերտ Հ. Գոդարդը հասավ փոքր, բայց նշանակալի հաջողության՝ առաջին անգամ արձակելով հեղուկ վառելիքով աշխատող հրթիռ: Նրա հրթիռը, որը լցավորված էր հեղուկ թթվածնով և բենզինով, փորձարկվեց իր մորաքրոջ՝ Էֆիի ֆերմայում՝ Մասաչուսեթսի Օբերն քաղաքում։

Չնայած թռիչքն առանձնապես տպավորիչ չէր՝ հրթիռը թռավ ընդամենը 2.5 վայրկյան, հասնելով 12.5 մետր բարձրության և վայրէջք կատարելով 56 մետր հեռավորության վրա գտնվող կաղամբի դաշտում, դա առաջընթաց էր, որն ազդարարեց տիեզերական հետազոտությունների սկիզբը։

Իր կյանքի ընթացքում Գոդարդը կատարելագործել է իր նախագիծը և շարունակել է ստեղծել տիեզերական թռիչքներում կիրառվելիք այլ տեխնոլոգիաներ, այդ թվում՝ հրթիռները կառավարելու համակարգեր, հրթիռային վառելիքի պոմպեր և կառավարման համար անհրաժեշտ շրջուն շարժիչներ: Նրա առաջատար աշխատանքները կարևոր հիմք դրեցին առ այսօր տիեզերքում ձեռք բերված նվաճումների համար:
https://www.nasa.gov/image-article/celebrating-100-years-since-goddards-breakthrough-moment-in-modern-rocketry/

01/01/2026
🚀  Yerevan, Armenia – October 30, 2025 – The Armenian Model Rocketry Association (AMRA) and the American University of A...
30/10/2025

🚀 Yerevan, Armenia – October 30, 2025 – The Armenian Model Rocketry Association (AMRA) and the American University of Armenia (AUA) have signed an agreement letter to launch a new Rocketry Club at AUA, under the ArmSAT – Armenian Student Aerospace Team initiative within the Akian College of Science and Engineering (CSE).

This collaboration aims to inspire and train the next generation of aerospace enthusiasts by hosting school students at AUA’s Engineering Sciences (ES) program and involving AUA ES students in the academic and mentoring process.

Through hands-on workshops and guided sessions, participants will design, build, and launch model rockets, gaining foundational knowledge in aerospace engineering and physics, through teamwork. The interaction serves as a bridge between school-level curiosity and university-level academia, fostering early interest in Armenia’s growing space and engineering ecosystem.

The initiative will be implemented jointly by AMRA and AUA’s Engineering Research Center (ERC), combining AMRA’s practical rocketry experience with AUA’s academic and research resources.

As a follow-up, AMRA and AUA plan to launch an Advanced Rocketry Program for AUA Engineering Sciences students, focusing on complex rocketry projects, multi-stage rockets, propulsion, flight dynamics, telemetry, and launch operations.

“We’re thrilled to bring AMRA’s educational Rocketry experience to AUA, where school and university students can collaborate and learn through real rocket launches and experiments,” said Hayk Martirosyan, Co-Founder and CEO of the Armenian Model Rocketry Association.

“This partnership perfectly reflects AUA’s mission to empower students through hands-on learning and innovation,” added Satenik Mnatsakanyan, Program Chair, ES, CSE.

This partnership marks another milestone in AMRA’s ongoing effort to build a strong foundation for aerospace education and innovation in Armenia.

Սիրելի աշակերտներ,Հայաստանի հրթիռամոդելային ասոցիացիան (ՀՀՄԱ) հայտարարում է 2025-26թ․ ուս․ տարվա հրթիռամոդելային խմբակնե...
22/09/2025

Սիրելի աշակերտներ,
Հայաստանի հրթիռամոդելային ասոցիացիան (ՀՀՄԱ) հայտարարում է 2025-26թ․ ուս․ տարվա հրթիռամոդելային խմբակների ընդունելություն․
- դիմել կարող են դպրոցի 7-րդ և ավելի բարձր դասարաններում սովորող աշակերտները
- դասընթացը կտևի 9 ամիս
- դասընթացն անվճար է
Պարապմունքները կանցկացվեն ՀՀՄԱ առկա խմբակներում, ամեն շաբաթ օր՝ օրվա երկրորդ կեսին: Յուրաքանչյուր խմբակի պարապմունքների ավելի ստույգ օրն ու ժամը կորոշվի խմբակում՝ առաջին պարապմունքի ժամանակ։
Դասընթացը ներառում է և՛ տեսական, և՛ պրակտիկ դասեր՝ նվիրված ռեակտիվ շարժմանը, հրթիռային տեխնիկային, հրթիռային մոդելներին և նրանց պատրաստմանն ու փորձարկմանը:
Գործնական դասերի համար պահանջվող պայմանների պատճառով՝ յուրաքանչյուր խմբակում կարող է սովորել 15-16 աշակերտ: Ավելի շատ դիմողների դեպքում հարկ կլինի հարցազրույց անցկացնելու միջոցով ընտրել լավագույններին:

Ցանկացողները կարող են դիմել միչև ս/թ հոկտեմբերի 10-ը՝ լրացնելով հետևյալ հայտադիմումը. https://forms.gle/YQ3p7BZ53CLd5qmaA
Հարցերի դեպքում կարող եք գրել Հայաստանի հրթիռամոդելային ասոցիացիային https://www.facebook.com/armrocketry
Մեր խմբակները գտնվում են.
- Քվանտ վարժարան, Երևան
- Ֆիզմաթ դպրոց, Երևան
- ԱՅԲ դպրոց, Երևան
- Գյումրիի Ակադեմիական Վարժարան, Գյումրի

Հայաստանի հրթիռամոդելային ասոցիացիան (ՀՀՄԱ) հայտարարում է 2025-26 թ․ ուս․ տարվա հրթիռամոդելային խմբակների ընդունելություն: • Դիմել կարող են դպրոցի 7-րդ և ավելի բարձր...

01/09/2025

Ուշադրություն,

Սեպտեմբերի 14-ից գիտության և տեխնիկայի բնագավառներում հետաքրքրություններ ունեցող 6-րդ և ավելի բարձր դասարանների աշակերտները հրավիրվում են «Քվանտ» վարժարան` հաճախելու «ԱՅԱՍ» Տիեզերագիտական ընկերության տիեզերագիտական արտադպրոցական խմբակը:
Խմբակում շեշտը դրված է ամենաարտասովոր ու հետաքրքրաշարժ ուղղությունների վրա՝ օդագնացություն, ավիացիա, աստղագիտություն և տիեզերագնացություն: Խմբակի անդամները 2 տարվա ընթացքում ծանոթանում են ամեն տեսակ թռչող սարքերի, դրանց աշխատանքի սկզբունքի ու ստեղծման պատմության հետ, ծանոթանում են ամենատարբեր տիեզերական մարմինների, դրանց հետ կատարվող պրոցեսների և ընդհանրապես ողջ Տիեզերքի հետ: Ազատ, հետաքրքիր զրույցի ձևով անցկացվող դասերին նրանք անցնում են ճանաչման նույն ճանապարհը, ինչ որ անցել է մարդն այդ բնագավառներում՝ քարի դարից մինչև մեր օրերը:
Սովորելով նաև ստեղծագործում են՝ առաջադրում իրենց սեփական գյուտարարական մտահղացումներն ու գիտական վարկածները, նախագծում ու փորձարկում թռչող սարքեր, կատարում ֆիզիկական փորձեր, աստղագիտական դիտումներ ու հետազոտություններ: Այսինքն՝ գրեթե ինքնուրույն անցնում են ճանաչման իրե՛նց ճանապարհը՝ սկսում ամենապարզ, առօրյայից հայտնի պատկերացումներից, քայլ առ քայլ գալիս ու, ամեն ինչ լիովին հասկանալով, հասնում բավական լուրջ, խոր ու համապարփակ գիտելիքների: Ուստի, մասնակցելու համար նախնական գիտելիքներ պետք չեն: Խմբակն անգամ ԱՆՎՃԱՐ է, թեև տրամադրում է բոլոր պայմանները սովորելու և ստեղծագործելու համար՝ հանրամատչելի գրականություն, պատկերավոր համակարգչային ցուցադրումներ, գիտահանրամատչելի միջոցառումներ, էքսկուրսիաներ դեպի Հայաստանի գիտական կենտրոններ և այլն: Մասնակիցներից պահանջվում է միայն հետաքրքրություն:
Պարապմունքները լինելու են շաբաթական մեկ անգամ` կիրակի օրերին, «Քվանտ» վարժարանում, սկսվելու են ժամը 11:00-ին, տևելու են 2 ժամ: Մարզերում սովորողները ևս կարող են մասնակցել պարապմունքներին՝ առցանց ինտերակտիվ ռեժիմում։
Մասնակցելու համար հարկավոր է լրացնել և ուղարկել հայտադիմում հետևյալ հղումով․
https://forms.gle/yXBXhu9L1XCAZNb37։
Հայտադիմումն ուղարկողներն իրենց նշած էլեկտրոնային հասցեով կստանան նաև պարապմունքներին առցանց միանալու հղումը։
Անցանց մասնակցողները, ովքեր ֆիզիկապես հաճախելու են Քվանտ վարժարան, կարող են գալ առաջին պարապմունքին սեպտեմբերի 14-ին․ խմբակի ղեկավարը կդիմավորի նրանց ժամը 10:30-ին մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մուտքի մոտ և կուղեկցի պարապմունքի վայրը: Խնդրում ենք գալ առանց ուշանալու:
Խմբակի ղեկավար` Ավետիք Գրիգորյան

19/05/2025

Address

Yerevan
0046

Alerts

Be the first to know and let us send you an email when Armenian Model Rocketry Association posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Armenian Model Rocketry Association:

Shortcuts

Share

Category