Նոր Նորք վարչական շրջանի Մշակույթի կենտրոն

Նոր Նորք վարչական շրջանի Մշակույթի կենտրոն

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Նոր Նորք վարչական շրջանի Մշակույթի կենտրոն, School, Գայի 19, Yerevan.

19/08/2026

Մեր շատ սիրելի՛ տիկին Ալվինա,

Մեր մեծ աշխատանքային կոլեկտիվը սիրով և ջերմությամբ շնորհավորում է Ձեր ծննդյան տարեդարձը։🎉

Այս գեղեցիկ օրը ցանկանում ենք առանձնահատուկ գնահատանքով ընդգծել այն կարևոր ներկայությունը, որ Դուք ունեք մեր աշխատանքային ընտանիքում։ Ձեր ղեկավարության մեջ միահյուսված են պահանջկոտությունն ու մարդկային ջերմությունը, ուժն ու նրբանկատությունը, հետևողականությունն ու հոգատարությունը։

Մաղթում ենք, որ Ձեր անցած ճանապարհի յուրաքանչյուր ձեռքբերում դառնա նոր հաջողությունների սկիզբ, իսկ յուրաքանչյուր նոր օր Ձեզ պարգևի ոգեշնչում, լավատեսություն և գեղեցիկ պահեր։ Մաղթում ենք երկար տարիների առողջ ու երջանիկ կյանք։❤️

Ուրախ տարեդարձ 🎉🥂🎂

Photos from Նոր Նորք վարչական շրջանի Մշակույթի կենտրոն's post 04/08/2026

🎉 «20 տարի միասին»✨

Այս տարի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում իր գործունեության 20-ամյակը տոնեց MARINA DANCE Studio-ն՝ ներկայացնելով գեղեցիկ, հուզիչ և հիշարժան հոբելյանական համերգ։

Գեղարվեստական ղեկավար՝ Մարինե Ղավալյան։

💐 Սրտանց շնորհավորում ենք MARINA DANCE Studio-ին և գեղարվեստական ղեկավար Մարինե Ղավալյանին այս գեղեցիկ հոբելյանի կապակցությամբ։

20 տարիների ընթացքում Ձեր նվիրումն ու մասնագիտական աշխատանքը դաստիարակել են բազմաթիվ սաների, ստեղծել գեղեցիկ բեմական պատմություններ և արժանացել հանդիսատեսի սիրուն ու գնահատանքին։👏

Photos from Նոր Նորք վարչական շրջանի Մշակույթի կենտրոն's post 24/07/2026

«Արցախի ռիթմեր» պարային համույթի բաց դաս 💃✨

«Արցախի ռիթմեր» պարային համույթի սաները գեղեցիկ ելույթներով ամփոփեցին ուսումնական տարին՝ ներկայացնելով իրենց ձեռքբերումներն ու բեմական վարպետությունը։

Միջոցառման կարևոր պահերից մեկն ավարտական դիպլոմների հանձնումն էր։ Ավարտող սաները հանդիսատեսին ներկայացրին նաև իրենց հեղինակային պարային բեմադրությունը, ապա ստացան իրենց արժանի ավարտական դիպլոմները։ 🎓

Գեղարվեստական ղեկավար՝ Լիլիթ Գրիգորյան

Photos from Նոր Նորք վարչական շրջանի Մշակույթի կենտրոն's post 23/07/2026

🌿 Բաց դաս՝ Բուսաբանական այգում և ավարտական դիպլոմների շնորհում Մշակույթի կենտրոնում 🌿

Մշակույթի կենտրոնի ձեռագործության խմբակի սաները, բնության գեղեցկությամբ շրջապատված, ոչ միայն ծանոթացան բույսերի բազմազան աշխարհին, այլև մասնակցեցին հետաքրքիր և ուսուցողական բաց դասի։

Ուսումնական տարվա ավարտին ավարտող սաները Մշակույթի կենտրոնում ստացան իրենց ավարտական դիպլոմները՝ ամփոփելով իրենց ստեղծագործական ճանապարհի կարևոր փուլը։ Մաղթում ենք նրանց նորանոր հաջողություններ։ 💚🎓

Խմբակավար՝ Հասմիկ Թեքկոզյան

Photos from Նոր Նորք վարչական շրջանի Մշակույթի կենտրոն's post 22/07/2026

🎤✨ «Աստղիկների ձայներ» վոկալ խմբի սաներն այսօր ամփոփեցին ուսումնական տարին՝ բեմում փայլելով իրենց գեղեցիկ ելույթներով։ 🌟

👏 Գեղարվեստական ղեկավար՝ Ռոզի Դանիելյան։

Photos from Նոր Նորք վարչական շրջանի Մշակույթի կենտրոն's post 21/07/2026

🎪✨ «Բաց դաս»

«Կրկեսի կայծակներ» կրկեսային ակրոբատիկայի և «Միլանա» պարային համույթի սաները գեղեցիկ և տպավորիչ ելույթներով ամփոփեցին ուսումնական տարվա ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները։ 🌟

Գեղարվեստական ղեկավարներ՝ Սրբուհի Հովսեփյան և Մելանյա Արզումանյան։

Photos from Նոր Նորք վարչական շրջանի Մշակույթի կենտրոն's post 17/07/2026

🎨 «Իմ գունեղ Հայրենիք» խորագրով ցուցահանդես ✨

👩‍🎨 Փոքրիկ արվեստագետներն իրենց վառ գույներով ու ստեղծագործական երևակայությամբ պատկերել էին Հայաստանի տեսարժան վայրերը՝ փոխանցելով հայրենիքի գեղեցկությունն ու ջերմությունը։ 🌄🏛️❤️

Մանկավարժ՝ Մարիա Ամիրխանյան

Photos from Նոր Նորք վարչական շրջանի Մշակույթի կենտրոն's post 16/07/2026

«Ապրելու արվեստը» խորագրով ցուցահանդես։

Ցուցահանդեսի թեման՝ հաշմանդամությունը, ընտրվել էր նպատակաուղղված՝ արվեստի միջոցով բարձրաձայնելու սոցիալական կարևորությունը և հիշեցնելու, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ մեր հասարակության լիարժեք անդամներն են և արժանի են հավասար վերաբերմունքի, հարգանքի և ընդունման։

Ներկայացվել են նաև խեցեգործության խմբակի ամբողջ տարվա լավագույն աշխատանքները։ Դրանք ստեղծվել են երեխաների երևակայությամբ, համբերությամբ և սիրով։

Ցուցահանդեսին մասնակցել են՝

✅նկարչություն և խեցեգործություն խմբակի սաները, մանկավարժ՝ Մարիամ Մինասյան,
✅ձեռարվեստի խմբակի սաները, մանկավարժ՝ Ադելինա Մարգարյան։

Photos from Նոր Նորք վարչական շրջանի Մշակույթի կենտրոն's post 16/07/2026

🧶 Հելունագործության խմբակի սաների հեքիաթային աշխատանքները ցուցադրվեցին Նկարչի տանը։

Ցուցահանդեսի ընթացքում խմբակի երեք սաներ ստացան իրենց ավարտական դիպլոմները՝ ամփոփելով ստեղծագործական ուղին և նշանավորելով նոր հաջողությունների սկիզբը։

Շնորհավորում ենք մեր սաներին և մաղթում ստեղծագործական նոր ձեռքբերումներ։

Խմբավար՝ Քրիստինե Նաղդալյան

15/07/2026

🎶 «Հանդիպում Բաբաջանյանի հետ»

Առնո Բաբաջանյանի անմահ երաժշտությունը հնչեց մեր մշակույթի կենտրոնում՝ վոկալի խմբի սաների գեղեցիկ կատարմամբ։

Երեկոն էլ ավելի տպավորիչ դարձավ մշակույթի կենտրոնի պարուհիների մասնակցության շնորհիվ։

Երգչախմբի ղեկավար՝ Գայանե Մանուկյան

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Գայի 19
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00