21/08/2026
❗️Ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատությունների դիմորդների
Մեկնարկել է մասնագիտական ուսումնական հաստատությունների թափուր տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը։
Ոլորտային մասնագիտություններով՝ մշակույթի և արվեստի, սպորտի, ինչպես նաև բժշկության ոլորտների այն որակավորումներով, որոնց ընդունելության համար սահմանված է քննություն, կարող են հայտագրվել այն դիմորդները, որոնք ընդունելության առաջին փուլում մասնակցել են քննությանը, ստացել դրական միավոր, սակայն մրցույթի արդյունքում չեն ընդունվել։
✅Դիմում-հայտերի ներկայացումը մեկնարկել է օգոստոսի 21-ին և կտևի մինչև օգոստոսի 24-ը՝ ժամը 18:00-ն։
Հայտագրման ամբողջ գործընթացը թվայնացված է և իրականացվում է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով՝ ծնողի կողմից ստեղծված օգտատիրոջ էջից:
Դիմորդը կարող է դիմել մեկ մասնագիտական ուսումնական հաստատություն՝ մեկ մասնագիտության համար՝ անվճար կամ վճարովի ուսուցման հիմունքով։
Քայլերի հաջորդականությունը ⤵
https://escs.gov.am/articles/announcements/214
19/08/2026
📢 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի «Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ «Անգլերեն» լեզվի մոդուլի մանկավարժի թափուր տեղի համար՝ 720 ժամ ծանրաբեռնվածությամբ։
📌 Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը՝ օգոստոսի 26-ը ներառյալ
⏰ Աշխատանքային օրերին՝ ժամը 09:00–18:00
📅 Մրցույթը՝ 2026 թ. օգոստոսի 31-ին, ժամը 12:00-ին
📞 Կոնտակտներ՝ 011 44-10-04, 095 11-38-82
📧 [email protected]
📍 Երևան, Մ. Մաշտոցի 11
📄 Մրցույթի պայմաններին, ներկայացվող պահանջներին և անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումով⬇️
https://drive.google.com/file/d/15hy_9S9gvMRn2GGLXs3MKs0roPZTdU-M/view?usp=sharing
12/08/2026
Այսօր՝ օգոստոսի 12-ին, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի շրջանավարտ, ՀԿՄ անդամ, ՀԿՄ արտասահմանյան հանձնախմբի համանախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանի ծննդյան օրն է:
Մեր քոլեջի տնօրինությունն ու դասախոսական անձնակազմը ջերմորեն շնորհավորում են Կոնստանտին Պետրոսյանին և մաղթում քաջառողջություն, ստեղծագործական անսպառ եռանդ, նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։
Թող երաժշտությանը նվիրած Ձեր հարուստ ճանապարհը շարունակվի նոր ստեղծագործություններով, գեղեցիկ նախաձեռնություններով և նշանակալի ձեռքբերումներով։
#ՌոմանոսՄելիքյան #քոլեջ
24/07/2026
📢 Հարգելի՛ դիմորդներ և ծնողներ,
Տեղեկացնում ենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որոշմամբ ոլորտային մասնագիտությունների ընդունելության հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է։
📍 Մինչև հուլիսի 24-ը հայտ ներկայացրած դիմորդների քննությունները կանցկացվեն ուսումնական հաստատության կողմից նախապես հայտարարված օրերին, իսկ հուլիսի 25–31-ն ընկած ժամանակահատվածում հայտ ներկայացրած դիմորդներինը՝ մինչև օգոստոսի 15-ը։
📌 Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի դիմորդների համար հայտերի ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականի հուլիսի 31-ը՝ ժամը 18:00։
🎼 Ընդունելության քննությունները երկարացված ժամկետում կանցկացվեն մինչև 2026 թվականի օգոստոսի 15-ը։
📌 Առաջին փուլի մրցույթի արդյունքները կամփոփվեն հայտերի ներկայացման երկարացված ժամկետի ավարտից հետո։
📌 Թափուր տեղերի առկայության դեպքում կկազմակերպվի ընդունելության երկրորդ փուլ։
Եթե դեռ չեք հասցրել ներկայացնել հայտը կամ հայտի ներկայացման ընթացքում ունեցել եք որևէ դժվարություն, կարող եք օգտվել երկարաձգված ժամկետից և ներկայացնել ձեր հայտը մինչև 2026 թվականի հուլիսի 31-ը՝ ժամը 18:00։
22/07/2026
📣ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ❗️❗️❗️
Ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների՝ քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը երկարաձգվում է մեկ շաբաթով։
Ոլորտային մասնագիտություններով (մշակույթի/արվեստի, սպորտի, բժշկության ոլորտների որակավորումներով, որոնց համար սահմանված է քննություն) ընդունելության հայտերի ներկայացումը hayt-college.emis.am համակարգում կշարունակվի մինչև հուլիսի 31-ը, իսկ ոչ ոլորտային մասնագիտություններով՝ մինչև օգոստոսի 17-ը։
Ոլորտային մասնագիտությունների համար քննությունները կանցկացվեն մինչև օգոստոսի 15-ը։ Ոչ ոլորտային մասնագիտությունների մրցույթն անցկացվում է՝ ըստ ավարտական փաստաթղթի միավորների։
Առաջին փուլի մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո թափուր տեղերի առկայության դեպքում ոչ ուշ, քան օգոստոսի 21-24-ը՝ ժամը 18:00-ն ներառյալ, կկազմակերպվի ընդունելության երկրորդ փուլը:
Ավելին՝ https://escs.gov.am/articles/announcements/100